Դիվայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիվայն
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 19, 1945(1945-10-19)[1]
Ծննդավայր՝Բալթիմոր, ԱՄՆ[2]
Վախճանի թիվ՝մարտի 7, 1988(1988-03-07)[3][4][5] (42 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոդերասան, երգիչ, դերասան, երաժիշտ, ստուդիական երաժիշտ և սցենարիստ
IMDb։ID 0001145
divineofficial.com

Հարիս Գլեն Միլսթեդ (անգլ.՝ Harris Glenn Milstead), առավել հայտնի է Դիվայն կեղծանվամբ (անգլ.՝ Divine, հոկտեմբերի 19, 1945(1945-10-19)[1], Բալթիմոր, ԱՄՆ[2] - մարտի 7, 1988(1988-03-07)[3][4][5], Լոս Անջելես, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան, երգիչ և դրեգ-քվին։ Նրան մեծ ճանաչում է բերել տրանսգրեսիվ ռեժիսոր Ջոն Ուոթերսի հետ համագործակցությունը։ Ֆիլմերում նա սովորաբար բնորոշ դերեր է կատարել կանանց կերպարում[6]։

People հրատարակությունը Դիվայնին անվանել է «Դարի դրեգ-քվին»[7]։ Նա մնում է ԼԳԲՏ համայնքի պաշտամունքային գործիչ[8], նրա կերպարով ոգեշնչվում են այլ կերպարների, նկարների, երգերի ստեղծման համար[9][10]։ Գլեն Միլսթեդի կյանքին նվիրված են մի քանի գրքերի և վավերագրական ֆիլմերի[11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ (1945-1965)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարիս Գլեն Միլսթեդը ծնվել է 1945 թվականի հոկտեմբերի 19-ին է Բալթիմորում, Մերիլենդ[12]։ Նրա հայրը՝ Հարիս Բերնարդ Միլսթեդը, ում պատվին են անվանակոչել նրան, աշխատել է սանտեխնիկ Բալթիմորի քաղաքային ջրամատակարարման դեպարտամենտում[13]։ Գլենի մայրը՝ Ֆրենսիս Միլսթեդը (ծնված՝ Վուկովիչ), եղել է սերբ ներգաղթյալների աղքատ ընտանիքից, որն ԱՄՆ է տեղափոխվել Զագրեբից, տասնվեցամյա հասակում տեղափոխվել է Բալթիմոր և շուտով աշխատանքի ընդունվել տեղի ճաշարանում, ուր հաճախ է այցելել նրա ապագա ամուսինը[14][15]։ Նրանք ամուսնացել են 1938 թվականին, այդ ժամանակ երկուսն էլ աշխատանքի են անցել «Black & Decker» էլեկտրական գործիքների արտադրության գործարանում[16]։ Մկանային դիստրոֆիայի հետ կապված խնդիրների պատճառով Հարիս ավագը չի ծառայել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Երկար ժամանակ զույգն անհաջող փորձել է երեխա ունենալ, Ֆրենսիսի մոտ մեկը մյուսի հետևից վիժումներ են տեղի ունեցել[15][17]։

Հարիս կրտսերի ծննդյան պահին ընտանիքն արդեն ամուր կանգնած է եղել ոտքերի վրա, ինքն այդ դրությունն անվանել է «բարձրագույն միջին խավ»։ Մանկության մասին Միլսթեդը հիշել է. «Ես ընտանիքի միակ զավակն էի, ես անհույս երես առած էի»[18]։ Ծնողներն ամեն կերպ փորձել են սիրաշահել միակ և երկար սպասված երեխային ամեն ինչում, այդ թվում՝ սննդի մեջ, ինչն ավելորդ քաշի առաջացման պատճառ է դարձել, որից նա չի կարողացել ազատվել մինչև իր կյանքի վերջը։ Տղան նախընտրել է, որ իրեն կոչեն երկրորդ անունով՝ Գլեն, որպեսզի իրեն տարբերի հորից[19]։

Գլեն Միլսթեդն ավարտական լուսանկարում (17 տարեկան)[20]

Երբ նա 12 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Լյութերվիլ, Բալթիմորի արվարձան[21][22]։ Այնտեղ նա ավարտել է միջնակարգ դպրոցը, որտեղ, ըստ Գլենի, նրան ծաղրել են իր գիրության և կանացիության պատճառով[23][21]։ Տղան տարվել է գեղանկարչությամբ և այգեգործությամբ, վաստակել տեղի ֆլորիստական խանութից[24]։ Երբ նա տասնյոթ տարեկան հասակում հասկացել է իր բիսեքսուալությունը, ծնողները նրան ուղարկել են հոգեբույժի մոտ, քանի որ նման երևույթները դատապարտվում էին այդ շրջանում ամերիկյան հասարակության մեջ[25]։ Դպրոցից հետո նա ընդունվել է վարսահարդարման արվեստի դասընթացներ, որոնք հաջողությամբ ավարտել և ոճաբան է դարձել քաղաքի միանգամից մի քանի գեղեցկության սրահներում։ Ավելի ուշ նա լքել է աշխատանքը՝ մնալով իր ծնողների ապահովման վրա, որոնք դժկամությամբ շարունակել են վճարել նրա հաշիվները։ Նույն ժամանակահատվածում նա սկսել է մասնակցել թրավեսթի շոուներին՝ նմանակելով տարբեր հայտնի կանանց, մասնավորապես՝ Էլիզաբեթ Թեյլորին[26][27]։

Ջոն Ուոթերսի առաջին ֆիլմերը (1966-1968)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակության մեջ աշխատանքի շնորհիվ Գլենը բազմաթիվ ծանոթություններ է սկսել, այնպես որ նա ընկերացել է Դևիդ Ֆլոկարիի հետ, ով հետագայում մասնակցելու էր Դիվայն կերպարի ստեղծմանը[28][29]։ 1960-ական թվականների կեսին ընդհանուր ծանոթ Քերոլ Վերնիգի միջնորդությամբ նա հանդիպել է Ջոն Ուոթերսին, ով ապրում է նույն փողոցում[15][30][31]։ Ժամանակի ընթացքում նրանք կազմակերպել են բիթնիկների ընկերությունը, ժամանակ են անցկացրել տարբեր բարերում, ծխել են մարիխուանա[30]։ Այդ ժամանակ Ուոթերսը Միլսթեդին տվել է Divine (Դիվայն,անգլ. թարգմանաբար՝ «աստվածային») մականունը։ Ջոնը խոստովանել է, որ մականունը վերցրել է Ժան Ժենեից. նրա «Ծաղիկների տիրամայր» գրքի գլխավոր կերպարը նույնպես Divine է կոչվում[32]։

