Նյոշատել (կանտոն)
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մասն է | Ռոմանդիա և Espace Mittelland? | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Շվեյցարիա | ||||
Վարչկենտրոն | Նևշատել | ||||
Ամենաբարձր կետ | Chasseral? | ||||
ԲԾՄ | 430 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Grand Council of Neuchâtel? | ||||
Պաշտոնական լեզուներ | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | 176 850 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Տարածք | 802,24 կմ² | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | 1034 թ. | ||||
Սահմանակցում է | Բեռն, Վո, Ֆրիբուրգ, Յուրա, Դու և Ֆրանշ-Կոնտե | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | CH-NE | ||||
Ավտոմոբիլային կոդ | NE | ||||
ne.ch(ֆր.) |
Նյոշատելի (Նևշատելի) հանրապետություն և կանտոն (ֆր.՝ Neuchâtel, գերմ.՝ Neuenburg — «նոր ամրոց»), ֆրանսախոս կանտոն Շվեյցարիայի արևմտյան մասում։ Զբաղեցնում է 802,96 քառակուսի կիլոմետր տարածք, որից 716,72-ը՝ ցամաքային, 86,24-ը՝ ջրային (Նյոշատել լճի մակերեսը 85,74 կմ² է, Բիլի լճինը՝ 0,50 կմ²)։ Հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք ձգվում են Յուրայի լեռները[2]։ Վարչական կենտրոնը Նյոշատել քաղաքն է։
2007 թվականի տվյալներով կանտոնի բնակիչների թվաքանակը եղել է 169,782։ Նրանցից 39.654-ը (կամ 23.4%-ը) օտարերկրացիներ էին[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյոշատել կանտոնը պատմականորեն հաջորդել է նույնանուն իշխանությանը, որն ի հայտ էր եկել միջին դարերում՝ որպես կրտսեր Ցերինգենների տիրույթ, ապա XVI դարի սկզբներին անցել Լոնգվիլներին, իսկ Մարիա Նեմուրցու մահվանից հետո՝ Հոհենցոլլերներին։ Մարշալ Բերտիեի կարճատև իշխանությունից հետո էլ մտել է շվեյցարական համադաշնության կազմի մեջ (1815 թվականին)։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 2018 թվականը կանտոնը վարչականորեն բաժանված էր հետևյալ վեց շրջանների.
- Բուդրի (ֆր.՝ Boudry)[4]
- Վալ դը Ռուս (ֆր.՝ Val-de-Ruz)
- Վալ դը Տրավեր (ֆր.՝ Val-de-Travers)
- Լա Շո դը Ֆոն (ֆր.՝ La Chaux-de-Fonds)
- Լը Լոկլ (ֆր.՝ Le Locle)
- Նյոշատել (գերմ.՝ Neuenburg, ֆր.՝ Neuchâtel)
2018 թվականի հունվարի 1-ից շրջանները լուծարվել են, և կանտոնի 31 համանքներն ընկել են կանտոնային իշխանությունների անմիջական ենթակայության տակ[5][5]։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանտոնի բնակչության մեծամասնությունը ֆրանսախոս է։ Դավանանքի տեսակետից՝ նյոշատելցիները պատմականորեն բողոքականներ են, սակայն վերջին տասնամյակների ընթացքում զգալի չափով աճել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետևորդների թիվը (գլխավորապես Իտալիայից ու Պորտուգալիայից ներգաղթածների հաշվին); 2000 թվականին արդեն բողոքականները կազմում էին կանտոնի ամբողջ բնակչության 38%-ը, կաթոլիկները՝ 31%-ը[6]։
2015 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ կանտոնի բնակչության թվաքանակը եղել է 177 970, որի 74,4 %-ը ազգությամբ շվեյցարացի էին և Շվեյցարիայի քաղաքացիներ[7]։
Ստորև ներկայացված են կանտոնի բնակչության թվաքանակի փոփոխությունները՝ սկսած 1950 թվականից, ըստ նրա կազմում եղած վեց շրջանների[8].
