Խորհրդարանական ընտրություններ Մեծ Բրիտանիայում (2019)
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Մեծ Բրիտանիայում, որոնք անցկացվել են 2019 թվականի դեկտեմբերի 12-ին:
Ընտրության արդյունքներով` պահպանողականներն ստացել են 365 ընտրաձայն, վերջին անգամ նման արդյունք կուսակցությունն ստացել է 32 տարի առաջ՝ Մարգարետ Թետչերի վարչապետության ժամանակ: Լեյբորիստներն ստացել են 202 ընտրաձայն, որը 1935 թվականից ի վեր կուսակցության վատագույն արդյունքն էր:
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունիսի 23-ին կայացել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում անդամակցության հարցով հանրաքվեն, որտեղ ընտրողների 51.9 %-ը ցանկություն է հայտնել դուրս գալ Եվրոպական միությունից: Դրանից հետո վարչապետ Դևիդ Քեմերոնը հրաժարական է տվել, իսկ նոր վարչապետ է դարձել Թերեզա Մեյը, որն սկսել է Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը` Բրեքսիթը: 2017 թվականի հունիսին անցկացվել են արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում Մեյը պահպանել է կառավարության ղեկավարի պաշտոնը[1]: Սակայն Բրեքսիթի հետ կապված խնդիրների պատճառով 2019 թվականի մայիսին նա նույնպես հրաժարական է տվել: Հուլիսին Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Բորիս Ջոնսոնը, որը նույնպես ստանձնել է վարչապետի պաշտոնը[2]:
Դառնալով վարչապետ` Ջոնսոնը երեք անգամ առաջարկել է անցկացնել արտահերթ ընտրություններ, սակայն ամեն անգամ Համայնքների պալատը հրաժարվել է դրանից[3][4][5][6]: Արդյունքում, հոկտեմբերի 28-ին Լիբերալ-դեմոկրատական և Շոտլանդիայի ազգային կուսակցությունների կողմից առաջարկվել է խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների անցկացման մասին օրինագիծը, իսկ հաջորդ օրն այն հաստատվել է կառավարության կողմից (բացառությամբ ընտրությունների օրվա, քանի որ նախապես առաջարկվել էր դրանք անցկացնել դեկտեմբերի 9-ին, իսկ վերջում դրանք նշանակվել են դեկտեմբերի 12-ին): Ամսաթիվը դեկտեմբերի 9-ի փոխող ուղղումը ձախողվել է 315 ձայնի գերակշռությամբ` 295 ձայնի դիմաց: Օրինագծի վերաբերյալ վերջնական որոշումն ընտրվել է 438 կողմ և 20 դեմ ձայներով[7]:
Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեկնածուների մեծ մասը քաղաքական կուսակցության ներկայացուցիչներ են, որոնք պետք է գրանցվեն ընտրական հանձնաժողովի քաղաքական կուսակցությունների գրանցամատյանում: Այն թեկնածուները, որոնք գրանցված կուսակցությանը չեն պատկանում, կարող են իրենց «անկախ» անվանել կամ ընդհանրապես չանվանել[8]:
Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրություններին մասնակցող հիմնական կուսակցություններն են.
Կուսակցություն | Առաջնորդ | Ընտրություններ 2017 | Ընտրաձայներ[Նշումներ 1] | Առաջադրված թեկնածուների թիվ | |
---|---|---|---|---|---|
Պահպանողական կուսակցություն | Բորիս Ջոնսոն | 317 (42,4%) | 298 | 635 (Միացյալ Թագավորություն) | |
Լեյբորիստական կուսակցություն | Ջերեմի Քորբին | 262 (40,0%) | 243 | 631 (Անգլիա, Ուելս և Շոտլանդիա) | |
Շոտլանդիայի ազգային կուսակցություն | Նիկոլա Սթերջեն | 35 (3,0%) | 35 | 59 (Շոտլանդիա) | |
Լիբերալ-դեմոկրատներ | Ջո Սուինսոն | 12 (7,4%) | 20 | 611 (Անգլիա, Ուելս և Շոտլանդիա) | |
Ուելսի կուսակցություն | Ադամ Փրայս | 4 (0,5%) | 4 | 36 (Ուելս) | |
Անգլիայի և Ուելսի Կանաչ կուսակցություն | Ջոնաթան Բարթլի Սիան Բերրի |
1 (1,6%) | 1 | 474 (Անգլիա և Ուելս) | |
Անկախ խումբ | Աննա Սուբրի | - | 5 | 3 (Անգլիա) | |
Բրեքսիթի կուսակցություն | Նայջել Ֆարաժ | - | 0 | 276 (Անգլիա, Ուելս և Շոտլանդիա) |
Հյուսիսային Իռլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրիտանական մի շարք կուսակցություններ գործում են Հյուսիսային Իռլանդիայում (ներառյալ` Լեյբորիստական և Պահպանողական կուսակցությունները): Հյուսիսային Իռլանդիայի հիմնական կուսակցությունները կապված չեն Մեծ Բրիտանիայի մնացած հատվածներում գործողների հետ։ Հյուսիսային Իռլանդիայի որոշ կուսակցություններ գործում են համաիռլանդական հիմունքներով (այսինքն` նրանք միաժամանակ գործում են ինչպես Հյուսիսային Իռլանդիայում, այնպես էլ Իռլանդիայի Հանրապետությունում):
Կուսակցություն | Առաջնորդ | Ընտրություններ 2017 | Ընտրաձայներ | Առաջադրված թեկնածուների թիվ | |
---|---|---|---|---|---|
Դեմոկրատական յունիոնիստական կուսակցություն | Առլին Ֆոսթեր | 10 (36,0%) | 10 | 17 | |
Շին Ֆեյն | Մերի Լու Մաքդոնալդ | 7 (29,4%) | 7 | 15 | |
Սոցիալ-դեմոկրատական և լեյբորիստական կուսակցություն | Քոլում Իսթվուդ | 0 (11,7%) | 0 | 15 | |
Ուոլսթերյան յունիոնիստական կուսակցություն | Ռոբին Սվան | 0 (10,3%) | 0 | 16 | |
Ալյանս | Նաոմի Լոնգ | 0 (7,9%) | 0 | 18 |
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Խորհրդարանի լուծարման պահից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Тереза Мэй объявила досрочные выборы в парламент Великобритании, Ведомости (18 апреля 2017)
- ↑ Борис Джонсон избран новым премьер-министром Великобритании, Ведомости (23 июля 2019)
- ↑ «Boris Johnson's call for general election rejected by MPs»։ BBC։ սեպտեմբերի 5, 2019
- ↑ Stewart Heather, Elgot Jessica, Walker Peter (սեպտեմբերի 4, 2019)։ «Cornered Boris Johnson suffers triple Commons defeat»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է սեպտեմբերի 5, 2019
- ↑ Mason Rowena (սեպտեմբերի 5, 2019)։ «Boris Johnson loses sixth vote in six days as election bid fails»։ The Guardian։ Վերցված է սեպտեմբերի 10, 2019
- ↑ Parker George (հոկտեմբերի 29, 2019)։ «Johnson raises stakes in fresh election gambit»։ Financial Times (en-GB)։ Վերցված է հոկտեմբերի 29, 2019
- ↑ Mason Rowena (հոկտեմբերի 30, 2019)։ «Brexit: Parliament breaks deadlock with vote for 12 December election»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է հոկտեմբերի 30, 2019
- ↑ «Who stood in the General Election 2017»։ House of Commons Library։ հունիսի 8, 2017։ Վերցված է փետրվարի 20, 2019