Jump to content

Դեյվիդ Գրեբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Գրեբեր
անգլ.՝ David Graeber
Ծնվել էփետրվարի 12, 1961(1961-02-12)[1]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Մահացել էսեպտեմբերի 2, 2020(2020-09-02)[3][4][5][…] (59 տարեկան)
Վենետիկ, Իտալիա[6][7][2]
բնական մահով[8]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Ազգությունհրեա
Ուղղությունanarchism in the United States? և anarchist anthropology?
Մասնագիտությունմարդաբան, համալսարանի դասախոս, գրող, արհմիութենական գործիչ, social anthropologist, cultural anthropologist և ազգագրագետ
ԳործակիցIndependent Social Research Foundation?[9]
Հաստատություն(ներ)Եյլի համալսարան[5], Գոլդսմիթի համալսարան[9] և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[9]
Գործունեության ոլորտeconomic anthropology? և սոցիալական մարդաբանություն[10]
ԱնդամակցությունԱշխարհի արդյունաբերական աշխատողներ
Ալմա մատերՓուրչեյզ քոլեջ, Չիկագոյի համալսարան և Ֆիլիպսի ակադեմիա
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[11][10][12]
Գիտական ղեկավարMarshall Sahlins?[9]
Պարգևներ
Ամուսին(ներ)Nika Dubrovsky?[13][14]
Կայքdavidgraeber.org(անգլ.)
Ստորագրություն
Изображение автографа
 David Graeber Վիքիպահեստում

Դեյվիդ Ռոլֆ Գրեբեր (/ˈɡrbər/ ; փետրվարի 12, 1961 - սեպտեմբերի 2, 2020[15][16][17]), ամերիկացի մարդաբան, անարխիստ ակտիվիստ և գրող, հայտնի է իր Պարտք։ Առաջին 5000 Տարիները (2011), Օրենքների Ուտոպիան (2015) և Անիմաստ Աշխատանքներ։ Տեսություն (2018) գրքերով։ Նա Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի մարդաբանության պրոֆեսոր էր[18]։

1998 թվականից մինչ 2007 թվականը հանդիսացել է Յեյլի համալսարանի մարդաբանության դոցենտ։ Գրեբերը մասնագիտացած էր արժեքի տեսությունում և հասարակագիտության ոլորտում։ 2007 թվականից մինչև 2013 թվականը հանդիսացել է Լոնդոնի Գոլդսմիփի Համալսարանի սոցիալական մարդաբանության դասախոս։

Գրեբերի ծնողները, ովքեր նրա ծննդյան ժամանակ քառասուն տարեկան էին, Նյու Յորքի բանվոր դասակարգի ինքնուս մտավորականներ էին։ Նրա ծնողները հրեա էին[19] ։ Գրեբերի մայրը՝ Ռութ Ռուբինշտեյնը, կարի բանվոր էր և 1930-ականների երաժշտական կատակերգության՝ «Քորոցներ և ասեղներ» կինոնկարում ստացել է գլխավոր դերը։ Կատակերգությունը բեմադրել էր Կանանց հագուստի բանվորների միջազգային միությունը։ Գրեբերի հայրը՝ Քենեթը, մասնակցել է Բարսելոնայի իսպանական հեղափոխությանը և Իսպանիայի քաղաքացիական պատերազմին ։ Գրեբերը մեծացել է Նյու Յորքում ՝ կոոպերատիվ բազմաբնակարան շենքում, որը "Business Week" ամսագրի կողմից նկարագրվում էր որպես «արմատական քաղաքականությամբ լի»։ 2005-ին "The Village Voice"- ին տված հարցազրույցի համաձայն՝ Գրեբերը հայտնել է, որ նա անարխիստ էր 16 տարեկանից։

Գրեբերն ավարտել է Ֆիլիպսի Ակադեմիան 1978 թվականին և 1984 թ-ին ստացել է բակալավրի աստիճան Նյու Յորքի պետական համալսարանում։ Ստացել է նաև մագիստրոսի և դոկտորի կոչում Չիկագոյի համալսարանում։

