Դիոնիսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիոնիսի
Ferapontov.jpg
Ծնվել է մոտ. 1444
Վախճանվել է 1502
Քաղաքացիություն Lob flag moskovskiy.svg Մոսկվայի մեծ իշխանություն
Մասնագիտություն սրբանկարիչ և նկարիչ
Ժանր Սրբանկարչություն
Ուշագրավ աշխատանքներ Օդիգիտրիայի աստվածամայր
Dionisius Վիքիպահեստում

Դիոնիսի (մոտ 1440—1502 թվականներից հետո), ռուս նկարիչ։

Աշխատել է Մոսկվայում և Միջին Ռուսաստանի մենաստաններում։ Գործերի մեծ մասը չի պահպանվել։ Դիոնիսի սրբապատկերներին և որմնանկարներին բնորոշ են նուրբ բներանգն ու գծանկարը, վայելչակազմ, ձգված ֆիգուրները, հանդիսավորությունն ու դեկորատիվությունը («Օդիգիտրիայի աստվածամայրը», 1482, «Խաչելություն», 1500, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում)։

Ֆերոպոնտի մենաստանում (ք․ Կիրիլովի մոտ) Դիոնոսի և որդիների կատարած որմնանկարները ռուսական միջնադարյան մոնումենտալ արվեստի կատարյալ նմուշներից են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 396 CC-BY-SA-icon-80x15.png