Ջոն Ուոթերսը սկսնակ ռեժիսոր էր, որը ձգտում էր նկարահանել «ամենակեղտոտ ու թրեշային կինոն»[33]։ Նման ֆիլմերից մեկում՝ «Հռոմեական մոմեր», Ուոթերսը հրավիրել է Հարիսին, որի համար այդ աշխատանքը դարձել է էկրանային դեբյուտը. նա ներկայացել է կնոջ կերպարով՝ կատարելով թմրանյութ ծխող վանականի դերը[33][34][35]։ Սակայն 8 միլիմետր ժապավենով նկարահանված «Dreamlanders» խմբի արտիստների ավանգարդ վակխանալիան (որի մեջ ներառվել էր նաև Դիվայնը) լայն տարածում չի ստացել[36]։ Ուոթերսի «Կեր դիմահարդարումդ» հաջորդ ֆիլմում նա կրկին ներկայացել է կանացի կերպարով, միայն հիմա նա ներկայացել է՝ որպես Ջեքի Քենեդի[37][38]։

Գլենն իր ծնողներից գաղտնի է պահել նմանատիպ կինոնկարներում նկարահանումները, քանի որ կարծել է, որ պահպանողականությունը թույլ չի տա նրանց հասկանալ իր մասնակցությունը նման վիճելի ֆիլմերին[39][40]։ Նրանք այդ մասին իմացել են միայն տարիներ անց։ Ծնողները որոշել են գնել որդուն սեփական գեղեցկության սրահ, հույս ունենալով, որ ֆինանսական ինքնուրույնությունը կօգնի նրան գտել իր տեղը կյանքում և կսովորեցնի վարվել փողի հետ։ Գլենը համաձայնել է աշխատել այնտեղ, սակայն կառավարման գործառույթները թողել է մորը[41]։ 1968 թվականին նա տեղափոխվել է ծնողների տնից և վարձակալել է սեփական բնակարանը[42]։

«Բազմաթիվ մոլագարներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ ժապավենը, որին մասնակցել է Գլենը, Դայանա Լինքլեթերի պատմությունն է, որը նկարահանվել է ինքնաբուխ, նոր տեսախցիկ փորձարկելու համար։ Սա հերթական ֆիլմն է՝ «Վատ ճաշակով», սակայն հիմնված Դայանա Լինքլեթերի՝ հայտնի մեդիամագնատ Արտ Լինքլետերի դստեր իրական պատմության վրա, ով ինքնասպան է եղել։ Ֆիլմում Դիվայնը ներկայացել է երիտասարդ թմրամոլուհու գրոտեսկային կերպարով, որն ընդվզում է իր ծնողների դեմ[37][43]։ Նոր աշխատանքը՝ լիամետրաժ «Կանգ առած աշխարհ» ֆիլմը, դերասանին վարչական պատժի է ենթարկել։ Այնտեղ նա խաղացել է շիկահերի[44][45] և դրվագներից մեկում պետք է մերկ քայլեր ճանապարհին, ինչը հանցագործություն է համարվել Մերիլենդում[46]։ Շատերին, այդ թվում և Հարիսին, ձերբակալել են, սակայն նրան հաջողվել է խուսափել պատժից։ Los Angeles Free Press թերթն անգամ նշում է արել այդ դեպքի մասին, մասնավորապես՝ «140 կիլոգրամանոց ծագող աստղ» Դիվայնի մասին[47]։

1970 թվականին նա լքել է սրահի աշխատանքը, և տեղափոխվել է Մասաչուսեթսի Պրովինսթաուն քաղաք, որտեղ բացել է վինտաժային իրերի խանութ[37][48]։ Սակայն բիզնեսը շահույթ չի բերել և իրեն պարտքերի մեջ է գցել։ Պարտքերը մարելու համար նա խանութը՝ իր ամբողջ պարունակությամբ,վաճառել է չնչին գումարով, ինչպես նաև փորձել է վաճառել վարձակալած բնակարանի կահույքը։ Բնակարանի տիրուհին դիմել է ոստիկանություն և Գլենը ստիպված է եղել փախչել Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա[49][50][51]։

Նույն թվականին Ուոթերսը Գլենին առաջարկել է ավազակի դեր իր նոր «Բազմաթիվ մոլագարներ» կինոնկարում։ Ֆիլմը շատ սադրիչ է ստացվել։ Տեսարաններից մեկում Լեդի Դիվայնը ձեռնաշարժություն է անում վարդարանով հենց եկեղեցում, իսկ մեկ այլ դրվագում նա ուտում է իր ընկերոջ սիրտը (ըստ էության, դա եղել է մի փոքր այտուցված կովի սիրտ, քանի որ մնացել է սառնարանից դուրս ամբողջ նկարահանման օրը), և այս ամենի հետ մեկտեղ հերոսուհուն բռնաբարում է հսկայական խեցգետին, ինչը հանգեցնում է խելագարության, և հերոսուհին ուղևորվում է փշրել ամեն ինչ։ Նման բովանդակության պատճառով Ուոթերսը վախենում էր ֆիլմ թողարկել առևտրային հարթակներում (այն կարող էր պարզապես առգրավվել և ոչնչացնել իշխանությունը), ուստի նա կազմակերպել է պրեմիերա մի եկեղեցում, որտեղ պետության իրավասությունն անզոր էր[52][53][54]։ Սա Ուոթերսի առաջին ֆիլմն էր, որը լայն ուշադրություն է ստացել հանդիսատեսի ու մամուլի կողմից, այդ ժամանակ էլ նկատել են Դիվայնին՝ նրան անվանելով կինեմատոգրաֆում նոր թրենդ[52]։