1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 1995 | 2000 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2009 | 2010 | 2011 | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջ կանտոնը | 127 856 | 146 175 | 168 238 | 158 720 | 160 322 | 166 270 | 166 476 | 167 323 | 167 990 | 168 391 | 168 980 | 169 022 | 171 848 | 172 021 | 173 009 |
Նյոշատելի շրջան | 35 463 | 42 239 | 51 511 | 49 900 | 49 314 | 50 561 | 50 491 | 50 739 | 50 799 | 51 134 | 51 335 | 51 502 | 52 325 | 52 588 | 53 068 |
Բուդրիի շրջան | 17 955 | 21 803 | 29 012 | 30 726 | 33 814 | 35 574 | 36 508 | 36 753 | 37 042 | 37 150 | 37 529 | 37 672 | 38 812 | 38 850 | 38 842 |
Վալ դը Տրավեի շրջան | 14 036 | 14 507 | 14 213 | 11 645 | 11 981 | 12 408 | 12 185 | 12 238 | 12 227 | 12 211 | 12 196 | 12 141 | 11 973 | 11 952 | 11 980 |
Վալ դը Ռուսի շրջան | 8630 | 9221 | 10 567 | 11 208 | 12 553 | 13 722 | 14 387 | 14 617 | 14 858 | 14 923 | 15 084 | 15 230 | 15 771 | 15 827 | 15 990 |
Լոկլի շրջան | 17 076 | 18 329 | 19 052 | 16 504 | 15 004 | 15 241 | 14 513 | 14 439 | 14 536 | 14 495 | 14 445 | 14 262 | 14 179 | 14 103 | 14 099 |
Լա Շո դը Ֆոնի շրջան | 34 696 | 40 076 | 43 883 | 38 737 | 37 656 | 38 764 | 38 392 | 38 537 | 38 528 | 38 478 | 38 391 | 38 215 | 38 788 | 38 701 | 39 030 |

Կառավարումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանտոնում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Մեծ խորհուրդը (Grand Conseil), գործադիր իշխանությունը՝ հինգ անդամներից բաղկացած Պետական խորհուրդը (Conseil d'État), վերաքննիչ դատավարությունը՝ կանտոնային դատարանը(Tribunal cantonal): Առաջին ատյանի դատարաններ են շրջանային դատարանները (Tribunaux régionaux): 2009 թվականի ապրիլի 26-ին անցկացված ընտրություններում հաղթանակ է տարել FDP-ն, որին կանտոնի կառավարության կազմում բաժին է հասել երեք տեղ; Երկու տեղ էլ հատկացվել է SP-ին[9][10]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bilanz der ständigen Wohnbevölkerung nach Kanton, definitive Jahresergebnisse, 2018 — FSO.
- ↑ Невшатель // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- ↑ Federal Department of Statistics (2008)։ «Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeit, Geschlecht und Kantonen» (Microsoft Excel)։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 15, 2008-ին։ Վերցված է նոյեմբերի 5, 2008
- ↑ «Будри»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ 5,0 5,1 Amtliches Gemeindeverzeichnis der Schweiz (գերմ.) accessed 15 February 2018
- ↑ Federal Department of Statistics (2004)։ «Wohnbevölkerung nach Religion» (Interactive Map)։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-24-ին։ Վերցված է 2009-01-15
- ↑ [1]
- ↑ https://web.archive.org/web/20090519025546/http://www.ne.ch/neat/site/jsp/rubrique/rubrique.jsp?StyleType=bleu&DocId=14929։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-19-ին
- ↑ FDP erobert Mehrheit in Neuenburger Regierung Archived 2009-04-28 at the Wayback Machine. (գերմ.)
- ↑ Freisinnige gewinnen Wahlen in Neuenburg Archived 2009-04-28 at the Wayback Machine. (գերմ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Водовозов В. В. (1890–1907)։ «Невшатель, кантон Швейцарии»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նյոշատել (կանտոն) Վիքիպահեստում |
---|
- «Neuchâtel»։ Encyclopædia Britannica 19 (11th ed.)։ 1911։ էջեր 423–424
- Village of Valangin
- International Watchmaking Museum
- Պաշտոնական կայք
- Պաշտոնական վիճակագրություն
- Tourism: Neuchâtel and surroundings «Watch Valley»
- Portal Neuch.ch
|