Զագիր Իսմագիլով
Զագիր Իսմագիլով | |
---|---|
Բնօրինակ անուն | բաշկիրերեն՝ Заһир Ғариф улы Исмәғилев |
Ծնվել է | դեկտեմբերի 26 1916 (հունվարի 8 1917) Սերմենևո, Վերխնեուրալսկի վարչաշրջան, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մահացել է | մայիսի 30, 2003 (86 տարեկան) Ուֆա, Ռուսաստան |
Գերեզման | Muslim Cemetery |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր և Կուրայ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | |
Zagir Ismagilov Վիքիպահեստում |
Զագիր Գարիֆովիչ Իզմագիլով (բաշկիրերեն՝ Исмәғилев Заһир Ғариф улы, դեկտեմբերի 26 1916 (հունվարի 8 1917), Սերմենևո, Վերխնեուրալսկի վարչաշրջան, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն - մայիսի 30, 2003, Ուֆա, Ռուսաստան), բաշկիր խորհրդային կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զագիր Իզմագիլովը ծնվել է Ռուսաստանի Վերին Սերմենևո գյուղում (այժմ՝ Սերմենևո, Բելորեցկի շրջան), անտառահատի ընտանիքում, որտեղ կային ևս երեք եղբայր և մեկ քույր, որը մահացել է 1921 թվականին տիֆից։
Նախնական կրթությունը ստացել է գյուղի յոթնամյա դպրոցում։ Վաղ տարիքից հետաքրքրվել է ժողովրդական երաժշտությամբ, նվագել է կուրայ։ 1932 թվականին ընդունվել է Ինզերսկի անտառաքիմիական տեխնիկում։ Ավարտելով աշխատանքի է անցել Բելորեցկի անտառարդյունաբերական տնտեսությունում անտառափայտի սակադիր (таксатор)։ 1934 թվականին Բելորեցկ հյուրախաղերով եկած Բաշկիրական դրամատիկական թատրոնում Զագիրը փորարինելով հիվանդացած կուրայիստին՝ թատրոնի դերասաններից Արսլան Մուբարյակովից հրավեր ստացավ Ուֆայի դրամատիկական թատրոնի աշխատանքներին մասնակցելու, որտեղ նա երեկոյան հանդես էր գալիս որպես կուրայիստ, ուժերն էր փորձում որպես դրամատիկ դերասան, իսկ ցերեկը սովորում էր Բաշկիրական դրամատիկական թատրոնի օժտված երիտասարդների ստուդիայում, որն է ավարտել է 1937 թվականին։
1937 թվականին սկսել է սովորել Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային առընթեր Բաշկիրական ազգային ստուդիայում (մանկավարժ Վ․ Ա․ Բելիյ)։
Հայրենական պատերազմի ժամանակ աշխատել է Ուֆայում, մասնակցել է ռազմաճակատի համերգային խմբերի ելույթներին, հայրենասիրական երգեր է գրել։
Բաշկիրական ազգային ստուդիան ավարտել է 1948 թվականին և ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիայի կոմպոզիտորական ֆակուլտետ, որտեղ սովորել է Վլադիմիր Ֆերեի կոմպոզիցիայի դասարանում և ավարտել է 1954 թվականին։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Սալավատ Յուլաև» օպերան[1]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմպոզիտորի աշխատանքները մասշտաբային են։ Նա հսկայական ներդրում է ունեցել ազգային օպերայի, կամերային վոկալի, երգչախմբային և գործիքային երաժշտության զարգացման գործում։ Ստեղծագործությունների գաղափարական կողմնորոշումը և թեմաները համահունչ են ժամանակին և արտացոլում են քաղաքացիական-հայրենասիրական, ազգային ստեղծագործական ուղղվածությունը՝ հաստատելով բարեկամության և սիրո թեմաները։ Իր աշխատանքում նա շարունակել է զարգացնել ռուսական երաժշտական մշակույթի դասականների ավանդույթները, նրանց պատմական և երաժշտական-դրամատիկական կոնցեպցիաները (Գլինկա, Մուսորգսկի), Ն․ Ռիմսկի-Կորսակով, Բորոդին)։