«Վարդագույն ֆլամինգոներ» (1971-1973)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիֆորնիայում մնալուց հետո Գլենը վերադարձել է իր հայրենի Բալտիմոր՝ մասնակցելու Ուոթերսի «Վարդագույն ֆլամինգոներ» նոր ֆիլմին[55]։ Սյուժեի համաձայն՝ Դիվայնը խաղում է Բեբս Ջոնսոնի կերպարը, որն իրեն անվանում է այժմ ապրող ամենազզվելի անձ և որը պետք է պաշտպանի այդ տիտղոսը Մարբլների ընտանիքի դեմ պայքարում[56]։ Ֆիլմի գլխավոր ակնոցներից մեկը եզրափակիչն է, որտեղ Բեբսը, ապացուցելով, որ նա ամենասարսափելին է, ուտում է շան կղանք։ Գլենի խոսքով՝ նրանք երեք ժամ քայլել են այդ շան հետևից՝ սպասելով, թե երբ նա կանի իր գործերը, և նրանք կկարողանան բեմ հանել[57]։ Այս պահը դարձել է Դիվայնի դերասանական կարիերայի ամենավառ դրվագներից մեկը։ Մարդիկ դերասանին բազմիցս հարցաքննել և խոսել են կղանքի մասին, նրան պլաստիկ արտաթորանքներ և նույնիսկ թխվածքաբլիթներ են նվիրել[57]։ Նա ավելի ուշ խոստովանել է, որ կոպրոֆիլ չէ, այլ դա արել է միայն այն պատճառով, որ դա եղել է սցենարում[57][58]։

Պրեմիերան տեղի է ունեցել 1972 թվականին Բալթիմորի համալսարանի կամպուսում անցկացվող Բալթիմորի ամենամյա երրորդ կինոփառատոնում։ Առաջին երեք սեանսների տոմսերն ամբողջությամբ վաճառվել են։ Ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել անդեգրաունդային կինոյի սիրահարների մոտ։ Բացի Բալթիմորից, ցուցադրություններ են անցկացվել նաև Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում և Սան Ֆրանցիսկոյում][59]։ Ֆիլմը ձեռք է բերել պաշտամունքային ֆիլմի կարգավիճակ անդեգրաունդային միջավայրում, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի շրջանում[60]։

Ուոթերսի անդեգրաունդային կինեմատոգրաֆին իր մասնակցությունը պահպանելով ծնողների գաղտնի պահվածքում՝ Դիվայնը շարունակել է ծախսել նրանց փողերը, նա մեծ աղմկոտ երեկույթներ է կազմակերպել՝ գումարների կտրոններ ուղարկելով հորն ու մորը։ Մի օր, այն բանից հետո, երբ նա 1972 թվականին կտրոն է ներկայացրել ծնողներին՝ մեքենան վերանորոգելու համար, նրա ծնողներն առգրավել է կտրոնային գրքույկը, ասելով, որ չեն շարունակելու է վճարել դրա համար. Ի պատասխան՝ նա ծնողների տնից վերցրել է իր երկու շներին և հեռացել, որից հետո չի տեսել և ընտանիքի հետ չի շփվել ինը տարվա ընթացքում։ Փոխարենը, նա ուղարկել է նրանց ավելի քան հիսուն բացիկներ աշխարհի տարբեր անկյուններից, ասելով, որ նա լավ է, բայց ոչ մեկի մեջ չի նշել հակառակ հասցեն[61]։ Շուտով Ֆրենսիսը և Հարիս Միլսթեդը տեղափոխվել են Ֆլորիդա՝ բժիշկ Հարիս ավագի խորհրդով[62]։

Երբ «Վարդագույն ֆլամինգոների» նկարահանումներն ավարտվել են, Հարիսը վերադարձել է Սան Ֆրանցիսկո, որտեղ նա և Մինկ Սթոուլը խաղացել են մի շարք փոքր բյուջետային թատերական ներկայացումներ «The Cockettes» թատերախմբի կազմում[63][64][65]։ Սանտա Մոնիկայում նա նոր տուն է գնել՝ այն իր ճաշակին համապատասխան կահավորելով[66]։ 1970-ական թվականներին Ուոթերսն ու Դիվայնն այցելել են ԼԳԲՏ համայնքի կազմակերպած բազմաթիվ երեկույթների և պարերի[67][67][68]։

«Կանացի խնդիրներ» և աշխատանքներ թատրոնում (1974-1978)[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին Հարիսը կրկին վերադարձել է Բալթիմոր, որպեսզի նկարահանվի Ուոթերսի հաջորդ «Կանանց խնդիրներ» ֆիլմում, որում նա գլխավոր դեր է կատարել։ Դիվայնի կերպարը հանցագործ Դոն Դևենպորտն էր, որն աջակցում էր այն գաղափարին, որ հանցագործությունն արվեստ է, որի համար, արդյունքում, նրան նստեցրել են էլեկտրական աթոռին[69][70]։ Ուոթերսը պնդում էր, որ Դոնի կերպարը մասամբ հիմնված է եղել իրենց ընդհանուր ընկերուհու՝ Քերոլ Վերնիգի վրա, որը ծանոթացրել է նրան և Դիվայնին։ Ֆիլմում բոլոր հնարքները, մասնավորապես բատուտով թռիչնքերը, Հարիսը կատարել է ինքնուրույն[71][72]։ Այն նաև առաջին ֆիլմն էր, որտեղ նա խաղացել է տղամարդու դեր։ Այս փաստն օգնել է դերասանին ազատվել այն զգացումից, որ նա մշտապես խրված է լինելու կանացի կերպարում և չի կարողանալու դառնալ տղամարդկանց դերակատար[73][74]։ Բացի այդ, ֆիլմի համար Դիվայնը ձայնագրել է օրիգինալ երգ, որը կարելի է լսել սկզբում՝ տիտրերի ժամանակ[75]։ Չնայած նրան, որ ֆիլմը հանդիպել է խառը արձագանքների, Գլենն ինքը հպարտ է եղել նրանով, և համարել այն իր ամենասիրելիներից մեկը[76]։

Ուոթերսի հաջորդ «Կյանքը հուսահատության մեջ» ֆիլմում Հարիսը հրաժարվել է նկարահանվել, չնայած այն բանին, որ Մոլ Մաքհենրիի դերը հատուկ գրվել է նրա համար։ Իր մերժումը նա բացատրել է թատրոնի հաջողություններով[77][78][79]։ 1976 թվականին Թոմ Այենի «Կանայք ճաղերի հետևում» բանտային դրաման, որում նա խաղացել է, մեծ հիթ է դարձել թատերաբեմում։ Հաջողությունը նաև ուղեկցել է Այենի մեկ այլ ստեղծագործության՝ «Նեոնային կին» բեմադրությանը, որում Միլստեդը խաղացել է մերկապարի ակումբի տիրուհու դերը։ Իր շրջագայությունների ընթացքում նա սկսեց է համատեղ ապրել դերասան Ջեմ Բենեթի հետ։

