Էդվարդ Բերն-Ջոնս
Էդվարդ Բերն-Ջոնս անգլ.՝ Edward Coley Burne-Jones | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1833[1][2][3][…] |
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | հունիսի 17, 1898[4][3][5][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6][4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ազգություն | բրիտանացիներ |
Կրթություն | Էքսետեր քոլեջ, Թագավոր Էդուարդի դպրոց և Heatherley School of Fine Art? |
Ազդվել է | Դանթե Գաբրիել Ռոսսետտի[7] և Love Among the Ruins?[8] |
Երկեր | The Legend of Briar Rose?, Կախարդված Մեռլինը և Hope? |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, դիզայներ, նկարազարդող, գծագրող, վիզուալ արտիստ և արվեստագետ |
Ամուսին | Georgiana Burne-Jones?[9] |
Ծնողներ | հայր՝ Edward Richard Jones?[9], մայր՝ Elizabeth Coley?[9] |
Անդամություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Երեխաներ | Margaret Burne-Jones?[10][9], Philip Burne-Jones?[10][9] և Christopher Burne-Jones?[10][9] |
Edward Burne-Jones Վիքիպահեստում |
Էդվարդ Կալի Բերն-Ջոնս կամ Էդուարդ Կոուլի Բերն Ջոնս[11] (անգլ.՝ Edward Coley Burne-Jones, օգոստոսի 28, 1833[1][2][3][…], Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունիսի 17, 1898[4][3][5][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6][4]), ոգով պրեռաֆայելիտներին մոտ անգլիացի գեղանկարիչ և նկարազարդող, արվեստների և արհեստների շարժման առավել ակնառու ներկայացուցիչներից մեկը։ Լայն ճանաչում ունի իր վիտրաժներով։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերն-Ջոնսը նախնական կրթություն է ստացել Բիրմինգհեմի՝ Էդվարդ թագավորի դպրոցում։ 1848 թվականից հաճախել է երեկոյան դասընթացների կառավարության դիզայնի դպրոցում[12]։ 1853 թվականին սովորել է աստվածաբանություն Օքսֆորիդի համալսարանի Էքստերի քոլեջում։ Այստեղ ծանոթացել է Ուիլյամ Մորիսի հետ, և երկուսով, գտնվելով պրեռաֆայելիտների նկարների տպավորությունների տակ, որոշում են ընդունում հրաժարվել աստվածաբանությունից հանուն գեղանկարչության։ Երբ 1856 թվականին Դանթե Գաբրիել Ռոսսետտին հանդիպել է Ուիլյամ Մորիսի և Էդվարդ Բերն-Ջոնսի հետ, այս ծանոթությունը դարձել է պրեռաֆայելիտների շարժման նոր փուլի սկիզբ։
Ամուսնություն և ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1856 թվականին Բերն-Ջոնսը նշանադրվել է Ջորջիանա (Ջորջի) Մակդոնալդի (1840—1920)՝ Մակդոնալդի քույրերից մեկի հետ։ Նա սովորում էր նկարչուհի դառնալու համար և Բերն-Ջոնսի դպրոցական հին ընկերոջ քույրն էր։ 1860 թվականին զույգը ամուսնացել է։ Ջորջիանան զբաղվել է փայտի փորագրությամբ և ընկերացել է Ջորջ Էլիոթի։ (Մակդոնալդի մյուս քույրը ամուսնացել է նկարիչ Էդվարդ Պոյնթերի հետ, երկրորդը՝ մետաղագործական ձեռնարկության սեփականատեր Ալֆրեդ Բոլդուինի հետ և դարձել է փոխնախագահ Սթենլի Բոլդուինի մայրը, իսկ երրորդը՝ Ռեդյարդ Քիփլինգի մայրը։ Այսպիսով, Քիփլինգը և Բոլդուինը եղել են Բերն-Ջոնսի զարմիկները)։
Ջորջիանան որդուն՝ Ֆիլիպին, լույս աշխարհ է բերել 1861 թվականին։ Երկրորդ որդին, որը ծնվել է 1864 թվականի ձմռանը, երբ Ջորջիանան հիվանդ էր քութեշով, ծնվելուց շատ չանցած մահացել է։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Կոնսինգտոն սքվերի № 41 տուն, և նրանց դուստրը՝ Մարգարետը, ծնվել է այնտեղ 1866 թվականին[13]։
1867 թվականին Բերն-Ջոնսը և նրա ընտանիքը տեղափոխվել են Գրանժ՝ Ֆուլեմում գտնվող 18-րդ դարի մեծ այգով տուն։ 1870-ական թվականների ընթացքում Բյոն Ջոնսը գրեթե չի ցուցադրել իր աշխատանքները՝ մտահոգվելով մամուլի թշնամական հարձակումներից և հույն բնորդուհի Մարիա Զամբակոյի հետ ունեցած կրքոտ սիրավեպի պատճառով (նկարագրված որպես «նրա կյանքի հուզական կուլմինացիա»[14]), որը ավարտվել է աղջկա՝ Ռեգենտի ջրանցք նոտվելով ինքնասպան լինելու փորձով[14][15]։ Այս դժվար տարիներին Ջորջիանան դարձել է Մորիսի մոտ ընկերը, որի կինը՝ Ջեյնը, սիրահարված էր Ռոսսետտիին։ Ջորջին և Մորիսը կարող էին սիրահարված լինել միմյանց, բայց անգամ, եթե Մորիսը խնդրել էր լքել ամուսնուն, նա մերժել է։ Վերջ ի վերջո Բերն-Ջոնսերը, ինչպես և Մորիսները, մնացել են միասին, բայց Ջորջին և Մորիսը մտերիմ են եղել մինչև կյանքի վերջ[16]։
Նրանց որդին՝ Ֆիլիպը, դարձել է հայտնի դիմանկարիչ և մահացել է 1920 թվականին։ Նրանց սիրելի դուստր Մարգրետը (մահացել է 1953 թվականին) ամուսնացել է Ջորջ Ուիլյամ Մակքեյլի՝ Մորիսի ընկերոջ և կենսագրի հետ։ Նրանց երեխաները՝ Անժելա Թյորքելը և Դենիս Մակքեյլը դարձել են գրողներ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերն-Ջոնսը «Քոֆետու արքան և աղքատ կինը» (անգլ.՝ King Cophetua and the Beggar Maid, 1884) նկարի համար արժանացել Պատվո լեգեոնի շքանշանի։
