Դորոթի Լի Սայերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դորոթի Սայերսից)
Դորոթի Լի Սայերս
անգլ.՝ Dorothy Sayers[1]
Ծննդյան անունանգլ.՝ Dorothy Leigh Sayers
Ծնվել էհունիսի 13, 1893(1893-06-13)[1][2][3][…]
ԾննդավայրՕքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էդեկտեմբերի 17, 1957(1957-12-17)[5][1][2][…] (64 տարեկան)
Վախճանի վայրՈւիթհամ, Braintree, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6][7]
Մասնագիտությունգրող, թարգմանչուհի, վիպասան, դրամատուրգ, ակնարկագիր, բանաստեղծուհի, copywriter, խմբագիր, վիպասան և բանասեր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍոմերվիլ Քոլեջ[8], Godolphin School?[9] և Christ Church Cathedral School?
Ուշագրավ աշխատանքներWhose Body??, Clouds of Witness?, Unnatural Death?, The Unpleasantness at the Bellona Club?, Lord Peter Views the Body?, Strong Poison?, Five Red Herrings?, Have His Carcase?, Hangman's Holiday?, Murder Must Advertise?, The Nine Tailors?, Gaudy Night?, Busman's Honeymoon?, In the Teeth of the Evidence? և Striding Folly?
ԱնդամակցությունԴետեկտիվ ակումբ
ԱշխատավայրS. H. Benson? և Blackwell UK?
ԱմուսինMac Fleming?[9]
 Dorothy L. Sayers Վիքիպահեստում
Դորոթի Լի Սայերս

Դորոթի Լի Սայերս (անգլ.՝ Dorothy Leigh Sayers; հունիսի 13, 1893(1893-06-13)[1][2][3][…], Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - դեկտեմբերի 17, 1957(1957-12-17)[5][1][2][…], Ուիթհամ, Braintree, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6][7]), անգլիացի գրող, բանասեր, դրամատուրգ և թարգմանիչ։ Ռուսասատանում առավել հայտնի է իր դետեկտիվ վեպերով։ Մասնակցել է բրիտանական Դետեկտիվ ակումբի հիմնադրմանը։ Առաջին կանանցից մեկն է, ով գիտական աստիճան է ստացել Օքսֆորդում։ Պիտեր Ուիմզիի հեղինակն է։ Եղել է Լյուսի Մալեսոնի մոտիկ ընկերուհին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Օքսֆորդում, Քրիստոսի եկեղեցուն (անգլ.՝ Christ Church) կից գործող եկեղեցական երգային դպրոցի ռեկտորի՝ անգլիացի քահանայի՝ վարդապետ Հենրի Սայերսի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Գոդոլֆինի մասնավոր դպրոցում, Սոլսբերիում (Ուիլթշիր կոմսություն), այնուհետև Օքսֆորդի Սոմերվիլ քոլեջում։ 1915 թվականին ավարտել է քոլեջը ֆրանսերեն լեզվի բակալավրի աստիճանով, իսկ 1920 թվականին ստացել է մագիստրի գիտական աստիճան, այդպիսով դառնալով առաջին կանանցից մեկը, ով արժանացել է այդ գիտական աստիճանին Օքսֆորդում։

Քոլեջից հետո Դորոթի Սայերսը որոշ ժամանակ աշխատել է որպես խմբագիր Բլեքվելի համալսարանի հրատարակչությունում, իսկ հետո դասավանդել է Նորմանդիայի Էկոլ դե Ռոշում։ 1922-1929 թվականներին աշխատել է լոնդոնյան Բենսոնս գովազդային գործակալությունում՝ որպես գովազդային տեքստերի հեղինակ[10]։