Նյու Յորքում նա նոր ընկերներ է ձեռք բերել, որոնց անվանել է «Նյու Յորքի ընտանիք», նրանց մեջ են եղել դիզայներ Լարի Լեգասպին, դիմահարդար Կոնրադ Սանտյագոն, Վինսենտ Նասոն և Ֆրենկի Պիացին[80][81][82]։ Միլստեդը եղել է լեգենդար «Ստուդիա 54» գիշերային ակումբի մշտական այցելուն[83]։

Երաժշտական կարիերա և «Պոլիեսթեր» (1979-1984)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչ-որ պահի Միլստեդը որոշել է հրաժարվել իր գործակալ Ռոբերտ Հուսոնի ծառայություններից՝ առաջարկելով նրա տեղն իր ընկերոջը՝ Բեռնարդ Ջեյին։ Նոր գործակալը նրան առաջարկել է ոչ միայն մնալ ակումբներում, այլև գումար վաստակել՝ ելույթ ունենալով երաժշտական համարներով։ Ելույթների առաջին փորձերն անհաջող են եղել։ Սակայն 1981 թվականին նա ձայնագրել է իր առաջին «Born to be Cheap» սինգլը, որն ակտիվորեն միացրել են դիսկոտեկների ժամանակ[84][85]։ Նույն թվականին թողարկվել է Ուոթերսի նոր «Պոլիեսթեր» ֆիլմը Դիվայնի մասնակցությամբ, որտեղ նա խաղացել է Ֆրանսին Ֆիշպաուի դերը՝ զգայական, դժբախտ կին, որը սիրահարվում է իր երազանքի տղամարդուն (նրան խաղացել է Թաբ Հանթերը և ում վերագրել են սիրավեպ Միլսթեդի հետ)[86][87]։

Այդ ժամանակ էլ Գլենը որոշել է վերականգնել շփումը ծնողների հետ։ Նրա մայրն իմացել է նրա կինեմատոգրաֆիական կարիերայի մասին «Life» ամսագրում՝ Ջոն Ուոթերսի ֆիլմերի մասին հոդվածը կարդալուց հետո, նա նույնիսկ գնացել է կինոթատրոն, բայց այդպես էլ չի համարձակվել կապ հաստատել իր որդու հետ։ Երգչուհու համերգներից մեկում նրան է մոտեցել է մի վաղեմի ընկեր, որը նրան է փոխանցել ծնողների գտնվելու վայրը։ Գլենը զանգահարել է նրանց, ինչը հետագայում հանգեցրել է ընտանիքի վերամիավորմանը[88]։ Հարաբերությունները կարգավորվել են, որդին ծնողներին առատաձեռն նվերներ է գնել և հայտնել է, որ կարգին հարստացել է։ Իրականում, ըստ նրա մենեջեր Բերնարդ Ջեյի, նա արդեն մեծ պարտքեր ուներ իր ծախսերի պատճառով[89]։

1982 թվականին Դիվայնը սկսել է համագործակցել կոմպոզիտոր Բոբի Օռլանդոյի հետ, ով նրա համար մի քանի երգ է գրոել Hi-NRG ոճով։ «Native Love (Step By Step)», «Shoot Your Shot» և «Love Reaction» սինգլները չափազանց տարածված են եղել դիսկոտեկային հարթակներում։ Դիվայնը նույնիսկ հայտնվել է հեռուստատեսության «Բարի առավոտ, Ամերիկա» շոուում։ Նաև անցկացրել է մի քանի հաջող շրջագայություններ, որոնց ժամանակ կատարել է իր երգերը ստենդափ-կատարումների հետ միասին։ Շոուի ժողովրդականությունը հանգեցրել է հյուրախաղերի նաև ԱՄՆ-ից դուրս, դրեգ-քվինը ժողովրդականություն էր վայելում հատկապես Եվրոպայում[90][91]։

Հաջող երաժշտական կարիերան շարունակվել է, սակայն նա ստիպված է եղել լքել «O-Records» լեյբլը շահույթում խարդախություն անելու պատճառով։ Նոր «InTune Music Limited» լեյբլում Սթոք, Էյթքեն և Ուոթերման պրոդյուսերական տրիոյի ղեկավարության տակ ձայնագրվել են այնպիսի հիթեր, ինչպիսիք են «You Think You’re a Man» և «I’m So Beautiful»[92][93]։

«Կիրքը փոշու մեջ» և «Մազերի լաք» (1985-1988)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ «Կիրքը փոշու մեջ» ֆիլմում նրա էկրանային գործընկերը կրկին եղել է Թաբ Հանթերը, դա նաև եղել է Դիվայնի համար առաջին ֆիլմը, որը չի նկարահանվել Ջոն Ուոթերսի կողմից։ Ֆիլմում նա կատարել է տեղի անառակ պարուհու դերը, որը պայքարում էր կովբոյ Աբել Վուդի ուշադրության համար։ Չնայած ֆիլմը ստացել է սառը ընդունելություն, քննադատներն ընդգծել են Դիվայնի խաղը [94][95] (ընդ որում դերասանն առաջադրվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակի Տղամարդկային վատագույն դերի համար)[96]։ Այնուհետև հաջորդել է «Խելահեղություն» ֆիլմը, որտեղ նա խաղացել է ոչ մեծ դեր, որին համաձայնել է, քանի որ ցանկացել է ավելի շատ տղամարդկային դերեր կատարել էկրանին։ Ֆիլմը, ինչպես նաև Միլստեդի աշխատանքը ստացել են խառը արձագանքներ[97][98]։

«Մազերի լաք» ֆիլմում նա կրկին վերածվել է կանացի կերպարի, ինչպես նաև վերադարձել Ուոթերսի հետ համագործակցության։ Ֆիլմում Դիվայնը խաղացել է Էդնա Թերնբլադի՝ սիրող մայրիկի դերը[99]։ Ընդ որում, ֆիլմում առկա է նրա մասնակցությամբ տղամարդու դեր՝ ռադիոկայանի սեփականատերը։ Ավելի ուշ հարցազրույցում նա խոստովանել է, որ սկզբում պետք է խաղար և մոր և դստեր դերերը, սակայն Ուոթերսը նախընտրել է դստեր դերը հանձնել Ռիկի Լեյքին[100]։ Ֆիլմը հավաքել է դրական գրախոսականներ, քննադատները նաև նշել են Դիվայնի խաղը և նրա աճը մեյնսթրիմ կինոյում[101]։ Բալթիմորում և Մայամիում ֆիլմի պրեմիերային Գլենը հրավիրել է իր մորը՝ Ֆրենսիսին[102]։

