Դավիթ Ղարիբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Դավիթ Ղարիբյան
Դավիթ Լևոնի Ղարիբյան
David Gharibyan 2016.png
Բնօրինակ անուն Դավիթ Լևոնի Ղարիբյան
Հասակը 187 սմ
Ծնվել է մայիսի 29, 1990 (25 տարեկան)
Ծննդավայր Երևան
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն ռեժիսոր, դերասան, մոդել,հաղորդավար
Ակտիվ շրջան 2007 թ.֊ից առ այսօր
IMDb ID 7770043
davidgharibyan.com

Դավիթ Ղարիբյան (ծն. 1990 թ. մայիսի 29, Երևան), հայ մոդել, դերասան, ռեժիսոր, հաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990 թ. մայիսի 29-ին Երևան քաղաքում։ 2007 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը, որից անմիջապես հետո ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։

2011 թ. հունիսին, ավարտելով նշված համալսարանը, շնորհվել է ճարտարագիտության բակալավրի աստիճան՝ Կիրառական մեխանիկա մասնագիտությամբ։ Հիմնական մասնագիտության ուսումնառությանը զուգընթաց 2008 թ. ընդունվել է ՀՊՃՀ Հումանիտար և տնտեսագիտակառավարչական դասընթացների Ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ և 2010 թ. ավարտել է վերոհիշյալ դասընթացի ուսումնական ծրագիրը։

2011 թվականին ուսումը շարունակել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում։ 2013 թ. մայիսին, ավարտելով նշված համալսարանը, ստացել է մագիստրոսի աստիճան՝ Մասսայական հանդիսությունների ռեժիսուրա մասնագիտությամբ[1]։ Մագիստրոսական թեզի թեման է եղել «Ազգային տարազները մասսայական թատերականացված հանդիսություններում»[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է հեռուստատեսային շոու ծրագրերի, նկարահանվել է երաժշտական տեսահոլովակներում և հեռուստասերիալներում, ինչպես նաև վարել է մի շարք բարեգործական համերգներ, մասնավորապես Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում և Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմահարթակում։

2009 թ. դեկտեմբեր ամսին մասնակցել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած «Աշխարհի լավագույն մոդել XXII» մրցույթ փառատոնին։ Այնուհետև 2011 թ. Իսպանիայում մասնակցել է «Լավագույն կին և տղամարդ մոդել և Կոստա Բլանկա նորաձևության շաբաթ» մրցույթ-փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը[3][4]։ Հանդես է եկել նաև որպես ԱՊՀ երկրներում այդ մրցույթ-փառատոնի համակարգող[5]։

2013 թ. սեպտեմբերի 3-ից ձևակերպված է որպես հայցորդ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում «Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն» մասնագիտությամբ։

Ներկայումս աշխատում է Ա․ Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես դերասան[6]։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաընկերություն Սերիալ Տարեթիվ Երկիր
Արմենիա ՀԸ «Դժվար ապրուստ» 2012 թ. Երևան
Հայաստան
Հանրային ՀԸ «Գեներալի աղջիկը» 2013 թ. Երևան
Հայաստան

Մոդելային մրցույթ֊փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Երկիր Ներկայացված երկիր Տիտղոս
Best Model of the Wolrd[7] 2009 թ. Բուլղարիա Ուկրաինա Ուկրաինայի լավագույն մոդել
International Best Model World[8] 2011 թ. Իսպանիա Հայաստան ԹՈՓ 5 ֆինալիստ
Mister Fashion Beauty Universal[9][10][11][12] 2014 Պորտուգալիա Հայաստան Հաղթող [13][14]

Ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրություն Տարեթիվ Երկիր
Andrews Fashion
Swim International
Black Orchid
2009 թ. Սոֆիա
Բուլղարիա
Իսպանացի մի շարք հայտնի
դիզայներների հագուստի ցուցադրություն
2011 թ. Բենիդորմ և
Կոստա Բլանկա
Իսպանիա
New Yorker 2013 թ. Երևան
Հայաստան

Թատրոն[15][խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերա Դեր Տարեթիվ Երկիր
Արշակ Բ դեսպան[16][17] 2013 թ.
2014 թ.
Երևան
Հայաստան
Աիդա թիկնազոր[16][17] 2014 թ. Երևան
Հայաստան
Ալեկո Գնչու[16][17] 2014 թ. Երևան
Հայաստան
Անուշ քահանա[16][17] 2014 թ. Երևան
Հայաստան
Ռոմեո և Ջուլիետ գվարդիա[16][17] 2014 թ. Երևան
Հայաստան
Տրավիատա մատուցող[16][17] 2014 թ. Երևան
Հայաստան
Սպարտակ սպարտակցի [16][17] 2014 թ. Երևան
Հայաստան
Տրուբադուր թիկնազոր[16][17] 2014 թ. Երևան
Հայաստան
Կարմեն Տորեադոր 2015 Երևան

Հայաստան

Իր մասնակցությունն է ունեցել նաև 2012 թ.֊ի «Էրեբունի֊Երևան» տոնակատարությանը՝ ստանձնելով Ասորեստանի արքայազնի դերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Iravunk.com: «Ես դժվարությամբ բաժանվեցի նրանից
  2. Armenpress.am: Հայաստանը կներկայանա Իսպանիայում կայանալիք մրցույթին։
  3. Lragir.am: Հայ մոդելները մեկնում են Իսպանիա
  4. Представители Армении примут участие в международном конкурс... (ռուս.)
  5. Հայաստանը իսպանական fashion-ում
  6. «Զարուհի» հանդես: Դավիթ Ղարիբյան «Եթե ասեմ, թե ինչով կզարմացնեմ, արդեն իսկ անհետաքրքիր կլինի»։
  7. Best Model of the World մրցույթի արդյունքները։
  8. GALA EN BENIDORM PARA LA ELECCION DE MIS Y MISTER (իսպ.)
  9. Iravunk.com: ՄՈԴԵԼ ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ ԶԵՆՔ Է ՊԱՀԵԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ՎՐԱ
  10. starslife.am:Mister FB universe Դավիթ Ղարիբյան Հայաստան
  11. Մոդել-դերասան Դավիթ Ղարիբյան. «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅՈՒՄ ԱՐԺԱՆՎՈՒՅՆՍ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ»
  12. MISS & MISTER FASHION BEAUTY UNIVERSAL 2014
  13. MISS & MISTER FASHION BEAUTY UNIVERSAL EN NAVIDAD
  14. ARMENIAN EUROPEAN MAGAZINE "DAYS"
  15. Offical website National Academic Theatre of Opera and Ballet after A. Spendiaryan
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 Դ.ՂԱՐԻԲՅԱՆԻ ԿԵՐՏԱԾ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 17,7 Working life at the opera

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]