Խաչատուր Գյուլամիրյան
Խաչատուր Գյուլամիրյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1922[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ |
Վախճանվել է | դեկտեմբերի 26, 2001[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1949) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1955) |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ժանր | գրաֆիկա և նատյուրմորտ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Զավակներ | Գայանե Գյուլամիրյան |
Խաչատուր Գյուլամիրյան Վիքիդարանում |
Խաչատուր Հովհաննեսի Գյուլամիրյան (մայիսի 2, 1922[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - դեկտեմբերի 26, 2001[1], Երևան, Հայաստան), հայ նկարիչ, գրաֆիկ։ Հայաստանի նկարիչների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչատուր Գյուլամիրյանը ծնվել է 1922 թվականին Երևանում։ 1949 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1955 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծել է գրաֆիկական գործեր, նատյուրմորտներ։ Նկարազարդել է նաև գրքեր (Էնո Ռաուդի Սիփսիկը հեքիաթ-վիպակը)[2]։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում[3][4]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերազարդել և ձևավորել է Սրբուհի Տյուսաբի «Երկեր» (1959), Շահեն Թաթիկյանի «Ինքնաթիռ» (1960), Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» (1963) և «Ձեր ծանոթները» (1992), Գարեգին Բեսի «Նկարչի նվերը» (1964), Խնկո Ապոր «Անհաղթ աքլորը» (1970) և «Այգի» (1992), Ղազարոս Աղայանի «Չորս եղանակ» (1972), Կոռնեյ Չուկովսկու «Չոփ-Չոփիկը» (1977), Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի «Առակները» (1986), Խաժակ Գյուլնազարյանի «Դեռ դպրոց չենք գնում» (1987), Մ. Դրյուոնի «Հրաշագործ մատներով Տիսուն» (1988), Ն. Միքայելյանի «Իմ պապիկի պարտեզը» (1989), Ս. Կարապետյանի «Մոռացկոտ երեխաների հեքիաթը» (1990), Հովհաննես Թումանյանի «Մի բաց նամակ ամենքին» (1992) գրքերը, նաև Հ. Աթալյանի «Այբբենարան» (1987), Ա. Տեր-Գրիգորյանի, Ա. Մանուկյանի «Մայրենի լեզու 2» (1987) դասագրքերը և այլն։
- «Նատյուրմորտ» (1999)
Գրաֆիկական շարքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մեղեդի» (1997)
- «Վերածնունդ» (1998)
- «Լիրիկա» (1999)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=3813
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Գյուլամիրյան Խաչատուր Հովհաննեսի». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Zarkfoundation - Խաչատուր Գյուլամիրյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչատուր Գյուլամիրյան» հոդվածին։ |
|
- Մայիսի 2 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 26 մահեր
- 2001 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ գրաֆիկներ
- Հայ նկարիչներ