Դորա Լաբետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորա Լաբետ
Դիմանկար
Ծնվել էմարտի 4, 1898(1898-03-04)
Մահացել է1984[1][2][3]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունօպերային երգչուհի

Դորա Լաբետ (անգլ.՝ Dora Labbette, մարտի 4, 1898(1898-03-04) - 1984[1][2][3]), անգլիացի սոպրանո։ Զբաղվել է և՛ համերգային, և՛ օպերային գործունեությամբ։ Համագործակցելով սըր Թոմաս Բիչեմի հետ՝ Կովենտ գարդեն արքունական թատրոնում հանդես է եկել Լիզա Պերլի կեղծանունով՝ որպես իտալացի երգչուհի։ Բացի մասնագիտական հարաբերությունները, Բիչեմի հետ նաև սիրավեպ է ունեցել ու մեկ որդի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորոթի Բելլա Լաբետը ծնվել է Լոնդոնի Պերլի արվարձանում և երկաթուղային բեռնակրի դուստր էր[4]։ Սովորել է երաժշտության ու թատրոնի Գիլդհոլյան դպրոցում, որտեղ արժանացել է Մելբայի կրթաթոշակին, տարվա լավագույն ուսանող տիտղոսին ու նաև Հեյլբութի կրթաթոշակին[5]։ Դասերի է հաճախել Լիզա Լեհմանի մոտ, որը նրան ծանոթացրել է իմպրեսարիո Վիլյամ Բուզեի հետ, որն էլ նրա հետ «պարահանդեսներին ու կիրակի երեկոյան համերգներին» երգելու պայմանագիր է կնքել[5]։ Լոնդոնի Վիգմոր Հոլ համերգասրահում դեբյուտը կատարել է 1917 թվականին[6], իսկ 1918 թվականի ապրիլին՝ ամուսնացել Թագավորական ինժեներների կորպուսի զինվոր, կապիտան Դեյվիդ Ռոջերսոն Ստրանգի՝ նկարիչ Վիլյամ Ստրանգի որդու հետ[7]։ Զույգն ունեցել է մեկ երեխա՝ 1919 թվականի ապրիլի 18-ին ծնված Ջոան Ստրանգը։ Ամուսինը ցանկանում էր, որ կինը թողնի երաժշտական կարիերան, սակայն վերջինս հրաժարվել է ու տասնինը ամսվա ամուսնությունից հետո հեռացել ամուսնուց՝ երգելը շարունակելու համար[8][9]։ Ունեցել է մենահամերգային ու օրատորիայի երկար կարիերա, որի ընթացքում հանդես է եկել Լոնդոնում և գավառներում[6]։ 1933 թվականին Ֆրեդերիկ Դիլիուսի «Idyll »-ի առաջին ներկայացման սոպրանո մենակատարն էր[10]։

1934 թվականին Օքսֆորդում Ժան Ֆիլիպ Ռամոյի «Կաստոր և Պոլուքս» օպերայում դեբյուտով հանդես գալուց հետո[11] 1935 թվականին Պուչինիի «Բոհեմ» օպերայում ստանձնել է Միմիի դերը՝ օգտագործելով «Լիզա Պերլի» իտալական անունը (ի պատիվ իր ծննդավայրի)։ Սակայն մամուլն ու հանդիսատեսը երկար ժամանակ չեն խաբված մնացել, քանի որ շատ արագ նրան ընդունել են որպես օպերային երգչուհու[12]։

Հետագայում մի հարցազրույցի ժամանակ պարզաբանել է, որ անհնար է եղել համերգային երգացանկից անցնել օպերայի։ «Ինչ վերաբերում է «Մեսիային», «Աշխարհի արարմանը» և «Էլիջային», դրանց գլխավոր հատվածները օրատորիաներում երգել եմ հարյուրավոր անգամներ, մինչև հասկացել եմ, որ կպայթեմ, եթե ինձ նորից խնդրեն դրանք երգել։ Միանգամայն անհույս ու բոլոր ավանդույթներին դեմ էր, որ համերգային բեմերում հանդես եկած երգչուհին երազի հայտնվել օպերային բեմում»[5]։ Քննադատ Նևիլ Կարդուսը նրա մասին գրել է․ «Լիզա Պերլին լավագույնն է մեր Միմիների մեջ և փակման տեսարանում կարող է համառ քննադատի կոկորդը հուզմունքով լցնել»[13]։

