Ելենա Օսիպովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Օսիպովա
Ծնվել էնոյեմբերի 11, 1945(1945-11-11) (78 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ[1]
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Սերովի անվան գեղարվեստի ուսումնարան[2]
Մասնագիտությունարվեստագետ և քաղաքական ակտիվիստ
Ժանրբնանկար[3] և դիմապատկեր[3]
 Elena Andreevna Osipova Վիքիպահեստում

Ելենա Անդրեևնա Օսիպովա (ռուս.՝ Елена Андреевна Осипова, նոյեմբերի 11, 1945(1945-11-11), Լենինգրադ[1]), խորհրդային ռուս նկարչուհի, հայտնի է ցույցերին իր քաղաքական պաստառներով մասնակցությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Անդրեևնա Օսիպովան ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 11-ին, Լենինգրադում[4]։ Մայրը եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, բժշկական ծառայության ավագ սերժանտ, արժանացել է «Մարտական վաստակի համար» մեդալի։ Հայրը եղել է բժիշկ-ռենտգենոլոգ։ Ելենայի ծնողները հանդիպել են ռազմաճակատում։ Պատերազմի ավարտից հետո նրա մայրը հղիության պատճառով զորացրվել է բանակից, Լենինգրադում աշխատել է որպես հաշվապահ հացի գործարանում, իսկ հայրը մասնակցել է Ճապոնիայի հետ պատերազմին և ավելի ուշ միայն մեկ անգամ է այցելել դստերը[5][6]։ Պապը եղել է նկարիչ և մահացել է դիստրոֆիայից շրջափակման մեջ։ Պատերազմից հետո տատիկն աշխատել է Ռուսական պետական թանգարանի պահպանության ծառայությունում[4][5][7]։

1962 թվականին երկրորդ փորձից հետո ընդունվել է Տավրիկյան գեղարվեստի ուսումնարանի մանկավարժական բաժին, որն ավարտել է 1967 թվականին[5][8]։ 1965-1967 թվականներին Օսիպովան ավարտել է իր դիպլոմային աշխատանքը Դրամատիկական մեծ թատրոնի թեմայով, որով նա հետաքրքրվել է դեռ պատանեկության տարիներից, բայց ի վերջո կտավը ճանաչվել է «ըմբոստ» և չափազանց սյուրռեալիստական[5][9]։ Հետագայում նա չորս անգամ փորձել է շարունակել բարձրագույն կրթությունը․ երկու անգամ նա փորձել է ընդունվել Գեղարվեստի ակադեմիա և երկու անգամ՝ Մուխինյան ուսումնարան, բայց չի հաջողվել[5][10]։

Ուսումնարանն ավարտելուց հետո երեք տարի աշխատել է Վագանովոյի գյուղական դպրոցում՝ որպես նկարչության և գծագրության ուսուցչուհի։ Այնուհետև նա տեղափոխվել է Մետալոստրոյում բացված դպրոց, որից հետո աշխատել է Մշակույթի պողոտայի գեղարվեստի երեկոյան դպրոցում, իսկ ավելի ուշ՝ Լուսավորության պողոտայի արվեստի դպրոցում[4][5]։ Տասը տարի աշխատել է Յուսուպովյան պալատին կից գեղարվեստական ստուդիայում և այդ տարիները համարվել են նրա համար ամենաբեղմնավորը որպես գեղանկարիչ[5]։ 2009 թվականից անցել է կենսաթոշակի՝ գրեթե ողջ կյանքում աշխատելով որպես նկարչության ուսուցչուհի գեղարվեստական կրթության բնագավառում[11][12]։

Ստեղծագործական և հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օխտա կենտրոնի կառուցման դեմ պաստառով, 2009 թվական

Առաջին անգամ նա իր քաղաքական պաստառը պատրաստել է 2002 թվականին Չեչնիայի երկրորդ պատերազմի ժամանակ և Դուբրովկայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Նկարչական թղթի վրա գրելով «Պարոն նախագահ, շտապ փոխեք Ձեր քաղաքական կուրսը» արտահայտությունը՝ Օսիպովան այդ պաստառով դուրս է եկել Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միտինգին, որն անցկացվել է Իսակովյան հրապարակում գտնվող Մարիինյան պալատի մոտ։ Այդ ժամանակ նրա բողոքն աննկատ է մնացել, ոչ աջակցություն է ստացել, ոչ էլ սկզբունքային արձագանք[13]։ Սակայն այդ պահից նա սկսել է անընդհատ փողոց դուրս գալ նոր պաստառներով, և նրա գործունեությունը տեսանելի է դարձել քաղաքի բնակիչների և ոստիկանության համար[4]։