1998 թ.-ին՝ ասպիրանտուրան ավարտելուց երկու տարի անց, Գրեբերը դարձավ Յեյլի համալսարանի դոցենտ։ 2005-ի մայիսին Յեյլի մարդաբանության բաժանմունքը որոշում կայացրեց չերկարաձգել Գրեբերի պայմանագիրը։ Նրա կողմնակիցները (այդ թվում ՝ մարդաբաններ, նախկին ուսանողներ և ակտիվիստներ) պնդում էին, որ որոշումը քաղաքական դրդապատճառ ունի։ Ավելի քան 4500 մարդ ստորագրահավաք է կազմակեպել նրան սատարելու համար, ներառյալ մարդաբաններ, ինչպիսիք են Մարշալ Սահլինսը, Լորա Նադերը, Մայքլ Թաուսիգը և Մորիս Բլոխը, ովքեր կոչ են արել Յեյլին չեղյալ հայտարարել որոշումը։

2005 թ-ի դեկտեմբերին Գրեբերը համաձայնվեց մեկ տարի վճարովի ստեղծագործական արձակուրդից հետո հեռանալ համալսարանից։ Այդ գարնանը նա դասավանդեց երկու ավարտական դաս ՝ «Մշակութային մարդաբանության ներածություն» ( մասնակցում էին ավելի քան 200 ուսանողներ) և «Ուղղակի գործողություն և արմատական սոցիալական տեսություն» թեմաներով։

2006 թ. մայիսի 25-ին Գրեբերը հրավիրվեց Մալինովսկի՝ դասախոսություն կարդալու Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում ։ Ամեն տարի համալսարանի մարդաբանության բաժանմունքը իրենց կարիերայի համեմատաբար վաղ փուլում գտնվող մարդաբաններին խնդրում է դասախոսություն կարդալ և հրավիրում է միայն նրանց, ովքեր ունեն նշանակալի ներդրում մարդաբանության տեսության մեջ։ Գրեբերի ուղերձը վերնագրված էր՝ «Իշխանությունից/ գիտելիքից այն կողմ. իշխանության, տգիտության և հիմարության հարաբերությունների ուսումնասիրություն»։ Դրանից հետո այս դասախոսությունը խմբագրվել է որպես էսսե ՝ «Երևակայության մեռած գոտիներ. Բռնության, բյուրոկրատիայի և մեկնաբանական աշխատանքի մասին» վերնագրով։

2008 թվականից մինչև 2013 թվականի գարունը Գրեբերը դասախոս և ընթերցող էր Լոնդոնի համալսարանի Goldsmith's College- ում ։ 2013 թվականին նա ընդունվում է Լոնդոնի տնտեսագիտական դպրոց։

Գիտական աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեբերը «Անարխիստական մարդաբանության հատվածներ» և «Արժեքի մարդաբանական տեսություն. Մեր իսկ երազների կեղծ մետաղադրամը» աշխատանքների հեղինակն է։ Նա լայնածավալ մարդաբանական աշխատանք է կատարել Մադագասկարում ՝ գրելով իր դոկտորական ատենախոսությունը («1987 թվականի աղետալի փորձություն. Հիշողությունը և բռնությունը գյուղական Մադագասկարում») ազնվականների սերունդների և նախկին ստրուկների հետնորդների սոցիալական շարունակական բաժանման վերաբերյալ։ Իրատենախոսության հիման վրա պատրաստված գիրքը՝ «Կորած մարդիկ. Հրաշքը և ստրկության ժառանգությունը Մադագասկարում», լույս է տեսել Ինդիանայի համալսարանի հրատարակության կողմից 2007 թվականի սեպտեմբերին։ «Հնարավորություններ․ Ակնարկներ ենթակարգության, ապստամբության և տենչանքի շուրջ» ակնարկների հավաքածուն տպագրվել է "AK Press" -ի կողմից 2007 թ․ նոյեմբերին։ «Ուղիղ գործողություն. Ազգագրություն»-ը հրապարակվել է նույն հրատարակչության կողմից 2009 թվականի օգոստոսին։ Դրանց հաջորդեց պատմական խոշոր մենագրությունը ՝ «Պարտք. Առաջին 5000 տարիները» ( Մելվիլ Հաուս ), որը լույս տեսավ 2011-ի հուլիսին։