Դորոթի Սայերսի գրական կարիերան սկսվել է 1916 թվականին ՝ «Op I» բանաստեղծությունների ժողովածուի հրատարակմամբ։ 1923 թվականինին հրատարակում է իր առաջին դետեկտիվ վեպը՝ «Ո՞ւմ մարմինն է» (անգլ.՝ Whose Body?), որում առաջին անգամ հայտնվում է իր տասնմեկ դետեկտիվ վեպերի և շատ պատմությունների գլխավոր հերոսը, արիստոկրատ և սիրողական դետեկտիվ, լորդ Պիտեր Ուիմզին։ Վեպը նրան մեծ հաջողություն է բերում և քսանական թվականներին նրան հաջորդում են «Վկաների ամպեր»,1926 թվական, «Անբնական մահ»,1927 թվական(անգլ.՝ The Unnatural Death, 1927), «Տհաճություն Բելոնա ակումբում», 1928 թվական (անգլ.՝ The Unpleasantness at the Bellona Club, 1928) վեպերը։

Անձական կյանքի առումով քսանականները Դորոթի Սայներսի համար բուռն ժամանակաշրջան էր, որը նա հետագայում հիշում էր դժկամությամբ։ 1922 թվականին տարվել է մեքենաներ վաճառող Բիլի Ուայթով, ումից 1924 թվականին ծնվել է ապօրինի որդին՝ Ջոն Էնթոնին( մահացել է 1984 թվականին)։ Հաշվի առնելով դարաշրջանի բարքերը, երեխայի ծնունդը գաղտնի էր պահվում, բացի այդ, Դորոթին չէր ցանկանում մթնեցնել իր ծնողների ծերությունը, որոնք, հավանաբար, հիասթափված կլինեին դստեր պահվածքից։ Ջոն Էնթոնիի խնամքը հանձնվել էր Դորոթիի զարմուհուն՝ Այվի Շրիմպտոնին։ Դորոթի Սայերսը երկար ժամանակ ֆինանսապես աջակցում էր որդուն, որին նպաստում էր Բենսոնսում նրա աշխատանքը և իր գրքերի աճող ֆինանսական հաջողությունները:1926 թվականին Դորոթի Սայերսն ամուսնանում է լրագրող, նախկին սպա, ամուսնալուծված, երկու երեխաների հայր Օսվալդ Արթուր Ֆլեմինգի հետ ։ Նրանք հետագայում որդեգրեցին Ջոն Էնթոնիին, ով, սակայն, այդպես էլ հնարավորություն չունեցավ ապրելու ծնողների հետ նույն հարկի տակ։ Հայտնի է նաև, որ Դորոթի Սայերսը ողջ կյանքի ընթացքում հրաժարվել է ճանաչել իր կենսաբանական մայրությունը։

1929 թվականին նրա ֆինանսական վիճակն այնքան է ուժեղանում, որ կարողանում է թողնել Բենսոնսի մոտ աշխատանքը և ամբողջ ժամանակը նվիրել գրական ստեղծագործությանը։ Միևնույն ժամանակ, համախմբվելով Ագաթա Քրիստիի, Գ.Կ. Չեստերոտոնի և Ռոնալդ Նոքսի հետ, Դորոթի Սայերսը դառնում է Դետեկտիվ Ակումբի հիմնադիրներից մեկը, որի անդամները պարբերաբար հավաքվում էին քննարկելու դետեկիվ արձակին վերաբերող թեմաները։