Ուկրաինայի պատերազմի դեմ, 2014 թվական

Ելենա Օսիպովան մասնակցում է գրեթե բոլոր բողոքի ակցիաներին՝ անարդարությունն ու հանցագործությունը դատապարտող պաստառներով, նախազգուշացնող վտանգի և ինչ-որ մեկի դժբախտության ու կարեկցանքի մասին, լինի դա բնական աղետ, թե քաղաքական ազատությունների խախտում[10][12]։ Տարբեր տարիներ Օսիպովան բողոքել է Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված, ընդդեմ Իրաքի պատերազմի, ի նշան արտաքսված միգրանտների, Փարիզում ահաբեկչությունների զոհերի հանդեպ կարեկցանքի, ի պաշտպանություն «Ճահճային գործ»-ով մեղադրյալների, դատապարտել է Ռուսական զորքերի մասնակցությունը Ղրիմում և Դոնբասում, ընդդեմ Սիրիայում պատերազմի, ի հիշատակ Բորիս Նեմցովի, ընդդեմ պատժամիջոցների կիրառման հետ կապված արտադրանքների ոչնչացման[10][11][13][14]։ Գրեթե յուրաքանչյուր ակցիայի ժամանակ Օսիպովան բերման է ենթարկվել ոստիկանության կողմից, բայց հետո նրան բաց են թողել[4][15]։ Ակտիվ քաղաքացիական դիրքորոշման հետ կապված՝ նկարչուհուն սկսել են անվանել «Սանկտ Պետերբուրգի խիղճ», թեև ինքը հրաժարվում է նման մականունից[11][15]։

Ոմանք ինձ հիմար էին համարում, մյուսներն ասում են՝ փող է աշխատում։ Թող գոնե աստծո խենթ կոչեն։ Առաջ վիրավորվում էի, մտածում էի այլևս չգնալ։ Բայց հետո մարդիկ սկսեցին մոտենալ և ասել՝ «Շնորհակալություն, որ մեզ չլքեցիք, այսքան տարի քայլել եք մեզ հետ, մենք իսկապես դրա կարիքը ունենք»։ Ընդհանրապես, պետք էր սկսել «Կուրսկ»-ից դուրս գալ։ Բայց ես դեռ պատրաստ չէի»։
- Ելենա Օսիպովա, 2015[7]
Սուրբ Իսահակի տաճարը Ռուս ուղղափառ եկեղեցուն փոխանցելու դեմ, 2017 թվական

2017 թվականին Սանկտ Պետերբուրգում Հաղթանակի օրվա տոնակատարությունների տեսանյութը մեծ արձագանք է գտել, երբ Օսիպովան, ով ցուցապաստառներով դուրս է եկել ուկրաինական և սիրիական պատերազմների դեմ, նրան վիրավորել են և բղավել նրա վրա[16][17][18]։ Հավաքված անցորդները փորձել են պատռել նրա ցուցապաստառները, տարեց կնոջը անվանել են «Նավալնիական ժանտախտ», իսկ նրա պիկետը՝ «Հրեական մասոնական սադրանք», հնչել են նաև բացականչություններ․ «Ամո՛թ քեզ, դու փչացնում ես մեր տոնը», «Եկեք սպանենք նրան», «Եթե ձեզ դուր չի գալիս Ռուսաստանում, հեռացեք այստեղից»[19][20][21]։ Հետագայում՝ 2022 թվականին, Ուկրաինա ռուսական ներխուժման սկսվելուց հետո, նա բազմիցս դուրս է եկել փողոց՝ բողոքելու, ինչի համար կալանավորվել է և հայտնի է դարձել որպես «Ուկրաինայի պատերազմի դեմ պայքարող ռուս քաղաքացիների խորհրդանիշ»[13][22]։ Նույն թվականի մայիսի 9-ին Օսիպովայի վրա հարձակվել են, նրանից խլել են հակապատերազմական պաստառները[23]։ Պատերազմի վետերանների դստեր պացիֆիստական գործունեությունը, որը պարբերաբար բողոքում է միլիտարիզմի դեմ, նկատելի է դարձել նաև արտասահմանում[24][25][26]։ Այսպես, նույն թվականին Օսիպովային շնորհվել է Միլանի պատվավոր քաղաքացիություն, որը նախկինում շնորհվել է Դմիտրի Լիխաչովին և Մստիսլավ Ռոստրոպովիչին[27]։