1894 թվականին Բերն-Ջոնսը ստացել է բարոնետի տիտղոս[12]։
1885 թվականին ընտրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ասոցիացված անդամ, սակայն 1893 թվականին հրաժարվել է այդ կոչումից[12]։
Գեղանկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]22 տարեկան հասակում Բերն-Ջոնսը իր համար բացահայտել է Թոմաս Մելորի «Արթուրի մահը»-ը և մինչև կյանքի վերջ ստեղծել է այդ լեգենդին նվիրված կտավներ։ Հին ավանդությունները Բերն-Ջոնսին գերել են նաև այն բանի համար, որ քրիստոնեական ավանդություններ էին՝ կառուցված բարու և չարի, մեղքի և փրկության պայքարի թեմատիկայի վրա։ Ինչպես այլ ժամանակակիցներ, որոնք կորցրել էին Աստծու հանդեպ հավատը, Բերն-Ջոնսը պահպանել է հավատը քրիստոնեական բարեգործության, ռոմանտիկ սիրո, բարեպաշտության նկատմամբ։ Մահից երկու տարի առաջ նա գրել է․ «Զարմանալի է, բայց սուրբ Գրաալի մասին այս պատմությունը միշտ եղել է իմ մտքում… Արդյոք աշխարհում կա մի բան, որը նույնքան գեղեցիկ է»։
Բերն-Ջոնսը շատ է նկարել տղամարդու մերկ մարմին։ Նրա նկարները մակերեսային են, դրանցում չկա վառ արտահայտված լույս ու ստվերի խաղ։ Նա հենվում է գծի վրա, իսկ նրա աշխատանքների կոլորիտը շատ հաճախ ոսկե նարնջագույն է[17]։ Բերն Ջոյսին բնորոշ չէ պրեռաֆայելիտների ավելորդ ռեալիզմը։ Նրա հերոսները շատ ստատիկ են, նրանց դեմքերը կտրված են, իսկ կեցվածքը ավելի շուտ հիշեցնում է արձանների նրբագեղ կեցվածքը[17]։ Նկարներում գրեթե դինամիկա չկա, միայն զննում։
Ազդեցություն է ունեցել նկարիչ Ջոն Սթենհոուպի ստեղծագործության վրա։
Նկարների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1872—1877 — «Հրապուրված Մերլին» / The Beguiling of Merlin։ Նկարը պատվիրվել է բարերար և արվեստի առարկաների հավաքորդ Ֆրեդերիկ Լեյլանդի կողմից
- 1876 — «Ավետում» / The Annunciation
- 1880 — «Ոսկե սանդուղքը» / The Golden Stairs
- 1884 — «Քոֆետու արքան և աղքատ կինը» / King Cophetua and the Beggar Maid
- 1886—1887 — «Գորգոնների գլուխ» / The Baleful Head
- 1894 — «Սեր ավերակների մեջ » / Love Among the Ruins
- 1882—1898 — «Ծաղիկների գիրքը» / The Flower Book
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Edward Coley (Sir) Burne-Jones (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Edward Coley Burne-Jones — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 6,0 6,1 6,2 Union List of Artist Names — 2018.
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Edward_Burne-Jones
- ↑ https://www.thecollector.com/edward-burne-jones/
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 Kindred Britain
- ↑ 10,0 10,1 10,2 Lundy D. R. The Peerage
- ↑ Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 71
- ↑ 12,0 12,1 12,2 «Эдвард Коли Берн-Джонс». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Wildman, Edward Burne-Jones, p. 107.
- ↑ 14,0 14,1 Wildman, Edward Burne-Jones, p. 114
- ↑ Flanders, Circle of Sisters, p. 118—120.
- ↑ Flanders, Circle of Sisters, p. 136
- ↑ 17,0 17,1 Братство Прерафаэлитов
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Бёрн-Джонс, Эдвард». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Булгаков, Ф. И. Сэр Эдуард Бёрн-Джонс // Сто шедевров искусства. — СПб. : изд. ред. «Нового журнала иностранной литературы», 1903. — С. 12—14.
- Лис Бодри. Бёрн Джонс : с восемью иллюстрациями в красках / пер. Е. Боратынской. — Москва — Санкт-Петербург — Киев — Одесса : Книгоиздательство Ю. И. Лепковского, 1910. — (Художественная библиотека).
- Лоранс де Кар. Прерафаэлиты : модернизм по-английски. — М. : Астрель, 2002. — 128 с. — ISBN 5-271-02251-1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Բերն-Ջոնս» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 28 ծնունդներ
- 1833 ծնունդներ
- Հունիսի 17 մահեր
- 1898 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի նկարիչներ
- Անգլիացի նկարիչներ
- Բրիտանացի արվեստագետներ
- Պրեռաֆայելիտներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Բրիտանացի դիմանկարիչներ
- Ռոմանտիստ արվեստագետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Բրիտանացի ազնվականներ