Օքսֆորդ, Սոմերվիլ քոլեջ

1930-ականների դետեկտիվ վեպերն արտացոլում են Դորոթի Սայերսի անձնական փորձի շատ առանձնահատկություններ։ 1930 թվականին լույս է տեսնում «Ուժեղ թույն» վեպը, որտեղ առաջին անգամ հայտնվում է գլխավոր կին կերպարը, ով երկար ժամանակով հաստատվում է Սայրեսի վեպերում։Դա դետեկտիվ վեպերի գրող Հարիեթ Ուեյնի կերպարն էր, որի լորդ Պիտեր Ուիմզի Ուեյնի հետ բարդ հարաբերությունները ձևավորել են հետագա մի քանի վեպերի հուզական ֆոնը․«Որտեղ կլինի դին» (1932 թվական),(անգլ.՝ Have His Carcase, 1932)«Վերադարձ Օքսֆորդ»(1935 թվական)(անգլ.՝ Gaudy Night, 1935), «Մեղրամիս փեթակում»(1937 թվական) (անգլ.՝ Busman’s Honeymoon, 1937) ,«Թոլբոյզ» նովելները,(1942 թվական)(անգլ.՝ Talboys, 1942)։ Շատ քննադատներ Միսիս Ուեյնին համարում էին հեղինակի այլընտրանքային էգոն, իսկ Լորդ Պիտերը՝ Դորոթի Սայերսի պատկերացրած «իդեալական տղամարդու» մարմնացում։ «Ուիմզի-Ուեյն» վեպերն առանձնանում են ոչ միայն խորամանկ ինտրիգաոյվ, այլև այստեղ ավելի մանրակրկիտ ուշադրություն են դարձնում իրադարձությունների համատեքստին և կերպարների ներքին աշխարհին։ Նույնը կարելի է ասել երեսունականների վեպերի մասին, որոնցում Հարիետ Ուեյնը չի երևում՝ «Սպանությունը պետք է գովազդվի» (1933 թվական), «Դահիճի արձակուրդը» (1933 թվական), «Ինը դերձակները», (1934 թվական) և ուրիշներ։ Լորդ Փիթեր Ուիմզիի հետ վեպերից մեկը ՝ «Գահեր, գերիշխանություններ»,1938 թվականին Սայերսը հետաձգում է։ Այն ավարտվում է միայն 1998 թվականին՝ գրող Ջիլ Փաթոն Ուոլշի կողմից։ Բացի այդ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին The Spectator ամսագիրը հրապարակում է «Ուիմզի ընտանիքի նամակները», որի հիման վրա Ուոլշը գրում է «Մահվան կանխավարկած» վեպը, որը լույս է տեսնում 2002 թվականին։

Մեկ այլ դետեկտիվ ցիկլ, որը ստեղծվել է Դորոթի Սայերսի կողմից երեսունական թվականներին, բաղկացած է տասնմեկ պատմվածքներից, որոնցում գլխավոր հերոսը ճանապարհորդող, վաճառող, սիրողական դետեկտիվ Մոնտագյու Էգզն է։ Ռոբերտ Էստասի հետ համատեղ, Սայերսը գրել է առանց Լորդ Փիթեր Ուիմզի միակ վեպը՝ «Հետաքննության փաստաթղթեր» (1930 թվական)։

Երեսունականներին Դորոթի Սայերսը դիմում է դրամային նույնպես։ «Մեղրամիսը փեթակում» ի սկզբանե ներկայացում էր, որի պրեմիերան տեղի է ունեցել 1936 թվականի դեկտեմբերին։ Սայերսի միակ դետեկտիվ պիեսան է. ենթավերնագիրն ասում է. «Քնարական դրամա՝ դետեկտիվ միտումներով», քանի որ պիեսի հիմնական թեման լորդ Պիտեր Ուիմզի և Հարիեթ Ուեյնի ի փոխհարաբերությունն է, և դետեկտիվ ինտրիգը ակնհայտորեն ենթակա է այս թեմային։ Միայն ավելի ուշ Բի Բի Սին հեռարձակեց կինոնկարներ, հիմնականում՝ Սայերսի դետեկտիվ վեպերից։

Դորոթի Սայերսի դրամատուրգիան մեծ մասամբ հիմնված է նրա կրոնական հայացքների վրա։

Լավ ծանոթ լինելով ինկլինգների[11] շրջապատին, և անձնական մտերմություն ունենալով անդամներից շատերի հետ՝ նա ակտիվ ծխական էր և պատկանում էր անգլիական եկեղեցուն։ 1937 թվականին, Քենթերբերիի փառատոնի ժամանակ, բեմադրվում է Սայերսի առաջին կրոնական պիեսը («Խանդը ձեր տանը»)։ Դրան հաջորդեց ևս վեց պիես, որոնցից վերջինը կոչվում է«կայսր Կոստանտին» (1951 թվական)։

