Դարվին Նունյես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարվին Նունյես
իսպ.՝ Darwin Núñez
Քաղաքացիությունը  Ուրուգվայ[1]
Ծննդյան ամսաթիվ հունիսի 24, 1999(1999-06-24)[2] (24 տարեկան)
Ծննդավայր Արտիգաս, Ուրուգվայ
Հասակ 187 սանտիմետր
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Դարվին Գաբրիել Նունյես Ռիբեիրո (իսպ.՝ Darwin Gabriel Núñez Ribeiro; հունիսի 24, 1999(1999-06-24)[2], Արտիգաս, Ուրուգվայ) ուրուգվայցի ֆուտբոլիստ, Ուրուգվայի հավաքականի և Անգլիական «Լիվերպուլ» ակումբի հարձակվող։

Ակումբային կարիերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նունյեսը «Բենֆիկայի» կազմում

«Պենյարոլ» ակումբի աշակերտ։ 2017 թվականի նոյեմբերի 22-ին ուրուգվայի ֆուտբոլի առաջնությունում իր առաջնախաղն է նշել «Ռիվեր Փլեյթի» դեմ խաղում[3]։ Նույն թվականին դարձել է Ուրուգվայի չեմպիոն։ 2018 թվականի հոկտեմբերի 13-ին մայրաքաղաքի «Ֆենիքսի» դեմ խաղում Դարվինը խփել է իր առաջին գոլը Պենյարոլի կազմում[4]։ Նույն թվականին նա նվաճել է Ուրուգվայի Սուպերգավաթը։

2019 թվականին Նունյեսը տեղափոխվել է իսպանական «Ալմերիա»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Հոկտեմբերի 3-ին «Խիխոնի «Սպորտինգի» դեմ խաղում նա իր առաջնախաղն է նշել Սեգունդայում։ Հոկտեմբերի 27-ին Էստրեմադուրայի դեմ խաղում Դարվինը խփել է իր առաջին գոլը «Ալմերիայի» կազմում[5]։

2020 թվականին Նունյեսը տեղափոխվել է Լիսաբոնի «Բենֆիկա», կնքելով 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերային գումարը կազմել է 24 միլիոն եվրո[6]։ Սեպտեմբերի 15-ին Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հունական ՊԱՕԿ-ի դեմ խաղում Դարվինը իր նորամուտն է նշել նոր թիմում[7]։ Սեմպտեմբերի 18-ին «Ֆամալիկանի» դեմ խաղում Դարվինը իր նորամուտն է նշել Սագրիշ Լիգայում[8]։ Հոկտեմբերի 22-ին Եվրոպայի լիգայի լեհական «Լեխի» դեմ խաղում Դարվինը հեթ-տրիկի հեղինակ է դարձել խփելով իր առաջին գոլերը «Բենֆիկայի» կազմում[9]։ Այդ առաջնությունում նա ևս երկու անգամ աչքի է ընկել նույն «Լեխի»[10] և Շոտլանդական «Ռեյնջերսի» դեմ խաղերում[11]։ 2021 թվականի սեպտեմբերի 29-ին Չեմպիոնների Լիգայում նա դուբլի հեղինակ է դարձել «Բարսելոնայի» դեմ խաղում[12]։

2022 թվականի հունիսի 13-ին «Բենֆիկան» հայտարարել է ուրուգվայցի հարձակվողին անգլիական «Լիվերպուլին» վաճառելու մասին 75 միլիոն եվրոյով (100 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները)[13]։ Հուլիսի 21-ին Նունյեսը «Լիվերպուլի» կազմում առաջին անգամ խաղացել է «ՌԲ Լայպցիգի» դեմ ընկերական խաղում՝ դառնալով պոկեր խաղի հեղինակ։ Թիմը հաղթել է 5։0 հաշվով։ Հուլիսի 30-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի Սուպերգավաթի խաղում Նունյեսը առաջնախաղն է նշել հիմնական թիմում[14]։ Նույն առաջնությունում Դարվինը խփել է իր առաջին գոլը «Լիվերպուլի» կազմում և օգնել է թիմին հաղթել գավաթը։ Օգոստոսի 6-ին «Ֆուլհեմի» դեմ խաղում Դարվինը իր առաջնախաղը նշեց Անգլիական Պրեմիեր Լիգայում[15]։ Հոկտեմբերի 12-ին Չեմպիոնների լիգայի «Ռեյնջերսի» դեմ խաղում նա խփել է իր առաջնախաղային գոլը «Լիվերպուլի» կազմում այս մրցաշարում։

2023 թվականի հունիսին՝ Ռոբերտո Ֆիրմինոյի հեռանալուց հետո, իր մարզաշապիկի համարը փոխել է 27-ից 9-ի։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Նունյեսը Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Չիլիում անցկացվող Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա հանդիպումներ է անցկացրել Պերուի[16], Վենեսուելայի[17], Կոլումբիայի[18], Էկվադորի[19] և երկու անգամ Արգենտինայի թիմերի դեմ[20][21]։