Միջուկային զենքի դեմ, 2017 թվական

Օսիպովայի քաղաքական պաստառները առանձնանում են երգիծական ուղղվածությամբ, «օրվա թեմային» արձագանքով, իսկ գեղարվեստական կողմից մոտ են պրիմիտիվիզմին՝ պայմանականություններ, որոնք սկիզբ են առնում Ռուբլյովի և Դիոնիսիի որմնանկարներից[10][12]։ Բացի քաղաքական պաստառներից, Օսիպովայի ստեղծագործություններում հաճախ հանդիպում են քաղաքային բնապատկերներ, դիմանկարներ, այդ թվում՝ մանկական[4][5]։ Նկարչի բնապատկերները, որոնք հաճախ արված են իմպրեսիոնիստական ոճով, գրեթե միշտ լցված են մարդու ներկայությամբ, առօրյայից նրա կտրվածությամբ և շրջապատող աշխարհի գեղեցկությունը վայելելով։ Նրա այդ տեսակի բոլոր ստեղծագործությունների կենտրոնը Սանկտ Պետերբուրգն է՝ նրա ճանաչելի տեսարանները, համայնապատկերներն ու տեսարժան վայրերը, որոնց պատկերները դիտողին գործնականում հաղորդում են քաղաքի ընդհանուր տրամադրությունը[8][28]։ Օսիպովայի դիմանկարները նման են նրա քաղաքական պաստառներին, բայց դրանցից տարբերվում են մարդու անձնական պատմության, նրա էության, փոխհարաբերությունների և իր ընկալման ավելի մեծ շեշտադրմամբ՝ հաճախ ստանալով էքզիստենցիալ տեսք[4][8]։

Օսիպովայի առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 2015 թվականին, «Բաց Ռուսաստան»-ի Սանկտ Պետերբուրգի գրասենյակում[10]։ 2019 թվականին հրատարակվել է «Կանգնած է նկարչուհին պաստառով» ալբոմը, որն անվանվել է Միխայիլ Նովիցկու բանաստեղծությունից մի տողով, որտեղ փաստագրված են նկարչուհու քաղաքական և գեղանկարչական ակցիաները[14]։ 2021 թվականին Աննա Ախմատովայի թանգարանում Սանկտ Պետերբուրգի թեմայով Օսիպովայի քաղաքային բնապատկերների ցուցահանդես է տեղի ունեցել, որը զուգադիպել է նկարչի 75-ամյակի հետ[28]։ 2023 թվականին Սանկտ Պետերբուրգի Շպալեռնայա փողոցում գտնվող «Յաբլոկո» կուսակցության մասնաճյուղում բացվել է Օսիպովայի քաղաքական պաստառների ցուցահանդեսը[29], սակայն հենց հաջորդ օրը գործերն առգրավվել են ոստիկանության կողմից[30], այնուհետև ուղարկվել են հոգեբանա- լեզվաբանական փորձաքննության՝ ռուսական բանակի դեմ «ֆեյքերի» մասին քրեական հոդվածով[31]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Միլանի պատվավոր քաղաքացու» կոչում (2022)՝ «ի նշան Միլան քաղաքի համերաշխության և մտերմության մի կնոջ հետ, ով խորհրդանիշ է դարձել Ռուսաստանի քաղաքացիների համար, ովքեր պայքարում են Ուկրաինայում խաղաղության և պատերազմի դեմ»[32]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Օսիպովան քաղաքացիական ամուսնության մեջ է եղել նկարիչ Գենադի Հարվարդտի հետ, ով հանկարծամահ է եղել Շվեդիա կատարած ուղևորության ժամանակ։ Որդին՝ Իվանը (1981-2009), եղել է բեմական աշխատող Լենսովետի թատրոնում, Կոմիսարժևսկայա թատրոնում, Բալթիկայի տանը։ Նա մահացել է 2009 թվականին 28 տարեկան հասակում, տուբերկուլյոզից, որը թմրանյութերի չարաշահման հետևանք է եղել[5][7]։ Հետագայում նա իր մանկավարժությունից հեռանալը կապել է դրա հետ՝ նշելով՝ «Երեխաները պետք է ժպտան, իսկ միակ որդուս մահից հետո ես չկարողացա»[4][12]։ Թոռնուհին՝ Պոլինան ծնվել է 2003 թվականին[5][6]։

