Նևեր
Բնակավայր | |||
---|---|---|---|
Նևեր | |||
ֆր.՝ Nevers[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | arrondissement of Nevers?, canton of Nevers-Centre?, canton of Nevers-Est?, canton of Nevers-Nord?, canton of Nevers-Sud? և Նյևր | ||
Մակերես | 17,33 կմ² | ||
ԲԾՄ | 180 մետր, 167 մետր, 238 մետր | ||
Բնակչություն | ▲32 830 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 58000[3] | ||
Պաշտոնական կայք | nevers.fr(ֆր.) | ||
| |||
Նևեր (ֆր.՝ Nevers, ֆրանսերեն: ( ); լատին․՝ Noviodunum, aveli wu\ \85anwum` Nevirnum և Nebirnum) քաղաք Ֆրանսիայում, Նիևր դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Ընկած է ծովի մակարդակից 201 մետր բարձրության վրա, Լուար գետի աջ ափին, նրա Նիևր վտակի գետաբերանի մերձակայքում։ Նիվերնե պատմական մարզի մայրաքաղաքն է եղել։ Հախճապակու մի տարատեսակի՝ ֆայանսի արտադրության ամենամեծ կենտրոնն էր և է Ֆրանսիայում։ Զբաղեցնում է 17,33 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2004 թվականի տվյալներով եղել է 43.082։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական բնակչություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[4] and INSEE (1968–2017)[5] |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինհռոմեական ժամանակներում Նևերը կելտական ցեղի ներկայացուցիչ հանդիսացող էդույներով բնակեցված քաղաք էր՝ Noviodunum/Նովիոդունում կամ Nivernum/Նիվերնում անվանումով։ Կլովիսի օրոք 506 թվականին այստեղ հիմնվել է համանուն եպիսկոպոսություն։ Նևերի (կամ Նիվերնեի) կոմսերն առաջին անգամ հիշատակվում են 9-րդ դարում։ Կոմս Գիլյոմ Նևերցին մասնակցել է Առաջին խաչակրաց արշավանքին։
Երբ Նևերների տոհմի արական գիծը մարեց (1184 թ.), Նիվերնեի կոմսությունը, ամուսնության միջոցով, անցավ Պիեռ դը Կուրտենեին ՝ Կոստանդնուպոլսի նախկին լատինական կայսրին։ Հետագայում այն պատկանել է Ֆլանդրիայի կոմսերին (Դամպիերի տուն) և Բուրգունդիայի դուքսերին ( Ֆիլիպ Խիզախի ժառանգներ)։
Ֆրանցիսկոս I արքան 1538 թվականին Նևերի կոմսությունը դարձրեց դքսություն՝ իր անվանակից Ֆրանցիսկոս Կլևսեցու համար։ Վերջինիս հերթով հաջորդեցին որդիները (ծնված Անտուան Վանդոմացու քրոջ հետ ամուսնությունից), որոնցից վերջինի մահից հետո (1564 թվականին) Նևերը և Ռեթելը հանձնվեցին նրանց քրոջը, որ Լոդովիկո Գոնզագայի կինն էր։
Վերջիններիս ծոռը՝ Մանտուայի դուքս Կառլո III Գոնզագան, 1659 թվականին Նևերը վաճառեց կարդինալ Մազարինին, որից հետո այն ժառանգեց կարդինալի եղբորորդին՝ Ֆիլիպ-Ժուլիեն Մանչինի-Մազարինին (1641-1707)։ Մանչինիների տոհմի ներկայացուցիչ նրա հետնորդները պահպանեցին Նևերի դուքսի տիտղոսը ընդհուպ մինչև ֆրանսիական հեղափոխությունը (վերջինը գրող Լուի-Ժյուլն էր)։
Պատմա-մշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- XV դարում կառուցված և Վերածննդի ժամանակներում վերակառուցված դքսական պալատ. 1980-ական թվականներին հարմարեցվել ու ծառայել է որպես քաղաքապետարանի շենք:.
- Գոթիկ ոճով կառուցված Սոն Սիր տաճար. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավերվել է, այնուհետև վերականգնվել:.
