Զոլտան Գերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոլտան Գերա
հունգ.՝ Gera Zoltán
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 22, 1979(1979-04-22)[1] (45 տարեկան)
Ծննդավայր Պեչ, Հունգարիա
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Զոլտան Գերա (հունգ.՝ Gera Zoltán, ապրիլի 22, 1979(1979-04-22)[1], Պեչ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստը հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոլտան Գերան Հունգարիայի նեոհիսունական հավատքի Եկեղեցու ծխական է[3]։ Ֆուտբոլային կարիերան նա սկսել է «Սինայի Արծիվներ» եկեղեցական թիմում[4]։

2008 թվականի հունիսի 9-ին Հերան նոր պայմանագիր չի կնքել «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» հետ և ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Ֆուլհեմին»[5]։ 2008 թվականի հունիսի 11-ին Զոլտան Գերան 3 տարվա պայմանագիր կնքեց «Ֆուլհեմի» հետ[6]։

2011 թվականի մարտին Գերան հայտարարել էր, որ մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Ֆուլհեմից»։ 2011 թվականի ամռանը ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։ Սպասվում է, որ «Վեստ Բրոմվիչը», որը գլխավորում է «Ֆուլհեմի» նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը, Գերային կառաջարկի պայմանագիր։ Վերջերս կիսապաշտպանը ծանր վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» հետ խաղում։ Ենթադրվում է, որ Զոլտան Գերայի վերականգնման ժամկետը կկազմի առնվազն կես տարի։ 2013 թվականի օգոստոսի 14-ին երկարաձգել է պայմանագիրը «Վեստ Բրոմվիչի» հետ ևս մեկ տարով։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոլտան Գերայի նորամուտը հավաքականում կայացել է 2002 թվականի փետրվարի 13-ին Շվեյցարիայի հավաքականի դեմ խաղում։ Խաղն ավարտվել է Հունգարիայի հավաքականի պարտությամբ՝ 2:1 հաշվով։ Ազգային հավաքականի կազմում իր առաջին գոլը Գերան խփել է 2002 թվականի հոկտեմբերի 16-ին Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղում՝ այդ խաղում աչքի ընկնելով հեթ-տրիկով։

2004 թվականին Գերան ընտրվել է Հունգարիայի հավաքականի ավագ։ 2009 թվականի հոկտեմբերի 14-ին Դանիայի ազգային հավաքականի և Հունգարիայի ազգային հավաքականի միջև խաղից առաջ Գերան ուշացել է թիմի հավաքից և հեռացվել թիմից խաղի ընթացքում[7]։ 2010 թվականի հուլիսի 23-ին նշանակվեց Հունգարիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նոր խորհուրդը՝ նախագահ Շանդոր Չանիի գլխավորությամբ։ Չանին խզել է պայմանագիրը Էրվին Կումանի հետ և Շանդոր Էգերվարիին նշանակել գլխավոր մարզիչ։ Էգերվարիի հետ առանձնազրույցից հետո Գերան վերադարձել է հավաքական[8]։ Վերադարձից հետո առաջին հանդիպումն անցկացրել է 2010 թվականի օգոստոսի 11-ին Անգլիայի դեմ խաղում։

2016 թվականին Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությունում 37 տարեկանում գնդակ է խփել Պորտուգալիայի հավաքականի դարպասը, ինչը Գերային դարձրել է Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ երկրորդ ամենատարեց ռմբարկուն Իվիցա Վաստիչից հետո։

Վիճակագրությունը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքական
Թիմ Տարի Ընկերական

խաղեր

Միջազգային

մրցույթներ

Ընդհանուր
Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր
Հունգարիա 2009 1 0 2 1 3 1
2008 4 2 3 0 7 2
2007 3 1 7 2 10 3
2006 3 1 4 2 7 3
2005 3 0 3 2 6 2
2004 5 0 7 2 12 2
2003 4 1 3 1 7 2
2002 6 0 2 3 8 3
Total 29 5 31 13 60 18

Խաղեր հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 97 խաղ / 26 գոլ, 42 հաղթանակ, 14 ոչ-ոքի, 41 պարտություն:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային Ֆերենցվարոշ

  • Հունգարիայի չեմպիոն՝ 2001, 2004, 2016
  • Հունգարիայի գավաթակիր՝ 2003, 2004, 2015, 2016, 2017
  • Հունգարիայի սուպերգավաթակիր՝ 2004, 2015, 2016

Վեստ Բրոմվիչ Ալբիոն

Ֆուլհեմ

Անձնական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. https://m.nemzetisport.hu/labdarugo_nb_i/ftc-gera-rangos-elismerest-kapott-a-kerulet-napjan-2672625
  3. «Zoltan Gera: I could be dead now if I had not found religion». 2010 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. Питер Морваи и Тамаш Йереб. «Из беспризорника - звезда европейского футбола». Церковь Веры (Hit Gyülekezete). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  5. Гера присоединился к «Фулхэму» Արխիվացված է Փետրվար 29, 2012 Wayback Machine-ի միջոցով:
  6. «Гера перешел в «Фулхэм»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 28-ին.
  7. Гера уходит из сборной Венгрии(չաշխատող հղում)
  8. Гера возвращается в сборную Венгрии Արխիվացված 7 Մարտի 2010 թվականին.