Նրա օպերաները հիմնականում ազգային-պատմական թեմաներով են, ներկայացնում են բաշկիրներից սերած հայտնի պատմական դեմքերի կերպարներ, հասարակ մարդու կյանքի դրամատիկ և կենցաղային բախումները։ Դրանց թվում են «Սալավաթ Յուլաև» պատմական և հերոսական օպերան, որը պատմում է ազգային հերոսի մասին, «Ուրալի դեսպաններ» հերոսական և էպիկական օպերան[2], որը շոշափում է Ռուսաստանի հետ Բաշկիրների վերամիավորման թեման և «Կախիմ-Տուրյա» օպերան[3], որտեղ հերոսը ռազմական առաջնորդ է, որի ղեկավարությամբ բաշկիրները քաջաբար կռվում էին Նապոլեոնի դեմ (1812)։ «Ակմուլլա» օպերայի կենտրոնում 19-րդ դարի բաշկիր բանաստեղծ-մանկավարժ Միֆտախետդին Ակմուլայի կերպարն է։ Քնարական և դրամատիկական ստեղծագործությունների բազմազանության մեջ մտնում են «Շաուրա» և «Ագիդելի ալիքներ»[4] օպերաները, «Կոդասա» («Խնամի») և «Ալմակայ» կենցաղային երաժշտական կատակերգությունները։
Նա նշանակալի ներդրում է ունեցել ազգային երգչախմբային կանտատի, օրատորիայի, ցիկլային («Ես ռուսաստանցի եմ», «Մայրական խոսք» և այլն) ժանրի զարգացման գործում, սիմֆոնիկ երաժշտության (դաշնամուրի և նվագախմբի համար կոնցերտ և կոնցերտինո, «Տոնական ուվերտյուրա», սիմֆոնիկ սյուիտ)։ 300-ից ավելի երգեր և սիրերգեր կան կոմպոզիտորի կամերային-վոկալ ստեղծագործությունների թվում։ Նա մեկն էր այն առաջատար կոմպոզիտորներից և երգահաններից, ովքեր շարունակել են զարգացնել ռուսական սիրերգի և կենցաղային երգի ավանդույթները։ Նրանք մարմնավորում էին նուրբ սուբյեկտիվ-քնարական տրամադրություններ, բնության էսքիզներ, երգիծական ժանրի տեսարաններ. «Թռիր, իմ աշխետ» («Лети, мой гнедой», խոսք՝ Նաժիբ Իդելբայի), «Սոխակ» (խոսք՝ Յա․ Կուլմիյ), «Կոտելոկ» (խոսք՝ Նազար Մաջմի), «Թեյը վրացական, մեղրը բաշկիրական» (բառերը՝ Ս. Կուդաշևի և այլն։
Զագիր Իզմագիլովը շարունակել է ռոմանտիզմի երաժշտական և ոճական ավանդույթները։ Նրա ստեղծագործություններում գերիշխող է դարձել քնարական արտահայտչությունն իր ամենատարբեր դրսևորումներով։ Բաշկիրական բանահյուսությունը դարձել է կոմպոզիտորի ստեղծագործությունների երաժշտական և ոճական հիմքը, որը բնորոշել է նրա ստեղծագործության երգ-վոկալայնությունը, մեղեդիական մտածողության դիատոնական դասավորությունը, որը սինթեզում է պենտատոնիկան, բնական դիատոնիկական լադերը և զարգացման տարբերակավարիացիոն հնարքները՝ համադրելով լադատոնիկական համակարգի, հարմոնիայի, պոլիֆոնիայի հետ։
Կոմպոզիտորի բոլոր ստեղծագործությունները բեմադրվել և ներկայացվել են Բաշկորտոստանի օպերայի և բալետի պետական թատրոնում։ Նրա ստեղծագործությունները կատարվել են նաև Ռուսաստանում, ԽՍՀՄ միութենական հանրապետություններում և արտերկրում (Բուլղարիա, Չինաստան, Ռումինիա, Հյուսիսային Կորեա, Հարավսլավիա, Եթովպիա), մշտապես թողարկվել և ձայնագրվել են ձայնասկավառակներ՝ համամիութենական «Մելոդիա» ձայնագրման ստուդիայում։ Դրանք պահպանվում են Համամիութենական և բաշկիրական ռադիոյի և հեռուստատեսության ֆոնդային ձայնագրություններում։
Ուֆայի արվեստի պետական ինստիտուտի հիմնադիրն է (1968-1988) և առաջին ռեկտորը։ Նրա անունով էլ կոչվում է ինստիտուտը։ 1973 թվականից եղել է ինստիտուտի դոցեն, իսկ 1977 թվականից՝ ինստիտուտի պրոֆեսոր։ 1942 թվականից ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ, 1941-1944 թվականներին պատասխանատու քարտուղար, 1954-1978 թվականներին Բաշկիրական ԻԽՍՀ Կոմպոզիտորների միության նախագահ, ՌԽՍՖՀ Կոմպոզիտորների միության քարտուղար (1960 թվականից)։
1943 թվականից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ, Բաշկիրական ԻԽՍՀ Գերագույն խորհրդի 6-8-րդ գումարման նախագահ
Զագիր Իսմագիլովը մահացել է 2003 թվականի մայիսի 30-ին, Ուֆայում, երկարատև հիվանդությունից հետո։ Հուղարկավորվել է Մահոմետանյան գերեղմանատանը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կին - Մասֆյուրա Խասանովնա Բադյաուտդինովա-Իսմագիլովա (1921-2015)
- Դուստր - Լեյլա Զագիրովնա Իսմագիլովա (ծն. 1946), բաշկիր կոմպոզիտոր, Ռուսաստանի Դաշնության (1998) և Բաշկիրական հանրապետության (1984) արվեստի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի Դ. Շոստակովիչի անվան կոմպոզիտորների միության մրցանակի դափնեկիր (1983)։ Բելառուսի Հանրապետության կոմպոզիտորների միության նախագահ (2013 թվականից)