Դորոթի Սայերսին մեծ ճանաչում են բերել տասներկու ռադիոպիեսների շարքը, որը կոչվում է «Մարդ ծնված թագավոր լինելու համար» (անգլ.՝ The Man Born to be King)։ Այս շարքը պատվիրել և բեմադրվել էր Բի Բի Սիի կողմից 1941-1942 թվականներին, չնայած քննադատության, բոլոր կողմերից հեղինակի վրա հարձակումների։ Աթեիստները պիեսը համարում էին քրիստոնեական քարոզչություն, իսկ քրիստոնյաները հայտարարում էին, որ Քրիստոսի դերը դերասանին վստահելը անարգանք է։ Բացի այդ, շատերը ամաչում էին, որ այս պիեսների հերոսները, ներառյալ Քրիստոսը, օգտագործում էին խոսակցական անգլերեն, մինչդեռ հասարակության մեծ մասը սովոր էր ունկնդրելու և կարդալու Ավետարանները Հակոբ Թագավորի թարգմանությամբ՝ վեհ և գրական լեզվով։ Սայերսը դա արել էր միտումնավոր, քանի որ նա հավատում էր, որ այսօր Ավետարանի ընկալումը խոչընդոտում է ելույթների, իրադարձությունների և կերպարների խափուսիկ «ծանոթությունը», և որ ավետարանի թեմաներով քրիստոնեական պիեսի խնդիրն է՝ դրանք հնարավորինս մոտեցնել հեռուստադիտողին կամ ունկնդրին։ Չնայած քննադատության կամ դրա շնորհիվ, ցիկլը հաջող էր։ Քենթերբուրի արքեպիսկոպոս Ուիլյամ Թեմփլը Սայների պիեսները համարում էր «Եկեղեցու ձեռքին երբևէ դրված ամենահզոր գործիքներից մեկը»։

Դորթի Սայերսը, ինչպես շատ ինկլինգներ, հավատում էր, որ Ավետարան քարոզելը ժամանակակից աշխարհում քրիստոնյա գրողի պարտականությունն է։ 1938 թվականի ապրիլին «Սանդի Թայմզ» - ի գլխավոր խմբագիրը տալիս է նրան այդ հնարավորությունը՝ առաջարկելով, որ նա հոդված գրի այն համարի համար, որը պետք է հրապարակվեր Ծաղկազարդին[12]։

Այսպես հայտնվեց «Մեծագույն դրամա․ Քրիստոնեական աշխարհի հավատքի խորհրդանիշը» հոդվածը։ Մեկ այլ հոդված՝ «Դոգման դրաման է», լույս է տեսել նույն ամսում «Սուրբ Մարտինի գրություններում»։ Այսպիսով, Դորոթի Սայերսը սկսեց երկար տարիների աշխատանք քրիստոնեական ներողամտության և աստվածաբանության մասսայականացման ոլորտում։

1940 թվականին Սայերսի հրատարակիչ Վիկտոր Գոլանցը առաջարկում է նրան գրել էսսե՝ ռազմական թեմայով։ Գրողը արձագանքում է 152 էջանոց գրքով, որը վերնագրված է «Սկսեք այստեղ»։ Այս գիրքը և դրան հաջորդած գրքերը հետպատերազմյան ժամանակահատվածում պատկերացում են տալիս Սայերի քրիստոնեական աշխարհայացքի մասին։ Առավել հայտնիներից մեկն է «Ստեղծագործության ոգի»,(1941 թվական),(անգլ.՝ The Mind of the Maker, 1941), որտեղ անալոգիա է անցկացվում մարդկային և աստվածային ստեղծագործական գործընթացի միջև։ Սայերսը նաև լայնորեն գրել է կրթության մասին, քանի որ, նրա կարծիքով, կրթությունը իրականության նկատմամբ քննադատական վերաբերմունքի հիմնաքարն է։

Նրա մյուս ապաշխարհական գործերը ներառում են«Շնորհակալ եմ Տեր Աստված» (1943 թվական), «Չտարածված կարծիք»,( 1946 թվական),«Խորհրդանիշ կամ քաոս, և այլ ակնարկներ ժողովրդական աստվածաբանության մեջ», (1947 թվական)։