80-ական թվականներին Գլենին ակտիվորեն սկսել են հրավիրել հեռուստատեսություն, մասնավորապես, նա բազմիցս այցելել է այնպիսի շոուներ, ինչպիսիք են՝ «Late Night with David Letterman», «Thicke of the Night» և «The Merv Griffin Show»: Այնպիսի հայտնի նկարիչներ, ինչպիսիք են Դևիդ Հոքնին և Էնդի Ուորհոլը, նկարել են Դիվայնի դիմանկարը[103]։ Վերջին կինոաշխատանքն է դարձել «Մթության միջից» ֆիլմը, որտեղ Դիվայնը խաղացել է դետեկտիվի դեր։ Ֆիլմի պրեմիերան կայացել է դերասանի մահից հետո[104]։

Մահ (1988)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վերջին տարիներին դերասանն ուժեղ ապրումներ է ունեցել իր երաժշտական և դերասանական կարիերայի վերաբերյալ։ Նրա մենեջերի խոսքով՝ ինքը հաճախ է սկսել մտածել ինքնասպանության մասին և նույնիսկ մի քանի անգամ սպառնացել է սպանել իրեն[105]։

1988 թվականին Միլստեդն ընդունել է Փեգգիի մոր դերը FOX ընկերության նոր «Ամուսնացած են… երեխաների հետ» սերիալում խաղալու առաջարկը։ 1988 թվականի մարտի 7-ին նկարահանումներից ամբողջ օրը դերասանն անցկացրել է ստուդիայում փորձի ժամանակ[106]։ Երեկոյան նա ընթրել է ընկերների հետ և գնացել իր հյուրանոցային համար, որտեղ կեսգիշերից քիչ առաջ մահացել է սրտի կաթվածից։ Նրա մարմինն ուղարկվել է Մերիլենդ, որտեղ տեղի է ունեցել հուղարկավորությունը[107][108]։ Արարողության ժամանակ, որն անցկացրել է պատվարժան Հիգինբոթը (նա էլ մկրտել է մի փոքր Միլստեդին), հարյուրավոր մարդիկ են հավաքվել[109]։ Ընկեր և գործընկեր Ջոն Ուոթերսը սգո հրաժեշտի ելույթ է ունեցել, ինչպես նաև տարել է դագաղը։ Շատ արվեստագետներ իրենց ցավակցությունն են հայտնել։ Նա թաղված է հայրենի Թաուսոն քաղաքի գերեզմանատանը[110]։ Հուղարկավորությունից հետո Միլստեդի իրերի մեծ մասը բռնագրավվել Է պետության կողմից՝ պարտքերը մարելու հաշվին[111]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլենը չի եղել տրանսսեքսուալ կամ տրանսգենդեր, ինչպես սխալմամաբ կարծել են շատերը․ նա եղել է հոմոսեքսուալիստ[112]։ 80-ական թվականների ընթացքում դերասանը հարաբերություններ է ունեցել Լի անունով ամուսնացած տղամարդու հետ, սկայան նրանք բաժանվել են[113]։ Դրանից հետո նա սիրավեպ է ունեցել պոռնոդերասան Լեո Ֆորդի հետ, ով լայնորեն հայտնի է եղել գեյ-շրջապատում[114]։ Նրա մենեջեր Բերնարդ Ջեյի խոսքերով՝ Գլենըելույթներից հետո պարբերաբար աառանձնացել է տարբեր տղամարդկանց հետ[115], սակայն նրա ընկերուհի Էնն Սերսոզիմոն հերքել է Գլենի նման սանձարձակությունը[116]։ Երկար ժամանակ դերասանը չի պատասխանել հարցազրույց վարողների հարցին նրա սեռական կողմնորոշման մասին, սակայն 80-ական թվականների ավարտին սկսել է բացահայտորեն խոսել իր հոմոսեքսուալության մասին[117]։ Այնուամենայնիվ, նա գրեթե երբեք չի արել հրապարակային հայտարարության սեքս փոքրամասնության իրավունքների մասին՝ վախենալով, որ դա կարող է վնասել իր կարիերային[118]։

Արտիստիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ ֆիլմերում աշխատանքի ժամանակ ստեղծված կեղտոտ, գռեհիկ, կոպիտ տիկնոջ կերպարն ամրապնդվել է Դիվայնին մնացած կյանքի ընթացքում։ Նման բնավորություն Միլստեդն օգտագործել է կինոյում, երաժշտական աշխատանքում և մեդիաոլորտում։ Հանդիսատեսի հետ շփվելիս Դիվայնն օգտագործել է անպարկեշտ արտահայտություններ (սիրելին «fuck you very much» էր) և հաճախ հանդիսատեսին հրավիրել է բեմ շոյելով կրծքերը և հետույքը։ Նման պերֆորմանսները մեծ ժողովրդականություն էին վայելում գեյ-միջավայրում, այդ պատճառով նա համերգներ էր տալիս աշխարհի ամենահայտնի գեյ-ակումբներում։ Բացի այդ, Դիվայնը հայտնի էր բեմի վրա իր արտասովոր հնարքներով, ամեն անգամ փորձելով ավելին անել, քան նախկինում։ Այսպիսով, նա կարող էր ճանապարհորդել, ելույթ ունենալով նավակի տանիքին, կամ փղի վրա։ Ինքը՝ դերասանը, ասել է իր արարքների մասին․ «Դա ընդամենը լավ կեղտոտ զվարճանք է, եթե դրանում վիրավորական ինչ-որ բան եք գտնում, պարզապես անցեք կողքով»։

Այնուամենայնիվ, նա հաճախ ասում էր, որ իր սիրելի ժամանակը Դիվայն կերպարում այն պահն է, երբ նրանք բաժանվում են՝ հայտարարելով, որ դա պարզապես աշխատանքային կոստյում է։ Միլստեդը նախընտրել է իրեն բնավորությամբ դերասան անվանել, ով կատարում է կոպիտ կնոջ դեր, այլ ոչ դրեգ-քվինի։ Նա միշտ անհանգստանում էր Դիվայնին կերպարում հավերժ մնալու համար, քանի որ այդ ժամանակ նա չէր կարողանա դառնալ տղամարդկանց դերակատար, որից նա երբեք չի հրաժարվել։ Միլստեդը հայտարարել է, որ չի ցանկացել խաղալ միայն կանանց դերեր, սակայն նրա ստեղծած կերպարներն այնքան ուժեղ են եղել, որ մարդիկ հենց նրանց են ցանկացել տեսնել[119]։