Նա միայնակ բնակվել է Ֆուրշաթսկայա փողոցի կոմունալ բնակարանում, որտեղ երկրորդ սենյակը նախատեսված է եղել աշխատանքների պահպանման համար[33][34]։ Ամսական ստացել է 6000 ռուբլի թոշակ, այդ իսկ պատճառով փողոցային կալանքներից հետո այլևս նրան տուգանքներ չեն նշանակել, քանի որ վճարելու հնարավորություն չի ունցել[12][13]։ Հրաժարվել է վաճառել իր աշխատանքները, ներառյալ քաղաքական պաստառները, ինչպես նաև սկզբունքորեն ընդունել որևէ ֆինանսական օգնություն, որպեսզի չհամարվի իր համոզմունքները վաճառող[4][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Steadfast Pensioner Becomes Symbol of Russia’s Anti-War Movement / H. Amos, M. Berdy, M. FishmanAlexander Gubsky, 2022. — ISSN 1563-6275
  2. Indifference is our main problem’ — 2022.
  3. 3,0 3,1 Russia Is a Bird, Not a Bear — 2015.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «Как художница и почетная гражданка Милана Елена Осипова живет в Петербурге на пенсию шесть тысяч рублей в месяц. Между полицией, оппозицией и «титушками»». The Village. 11 апреля 2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 16 апреля 2022-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Ангелина Скрыпникова (6 февраля 2020). «Кажется, такого уныния, как сейчас, не было никогда». Журнал «Город 812». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 16 апреля 2022-ին.
  6. 6,0 6,1 Алёна Зиновьева (21 сентября 2021). ««Я не выдержала того, что все молчат»: истории из жизни художницы Елены Осиповой и ее протестных плакатов». Piter.TV. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 16 апреля 2022-ին.
  7. 7,0 7,1 7,2 Анастасия Гавриэлова (16 ноября 2015). «На улицу меня гонит совесть». Новая газета. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 16 апреля 2022-ին.
  8. 8,0 8,1 8,2 Александр Передрук (2 июня 2016). ««Улицы Петербурга в сердце каждого»». Солдатские матери Санкт-Петербурга. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 3-ին. Վերցված է 16 апреля 2022-ին.
  9. «Музей Анны Ахматовой представляет выставку живописи Елены Осиповой «Вокруг Фонтанного дома»». Администрация Санкт-Петерурга. 9 февраля 2021. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 16 апреля 2022-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Татьяна Вольтская (21 ноября 2015). ««Россия — птица, а не медведь»». Радио «Свобода». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 16 апреля 2022-ին.
  11. 11,0 11,1 11,2 Виктория Савицкая (5 декабря 2015). ««Совесть Петербурга»: Жены воевавших в Чечне плевали мне в лицо». Газета «Собеседник». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 16 апреля 2022-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Нина Петлянова (28 марта 2022). ««Президент, меняйте курс!». Елена Осипова, 77-летняя художница, двадцать лет выходит на улицы Петербурга со своими картинами-плакатами, написанными на злобу дня». Новая газета. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 16 апреля 2022-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Евгения Созанкова (16 апреля 2022). «76-летняя художница Елена Осипова 20 лет протестует против российской власти. Ее задерживают на митингах, но она выходит на них снова и снова. Вот что она думает о войне в Украине и равнодушии общества». Meduza. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 16 апреля 2022-ին.
  14. 14,0 14,1 Татьяна Вольтская (23 нояря 2019). ««Стоит, как совесть на ветру». Зачем 74-летняя художница выходит на площадь». Север.Реалии. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 3-ին. Վերցված է 18 апреля 2022-ին.
  15. 15,0 15,1 Галина Артёменко (18 апреля 2022). ««Совесть Петербурга». Кто такая Елена Осипова и почему она стала почетной гражданкой Милана». The Moskow Times. Վերցված է 18 апреля 2022-ին.
