Նիկոլա Սթերջեն
Նիկոլա Սթերջեն | |
![]() | |
Կուսակցություն՝ | Scottish National Party? |
---|---|
Կրթություն՝ | Գլազգոյի համալսարան, Greenwood Academy? և University of Glasgow School of Law? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | Շոտլանդիայի եկեղեցի |
Ծննդյան օր | հուլիսի 19, 1970[1][2] (52 տարեկան) |
Ծննդավայր | Irvine, Այրշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն կամ Այրշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայր | Joan Sturgeon? |
Ամուսին | Peter Murrell? |
Կայք՝ | firstminister.gov.scot |
Պարգևներ |
և
|
Նիկոլա Ֆերգյուսոն Սթերջեն (անգլ.՝ Nicola Ferguson Sturgeon, հուլիսի 19, 1970[1][2], Irvine, Այրշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն և Այրշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), Շոտլանդիայի թվով հինգերորդ գործող առաջին նախարարը, ինչպես նաև Շոտլանդիայի Ազգային կուսակցության առաջնորդը, առաջին կինը, որը զբաղեցնում է այդ պաշտոնները։
Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլա Ֆերգյուսոն Սթերջենը ծնվել է Էրշիրի կենտրոնական հիվանդանոցում 1970 թվականի հուլիսի 19-ին։ Նա էլեկտրիկ Ռոբերտ Սթերջենի ընտանիքում երեք դուստրերից ավագն է։ Նրա մայրը՝ Ջոանը, Շոտլանդիայի Ազգային կուսակցության (SNP) Հյուսիսային Էրշիրի խորհրդի անդամ է։
Սթերջենն ավարտել է Գլազգոյի համալսարանը՝ 1992 թվականին ստանալով իրավաբանական գիտությունների բակալավրի աստիճան։ Հետո սովորել և աշխատել է որպես իրավաբան Ստերլինգում, ապա Գլազգոյում։
Քաղաքական կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթերջենը Շոտլանդիայի ազգային կուսակցությանը (SNP) անդամակցել է 1986 թվականին՝ արդեն այդ պահին լինելով միջուկային զինաթափման արշավի անդամ, և շուտով այնտեղ դարձել է երիտասարդության հարցերով փոխկազմակերպիչ և գովազդի գծով փոխկազմակերպիչ[3][4]։ Նա առաջին անգամ առաջադրվել է 1992 թվականին՝ որպես SNP-ի բրիտանական խորհրդարանի թեկնածու Գլազգոյի օկրուգում, որտեղ չի կարողացել հաղթել, բայց դարձել Է Շոտլանդիայի խորհրդարանի ամենաերիտասարդ թեկնածուն։
1997 թվականի համընդհանուր ընտրություններում Սթերջենն առաջադրվել է Գլազգո Գովանի օկրուգում։ Նա պարտվել է Լեյբորիստական կուսակցության թեկնածու Մոհամեդ Սարվարին, որը հավաքել էր 2914 ձայն։ Դրանից կարճ ժամանակ անց Սթերջենը նշանակվել է SNP-ի էներգետիկ և կրթական հարցերով ներկայացուցիչ։
1999 թվականին Սթերջենը մասնակցել է Շոտլանդիայի խորհրդարանի պատմության մեջ առաջին ընտրություններին՝ որպես Գլազգո Գովանի օկրուգում SNP-ի թեկնածու։ Չնայած նա չկարողացավ հաղթել օկրուգում, սակայն նա Գլազգոյի տարածաշրջանի SNP կուսակցության տարածաշրջանային ցուցակի առաջին տեղում էր, և այդպիսով ընտրվեց Շոտլանդիայի խորհրդարան։ Շոտլանդիայի խորհրդարանում առաջին ժամկետի ընթացքում Սթերջենը 1999 թվականից մինչև 2000 թվականը եղել է ստվերային կաբինետի անդամ երեխաների գործերի և կրթության նախարար, առողջապահության նախարար 2000 թվականից մինչև 2003 թվականը, արդարադատության նախարար 2003 թվականից մինչև 2004 թվականը։
