Բորիս Նեմցով
Բորիս Եֆիմի Նեմցով Борис Ефимович Немцов | |||
![]() | |||
Բորիս Նեմցովը «Սոլիդարնոստ» շարժման մոսկովյան կոնֆերանսին, 2008 թվականի նոյեմբեր | |||
| |||
---|---|---|---|
2012 հունիսի 16 - 2015 փետրվարի 27 | |||
Կուսակցություն՝ | Ժողովրդական ազատության կուսակցություն (ռուս.՝ Партия народной свободы «За Россию без произвола и коррупции», Սոլիդարնոստ շարժում | ||
Կրթություն՝ | Q42704516? | ||
Գիտական աստիճան՝ | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ֆիզիկոս, պետական գործիչ և Պետական Դումայի անդամ | ||
Դավանանք | Ուղղափառություն[1] | ||
Ծննդյան օր | 1959 հոկտեմբերի 9 | ||
Ծննդավայր | Սոչի, Կրասնոդարի շրջան, Ռուսաստանի ԽՍՖՀ, ԽՍՀՄ | ||
Վախճանի օր | փետրվարի 28, 2015 (տարիքը 55) | ||
Վախճանի վայր | Մոսկվա, ՌԴ | ||
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն[2] | ||
Թաղված | Տրոեկուրովյան գերեզմանատուն[2] | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||
Հայր | Եֆիմ Դավիդի Նեմցով (1928—1988) | ||
Մայր | Դինա Յակովի Էյդման (ծ․ 1928 մարտի 26) | ||
Ամուսին | Ռաիսա Ահմետի Նեմցովա | ||
Զավակներ | Ժաննա, Անտոն, Դինա, Սոֆյա | ||
Կայք՝ | nemtsov.ru | ||
Ինքնագիր | ![]() | ||
Պարգևներ | |||
Բորիս Նեմցովի ձայնի ձայնագրություն | |
Օգնություն |
Բորիս Եֆիմովիչ Նեմցով (անգլ.՝ Борис Ефимович Немцов, հոկտեմբերի 9, 1959, Սոչի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ — փետրվարի 27, 2015[4], Մոսկվա, Ռուսաստան), ռուս քաղաքական և պետական գործիչ, Յարոսլավլի տարածքային դումայի պատգամավոր, «Սոլիդարնոստ» միավորման ղեկավարներից, «РПР-ПАРНАС» կուսակցության համանախագահ, Ռուսաստանյան ընդդիմության համակարգող խորհրդի անդամ։ 1997—1998 թթ.` ՌԴ կառավարության առաջին տեղակալ։ Եղել է Պետդումայի նախագահի տեղակալ, բազմիցս ընտրվել է պատգամավոր և սենատոր։
1991—1997 թթ. եղել է Նիժեգորոդյան տարածաշրջանի առաջին նահանգապետ, եղել է ՌԴ վառելիքի և էներգետիկայի նախարար։ 1997—1998 թթ.` ՌԴ Անվտանգության խորհրդի անդամ։
Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու։
Սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի փետրվարի 28-ի երեկոյան 23։40–ին[5] Նեմցովին սպանել են Մոսկվայի կենտրոնում՝ Նոր Զամոսկվորեցի կամրջի վրա։ Նրա ուղղությամբ արձակվել է 6 կրակոց (որոշ նախնական տվյալներով առնվազն 7), որից դիպել է 4–ը, մեջքից։ Ըստ նախնական տվյալների կրակողները եղել են Ֆորդ մակնիշի[6] սպիտակ ավտոմեքենայով[7][8]։ Առանց պետհամարանիշների ավտոմեքենան դանդաղ մոտեցել է Նեմցովին, ով այդ ժամանակ զբոսնելիս է եղել ընկերուհու՝ ուկրաինական մոդել Աննա Դուրիցկայայի հետ։ Զույգը Վասիլի Երանելու տաճարի կողմից քայլելով հասել է Մոսկվա գետի կամրջի մոտ։ Մեքենայից դուրս եկած անհայտ տղամարդը մոտեցել է զույգին ու կրակ արձակել, այնուհետև հեռացել նույն ավտոմեքենայով[6]։
Սպանությունը տեղի է ունեցել «Գարուն» խորագիրը կրող ցույցի նախօրեին։ Դրա փոխարեն քաղաքային իշխանությունները թույլատրել են անցկացնել սգո երթ[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Немцов Борис Ефимович»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-02-27
- ↑ 2,0 2,1 Немцова похоронили на Троекуровском кладбище Москвы (ֆր.) — 2015.
- ↑ LIBRIS — 2018.
- ↑ «В МВД подтвердили факт убийства Немцова (ՆԳՆ հաստատել է Նեմցովի սպանության փաստը)»։ Ինտերֆաքս
- ↑ 5,0 5,1 Власти Москвы разрешили проведение траурного шествия в память Немцова
- ↑ 6,0 6,1 Убийство Бориса Немцова: как это было
- ↑ «В Москве убит Борис Немцов»։ RBC։ 2015 թ․ փետրվարի 28։ Վերցված է 2015 թ․ փետրվարի 28
- ↑ «В Москве убит Борис Немцов»։ Ինտերֆաքս։ 2015 թ․ փետրվարի 28։ Վերցված է 2015 թ․ փետրվարի 28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նյութեր Վիքիքաղվածքում |
---|---|
![]() |
Բորիս Նեմցով Վիքիպահեստում |
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս քաղաքական գործիչներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Ռուս ֆիզիկոսներ
- Հրաձգային զենքից մահացածներ
- Սպանվածներ
- Ռուս կալանավորներ և ձերբակալվածներ
- Ռուսաստանի պետական դումայի անդամներ
- Ռուսաստանում հրազենից մահացածներ
- Ռուս պետական գործիչներ
- Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ ԳԽ պատգամավորներ
- 1959 ծնունդներ
- 2015 մահեր
- Սոչի քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 9 ծնունդներ
- Փետրվարի 27 մահեր
- Սպանված քաղաքական գործիչներ
- Ռուս հասարակական գործիչներ