  16. ««Навальнинское чмо»: художницу-пенсионерку затравили за антивоенные плакаты в Петербурге». Телеканал «Дождь». 11 мая 2017. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 12-ին. Վերցված է 18 апреля 2022-ին.
  17. ««А давайте ее убьем». В Петербурге на 9 мая затравили 71-летнюю бабушку за антивоенные плакаты». ТСН. 11 марта 2017. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 18 апреля 2022-ին.
  18. Татьяна Кондратьева (24 марта 2022). «Кадры с пенсионеркой из России возмутили Reddit. В видео толпа пинает антивоенные плакаты активистки». Medialeaks. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 18 апреля 2022-ին.
  19. ««Жидомасонская провокация»: сторонники Путина ополчились 9 мая на пожилую художницу». Московский комсомолец. 11 мая 2017. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 18 апреля 2022-ին.
  20. ««Давайте ее убьем!»: художницу-пенсионерку затравили за антивоенные плакаты в Петербурге». ТВК. 13 мая 2017. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 18 апреля 2022-ին.
  21. «Появилось видео о том, как сторонники Путина ругают пожилую художницу». Радио «Свобода». 11 мая 2017. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 18 апреля 2022-ին.
  22. Александра Иванова (9 апреля 2022). «Пожилая пацифистка из Петербурга стала почетным гражданином Милана». Deutsche Welle. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 18 апреля 2022-ին.
  23. «В Петербурге напали на художницу Елену Осипову, которая собиралась выйти на «Бессмертный полк» с антивоенными плакатами». Meduza. 9 мая 2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 10 мая 2022-ին.
  24. Rosalba Castelletti (11 марта 2022). «Tornata in piazza Elena Osipova, la "nonnina russa" che chiede la pace in Ucraina». La Repubblica. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 18 апреля 2022-ին.
  25. Thomas Dudek (21 марта 2022). «Das «Gewissen von St. Petersburg»». n-tv. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 18 апреля 2022-ին.
  26. Steve Rosenberg (24 марта 2022). «Ukraine-Russia: The 76-year-old artist taking on Putin». BBC News. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 18 апреля 2022-ին.
  27. «Петербургская блокадница и художница Елена Осипова стала почетным гражданином Милана». Коммерсантъ. 8 апреля 2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 18 апреля 2022-ին.
  28. 28,0 28,1 «В музее Анны Ахматовой представили петербургские пейзажи художницы Елены Осиповой». Телеканал «Санкт-Петербург». 10 февраля 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 16 апреля 2022-ին.
  29. Анна Иванова (31 января 2023). «В Петербурге открылась антивоенная выставка художницы Елены Осиповой». Север.Реалии. Վերցված է 1 февраля 2023-ին.
  30. «В Петербурге полицейские сняли картины с антивоенной выставки Елены Осиповой». Север.Реалии. 1 февраля 2023. Վերցված է 1 февраля 2023-ին.
  31. «Антивоенные картины петербургской художницы Елены Осиповой проверят по статье о «фейках» про армию». Meduza. 17 марта 2023. Վերցված է 17 марта 2023-ին.
  32. «Consiglio comunale. «Donna simbolo contro la guerra», Milano dà la cittadinanza onoraria a Yelena Osipova». Comune di Milano. 7 апреля 2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 16 апреля 2022-ին.
  33. Дарья Игнашова (6 мая 2014). ««В общем-то, я маргинал»: как художница стала героиней петербургского протеста». Интернет-издание «Бумага». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 27-ին. Վերցված է 16 апреля 2022-ին.
  34. Даниил Коцюбинский (10 апреля 2021). «Ну, город жив!… Петербург Елены Осиповой в Фонтанном доме». Журнал «Город 812». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 16 апреля 2022-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Интервью