Կուսակցության ղեկավարի տեղակալ և առաջին նախարարի տեղակալ[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի հունիսի 22-ին, Ջոն Սուիննին հրաժարական է տվել SNP-ի առաջնորդի պաշտոնից՝ Եվրախորհրդարանի ընտրություններում վատ արդյունքներից հետո։ 2004 թվականի հունիսի 24-ին Սթերջենը հայտարարել էր, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել կուսակցության առաջնորդի պաշտոնում[5]։ Սակայն հետո նա դուրս է եկել ընտրություններից հօգուտ Ալեքս Սալմոնդի թեկնածության, որն ի սկզբանե հայտարարել էր, որ մտադիր չէ առաջադրվել[6], և դարձել է կուսակցության փոխնախագահի թեկնածու Սալմոնդի հետ տանդեմում։
2004 թվականի սեպտեմբերի 3-ին Սալմոնդը և Ստերջենը հայտարարվեցին ընտրություններում հաղթողներ։ Քանի որ Սալմոնդն այդ պահին դեռ պատգամավոր էր Համայնքների պալատում, Սթերջենը Շոտլանդիայի խորհրդարանում SNP խմբակցության ղեկավարն էր մինչև 2007 թվականի ընտրությունները, երբ Սալմոնդն ընտրվեց Շոտլանդիայի խորհրդարան[7]։
2007 թվականի ընտրություններում Գլազգոյի շրջանում նա հաղթել է լեյբորիստ Գորդոն Ջեքսոնին՝ 4,7 %-ի առավելությամբ։ 2007 թվականի ընտրությունները հանգեցրել է «կասեցված խորհրդարանի», SNP ստացել է 47 մանդատ, լեյբորիստները 46, SNP հետագայում ձևավորվել է փոքրամասնության կառավարություն։ Ստերջենը նշանակվել է առաջին նախարար Ալեքս Սալմոնդի աշխատասենյակում առաջին նախարարի և առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում։
2011 թվականին SNP-ը տարել է վստահ հաղթանակ և հասել բացարձակ մեծամասնության խորհրդարանում։ Ստերջենը պահպանել է առաջին նախարարի տեղակալի և առողջապահության նախարարի պաշտոնը, սակայն մեկ տարի անց նա նշանակվել է ենթակառուցվածքների և ներդրումների նախարար և Շոտլանդիայի անկախության հանրաքվեի կազմակերպման ղեկավար[8]։ Սթերջենը պնդել է, որ անկախությունը Շոտլանդիային թույլ կտա ավելի ուժեղ և մրցունակ երկիր կառուցել ծախսերի գերակայությունները փոխելու համար, որպեսզի պայքարեն «Շոտլանդիայի նման հարուստ երկրում աղքատության սկանդալային աճի դեմ»[9]։
2014 թվականի սեպտեմբերի 19-ի հանրաքվեում ընտրողների 55,3 %-ը չի պաշտպանել Շոտլանդիայի անկախությունը, 44,7 %-ը քվեարկել է «այո»[10]։ Հանրաքվեում պարտվելուց հետո առաջին նախարար Ալեքս Սելմոնդը հայտարարել է, որ հեռանում է առաջին նախարարի և SNP-ի առաջնորդի պաշտոնից։ Սթերջենն անմիջապես հայտարարել է, որ ինքը լինելու է այդ պաշտոնի թեկնածուն և մեծ աջակցություն է ստացել SNP հիերարխիայում[11][12][13]։
Շոտլանդիայի Ազգային կուսակցության ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի սեպտեմբերի 24-ին Սթերջենը պաշտոնապես սկսեց իր նախընտրական քարոզարշավը[14][15], SNP-ի մեծ թվով նշանավոր անդամներ հրապարակավ պաշտպանեցին նրա թեկնածությունը, և ակնհայտ դարձավ, որ ոչ մի այլ թեկնածու չի կարողանա ստանալ անհրաժեշտ նոմինալ ձայներ[16]։
SNP-ի ղեկավարության պաշտոնի թեկնածությունների առաջադրումը փակվել է հոկտեմբերի 15-ին, Սթերջենը հաստատվել է որպես միակ թեկնածու։ Նա ընտրություններին ընտրվել է ոչ այլընտրանքային հիմունքներով՝ 2014 թվականի նոյեմբերին կուսակցության աշնանային համաժողովի ժամանակ[17]։
Շոտլանդիայի առաջին նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի նոյեմբերի 19-ին, Սալմոնդը պաշտոնապես հրաժարական տվեց Շոտլանդիայի առաջին նախարարի պաշտոնից, և Սթերջենն ընտրվեց Շոտլանդիայի խորհրդարանի կողմից որպես նրա իրավահաջորդ՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կինը։
Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
The Herald շոտլանդական հրատարակությունը նրան անվանել է «Տարվա շոտլանդացի քաղաքական գործիչ» 2008, 2012 և 2014 թվականներին։
