Բուրգունդիա – Ֆրանշ-Կոնտե
| |||||
| Երկիր | |||||
| Մասն է | Q88521129? | ||||
| Կարգավիճակ | Ֆրանսիայի երկրամասեր | ||||
| Մտնում է | Ֆրանսիայի մետրոպոլիս | ||||
| Ներառում է | Կոտ դ’Օր, Դու, Յուրա, Նյևր, Վերին Սոն, Սոն-է-Լուար, Յոն և Բելֆորի տարածք | ||||
| Վարչկենտրոն | Բեզանսոն և Դիժոն | ||||
| Ամենաբարձր կետ | Crêt Pela? | ||||
| Բնակչություն | ▼2 802 670 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
| Տարածք | 47 784 կմ² | ||||
| Հիմնադրված է | հունվարի 1, 2016 թ. | ||||
| Սահմանակցում է | Օվրեն-Ռոն-Ալպեր, Լուարի Կենտրոնական Հովիտ, Իլ դը Ֆրանս, Գրանդ Էստ, Յուրա, Նևշատել և Վո | ||||
| Փոխարինեց | Բուրգունդիա և Franche-Comté? | ||||
| ISO 3166-2 կոդ | FR-BFC | ||||
| 47°14′04″N 6°01′50″E / 47.234527777778°N 6.0305°E | |||||
| bourgognefranchecomte.fr(ֆր.) | |||||
Բուրգունդիա – Ֆրանշ-Կոնտե (ֆրանսերեն՝ Bourgogne-Franche-Comté. ֆրանսերեն արտասանութամբ՝ (
), |buʁɡɔɲ fʁɑ̃ʃ kɔ̃te. բառացի թարգմանած՝ նշանակում է Բուրգունդիա ազատ կոմսություն, երբեմն հապավվում է՝ BFC; Arpitan: Borgogne-Franche-Comtât), Ֆրանսիայի երկրամաս, որ ստեղծվել է ֆրանսիական երկրամասերի 2014 թվականի տարածքային բարեփոխման արդյունքում՝ Բուրգունդիա և Ֆրանշ-Կոնտե երկրամասերը միավորելու միջոցով։ Նոր ձևավորված երկրամասի կազմավորման պաշտոնական ամսաթիվը 2016 թվականի հունվարի 1-ն է, երբ ուժի մեջ է մտել վերոնշյալ ռեֆորմը։
Երկրամասի տարածքը ավելի քան 47,784 կմ² է, բնակչության թվաքանակը՝ 2.816.814։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական այս միավորի անվանումը բաղկացած է Բուրգունդիա և Ֆրանշ-Կոնտե պատմական մարզերի և նախկին երկրամասերի անվանումներից։ Ընդ որում՝ այդ տարածաշրջանների միավորումը տեղի է ունեցել Բուրգունդիայի թագավորության սահմաններում՝ նախքան 15-րդ դարում Ֆրանսիայի կողմից այդ թագավորության նվաճումը։
Օրենքի տեքստում որոշվել է միավորյալ տարածաշրջանի ժամանակավոր անվանումը՝ գործող ընթացիկ անվանումների միացումով գծիկի միջոցով (ֆրանսիական ուղղագրությամբ)։ Տարածաշրջանի մշտական անվանումը և մայրաքաղաքի գտնվելու վայրը պետք է որոշվեր տարածաշրջանային խորհրդի կողմից մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը և հաստատվեր Ֆրանսիայի Պետական խորհրդի կողմից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը[2][3]։ Բուրգունդիա_Ֆրանշ-Կոնտե անվանումը 2016 թվականի սեպտեմբերի 28-ին Պետական խորհրդի կողմից ընտրվել է որպես վերջնական անվանում[4]։
Դեպարտամենտները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուգունդիա_Ֆրանշ-Կոնտե երկրամասն ունի ութ դեպարտամենտ։ Դրանք են՝ Կոտ դ'Օր, Դու, Ժուրա, Նյևր, Վերին Սոն, Սոն է Լուար, Յոն, Բելֆորի տարածք։
Խոշոր համայնքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրամասի խոշոր համայնքներ են (բնակչության թվաքանակը տրված է ըստ 2017 թվականի տվյալների)[5].
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փողոց Դիժոնում
- Բելֆորի դեպարտամենտային խորհրդի շենքը
- Նևերի դքսական պալատը
- Յոն գետը Օսերում
- Խաղողի այգիներ Կոտ-դ'Օրում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Populations de référence 2023 (ֆր.) — INSEE, 2025.
- ↑ Cyprien Cini, Loïc Farge (2015 թ․ դեկտեմբերի 14). միավոր/politique/elections-regionales-2015-sept-nouvelles-regions-se-cherchent-toujours-un-nom-7780844057 «Élections régionales 2015 : sept nouvelles régions se cherchent toujours un nom» (ֆրանսերեն). RTL. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
{{cite web}}: Check|url=value (օգնություն) - ↑ Laurence Albert (2015 թ․ նոյեմբերի 25). «Les nouvelles régions à la recherche de leurs futurs noms» (ֆրանսերեն). Les Échos. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Décret n° 2016-1268 du 28 septembre 2016 portant fixation du nom et du chef-lieu de la région Bourgogne-Franche-Comté». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Téléchargement du fichier d'ensemble des populations légales en 2017, INSEE.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրգունդիա – Ֆրանշ-Կոնտե» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||