Գրանդ Էստ
Արտաքին տեսք
| Երկիր | |
|---|---|
| Կարգավիճակ | Երկրամաս |
| Մտնում է | Ֆրանսիայի մետրոպոլիս |
| Ներառում է | 10 դեպարտամենտ 200 կանտոն 5195 կոմուննա |
| Վարչկենտրոն | Ստրասբուրգ |
| Ամենաբարձր կետ | Գրան Բալյոն |
| Հիմնական լեզու | Պաշտոնական՝ ֆրանսերեն |
| Պաշտոնական լեզուներ | ֆրանսերեն |
| Բնակչություն (2012) | 5 548 955 |
| Խտություն | 97 |
| Տարածք | 57 433 |
| Հիմնադրված է | հունվարի 1, 2016 թ. |
| Սահմանակցում է | Օ-դը-Ֆրանս, Իլ դը Ֆրանս, Բուգունդիա – Ֆրանշ Կոնտե, Վալոնիա, Լյուքսեմբուրգ, Սաարլանդ, Ռայնլանդ Պֆալց, Բադեն-Վյուրթեմբերգ, Բազել Շտադտ, Բազել-Լանդ, Զոլոտուրն, Յուրա, Canton of Esch-sur-Alzette? և Canton of Remich? |
| Ժամային գոտի | UTC+1 |
| Փոխարինեց | Էլզաս, Շամպան — Արդեն և Լորրեյն |
| ISO 3166-2 կոդ | FR-V |
| grandest.fr(ֆր.)(գերմ.) | |
Գրանդ Էստ կամ Մեծ արևելյան երկրամաս(ֆրանսերեն՝ Grand Est, ֆրանսերեն՝ Alsace-Champagne-Ardenne-Lorraine, կրճատ ACAL կամ ALCA[1]), երկրամաս և պատմական մարզ Ֆրանսիայի հարավում։ Ստեղծվել է 2014 թվականի ֆրանսիական շրջանների տարածքային բարեփոխումների շրջանակներում[2], Էլզաս, Լոթարինգիա և Շամպայն-Արդեն երկրամասերի միավորման արդյունքում։ Նոր երկրամասի ստեղծման ամսաթիվն է համարվում 2016 թվականի հունվարի 1-ը[3]։
Խոշորագույն քաղաքն է Ստրասբուրգը, որը նաև երկրամասի վարչական կենտրոնն է[4]։
Դեպարտամենտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարեփոխումներից հետո առաջացած երկրամասի տարածքում են չորս պատմական շրջան, 10 դեպարտամենտով՝
- Արդեններ (Շամպայն-Արդեն)։ 4 շրջան, 19 կանտոն, 463 կոմունա
- Վերին Մարն (Շամպայն-Արդեն)։ 3 շրջան, 17 կանտոն, 438 կոմունա
- Վերին Հռենոս (Էլզաս)։ 4 շրջան, 17 կանտոն, 377 կոմունա
- Վոգեզներ (Լոթարինգիա)։ 3 շրջան, 17 կանտոն, 514 կոմունա
- Մարն (Շամպայն-Արդեն)։ 5 շրջան, 23 կանտոն, 620 կոմունա
- Մյոզ (Լոթարինգիա)։ 3 շրջան, 17 կանտոն, 501 կոմունա
- Մյորթ և Մոզել (Լոթարինգիա)։ 4 շրջան, 23 կանտոն, 594 կոմունա
- Մոզել (Լոթարինգիա)։ 6 շրջան, 27 կանտոն, 730 կոմունա
- Ստորին Հռենոս (Էլզաս)։ 5 շրջան, 23 կանտոն, 527 կոմունա
- Օբ (Շամպայն-Արդեն)։ 3 շրջան, 17 կանտոն, 433 կոմունա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բյուջեի քաղաքականության մասին դեբատներ - երկրամաս ALCA(ֆր.) Depuis-Remond. 18.12.2014
- ↑ «Collectivités territoriales : nouvelle organisation territoriale» (ֆրանսերեն). Assemblée Nationale. 2015 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «La carte à 13 régions définitivement adoptée» (ֆրանսերեն). Le Monde. 2014 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ LOI n° 2015-29 du 16 janvier 2015 relative à la délimitation des régions, aux élections régionales et départementales et modifiant le calendrier électoral (article 2)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրանդ Էստ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