2013 թվականի փետրվարին նա զբաղեցրել է 20-րդ տեղը Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կանանց ցուցակում Woman's Hour BBC Radio 4 շոուի ժամանակ[18]։
2018 թվականի մարտին նա զբաղեցրել է 1-ին տեղը Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կանանց ցանկում՝ ըստ SkyNews-ի լսարանի առցանց հարցման՝ շրջանցելով թագուհի Ելիզաբեթ II-ին[19][20]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթերջենն ապրում է Գլազգոյում ամուսնու՝ Պիտեր Մյուրելի հետ, ով ներկայումս զբաղեցնում Է Շոտլանդիայի Ազգային կուսակցության (SNP) գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։ Նրանք իրենց նշանադրության մասին հայտարարել են 2010 թվականի հունվարի 29-ին և ամուսնացել 2010 թվականի հուլիսի 16-ին Գլազգոյում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Sturgeon: "Now or never" to banish Trident»։ Scottish National Party։ ապրիլի 5, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-08-ին։ Վերցված է հուլիսի 6, 2014
- ↑ Nicola Sturgeon MSP, biography on SNP website
- ↑ «Sturgeon contests SNP leadership»։ BBC News։ հունիսի 24, 2004։ Վերցված է հունվարի 17, 2011
- ↑ «Under-fire SNP leader resigns»։ BBC News։ հունիսի 22, 2004։ Վերցված է հունվարի 17, 2011
- ↑ «Salmond named as new SNP leader»։ BBC News։ սեպտեմբերի 3, 2004։ Վերցված է հունվարի 17, 2011
- ↑ «Scottish cabinet reshuffle: Nicola Sturgeon given new independence role»։ BBC News։ սեպտեմբերի 5, 2012։ Վերցված է հուլիսի 6, 2014
- ↑ Carrell Severin (մայիսի 25, 2012)։ «Scottish independence would allow economy to grow, says Sturgeon»։ The Guardian (London)
- ↑ «Scottish independence referendum: final results in full»։ the Guardian։ Վերցված է նոյեմբերի 19, 2014
- ↑ «Scottish referendum results: As Alex Salmond steps down, Nicola Sturgeon waits for her chance to lead»։ The Independent։ Վերցված է նոյեմբերի 19, 2014
- ↑ «Alex Salmond Resigns: Will SNP Deputy First Minister Nicola Sturgeon Replace Him?»։ International Business Times UK։ Վերցված է նոյեմբերի 19, 2014
- ↑ «Scottish independence: referendum results – live – Telegraph»։ Telegraph.co.uk։ սեպտեմբերի 19, 2014։ Վերցված է նոյեմբերի 19, 2014
- ↑ Severin Carrell։ «Nicola Sturgeon launches campaign to succeed Alex Salmond»։ the Guardian։ Վերցված է նոյեմբերի 19, 2014
- ↑ «Nicola Sturgeon predicts independence 'one day' as she launches bid to replace Alex Salmond»։ Telegraph.co.uk։ սեպտեմբերի 24, 2014։ Վերցված է նոյեմբերի 19, 2014
- ↑ «BBC News – Nicola Sturgeon backed by former SNP leader Gordon Wilson to replace Salmond»։ BBC News։ Վերցված է նոյեմբերի 19, 2014
- ↑ «SNP leadership elections close»։ SNP։ SNP։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-17-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2014
- ↑ «BBC Radio 4, Woman's Hour Power list»։ BBC։ Վերցված է նոյեմբերի 19, 2014
- ↑ «Nicola Sturgeon leads Britain’s most influential woman poll» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Nicola Sturgeon tops poll of Britain's most influential women – ahead of the Queen» (անգլերեն)։ The National։ Վերցված է 2018-03-09
|