Օպերային այս հաջողությունից հետո մեկնել է Փարիզ և վարպետացել Կլոդ Դեբյուսիի «Պելեաս և Մելիսանդե» օպերայում, հետագայում Մելիսանդեի դերերգով հանդես գալով Վիշի և Բորդո քաղաքներում ու հաջորդ ամռանը՝ Կովենտ գարդեն արքունական թատրոնում։ 1937 թվականի աշնանը Միմիի դերակատարմամբ հանդես է եկել Բեռլինում, Մյունխենում ու Դրեզդենում։ Բեռլինում առաջին ներկայացումից հետո նրան հանձնարարվել է «Մինյոն» օպերան երգել գերմաներեն[5]։ Օպերային նրա այլ կատարումների թվում էին՝ Դեզդեմոնան «Օթելլո» օպերայից[10], Ջուլիետը «Ռոմեո և Ջուլիետ» օպերայից[14], Մարգուերիտը «Ֆաուստ» օպերայից[15]։

«New Grove Dictionary of Opera » բառարանում Լաբետի մասին գրված է․ «Նրա ձայնն անկեղծ է, մաքուր ու երիտասարդ, նա հրաշալի դերասանուհի է»։ Կատարել է գրամոֆոնային բազմաթիվ ձայնագրություններ, այդ թվում «Մեսսիան» ամբողջությամբ՝ դիրիժոր Թոմաս Բիչեմի ղեկավարությամբ, որի հետ տասներեք տարվա սիրավեպ է ունեցել, որի արդյունքում ծնվել է Պոլ անունով որդին[16]։

Երկրորդ համաշխարհային պատերազմն ընդհատել է նրա լոնդոնյան կարիերան[6] և վերջին օպերային ներկայացումները եղել են «Carl Rosa Opera Company»[17] ընկերության հետ շրջագայությունների ընթացքում։ Վերջին անգամ համերգային կատարմամբ հանդես է եկել «Աշխարհի արարումը» օպերայում 1940 թվականին Սիդնեյում Բիչեմի հետ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 MAK (польск.)
  3. 3,0 3,1 3,2 Trove — 2009.
  4. Lucas, p. 170
  5. 5,0 5,1 5,2 5,3 Lisa Perli, Արխիվացված 3 Մարտ 2012 Wayback Machine The Gramophone, September 1939, p. 15
  6. 6,0 6,1 6,2 Jefferson, Alan. Dora Labbette, New Grove Dictionary of Opera, accessed 10 October 2009 (subscription required)
  7. The Times, 5 April 1918, p. 9
  8. Lucas, pp. 170–71
  9. International, MusicWeb. «Charles A. Hooey - MusicWeb-International». Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  10. 10,0 10,1 10,2 The Times, obituary, 7 September 1984, p. 14
  11. The Times, 19 November 1934, p. 10
  12. Lucas, p. 224
  13. The Manchester Guardian, 1 December 1937, p. 3
  14. The Times, 20 January 1936, p. 10
  15. The Times, 11 October 1938, p. 12
  16. Lucas, p. 212
  17. Lucas, p. 281

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1922 recording of Dora Labbette singing Arthur Sullivan's setting of Shakespeare's "Orpheus with his lute". Orchestra conducted by Albert Ketèlbey.
  • 1927 recording of Dora Labbette singing the conclusion to George Frederick Handel|Handel's I Know That My Redeemer Liveth. Orchestra conducted by Thomas Beecham|Sir Thomas Beecham.
  • 1938 recording of Dora Labbette singing Frederick Delius's Klein Venevil. With the London Philharmonic Orchestra, conducted by Beecham.
  • Biography: http://www.musicweb-international.com/hooey/labbette_bio.htm
  • The Love Letter, (Portrait of Dora Labbette) circa 1918 - a portrait of Dora Labbette by her father in law, William Strang [1] Արխիվացված 2017-02-02 Wayback Machine

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Lucas, John. Thomas Beecham – An Obsession with Music, Boydell Press, 2008, 978-1-84383-402-1