Հանրաճանաչություն և ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվայնի նկարը, որը 1983 թվականին նկարել է Գրացիանո Օրիգոյը

Դիվայնը երկար ժամանակ եղել է Ջոն Ուոթերսի հավատարիմ ընկերն ու մուսան։ Հենց նա է հորինել Դիվայն անունը, ինչպես նաև գեր ավազակի կերպարը։ Գլեն Միլսթեդը 1988 թվականին տված հարցազրույցում ասել է. «Ջոնը հենց մեծ կին էր ուզում, քանի որ դա գեղեցկության չափանիշներին հակառակ էր»[120]։

The New York Times իր առաջին դիտարկումներից մեկում գրել է, որ «Դիվայնը ցնցող բացահայտում է, և որ նա հումորի հրաշալի զգացում և Ֆարս խաղալու զարմանալի ունակություն ունի»[121]։ Քննադատ Փոլ Թորնքվիստը Դիվայնին անվանել է դարի իսկապես արմատական և էական քիչ արտիստներից մեկը՝ հավելելով, որ նա մարդու անկախության և ազատության ձգտման հանդուգն խորհրդանիշն է[122]։ Տարբեր ժամանակներում նրան անվանել են «Գռեհիկության աստվածուհի», «Փանկերի Փիղ», «Կեսգիշերային կինոյի մեծ մայրիկ», «Միսս Փիգգի մեծահասակների համար»[7]։ Ջեֆրի Շվարցը, ով նկարահանել է Դիվայնին նվիրված վավերագրական ֆիլմ, այն անվանել է «Ջուդի Դենչը դրեգ-քվինի շարքում»[123]։ People հրատարակությունը Դիվայնին անվանել է «դարի դրեգ-քվին»[7]։ Նա մնում է ԼԳԲՏ համայնքի պաշտամունքային գործիչ՝ մարմնավորելով դիմադրության շրջանը և խոտի մշակույթի արշալույսը[124]։

Մահվանից հետո Միլսթեդի գերեզմանին երկրպագուները հաճախ բերել են դիմահարդարման պարագաներ, զարդեր, խաղալիքներ և ուտելիք։ Ուոթերսը նույնիսկ հայտարարել էր, որ մի քանի երկրպագուներ գերեզմանինի մոտ քնում են, և իբր դա Դիվայնին հաճույք է պատճառում[111][121]։ «Վարդագույն ֆլամինգո» ֆիլմից կարմիր զգեստով կերպարը Հելլոուինի ամենահայտնի ֆիլմերից մեկն է, տարեկան տասնյակ մարդիկ վերածվում են Բեբս Ջոնսոնի։ «Ռու Պոլի թագավորական մրցավազքը» շոուի դրվագներից մեկն ամբողջությամբ նվիրված էր Ջոն Ուոթերսին և Դիվայնին[125]։ Դիվայնը նաև ազդեցություն է ունեցել երաժշտական մշակույթի վրա։ Այսպես, «Antony and the Johnsons»-ը նրան նվիրել է մի երգ, որը ներառվել է նրանց համանուն ալբոմում[126]։ Ռոշին Մյորֆին Դիվայնին ներկայացել է «Movie Star» երգի տեսահոլովակում, որտեղ բեմ է դուրս եկել «Բազմակի մոլագարներ» ֆիլմից, որտեղ հերոսուհուն տանջում է հսկայական քաղցկեղը[127]։ Մուլտիպլիկատոր-նկարիչները ոգեշնչվել են Դիվայնի կերպարանքով՝ ստեղծելով Ուրսուլայի՝ դիսնեյյան «Ջրահարսը» մուլտֆիլմի ծովային վհուկի կերպարը[128]։

Նախկին մենեջեր Միլսթեդ Բեռնարդ Ջեյը 1992 թվականին գրել է երգչի կյանքի վրա հիմնված գիրք՝ «Ոչ միայն Դիվայն»։ Մահացած արտիստի հանրաճանաչության մասին շահարկումների մեղադրանքներից հետո նա հայտարարել է, որ գիրք է գրել ոչ թե շահույթի պատճառով, այլ Դիվայնի կյանքի բոլոր մութ բծերը լուսաբանելու համար[129][129]։ Գիրքը դաժանորեն քննադատել է Ֆրենսիս Միլսթեդը՝ ասելով, որ Ջեյը սևացրել է իր որդու կերպարը։ Քննադատությամբ է հանդես եկել նաև Գրեգ Գորմանը, ով կենսագրության մեջ տեսել է շատ թշնամանք և Միլսթեդի անձի բացարձակ խեղաթյուրում[130]։ Արտիստի մայրն ավելի ուշ գրել է իր սեփական «Իմ որդին Դիվայն» գիրքը 2001 թվականին[131]։ Լույս է տեսել նաև «Բացիկներ Դիվայնից» գիրքը, որը պարունակում է բոլոր բացիկները, որոնք Միլսթեդը ուղարկել է ծնողներին, երբ նրանք չեն շփվել, ինչպես նաև գրքում առկա են դերասանի մտերիմ ընկերների մեջբերումներ և պատմություններ[132][133]։ 2013 թվականին նկարահանվել է «Ես Դիվայնն եմ» փաստավավերագրական ֆիլմը[134]։