- դուստր - Գուզել Զագիրովնա Իսմագիլովա, բանասեր
- թոռ - Թաիր Գայարովիչ Իսմագիլով
- դուստր - Թանսուլպան Zagագիրովնա Իսմագիլովա, ուսուցիչ։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1955) (1955)[5]
- Բաշկիրական ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ (1963)[6]
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1968)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)
- Բաշկիրական ՀՍՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1984)
- ՌԽՖՍՀ Մ․ Ի․ Գլինկայի անվան պետական մրցանակ (1973), «Ագիդելի ալիքները» օպերայի համար (1972) և «Մոր խոսքը» (1972) երգչախմբերի ցիկլի համար
- Սալավաթ Յուլաևի անվան հանրապետական մրցանակ (առաջին դափնեկիր, 1967), «Նոր երգեր» ժողովածուի համար
- Մ. Ակմուլլա անվան գրական մրցանակ (1996, «Ակմուլլա» օպերայի համար)
- Հայրենիքի վաստակի շքանշան, IV աստիճան (1997)
- Լենինի շքանշան (1971)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1967)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1977)
- «Պատվո նշան» շքանշան (1949)
- մեդալներ
- Ուֆայի պատվավոր քաղաքացի (1997)
- Բաշկորտոստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս (1998)։
Ի պատիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 թվականի հոկտեմբերին Ուֆա քաղաքում բացվել է Զ․ Իսմագիլովի հուշարձանը Բաշկորտոստանի օպերայի և բալետի պետական թատրոնի հարևանությամբ գտնվող պուրակում
- 2006 թվականին Ուֆայի Յուժնի միկրոշրջանի նոր փողոցն անվանակոչվել է ի պատիվ կոմպոզիտորի
- Բելորեցկի շրջանի Սերմենևո գյուղում փողոց է անվանակոչվել
- Բելորեցկի շրջանի Սերմենևո գյուղում կոմպոզիտորի կենդանության օրոք բացվել է թանգարան[7]
- Կոմպոզիտորի անունն է կրում նրա հիմնադրած Ուֆայի արվեստի պետական ինստիտուտը
- 2007 թվականին անցկացվել է Զ․ Իզմագիլովի ստեղծագործություննեը կատարող երաժիշտների առաջին Միջազգաին մրցույթը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «"САЛАВАТ ЮЛАЕВ"». web.archive.org. 2013 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Премьера оперы "Послы Урала" прошла с колоссальным успехом». www.bashinform.ru (ռուսերեն). 2007 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Кахым туря». www.bashopera.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «"АГИДЕЛЬ ТУЛКЫНДАРЫ", опера». web.archive.org. 2016 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Загир Гарипович Исмагилов | История и Культура Башкортостана
- ↑ Исмагилов Загир Гарипович
- ↑ Wikimapia — Let’s describe the whole world!
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «ИСМАГИЛОВ Загир Гарипович». web.archive.org. 2016 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զագիր Իսմագիլով» հոդվածին։ |
|
- Հունվարի 8 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 30 մահեր
- 2003 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Ռուսաստանում թաղվածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- ԽՄԿԿ 22-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատվիրակներ
- Խորհրդային կոմպոզիտորներ
- Խորհրդային հասարակական գործիչներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Մանկավարժներ այբբենական կարգով
- Ռեկտորներ
- Ռուս հասարակական գործիչներ
- Ռուս մանկավարժներ
- Օպերային կոմպոզիտորներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային ակադեմիական երաժիշտներ