Էնո Ռաուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էնո Ռաուդ
Ծնվել էփետրվարի 15, 1928(1928-02-15)[1][2]
ԾննդավայրՏարտու, Էստոնիայի Հանրապետություն[3]
Վախճանվել էհուլիսի 10, 1996(1996-07-10)[3] (68 տարեկան)
Վախճանի վայրՀաապսալու, Լյաենեմաա, Էստոնիայի Հանրապետություն[3]
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Գրական անունԷնո Սամմալհաբե (էստ.՝ Eno Sammalhabe)
Մասնագիտությունգրող և մանկագիր
ԱզգությունԷստոնացի
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Էստոնիա Էստոնիա
ԿրթությունՏարտուի համալսարան (1952)
Ստեղծագործական շրջան1935 թվականից
Ժանրերպատմվածք, բանաստեղծություն
Ուշագրավ աշխատանքներՍիպսիկ
ԱշխատավայրEesti Riiklik Kirjastus?
ՊարգևներԷստոնական ԽՍՀ վաստակավոր գրող Juhan Smuul literature award? Q16413135? և Q16412870?
ԱմուսինԱյնո Պերվիկ
ԶավակներRein Raud?, Piret Raud? և Mihkel Raud?

Էնո Ռաուդ (էստ․՝ Eno Raud, 15 փետրվարի, 1928, Տարտու, Էստոնիա - 9 հուլիսի, 1996, Հաապսալու, Էստոնիա)[4], էստոնացի մանկագիր, ում գրքերը թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով։ Էստոնական ԽՍՀ վաստակավոր գրող (1978)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնո Ռաուդը ծնվել է 1928 թվականի փետրվարի 15-ին Էստոնիայի Տարտու քաղաքում՝ հայտնի բանաստեղծ Մարտ Ռաուդի ընտանիքում։ 1952 թվականին Էնո Ռաուդն ավարտել է համալսարանի «էստոներեն լեզու» բաժինը։ 1952-1956 թվականներին նա աշխատել է Էստոնիայի ազգային հրատարակչությունների միությունում։ Հետագայում զբաղվել է գրական աշխատանքով։

Էնո Ռաուդն ամուսնացած էր գրող, բանաստեղծ ու թարգմանիչ Այնո Պերվիկի (էստ․՝ Aino Pervik) հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ Ռեյն Ռաուդ (ծնվել է 1961 թվականին, գրող, ճապոնագետ), Պիրետ Ռաուդ (ծնվել է 1971 թվականին, նկարչուհի, գրող), Միխկել Ռաուդ։

Մահացել է 1996 թվականի հուլիսի 9-ին Հաապսալու քաղաքում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին ստեղծագործությունները Էնո Ռաուդը հրատարակել է 1930-ական թվականների վերջին «Laste Rõõm» մանկական ամսագրում. այդ ժամանակ նա հանդես է եկել Էնո Սամմալհաբե կեղծանունով (էստ․՝ Eno Sammalhabe - Էնո «Մամռոտ Մորուք»)։

Էնո Ռաուդի հայտնի երկերից հայտնի է «Նակսիտրալի» («Naksitrallid», 1972, 1975, 1979, 1982) գրքերի շարքը, որ պատմում էր նակսիտրալներ Մուֆտայի, Պոլբոտինկի ու Մամռոտ Մորուքի արկածների մասին։ Հեղինակի ամենահայտնի ստեղծագործություններից է «Սիպսիկ» շորե տիկնիկի մասին պատմվածքների շարքը՝ նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների համար։ Պատմվածքների շարքը մեծ ճանաչում է բերել հեղինակին, իսկ Սիպսիկը ժամանակի ընթացքում դարձել է էստոնական մանկական գրականության խորհրդանիշներից մեկը[5]։

Էնո Ռաուդը հեղինակել է նաև ավագ դպրոցականների համար նախատեսված երկեր։ Դրանցից է «Կրակ խավարած քաղաքում» ստեղծագործությունը, որ պատմում է 1941-1943 թվականների դեպքերի մասին, երբ երկիրը գտնվում էր գերմանական շրջափակման մեջ։ Էնո Ռաուդը գրել է նաև մուլտֆիլմերի սցենարներ՝ «Փոքրիկ վերահսկիչը» (1962), «Յաակն ու ռոբոտը» (1965), «Այդպիսի գործեր» (1973), «Ծաղրածուն ու Կրոպսը» (1976), «Փոշեկուլ» (1978), «Կանաչ ցանկություն» (1989) և այլն։

Էնո Ռաուդը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էստոնական ԽՍՀ վաստակավոր գրող (1978 թվական)
  • Հանս Քրիստիան Անդերսենի անվան միջազգային գրական մրցանակի պատվավոր դիպլոմ - նակսիտրալների մասին շարքի առաջին գրքի համար (ՅՈՒՆԵՍԿՕ, 1974 թվական)
  • Էստոնական ԽՍՀ Յուխան Սմուուլի անվան գրական մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тавель Л. Рауд Э. // Краткая литературная энциклопедия / Гл. ред. А. А. Сурков. — М.: Сов. энцикл., 1962—1978. — Т. 6: Присказка — «Советская Россия». — 1971. — С. 196.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]