Բալթիմորի Վիզիոներյան արվեստի ամերիկյան թանգարանում տեղադրվել է Դիվայնի երեք մետր բարձրությամբ արձանը, իսկ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում մշտական ցուցադրություն է գործում՝ նվիրված «Վարդագույն ֆլամինգո» ֆիլմին[135]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1966 կֆ Հռոմեական մոմերը Roman Candles Միանձնուհի
1986 կֆ Կեր դիմահարդարումդ Eat Your Makeup «Ժաքլին Քենեդի»
1969 ֆ Կանգ առած աշխարհ Mondo Trasho Դիվայն
1969 կֆ Դայանա Լինքլեթերի պատմությունը The Diane Linkletter Story Դայանա Լինքլեթեր
1970 ֆ Բազմաթիվ մոլագարներ Multiple Maniacs օրիորդ Դիվայն
1972 ֆ Վարդագույն ֆլամինգոներ Pink Flamingos Դիվայն/Բեբս Ջոնսոն
1974 ֆ Կանացի խնդիրներ Female Trouble Դոն Դեվենփորթ/Ըրլ Պետերսոն
1979 վֆ Թելի Բրաուն, Նյու Յորք Tally Brown, New York կամեո
1980 վֆ Այլընտրանքային Միսս Աշխարհ The Alternative Miss World կամեո
1981 ֆ Պոլիեսթեր Polyester Ֆրենսիս Ֆիշփաու
1985 ֆ Կիրք փոշու մեջ Lust in the Dust Ռոզի Վելեզ
1985 ֆ Մտախոհություն Trouble in Mind Հիլի Բլյու
1985 վֆ Դիվայն Ուոթերս Divine Waters կամեո
1987 ս Հեքիաթներ մութ կողմից Tales from the Darkside Չիա Ֆունֆ
1988 ֆ Մազերի լաք Hairspray Էդնա Թըրնբլադ/Արվին Հոթգեփիլ
1989 ֆ Խավարից Out of the Dark դետեկտիվ Լանջելա
1998 վֆ Աստվածային աղբ Divine Trash կամեո
2000 վֆ Վատ ճաշակով In Bad Taste կամեո
2002 վֆ Պչրուհիներ The Cockettes կամեո
2013 վֆ Ես Դիվայնն եմ I Am Divine կամեո

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Առավելագույն դիրք հիթ-շքերթում Ալբոմ
AUS
[141]
AUT
[142]
GER
[143]
NLD
[144]
NZ
[145]
SWI
[146]
UK
[147]
US
Dance