2019 թվականին Նունյեսը Ուրուգվայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Պերուի Համաամերիկյան խաղերին։ Մրցաշարում նա խաղացել է Պերուի[22], Արգենտինայի[23], Յամայկայի[24] և Մեքսիկայի[25] թիմերի դեմ։ Պերուացիների դեմ խաղում Դարվինը գոլ է խփել։

Նույն թվականին Նունյեսը Լեհաստանում մասնակցել է երիտասարդների աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Հոմդուրասի[26], Նորվեգիայի[27], Նոր Զելանդիայի[28] և Էկվադորի[29] թիմերի դեմ։ Նորզելանդացիների և նորվեգացիների դեմ խաղերում Դարվինը մեկական գոլ է խփել։

2019 թվականի հոկտեմբերի 15-ին Նունյեսը Պերուի հավաքականի դեմ ընկերական խաղում իր առաջնախաղն է նշել Ուրուգվայի հավաքականի կազմում[30]։ Նույն խաղում նա խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում։

2022 թվականին Նունյեսը մասնակցել է Քաթարի աշխարհի առաջնությանը։ Առաջնությունում նա խաղացել է Հարավային Կորեայի[31], Պորտուգալիայի[32] և Գանայի[33] թիմերի դեմ։

Գոլեր Ուրուգվայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Մրցակից Արդյունք Հաշիվ Մրցույթ
1 2019 թվականի հոկտեմբերի 16 Ազգային մարզադաշտ, Լիմա, Պերու Պերու Պերու 1:1 1:1 Ընկերական խաղ
2 2020 թվականի նոյեմբերի 13 Մետրոպոլիտանո Ռոբերտո Մելենդես, Բառանկիլյա, Կոլումբիա Կոլումբիա Կոլումբիա 0:3 0:3 Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլ
3 2022 թվականի սեպտեմբերի 27 Թեհելնե դաշտ, Բրատիսլավա, Սլովակիա Կանադա Կանադա 0:2 0:2 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պենյարոլ»

  • Ուրուգվայի չեմպիոն (2)։ 2017, 2018
  • Ուրուգվայի Սուպերգավաթի հաղթող։ 2018

«Լիվերպուլ»

Ուրուգվայի հավքական (մինչև 20 տարեկան)

  • Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։ 2019

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://lifebogger.com/darwin-nunez-childhood-biography-untold-story-facts/
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. «Ривер Плейт Монтевидео VS. Пеньяроль 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. «Пеньяроль VS. Феникс Монтевидео 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հոկտեմբերի 13.
  5. «Альмерия VS. Эстремадура 3:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  6. «El Almería y el Benfica firman el traspaso definitivo de Darwin Núñez». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
  7. «ПАОК VS. Бенфика Лиссабон 2:1» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  8. «Фамаликан VS. Бенфика Лиссабон 1:5» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  9. «Лех VS. Бенфика Лиссабон 2:4» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  10. «Бенфика Лиссабон VS. Лех 4:0» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  11. «Бенфика Лиссабон VS. Рейнджерс 3:3» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  12. «Бенфика Лиссабон VS. Барселона 3:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  13. «Benfica confirm €100m deal for Darwin Núñez's transfer to Liverpool». The Guardian. 2022 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
  14. «Ливерпуль VS. Манчестер Сити 3:1» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  15. «Фулхэм VS. Ливерпуль 2:2» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  16. «Уругвай (до 20) VS. Перу (до 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  17. «Венесуэла (до 20) VS. Уругвай (до 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  18. «Колумбия (до 20) VS. Уругвай (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  19. «Уругвай (до 20) VS. Эквадор (до 20) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  20. «Уругвай (до 20) VS. Аргентина (до 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  21. «Аргентина (до 20) VS. Уругвай (до 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ փետրվարի 7. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  22. «Уругвай (до 23) VS. Перу (до 23) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  23. «Уругвай (до 23) VS. Аргентина (до 23) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  24. «Ямайка (до 23) VS. Уругвай (до 23) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  25. «Мексика (до 23) VS. Уругвай (до 23) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  26. «Гондурас (до 20) VS. Уругвай (до 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  27. «Уругвай (до 20) VS. Норвегия (до 20) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  28. «Новая Зеландия (до 20) VS. Уругвай (до 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  29. «Уругвай (до 20) VS. Эквадор (до 20) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  30. «Darwin Núñez: «Tabárez me felicitó y me dio un abrazo»» (իսպաներեն). ovaciondigital.com.uy. 2019 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  31. «Уругвай VS. Южная Корея 0:0» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 5-ին.
  32. «Португалия VS. Уругвай 2:0» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 5-ին.
  33. «Гана VS. Уругвай 0:2» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 5-ին.
  34. «Darwin Nuñez eleito melhor jogador da época no campeonato» (պորտուգալերեն). Rádio Renascença. 2022 թ․ հուլիսի 5. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]