Կոնստանտին Պյատս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտին Պյատս
Konstantin Päts
Konstantin Päts.jpg
Ծնվել է փետրվարի 23, 1874(1874-02-23)[1][2][3]
Ծննդավայր Լիֆլյանդյան նահանգ
Մահացել է հունվարի 18, 1956(1956-01-18)[4][2][3][5] (81 տարեկանում)
Մահվան վայր Կալինինյան նահանգ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of Estonia.svg Էստոնիա
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Կրոն Ուղղափառություն
Կրթություն Տարտուի համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ, լրագրող և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններ Էստոնիայի Հանրապետության նախագահ, Minister of the Interior, Prime Minister of Estonia և State Elder
Քաղաքական կուսակցություն Farmers' Assemblies
Պարգևներ և
մրցանակներ
Սպիտակ Արծվի շքանշան Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ Q23301344? Order of the White Star, Collar Class Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Ազատության խաչ Q58211188? Estonian Red Cross Order First Class Grand Cross of Dannebrog և Knight Grand Cross of the Order of Saints Maurice and Lazarus
Անդամություն Էստոնիայի գիտությունների ազգային ակադեմիա
Konstantin Päts Վիքիպահեստում

Կոնստանտին Պյատս (էստ․՝ Konstantin Päts, փետրվարի 23, 1874(1874-02-23)[1][2][3], Տահկուռաննա, Պյարնումաա, Էստոնիա - հունվարի 18, 1956(1956-01-18)[4][2][3][5], Տվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Էստոնիայի առաջին նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Պյատսը ծնվել է հողագործ Յակոբ Պյատսի (1848-1909) ընտանիքում։ Նա եղել է իր ընտանիքի երկրորդ երեխան։ Մայրը՝ Օլգա Տումանովան, ազգությամբ ռուս էր և որդեգրվել էր Վալկի քաղաքագլուխ Ռազումսկու կողմից։ Կոնստանտին Պյատսն ուղղփառ էր։ Լինելով ռուսական բանակի սպա՝ ստացել է սեփական կալվածք։

1898 թվականին ավարտել է Յուրևի համալսարանի (այժմ՝ Տարտուի համալսարան) իրավաբանական ֆակուլտետնը։ Ծառայել է ռուսական բանակում։ Եղել է փաստաբան Յ. Պոսկիի օգնականը Ռևելում։ 1901 թվականին Ռևելում հիմնում է «Տեատայա» («Լրաբեր») դեմոկրատական թերթը, հետագայում աշխատել է Տալլինի քաղաքապետարանում (1904-1905 թվականներին` քաղաքային խորհրդական, 1905 թվականին` քաղաքագլխի տեղակալ)։

Կոնստանտին Պյատսը մասնակցել է 1905 թվականի հեղափոխությանը, 1906 թ-ից գտնվել է Շվեյցարիայում ու Ֆինլանդիայում, հեռակա դատապարտվել է մահապատժի։ 1909 թ. դտավճիռը չեղյալ է հայտարարվել, Պյատսը վերադարձել է Ռուսաստան, դատապարտվել մեկ տարվա ազատազրկման։ 1911-1916 թվականներին Պյատսը եղել է «Տալլինա տեատյա» թերթի խմբագիրը։ 1916 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Ռևելի բերդում։

1918 թվականին Կոնստանտին Պյատսը ձերբակալվել է գերմանական իշխանությունների կողմից և հուլիսից մինչև նոյեմբեր գտնվել է Լեհաստանում՝ համակենտրոնացման ճամբարում։ Հայրենիք վերադառնալուց քիչ ժամանակ անց դարձել է վարչապետ ու պաշտպանության նախարար։

1934 թվականի մարտի 12-ին Յոհան Լայդոների հետ իրականացրել է պետական հեղաշրջում։ Ռազմական հեղաշրջման արդյունքում հաստատվեց ավտորիտար կառավարություն ու հայտարարվեց արտակարգ դրություն։ Պյատսը հայտարարվել է պետության պաշտպան (Riigihoidja)։ Քաղաքական բոլոր կուսակցություններն արգելվեցին, ներդրվեց մամուլի գրաքննություն։ 1938 թվականին Կոնստանտին Պյատսն ընտրվել է Էստոնիայի Հանրապետության նախագահ։

Կոնստանտին Պյատսը իշխանությունը կորցրել է 1940 թվականի հունիսին, երբ Էստոնիան միացվել է ԽՍՀՄ-ին։ Պյատսը ձերբակալվել է և ընտանիքի հետ աքսորվել Ուֆա 1940 թվականի հուլիսի վերջին՝ Էստոնիայի՝ ԽՍՀՄ-ին պաշտոնապես միացնելուց առաջ (Էստոնիան ԽՍՀՄ-ին միացվել է նույն թվականի օգոստոսի 6-ին)։ 1942 թվականին առանց մեղադրանք ներկայացնելու Պյատսին տեղավորել են Կազանի հոգեբուժական հիվանդանոցում, որ միաժամանակ կալանավայր էր[6]։ Միայն 1952 թվականին է ներկայացվել Կոնստանտին Պյատսի դատավճիռը. նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ ամբողջ գույքի բռնագրավմամբ։

Էստոնիայի Հանրապետության ղեկավարները երկրի անկախությա տարեդարձը տոնելիս, 24 փետրվարի, 1940 թ.: Ձախից աջ. գեներալ Յոհան Լայդոներ, Կոնստանտին Պյատս, վարչապետ Յուրի Ուլուոտս

Նամակներ բանտից[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտարկության տարիներին Կոնստանտին Պյատսը կարողացել է փոխանցել երեք նամակ, որոնք 1970-ական թվականներին հայտնվել են Արևմուտքում։ Առաջին նամակում նա ԽՍՀՄ-ին մեղադրում է Բալթիկայի անեքսիայի համար։ Երկրորդ նամակը խորհրդային իշխանությունների դեմ պայքարելու կոչ է ուղղված հայրենակիցներին։ Երրորդ նամակն ինքնակենսագրական է, դրանում Պյատսը պատմում է բանտում անցկացրած կյանքի մասին։

Էստոնիայի առաջին նախագահը մահացել է 1956 թվականի հունվարի 18-ին Ռասաստանի Կալինինյան շրջանի Բուռաշևո գյուղի հոգեբուժական հիվանդանոցում։ 1990 թվականին վերահուղարկավորվել է Տալլինի Մետսակալմիստու գերեզմանատանը։

Կոնստանտին Պյատսը բանտում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Martti Turtola։ Presidentti Konstantin Päts. Viro ja Suomi eri teillä. (Մառտտի Տուրտոլա։ «Նախագահ Կոնստանտին Պյատսը. Էստոնիայի ուղիներն ու Ֆինլանդիան»). Otava, Helsinki 2002, ISBN 951-1-17681-1
  • Turtola, Martti։ Kenraali Johan Laidoner ja Viron tasavallan tuho 1939—1940. (Մարտտի Տուռտոլա։ «Գեներալ Լայդոներն ու Էստոնիայի Հանրապետությունը 1939—1940 թթ.»). Otava, Otavan kirjapaino oy 2008, ISBN 978-951-1-22737-3