[148]
«Born to Be Cheap» / «The Name Game» 1981 ոչ ալբոմային
«Native Love (Step by Step)» / «Alphabet Rap» 1982 28 21 The Story So Far
«Shoot Your Shot» / «Jungle Jezebel» 1983 9 15 7 8 39
«Love Reaction» 55 25 65
«Shake It Up» 26 13 82
«You Think You’re a Man» / «Give It Up» 1984 8 32 27 9 16
«I’m So Beautiful» / «Show Me Around» 38 48 52
«T-Shirts and Tight Blue Jeans» ոչ ալբոմային
«Walk Like a Man» 1985 75 52 28 23 Maid in England
«Twistin' the Night Away» 47
«Hard Magic» 87
«Little Baby» 1987
«Hey You!»
«Shout It Out» 1989 ոչ ալբոմային
«—» նշանակում է, որ սինգլը չի հայտնվել հիթ-շքերթում կամ չի թողարկվել տվյալ երկրում։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Աշխատանք Անվանակարգ Արդյունք
1986 «Ոսկե ազնվամորի» «Կիրք փոշու մեջ» Վատագույն տղամարդու դեր Առաջադրված
1988 Ֆրեյմլայն Ֆրեյմլայն մրցանակ Հաղթանակ
1989 «Անկագ ոգի» «Մազերի լաք» Լավագույն երկրորդ պլանի տղմամարդու դեր Առաջադրված
2013 FilmOut San Diego «Ես Դիվայնն եմ» Կինեմատոգրաֆում հատուկ նվաճումների համար Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Divine, Transvestite Film Actor, Found Dead in Hollywood at 42 // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1988. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119239744 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 Find A Grave — 1996.
  6. «They've Worked It, Girl: When Drag Queens Go Pop». Riot Fest (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 23. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  7. 7,0 7,1 7,2 Darrach, 1988
  8. «From Psycho to Pride – the evolution of LGBT cinema». Getintothis (անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  9. Chris Dart (2016 թ․ հունվարի 19). «Read This: How Divine inspired Ursula The Sea Witch». The A.V. Club (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  10. Jimmy So (2013 թ․ հոկտեմբերի 27). «A Tribute to Divine, Hollywood's Most Infamous Drag Queen». Daily Beast (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  11. Phillip Zonkel (2013 թ․ սեպտեմբերի 6). «Documentary on Divine to be shown tonight in Long Beach». Press-Telegram (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  12. Jay, 1993, էջ 13
  13. Milstead, Heffernan, էջեր 7–8
  14. Milstead, Heffernan, էջ 7
  15. 15,0 15,1 15,2 Kaltenbach, 2009
  16. Milstead, Heffernan, էջեր 8–9
  17. Milstead, Heffernan, էջ 9
  18. Jay, 1993, էջ 14
  19. Milstead, Heffernan, էջ 10
  20. Milstead, Heffernan, էջ 28
  21. 21,0 21,1 Jay, 1993, էջ 15
  22. Milstead, Heffernan, էջ 27
  23. Milstead, Heffernan, էջ 24
  24. Jay, 1993, էջ 17
  25. Jay, 1993, էջեր 18–19
  26. Milstead, Heffernan, էջեր 2, 35, 44
  27. Waters, 2005, էջեր 47, 52
  28. Milstead, Heffernan, էջ 35
  29. Waters, 2005, էջ 148
  30. 30,0 30,1 Milstead, Heffernan, էջ 45
  31. Waters, 2005, էջեր 41–42, 150
  32. Milstead, Heffernan, էջ 46
  33. 33,0 33,1 Milstead, Heffernan, էջեր 45–46
  34. Jay, 1993, էջեր 23–24
  35. Waters, 2005, էջ 49
  36. Milstead, Heffernan, էջ 47
  37. 37,0 37,1 37,2 Jay, 1993, էջ 25
  38. Milstead, Heffernan, էջեր 47–48
  39. Jay, 1993, էջ 21
  40. Milstead, Heffernan, էջ 59
  41. Milstead, Heffernan, էջ 49
  42. Milstead, Heffernan, էջ 50
  43. Milstead, Heffernan, էջեր 56–57
  44. Jay, 1993, էջեր 26–27
  45. Waters, 2005, էջ 54
  46. Milstead, Heffernan, էջեր 51–52
  47. Waters, 2005, էջ 61
  48. Milstead, Heffernan, էջեր 53–54
  49. Milstead, Heffernan, էջ 55
  50. Waters, 2005, էջ 67
  51. Jay, 1993, էջեր 28–31
  52. 52,0 52,1 Jay, 1993, էջեր 27–28
  53. Milstead, Heffernan, էջ 57
  54. Waters, 2005, էջեր 62–64
  55. Waters, 2005, էջ 2
  56. Milstead, Heffernan, էջ 61
  57. 57,0 57,1 57,2 Milstead, Heffernan, էջ 65
  58. Waters, 2005, էջեր 12–14
  59. Milstead, Heffernan, էջեր 66–67
  60. Benshoff, Harry M. Queer Cinema: The Film Reader. — Routledge, 2004. — С. 9. — ISBN 978-0415319874
  61. Milstead, Heffernan, էջեր 2, 68–69
  62. Milstead, Heffernan, էջեր 67–68
  63. Jay, 1993, էջ 33
  64. Milstead, Heffernan, էջ 78
  65. Waters, 2005, էջեր 72–74
  66. Milstead, Heffernan, էջ 85
  67. 67,0 67,1 Milstead, Heffernan, էջ 79
  68. Waters, 2005, էջ 151
  69. Milstead, Heffernan, էջեր 74–76
  70. Waters, 2005, էջ 95
  71. Waters, 2005, էջ 100
  72. Milstead, Heffernan, էջեր 77–78
  73. Jay, 1993, էջ 35
  74. Milstead, Heffernan, էջ 77
  75. Waters, 2005, էջ 108
  76. Milstead, Heffernan, էջ 84
  77. Jay, 1993, էջեր 34–41
  78. Milstead, Heffernan, էջեր 89, 91–92
  79. Waters, 2005, էջեր 145, 160
  80. Jay, 1993, էջ 43
  81. Milstead, Heffernan, էջեր 92–95
  82. Waters, 2005, էջ 145
  83. Milstead, Heffernan, էջեր 96–97
  84. Jay, 1993, էջեր 70–75
  85. Milstead, Heffernan, էջ 97
  86. Jay, 1993, էջեր 93–100
  87. Milstead, Heffernan, էջ 102
  88. Milstead, Heffernan, էջեր 2, 5, 107–108
  89. Jay, 1993, էջեր 143–145
  90. Jay, 1993, էջեր 129, 136, 172 and 182
  91. Milstead, Heffernan, էջ 118
  92. Jay, 1993, էջեր 150–154, 178
  93. O'Grady, 2012, էջեր 276–283
  94. Jay, 1993, էջեր 164–165
  95. Milstead, Heffernan, էջեր 119–121
  96. Ryan Lambie (2014 թ․ հունվարի 22). «10 mystifying Razzie nominations». Den of Geek (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  97. Jay, 1993, էջեր 179–181
  98. Milstead, Heffernan, էջեր 122–125
  99. Milstead, Heffernan, էջ 137
  100. Rubenstein, 1988
  101. Milstead, Heffernan, էջ 140
  102. Milstead, Heffernan, էջեր 141–145
  103. Jay, 1993, էջեր 137–139
  104. Milstead, Heffernan, էջ 150
  105. Jay, 1993, էջ 206
  106. Milstead, Heffernan, էջեր 113–115, 153
  107. Jay, 1993, էջ 224
  108. Milstead, Heffernan, էջեր 154–155
  109. Wilson, Scott. Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons, 3d ed.: 2 (Kindle Locations 12421-12422). McFarland & Company, Inc., Publishers. Kindle Edition.
  110. Milstead, Heffernan, էջ 163
  111. 111,0 111,1 Milstead, Heffernan, էջ 164
  112. Jay, 1993, էջեր 101–104
  113. Waters, 2005, էջ 154
  114. Jay, 1993, էջ 203
  115. Jay, 1993, էջեր 197–198
  116. Milstead, Heffernan, էջ 117
  117. Jay, 1993, էջ 199
  118. Jay, 1993, էջ 200
  119. «Celebrating 30 Years Of 'Fresh Air': Character Actor Divine» (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  120. Robert Greene (2018 թ․ հոկտեմբերի 29). «Meet Divine, the drag queen that inspired one of Disney's most iconic villains». Pink News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  121. 121,0 121,1 «"Divine" biography». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  122. Thornquist, Paul (March 1988). Letter to The New York Post.
  123. Mitchell Sunderland (2014 թ․ հուլիսի 15). «Divine Was the Judi Dench of Drag Queens». Vice (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  124. «They've Worked It, Girl: When Drag Queens Go Pop». Riot Fest (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 23. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  125. Stephen Lee (2015 թ․ ապրիլի 28). «RuPaul's Drag Race recap: Divine Inspiration». Entertainment Weekly (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  126. Hegarty, Antony, 1998. Track 9. «Divine». Antony and the Johnsons, Secretly Canadian.
  127. «Movie Star». Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  128. Willman, Chris (2012 թ․ հուլիսի 31). «Entertainment Weekly: DVD Review The Little Mermaid». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  129. 129,0 129,1 Jay, 1993, էջեր ix–xi
  130. Milstead, Heffernan, էջ 124
  131. Milstead, Heffernan
  132. «Postcards From Divine (9780615537061): Noah Brodie, Dan Marshall, Frances Milstead, Michael O'Quinn: Books». Amazon.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  133. «Postcards From Divine». Facebook. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  134. «Divine intervention: A final night with a drag legend». BBC News. 2015 թ․ օգոստոսի 20.
  135. Elyssa Goodman (2018 թ․ մայիսի 25). «Drag Herstory: The Wild Life and Untimely Death of Divine, Drag Queen of the Century». them. (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  136. Divine – My First Album(անգլ.) Discogs կայքում
  137. Divine – Jungle Jezebel(անգլ.) Discogs կայքում
  138. Divine – The Story So Far(անգլ.) Discogs կայքում
  139. Divine ‎– Maid In England(անգլ.) Discogs կայքում
  140. Divine ‎– Born To Be Cheap(անգլ.) Discogs կայքում
  141. Australian Chart Book 1970–1992. — illustrated. — St Ives, N.S.W.: Australian Chart Book, 1993. — С. 91. — ISBN 0-646-11917-6 }} N.B. The Kent Report chart was licensed by ARIA between mid-1983 and 19 June 1988.
  142. «Divine – Discography». austriancharts.at. Austrian Charts Online. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
  143. «Offizielle Deutsche Charts: "Divine" (singles)». GfK Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  144. «Divine – Discography». dutchcharts.nl. Dutch Charts Online. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
  145. «Divine – Discography». charts.org.nz. New Zealand Charts Online. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
  146. «Divine – Discography». hitparade.ch. Swiss Charts Online. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
  147. «Official Charts > Divine». The Official UK Charts Company. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  148. http://www.allmusic.com/artist/p12772/charts-awards/billboard-singles

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիվայն» հոդվածին։