Աննա Սուբրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Սուբրի
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն և Change UK?
Կրթություն՝ Բիրմինգհեմի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, հեռուստահաղորդավարուհի, լրագրող և բարիսթեր
Ծննդյան օր դեկտեմբերի 7, 1956(1956-12-07) (67 տարեկան)
Ծննդավայր Լինկոլն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
 
Կայք՝ annasoubry.org.uk

Աննա Սուբրի (անգլ.՝ Anna Mary Soubry, դեկտեմբերի 7, 1956(1956-12-07), Լինկոլն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կին քաղաքական գործիչ, փոքր բիզնեսի, արդյունաբերության և ձեռներեցության կրտսեր նախարար (2015-2016)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Սուբրիի հայրը ավտոտնակի սեփականատեր էր, մայրը՝ ռենտգենոլոգ։ Ավարտել է պետական դպրոցը և Բիրմինգհեմի համալսարանը, որտեղ սովորել է իրավունք։ 1981-1995 թվականներին աշխատել է հեռուստատեսությունում՝ սկզբում շոտլանդական տարածաշրջանային ալիքում, ապա Grampian Television-ում և Central TV-ում, որտեղ 1980-ականների վերջին սկիզբ է առել նրա լրագրողական կարիերայի գագաթնակետը, երբ նա դարձել է «Այս առավոտ» (This Morning) ծրագրի թեմատիկ բաժիններից մեկի վարող։ Թողնելով լրագրությունը, բացել է իրավաբանական Նոթինգեմ պրակտիկան՝ մասնագիտանալով քրեական գործերում[1]։

1970-ական թվականներին զբաղվում էր ուսանողական քաղաքականությամբ, եղել է Ուսանողների ազգային միության գործադիր կոմիտեի միակ պահպանողական անդամը[2]։ 1975 թվականին միացել է Պահպանողական կուսակցությանը[3]։

2005 թվականին համայնքների պալատի ընտրություններում Պահպանողական կուսակցությունից իր թեկնածությունն է առաջադրել Գեդլինգ ընտրատարածքում, սակայն անհաջողության է մատնվել։ 2010 թվականի մայիսի 6-ին Բրոքստաու շրջանում ընտրվել է խորհրդարանական ընտրություններում (նաև Նոթինգհեմշիրում)։ 2010-2012 թվականներին եղել է առողջապահության կրտսեր նախարար Սայմոն Բրնսի անձնական խորհրդարանական քարտուղար (PPS), 2012-2013 թվականներին զբաղեցրել է հանրային առողջապահության նախարարի խորհրդարանական օգնականի (Parliamentary Under-Secretary of State) պաշտոնը, իսկ 2013-2014 թվականներին՝ պաշտպանության նախարարությունում նույն պաշտոնում, որտեղ ղեկավարել է կադրային հարցեր, զինծառայողների և վետերանների սոցիալական ապահովությունը։ 2014-2015 թվականներին նույն գերատեսչությունում զբաղվել է նույն խնդիրներով, սակայն կրտսեր նախարարի պաշտոնում[4]։

2015 թվականի մայիսի 7-ին հերթական խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախկին Բրոքստաու շրջանում՝ 47,2 % արդյունքով, մի փոքր առաջ անցնելով ուժեղագույն լեյբորիստ մրցակից Նիկ Փալմերից (37,2%)[5]։

2015 թվականի մայիսի 11-ին Քեմերոնը ձևավորել է իր երկրորդ կաբինետը՝ Աննա Սուբրիին նշանակելով փոքր բիզնեսի, արդյունաբերության և ձեռներեցության կրտսեր նախարար, որը նրան իրավունք է տվել մասնակցել կառավարության նիստերին[6]։

2016 թվականի հանրաքվեում Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու ակտիվ հակառակորդ էր։

2019 թվականի փետրվարի 20-ին երկու համախոհների՝ Հեյդի Ալենի և Սառա Ուոլաստոնի հետ միասին, ի նշան ԵՄ-ից դուրս գալու քաղաքականության անհամաձայնության, լքել է Պահպանողական կուսակցությունը և անցել անկախ խումբ, որը մի փոքր ավելի վաղ հիմնադրել էին նախկին լեյբորիստները[7]։

2019 թվականի հունիսին պաշտոնապես գլխավորել է կենտրոնամետ «Փոխենք Միացյալ Թագավորությունը» կուսակցությունը, որը ստեղծվել է անկախ խմբի հիման վրա, սակայն արդեն անցել է պառակտման միջով․ խորհրդարանականների մի մասը լքել է կուսակցությունը[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Սուբրին BBC-ին տված հարցազրույցում պատմել է, որ տասնչորս տարեկան հասակում մի անգամ տեսել է, թե ինչպես են մի խումբ աշակերտուհիներ ռասիստական դրդապատճառներով վիրավորում իր հարևանին, բայց չի միջամտել։ Նրա խոսքով՝ հետագայում ինքը զղջացել է և խոստացել իրեն այլևս երբեք անմասն չմնալ նման իրավիճակներում։ 2014 թվականի տվյալներով նա երկու անգամ ամուսնացած է եղել և հերթական ամուսնալուծությունից հետո 11 տարի ապրել է միայնակ, մինչև նրա դուստրը իրեն ծանոթացրել է իր դպրոցական ընկերոջ՝ Նիլի հոր հետ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Daniel Martin. «Reduced to tears, three women who were sacked and the meteoric rise of the former Richard And Judy presenter» (անգլերեն). MailOnline. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
  2. Bennett, Rosemary (2006 թ․ հուլիսի 22). «Dave's dolls revive Tory faith in the elite list». The Times. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  3. «Anna Soubry». Twitter. 2011 թ․ հունվարի 4. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  4. «Anna Soubry MP». Democracy Live (անգլերեն). BBC News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  5. «Broxtowe». Election 2015 (անգլերեն). BBC News. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  6. «Cabinet reshuffle: Amber Rudd and Sajid Javid promoted» (անգլերեն). BBC News. 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  7. «Independent Group: Three MPs quit Tory party to join» (անգլերեն). BBC News. 2019 թ․ փետրվարի 20. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  8. Lea Ypi (2019 թ․ հունիսի 7). «There was something inevitable about Change UK's fall from grace. Centrism has reached the end of the line» (անգլերեն). Independent. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  9. Becky Milligan (2014 թ․ դեկտեմբերի 8). «Anna Soubry on impersonations, bottoms and immigration» (անգլերեն). BBC News. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Սուբրի» հոդվածին։