2017 թվականի դեկտեմբերին Գրեբերը և նրա նախկին դասախոս Մարշալ Սալլինսը թողարկեցին շարադրությունների ժողովածու ՝ «Թագավորների մասին» վերնագրով՝ ուրվագծելով Ա.Մ. Հոկարտից ներշնչված տեսությունը տիեզերական ծիսակարգում մարդու ինքնիշխանության ծագման մասին։ Գրեբերը գրել է շարադրություններ Շիլլուկի և Մերինայի թագավորությունների մասին, և մի շարադրություն, որը ուսումնասիրել է այն, ինչ նա անվանել է «սահմանադրական պատերազմ թագավորի և ժողովրդի միջև»։ Ներկայումս նա աշխատում է Դեյվիդ Վենգրոուի հետ սոցիալական անհավասարության ծագման մասին պատմական աշխատանքի վրա։

2013 թ-ի հունվարից մինչ 2016 թ- ի հունիսը Գրեբերը խմբագրում էր Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում գտնվող "The Baffler " ամսագիրը։ 2011 թվականից մինչև 2017 թվականը նա հանդիսացել է խմբագիր "HAU։ Journal of Ethnographic Theory" ամսագրում[20]։

Բյուրոկրատիա, մենեջերություն և «անիմաստ գործեր»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեբերի վերջին գիտական աշխատանքը «անհեթեթ աշխատանքների» թեմաներին են ուղղված, որոնք տարածվում են վարչական բուռն զարգացմամբ և այն, ինչ Գրեյբերն անվանում է «կառավարչական ֆեոդալիզմ»։ «Անհեթեթ աշխատանքի» տակ նա նկատի ունի աշխատանքի այնպիսի ձևեր, որոնք համարվում են անտեղի ու անպետք աշխատանք նույնիսկ նրանց կողմից, ովքեր զբաղվում են այդ աշխատանքներով։ Նա համարում է, որ այդպիսի աշխատատեղերը սովորաբար «կենտրոնացած են պրոֆեսիոնալ, ղեկավար, հոգևորական, վաճառքի և սպասարկող ոլորտի աշխատողների մեջ»։

Հոդվածի հանրաճանաչության պատճառով Գրեբերը գրեց «Անհեթեթ աշխատանքներ։ Տեսությունը», որը լույս է տեսել 2018-ին "Simon & Schuster"-ի կողմից ։

Գրեյբերը (ձախից) 2007 թ.-ին Նյու Յորք քաղաքի Ունիոն Սքուերում ներգաղթյալների իրավունքների համար նախատեսված ցույցին

Իր ակադեմիական աշխատանքից բացի, Գրեբերն ուներ և՛ անմիջական, և՛ անուղղակի ներգրավվածություն քաղաքական ակտիվության մեջ, ներառյալ անդամակցությունը «Աշխարհի արդյունաբերական բանվորների արհմիությանը», դերակատարություն 2002 թ. Նյու Յորքում Համաշխարհային տնտեսական ֆորումի դեմ ցույցերում, աջակցություն 2010 թ. Մեծ Բրիտանիայի ուսանողների բողոքի ցույցերին և դերակատարում "Occupy Wall Street"-ի շարժման մեջ։ Նա Հակակապիտալիստական Կոնվերգենցիայի համահիմնադիրն էր։

Գրեբերը պնդում է, որ "Occupy Wall Street" շարժումը, չճանաչելով գոյություն ունեցող քաղաքական ինստիտուտների կամ իրավական կառույցի լեգիտիմությունը, իր ոչ հիերարխիկ և կոնսենսուսային որոշումների կայացման քաղաքականության շնորհիվ հանդիսանում է խիստ անարխիստական նախագիծ։ Համեմատելով այն Արաբական գարնան հետ՝ Գրեբերը պնդում է, որ "Occupy Wall Street" և այլ ժամանակակից բողոքի ցույցերը ներկայացնում են «Ամերիկյան կայսրության կազմալուծման շուրջ բանակցությունների ալիքի բացման սալվո»։

Գրեյբերը 2014-ին իր թվիթերում գրել էր, որ իրեն վտարել են ընտանեկան տնից ՝ "Occupy Wall Street"-ում ներգրավված լինելու պատճառով։ Նա ավելացրել է, որ շարժման հետ կապված այլ անձինք ևս ստացել են նմանատիպ «վարչական հետապնդում»[21]։