- Ռոմանական ոճով կառուցված Սենտ Էտիեն եկեղեցի (1192). հեղափոխության տարիներին մասամբ վնասվել է, այդուհանդերձ՝ հիմնականում պահպանված է։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նևեր (1981–2010 averages)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 17.2 (63) |
23.5 (74.3) |
26.7 (80.1) |
30.0 (86) |
31.0 (87.8) |
39.0 (102.2) |
38.7 (101.7) |
39.2 (102.6) |
35.1 (95.2) |
30.2 (86.4) |
23.5 (74.3) |
19.5 (67.1) |
39.2 (102.6) |
Միջին բարձր °C (°F) | 6.7 (44.1) |
8.3 (46.9) |
12.4 (54.3) |
15.4 (59.7) |
19.4 (66.9) |
22.8 (73) |
25.5 (77.9) |
25.2 (77.4) |
21.4 (70.5) |
16.7 (62.1) |
10.5 (50.9) |
7.1 (44.8) |
16.0 (60.8) |
Միջին ցածր °C (°F) | 0.2 (32.4) |
−0.1 (31.8) |
1.8 (35.2) |
3.9 (39) |
7.9 (46.2) |
10.9 (51.6) |
12.8 (55) |
12.3 (54.1) |
9.1 (48.4) |
7.0 (44.6) |
2.8 (37) |
0.8 (33.4) |
5.8 (42.4) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −25 (−13) |
−21.8 (−7.2) |
−13.8 (7.2) |
−7.5 (18.5) |
−4.8 (23.4) |
0.2 (32.4) |
3.4 (38.1) |
0.3 (32.5) |
−1.2 (29.8) |
−8.9 (16) |
−12.3 (9.9) |
−16.8 (1.8) |
−21.8 (−7.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 62.0 (2.441) |
57.8 (2.276) |
54.3 (2.138) |
68.7 (2.705) |
80.1 (3.154) |
70.1 (2.76) |
61.8 (2.433) |
60.9 (2.398) |
67.5 (2.657) |
77.6 (3.055) |
70.1 (2.76) |
73.2 (2.882) |
804.1 (31.657) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 12.0 | 10.0 | 10.3 | 10.7 | 11.5 | 8.8 | 8.3 | 8.3 | 8.4 | 11.0 | 11.6 | 11.7 | 122.7 |
% խոնավություն | 87 | 82 | 78 | 74 | 77 | 76 | 74 | 77 | 80 | 85 | 87 | 87 | 80.3 |
Միջին ամսական արևային ժամ | 65.5 | 85.6 | 147.7 | 170.3 | 197.9 | 223.2 | 235.0 | 227.5 | 180.0 | 121.0 | 65.4 | 54.9 | 1774 |
Աղբյուր #1: Météo France[6][7] | |||||||||||||
Աղբյուր #2: Infoclimat.fr (humidity, 1961–1990)[8] |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նևերի քույր քաղաքներն են[9]՝
- Ասմարա, Էրիթրեա
- Բուդապեշտի VII շրջան, Հունգարիա
- Լունդի կոմունա, Շվեդիա (1967)[10]
- Կոբլենց, Գերմանիա (1963)
- Կուրտեա դե Արճեշ, Ռումինիա (1990)
- Համամեթ, Թունիս (1984)
- Մանտովա, Իտալիա (1959)
- Մարբելյա, Իսպանիա
- Մինսկ, Բելառուս
- Նոյբրանդենբուրգ, Գերմանիա (1973)
- Շառլվիլլ-Մեզյեր, Ֆրանսիա (1959)
- Սեդլցե, Լեհաստան (2002)
- Սենթ Օլբանս, Միացյալ Թագավորություն (1974)
- Ստավրուպոլի, Հունաստան (2004)
- Սրեմսկա-Միտրովիցա, Սերբիա
- Տայչժոու, Չինաստան (2006)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հանրապետության հրապարակը
-
Նևերի տաճարը
-
Նևերի տաճարի ներսը
-
Սենտ Էտիեն եկեղեցին
-
Սեն Սիր տաճարը
-
Գոգենի աշտարակը
-
Միջնադարյան պարսպի պահպանված հատված (12-17 դդ.)
-
Սենտ Մարի մատուռը
-
Նևերյան ֆայանսե վազ. 1600 թ.
-
Ավտոմոբիլային և տրանսպորտային ինստիտուտի շենքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Cassini-Ehess|24962|Nevers
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
- ↑ «Données climatiques de la station de Nevers» (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Climat Bourgogne» (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Normes et records 1961-1990: Nevers-Marzy (58) - altitude 175m» (ֆրանսերեն). Infoclimat. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Les villes jumelées». nevers.fr (ֆրանսերեն). Nevers. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ http://www.lund.se/Gymnasieskolor/Polhem/Diverse/Nyhetsarkiv/Antligen-i-Nevers/
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Невер, город во Франции». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նևեր» հոդվածին։ |
|