Էդիթ Գրյոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդիթ Գրյոն
դան․՝ Edith Dorthe Grøn
Edith Gron.jpg
Ծնվել էփետրվարի 19, 1917(1917-02-19)
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա
Մահացել էմարտի 15, 1990(1990-03-15) (73 տարեկան)
Վախճանի վայրըՄանագուա, Նիկարագուա
ՔաղաքացիությունFlag of Nicaragua.svg Նիկարագուա
ԿրթությունEscuela Nacional de Bellas Artes (Nicaragua)?, Սան Կարլոս ակադեմիա և Կոլումբիայի համալսարան
Մասնագիտությունքանդակագործ
Edith Grøn Վիքիպահեստում

Էդիթ Գրյոն (դան․՝ Edith Grøn, փետրվարի 19, 1917(1917-02-19), Կոպենհագեն, Դանիա - մարտի 15, 1990(1990-03-15), Մանագուա, Նիկարագուա), դանիական ծագումով նիկարագուացի քանդակագործ: Համարվում է Նիկարագուայի 20-րդ դարի ամենանշանավոր քանդակագործներից մեկը: Նրա աշխատանքները կարելի է տեսնել հասարակական վայրերում, Նիկարագուայում և արտասահմանում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիթ Դորտե Գրյոնը ծնվել է 1917 թվականի փետրվարի 19-ին, Կոպենհագենում, Սոֆի (ծննդյամբ` Ռասմուսսեն) և Վիլհելմ Անդերսեն Գրյոնների ընտանիքում[1]: 1923 թվականին, երբ նա 6 տարեկան էր, նրա ընտանիքը, այդ թվում եղբայրը Նիլսը, տեղափոխվել են Նիկարագուա, քանի որ նրա մորը խորհուրդ էին տվել բնակվել ավելի տաք կլիմա ունեցող երկրում արթրիտի պատճառով[1][2]: Բացի նրա մոր հիվանդությունից, Կենտրոնական Ամերիկա տեղափոխվելու պատճառը նաև տնտեսական ճգնաժամն էր, որ գոյություն ուներ Դանիայում Առաջին աշխարհամարտից հետո[2]: Նրանց ընտանիքը ժամանել է ներգաղթային ընկերության հետ, որը պայմանագիր է կնքել Նիկարագուայի կառավարության հետ մինչև 2000 դանիական ընտանիքների վերաբնակեցման համար[3]: Գրյոնի ընտանիքը 100 միգրանտների խմբում էր, որոնք ի սկզբանե բնակություն էին հաստատել Մատագալպա քաղաքի մոտակայքի լեռներում գտնվող ֆերմայում[4]: Երկրի ներսում մի քանի տեղափոխություններից հետո նրանց ընտանիքը վերջապես բնակություն է հաստատել Մանագուա քաղաքում, որտեղ Վիլհելմը տնօրինել և ղեկավարել է «Դանիական տուն» (իսպ.՝ La Casa Dinamarca) ռեստորանը [1]: Դեռևս վաղ տարիքից Էդիթը սիրում էր ստեղծել արվեստի գործեր, նախ ներկերով, այնուհետև կավով[2]:

Գրյոնը տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Կոլեխիո Բաուտիստայում և Մանագուայում[4]: 1931 թվականին նա լուրջ ավտովթարի է ենթարկվել, երբ հայրը կորցրել է մեքենայի կառավարումը, և նա դուրս է նետվել առջևի դիմապակուց` կոտրելով դեմքի բոլոր ոսկորները: Հյուսիսային Ամերիկայից ժամանած բժիշկ-միսիոներների կողմից կատարված բազմաթիվ վիրահատություններից հետո նա ապաքինվել է, բայց մնացել է սպիներով պատված[2]: 1942 թվականին[4] ընդունվել է Գեղարվեստի ազգային դպրոց (իսպ.՝ Escuela Nacional de Bellas Artes), որտեղ սովորել է Խենարո Ամադոր Լիրայի ղեկավարության ներքո, ինչպես նաև այլ ուսանողների հետ, ինչպիսիք են Ռոբերտո դե լա Սելվան և Ֆերնանդո Սարավիան[2]: 1943 թվականին Գրյոնը ստացել է Ռուբեն Դարիոյի արվեստի մրցանակ «Մահացած տերը» (իսպ.՝ Amo Muerto) աշխատանքի համար, որն այնուհետև ցուցադրվել է Մանագուայի մշակույթի ազգային պալատում[1][5]: Այս քանդակը պատկերված էր սգացող շունը իր երիտասարդ տիրոջ գերեզմանի մոտ[4]: Իր արվեստը բարելավելու և շարունակելու նպատակով Գրյոնը 1944 թվականին տեղափոխվել է Մեխիկո և սովորել Սան Կառլոսի ակադեմիայում` Ֆիդիաս Էլիսոնդոյի մոտ[1][4]: Այնտեղ նա ուսումնասիրել է դասական արվեստ և ճարտարապետություն[5], նույն թվականին ցուցադրել է իր El Puntigado-ն, որի մասին գրել է մեքսիկական մամուլը և նրան հատկացվել է կրթաթոշակ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում սովորելու համար[1][2]: Քանդակը իրենից ներկայացնում է լաց լինող երեխայի պատկեր, որին որպես պատիժ քոթակել են մտրակով[2]: 1946 թվականին ընդունվել է Կոլումբիայի համալսարան[4], որտեղ սովորել է կերամիկա և քանդակագործություն, իսկ 1948 թվականին ավարտել է ուսումը և վերադարձել Նիկարագուա[5]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարիոյի կիսանդրին Ռուբեն Դարիոյի անվան ազգային թատրոնում
«Էստաֆետա» (իսպ.՝ El Relevo)` տեղադրված է Մանագուայի փոստային բաժանմունքի դեմ հանդիման

1940-1952 թվականներին Գրյոնը հարաբերություններ է պահպանել Սիլվիո Տուրիոսի հետ, որը հայտնի է որպես Բիլ: Նա բռնցքամարտիկ և հրշեջ էր, և իր մարմնի կազմվածքի շնորհիվ ծառայել է որպես բնորդ նրա մի քանի քանդակների, այդ թվում «Էստաֆետա» (իսպ.՝ El Relevo) կոմպոզիցիայում մկանուտ մարզիկներին պատկերելու համար: Ըստ նրա կենսագիր Խոսե Վիվոյի` «Էստաֆետա»-ն ամբողջ աշխարհում հայտնի է որպես իմաստության և գիտելիքների փոխանցման խորհրդանիշ[6]: Գրյոնն իր առաջին անհատական ցուցահանդեսը անցկացրել է 1953 թվականին Մշակույթի ազգային պալատում, որտեղ ցուցադրվում էին նրա մեծ թվով կոստումբրիստական գործեր և մի քանի մերկ պատկերներ: Սան Հասինտոյի ճակատամարտի հարյուրամյակը նշելու համար նա քանդակել է Անդրե Կաստրո Էստրադային, որը 1956 թվականին տեղադրվել է Հակիդեա Սան Հասինտո քաղաքում[1]: 1958 թվականին Գրինը ստեղծել է լրագրող Գաբրի Ռիվասի կիսանդրին և նույն թվականին Նիկարագուայի կառավարության կողմից պարգևատրվել է Ռուբեն Դարիոյի շքանշանով: Հաջորդ տարի նա ավարտել է պատմաբան Խուլիան Ն. Գուերերոյի պատվերով մայրերին նվիրված հուշարձանի պատրաստումը: Monumento a la Madre-ի արձանը տեղադրված է Բոակոյում[7]:

Գրինը աշխատել է կավով, քարով և փայտով[2], ինչպես նաև օգտագործել է բետոն և տարբեր մետաղներ: Նրա սկզբնական աշխատանքները ռեալիստական էին, և նա ձգտում էր կատարելության այդ ուղղությամբ, բայց նրա վրա ազդել է ռումինական մոդեռնիստ Կոնստանտին Բրանկուզին, որն էլ նրան տեղափոխել է դեպի ավելի ոճավորված ձևերի[1][5]: 1960 թվականին ավարտել է Նիկարագուայի գրողների և նկարիչների ասոցիացիայի համար նախատեսված գեներալ Խոսե Դոլորես Էստրադայի արձանի աշխատանքները[8]: Նա հայտնի էր Ռուբեն Դարիոյի իր քանդակներով, ինչպես նաև պատկերում էր այնպիսի անհատականությունների, ինչպիսիք են Խոսեֆա Տոլեդո դե Ագուերին, Պաբլո Անտոնիո Կուադրան և ուրիշներ[2]: 1958 թվականին կերտած նրա Դարիոյի քանդակը տեղադրվել է Ֆլորիդայի նահանգի Մայամի քաղաքի զբոսայգում, 1961 թվականին[9]: Նույն թվականին Գրյոնը կերտեց Դարիոյի քարե գլուխը` այն անվանելով La Cartuj[2]: 1962 թվականին, ի հիշատակ Նիկարագուայի բնիկ ժողովրդի իսպանացի նվաճող Հիլ Գոնսալեսի դեմ ապստամբության 350-ամյակի, Գրյոնը քանդակել է կասիկ Դիրյանգենի արձանը, հարգանքի տուրք մատուցելով դիմադրության կազմակերպչին: 1964 թվականին նա կերտեց Դարիոյի կիսանդրին գվատեմալական սպիտակ մարմարից, որը դարձավ բանաստեղծի պաշտամունքային կերպարը[1]]: 1970-ականներին Գրյոնի մոտ հայտնաբերվեց բերանի քաղցկեղ, և նա քիմիաթերապիայի բուժումներ էր ստանում Հյուսթոնի Մ. Դ. Անդերսոնի անվան Ուռուցքաբանության կենտրոնում: Նա սկսեց կորցնել տեսողությունը և 1981 թվականից ստիպված էր անցնել նկարչության և փայտի դրվագազարդման աշխատանքներ կատարելուն: Նրա ամենահայտնի կտավներն են՝ «Աղջիկը ցանցաճոճի մեջ» (իսպ.՝ Muchacha en la hamaca), «Անմեղը» (իսպ.՝ Cándida), «Մերկը» (իսպ.՝ Desnudo) և «Արցունքներ աղետից հետո» (իսպ.՝ Llanto después del desastre), վերջինը նվիրված էր 1972 թվականի Նիկարագուայի երկրաշարժին[1]:

Գրյոնի բազմաթիվ քանդակները զարդարում են Նիկարագուայի հասարակական վայրերը, ինչպիսիք են «Էստաֆետա»-ն (իսպ.՝ El Relevo), որը գտնվում է Մանագուայի փոստային բաժանմունքի դիմաց, Անդրե Կաստրո Էստրադայի հուշարձանը, որը պատվիրվել է 1956 թվականին ուսանողների և ուսուցիչների կողմից, որոնք վերապատրաստվել են ուսուցիչ Միգել Ռամիրես Գոյենի կողմից, Խոսե Դոլորես Էստրադայի քանդակը, որը կանգնեցված է Մասայա քաղաքի մուտքի մոտ Լագունա Տիսապա արգելոցում, «Նիկարագուայի աստղը» (իսպ.՝ La Estrella de Nicaragua)[10], Դիրյանգենի արձանը, որը զարդարում է Մանագուայի Լաս Պիդրեսիտաս զբոսայգին, Ռուբեն Դարիոյի քանդակը, որը գտնվում է Նիկարագուայի կենտրոնական բանկում, որը երկրում բանաստեղծի ամենահայտնի գործերից է[10], ինչպես նաև Դարիոյի կիսանդրին, որն ավարտվել էր 1964 թվականին և զարդարում է նրա անունը կրող Ազգային թատրոնը[11]: 1959-1980 թվականներին Գրյոնը ստեղծեց ավելի քան 300 քանդակագործական աշխատանքներ: Դրանք տեղադրված են ոչ միայն Նիկարագուայում, այլև Բելգիայում, Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեքսիկայում, Պերուում, Իսպանիայում և այլ երկրներում[12][2]: 1989 թվականին նրան շնորհվել է Ռուբեն Դարիոյի շքանշան` մշակութային անկախության համար[1]:

Մահ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրյոնը մահացել է կոկորդի քաղցկեղից 1990 թվականի մարտի 15-ին, Մանագուայում[1]: 2007 թվականին Իսպանիայի դեսպանության Իսպանական մշակույթի ինստիտուտում անցկացվել է քանդակագործի և նրա աշխատանքների ու լուսանկարների ցուցահանդեսը[10]: 2010 թվականին իսպանացի գրող Ժոզեֆ Մ. Վիվոն հրատարակել է «Էդիթ Գրյոն, քանդակագործի կենսագրությունը» (իսպ.՝ Edith Grön, Biografía de una Escultora) գիրքը[12]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]