2019 թվականի հոկտեմբերի 11-ին Գրեբերը ելույթ ունեցավ Թրաֆալգարի հրապարակում տեղի ունեցած ոչնչացման ապստամբության ցույցի ժամանակ[22]։ Գրեբերը խոսեց «անհեթեթ աշխատանքների» և շրջակա միջավայրին հասցվող վնասների միջև հարաբերությունների մասին՝ առաջարկելով, որ բնապահպանական շարժումը պետք է ճանաչի այդ աշխատանքները, որոնք զուգորդված են անհարկի շինարարական կամ ենթակառուցվածքային նախագծերի հետ։

2019 թ-ի նոյեմբերին այլ հասարակական գործիչների հետ Գրեբերը ստորագրեց մի նամակ, որում աջակցում էր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբին՝ նկարագրելով նրան որպես «հույսի փարոս դեմոկրատական ծայրահեղ աջակողմյան ազգայնականության, այլատյացության և ռասիզմի դեմ պայքարում ժողովրդավարական աշխարհի մեծ մասում» և իր հավանությունը տվեց նրան 2019 թ. Մեծ Բրիտանիայի ընդհանուր ընտրություններում ։

Դեյվիդ Գրեբերը մահացել է 2020 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Վենետիկի հիվանդանոցում, 59 տարեկան հասակում։ Մահվանից ընդամենը երկու օր առաջ ՝ օգոստոսի 31-ին, Գրեբերի կինը ՝ Նիկա Դուբրովսկին, Twitter- ում մի լուսանկար էր հրապարակել Վենետիկից ՝ «Վենետիկ. մութ, թաց և ցուրտ»[23]։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես համախմբագիր

Հավելյալ ընթերցում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Sutton, David (2004 թ․ սեպտեմբեր). «Anthropology's Value(s): A Review of David Graeber's Toward an Anthropological Theory of Value». Anthropological Theory. 4 (3): 373–379. doi:10.1177/1463499604042818.
  • Guyer, Jane I. (2009 թ․ դեկտեմբեր). «On 'possibility': A response to 'How Is Anthropology Going?'». Anthropological Theory. 9 (4): 355–370. doi:10.1177/1463499609358143.

Արտաքին կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. Թվիթթեր(բազմ․) // X(untranslated), 2006.
  4. David Graeber, anthropologist and author of Bullshit Jobs, dies aged 59 // The Guardian.com — 2020. — ISSN 1756-3224; 1354-4322
  5. 5,0 5,1 「我們是99%」人類學者大衛.格雷伯過世,享年59歲(չինարեն (Թայվան)) // (untranslated) — 2020.
  6. https://www.theguardian.com/books/2020/sep/03/david-graeber-anthropologist-and-author-of-bullshit-jobs-dies-aged-59
  7. https://artouch.com/news/content-13124.html(չինարեն (Թայվան))
  8. https://twitter.com/nikadubrovsky/status/1303671873960542209
  9. 9,0 9,1 9,2 9,3 https://www.isrf.org/2020/11/19/in-memoriam-david-graeber-1961-2020/
  10. 10,0 10,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  11. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  12. CONOR.Sl
  13. https://ojs.unica.it/index.php/anuac/article/download/4875/4876
  14. https://www.theguardian.com/science/2020/sep/06/david-graeber-obituary
  15. Jones, Owen (2020 թ․ սեպտեմբերի 3). «Devastated to hear about the death of David Graeber». Twitter. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  16. Dubrovsky, Nika (2020 թ․ սեպտեմբերի 3). «Yesterday the best person in a world, my husband and my friend @davidgraeber died in a hospital in Venice». Twitter. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  17. «Mort de l'anthropologue David Graeber». Stephane Larue. 2020 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  18. «London School of Economics Department of Anthropology Staff List». London School of Economics. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
  19. Stuart Jeffries (March 21, 2015), "David Graeber interview: ‘So many people spend their working lives doing jobs they think are unnecessary’", The Guardian. Retrieved April 12, 2019.
  20. Giovanni da Col; David Graeber (2011). «The return of ethnographic theory». HAU: The Journal of Ethnographic Theory. 1.
  21. Sutherland, Ali. «It's not what you know. It's not who you know, either. It's who knows what about you». Making Light. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  22. «Writers Marathon by Writers Rebel | Theatre in London». Time Out London.
  23. Farrel, Paul (2020 թ․ սեպտեմբերի 3). «David Graeber Dead: Man Behind 'We Are the 99%' Slogan Dies at 59». Heavy. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Գրեբեր» հոդվածին։