Էդվարդ ֆոն Լինգուս
Էդվարդ ֆոն Լինգուս | |
---|---|
«Կանեփ և վհուկներ որսացող» (2014) Էստոնիայի Գերագույն դատարանի շենքի կողքին | |
Կեղծանուն | Edward von Lõngus և EvL |
Ծննդավայր | Էստոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | արվեստագետ |
Կայք | evl-genius.blogspot.com |
![]() |
Էդվարդ ֆոն Լինգուս (էստ․՝ Edward von Lõngus, , Էստոնիա), կեղծանուն, էստոնացի տրաֆարետային գրաֆիտի նկարիչ, որը բնակվում է Տարտուում, աշխատում է անանուն։ Նրա աշխատանքներն արժանացել են լրատվամիջոցների և բազմաթիվ արվեստաբանների ուշադրությանը, ներկայացվել են արվեստի ցուցահանդեսներում և վաճառվել արվեստի աճուրդներում։ Դրանցից մի քանիսը պահվում են Տարտուի արվեստի թանգարանում[1]։
Նրան համեմատում են Բենքսիի հետ[2] նրա ստեղծագործությունների ոճի պատճառով, որոնցում հաճախ պարունակվում են քաղաքական և սոցիալական մեկնաբանություններ, օգտագործվում են տրաֆարետներ և անհայտ ինքնություն։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդվարդ ֆոն Լիգնուսը ստացել է Տարտու քաղաքի մշակույթի մրցանակը 2014 թվականին իր «Կանեփ և վհուկներ որսացող» տրաֆարետի համար, որում էստոնական մանկական գրքի Սամմալհաբե անունով հերոսը («Մամռոտ մորուք», Էնո Ռաուդի «Նաքսիտրալներ» գրքերի շարքից) փոփոխվել է՝ ստեղծելով կանեփը որպես թմրամիջոց մշակելու դեմ պայքարի մասին պատմող ստեղծագործությու[3] ն։ Նկարում «Վհուկների որսորդ» կոչված ոստիկանը ձեռնաշղթաներ է հագցնում Սամմալհաբեին, որի մորուքից կանեփի բույսեր են աճում։ Սամմալհաբեի մորուքը Էնո Ռաուդի գրքերում, փոխարենը, բաղկացած է փափուկ մամուռից, որի ներսում աճում են կարմիր հապալասներ։
2019 թվականի հունվարին Էդվարդ ֆոն Լինգուսը արժանացել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության 2018 թվականի մշակույթի մրցանակին՝ իր փողոցային թվային արվեստի «(R)estart Reality» նախագծի համար[4]։ Ծրագրի շրջանակներում, որը տեղի ունեցավ Եվրամիությունում Էստոնիայի նախագահության և Էստոնիայի Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների մշակութային ծրագրի շրջանակներում[5], նա այցելել է Եվրոպայի 11 մայրաքաղաքներ՝ Բրյուսել[6], Հռոմ[7], Բեռլին, Հելսինկի, Կոպենհագեն, Փարիզ, Լոնդոն, Վիլնյուս, Ռիգա, Վիեննա և Բուդապեշտ, որտեղ նկարել է փողոցային արվեստ՝ կապված Էստոնիայի մշակութային պատմության հետ։ Այս նկարներին միացվել է լրացուցիչ թվային աուդիո-վիդեո բովանդակություն իրականության լրացուցիչ հավելվածի միջոցով՝ պատմելով յուրաքանչյուր բնական չափի նկարված կերպարի մասին և կապելով մշակութային ավանդույթները Էստոնիայի՝ որպես էլեկտրոնային ժողովուրդ կերպարի հետ[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդվարդ ֆոն Լինգուսի «Նախագահ Պայատսի բազմաթիվ դեմքերը» աշխատանքը ներկայացվել է Տարտուի երիտասարդական արվեստի աճուրդում, որտեղ նման գործերի աճուրդային վաճառքում ռեկորդ է սահմանել. 1000 եվրո նախնական գինը բարձրացել է մինչև 13050 եվրո[9][10]։ Այդ նկարում Էդվարդ ֆոն Լինգուսը պատկերել է Էստոնիայի առաջին նախագահ Պյատսին։ Այս նկարը հեղինակի ամենաշատ տրաֆարետներով պատկերված գրաֆիտին է։
![]() |
![]() |
![]() | |
«Մերկ կայսրը», որը պատկերվել է 2015 թվականին Էստոնիայի խորհրդարանական ընտրություններից առաջ և մեծ աղմուկ է բարձրացրել[11] | «Kalevipoeg 3.0» (2018) էստոնական դիցաբանական կերպար Կալևիպոեգի նկարի վրա մեկ այլ փողոցային անհայտ նկարիչ պատկերել է գլխատված զինվորիկ[12] |
«Նախագահ Պայատսի բազմաթիվ դեմքերը» (2018) պատկերված է Էստոնիայի առաջին նախագահ Պյատսը[13] |
«Լեմբիթ, քարի արքա» (2018) պատկերված է 12-13 դարերի պատմական հերոս, Սակալայի տիրակալ Լեմբիթը |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hendrik Alla. "Skandaalne «Alasti keiser» läheb koos teiste kunstitöödega enampakkumisele" Postimees Kultuur, May 19, 2015
- ↑ "Eesti Banksy Edward von Lõngus tegutseb ka Tallinnas" elu24, May 15, 2015
- ↑ "Tartu linn tunnustas kultuuripreemiatega loovisikuid ja sündmusi" Արխիվացված 2014-07-14 Wayback Machine Tartu Üliõpilasmaja, February 19, 2014
- ↑ «(R)ESTART REALITY». Medium (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «(R)estart Reality: digitänavakunst | EV100». web.archive.org. 2019 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 10. Վերցված է 2024 թ․ ապրիլի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ ERR, Epp Ehand, Brüssel | (2017 թ․ հուլիսի 4). «Edward von Lõngus äratab Brüsseli majaseintel ellu pildid vanadest eestlastest». ERR (էստոներեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ ERR (2017 թ․ հուլիսի 21). «Galerii: Edward von Lõngus on vallutanud Rooma tänavad». ERR (էստոներեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ "Anonymous street artist Edward von Lõngus wins Foreign Ministry Culture Award" Ministry of Foreign Affairs, January 9, 2019
- ↑ «Edward von Lõnguse teos püstitas oksjonil väga kõrge hinnarekordi». Tartu Postimees (էստոներեն). 2018 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2024 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ ««Pätsi peade» eest maksti 13 050 eurot». Kultuur (էստոներեն). 2022 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2024 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ "Kesklinna valitsus võitleb tänavakunstnikuga" ERR Kultuur, April 7, 2015
- ↑ «Fotod: tänavakunstiklassikut oma teose lapsik täiendus ei morjenda». Tartu Postimees (էստոներեն). 2016 թ․ հուլիսի 20. Վերցված է 2024 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Edward von Lõngus üllatab president Pätsi portreedega». Tartu Postimees (էստոներեն). 2018 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2024 թ․ ապրիլի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Edward von Lõngus street art». www.facebook.com (անգլերեն).
- (R)ESTART REALITY
- Պաշտոնական կայք Blogger
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ ֆոն Լինգուս» հոդվածին։ |