40-ական և 50-ական թվականներին Դորոթի Սայերսը ճանապարհորդում է՝ դասախոսելով համալսարանական լսարաններում և ակտիվորեն մասնակցում է իր լոնդոնյան ծխական եկեղեցու կյանքում՝ Սբ․ Ֆոմա-Սբ. Աննա, որի ավագանի նա դարձել էր 1952 թվականին։

Այս ժամանակահատվածում նրա հետաքրքրությունների կենտրոնում ակադեմիական և թարգմանչական գործունեությունն էր։ 1950 թվականին Սայերսը ստանում է Դարեմի համալսարանի բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան (Litt.D): Նրա թարգմանությունների թվում են «Տիստան և Բրիտանի»,(1929 թվական),(անգլ.՝ Tristan in Brittany, Being Fragments of the Romance of Tristan, Written in the Twelfth Century by Thomas the Anglo-Norman, 1929) և «Երգ Ռոլանդի մասին»,(1957 թվական)։

Նրա գլխավոր թարգմանչական աշխատանքը, անկասկած, Դանթեի «Աստվածային կատակերգության» թարգմանությունն էր։ 1949 թվականին լույս է տեսնում «Դժոխքի» թարգմանությունը, 1955 թվականին՝ «Քավարանը» ( ռուս.՝ Чистилище)[13]. Աշխատանքը առաջ է բերում ամենատարբեր, երբեմն տրամագծորեն իրար հակասող գնահատականներ։ Շատերը այդ թարգմանությունը համարում էին շատ ազատ, օրիգինալ տեքստից հեռու։ Այնուամենայնիվ, Ումբերտո Էկոն իր Mouse or Rat?: Translation as Negotiation (2003) գրքում, նշում է նրա բարձր գրական որակը՝ ավելացնելով, որ բոլոր անգլերենալեզու թարգմանություններից՝ Սայերսը «լավագույնն է՝ ով գոնե մասնակիորեն պահպանել է տասնմեկավանկ չափն ու հանգը»։ Այսպես թե այնպես, տեքստը տպագրվել է «Պինգվին» հրատարակչության կողմից մի քանի անգամ։ Նրա ընթերցողների քանակը ըստ հաշվարկների կազմում է երկու միլիոն։

1957 թվականի դեկտեմբերի 17-ին, սրտի անբավարարությունից հանկարծակի մահը ընդհատում է Սայերսի «Դրախտի» թարգմանության աշխատանքը։ Այս թարգմանությունն ավելի ուշ ավարտում է նրա գործընկեր և ընկեր Բարբարա Ռեյնոլդսը։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barbara Reynolds, Dorothy L. Sayers: Her life and soul (St. Martin’s Press, New York, 1995).
  • Mary Brian Durkin, Dorothy L. Sayers (Twayne Publishers, Boston, 1980).
  • Catherine Kenney, The Remarkable Case of Dorothy L. Sayers (The Kent State University Press, 1990).
  • Auden, W. H., 1962. The Dyer’s Hand, and Other Essays
  • Gilbert, Colleen B., 1978. A Bibliography of the Works of Dorothy L. Sayers

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.nndb.com/people/415/000044283/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 http://www.independent.co.uk/arts-entertainment/book-review--unsolved-crimes-of-the-heart-dorothy-l-sayers-her-life-and-soul--barbara-reynolds-hodder-25-pounds-1499003.html
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 https://muse.jhu.edu/journals/logos/v008/8.4savage.pdf
  7. 7,0 7,1 7,2 http://muse.jhu.edu/journals/logos/summary/v008/8.4savage.html
  8. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 950.
  9. 9,0 9,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  10. «Sayers' Biography». Dorothy L Sayers (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  11. ««Инклинги» – христианский ответ XX веку». Православная Жизнь (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  12. admin. «Вербное воскресенье это что за праздник: приметы, что нельзя делать, как празднуют традции» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին. {{cite web}}: Text "Инфо-СМИ" ignored (օգնություն)
  13. «Данте Алигьери "Божественная комедия". Dante Alighieri "Divine Comedy". Դանթե Ալիգիերի «Աստվածային կատակերգություն» - VIP Armenia Community». viparmenia.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոթի Լի Սայերս» հոդվածին։