Զոլոթուռն (կանտոն)
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մասն է | Հյուսիսարևմտյան Շվեյցարիա և Espace Mittelland? | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Շվեյցարիա | ||||
Վարչկենտրոն | Զոլտուրն | ||||
Ամենաբարձր կետ | Hasenmatt? | ||||
ԲԾՄ | 432 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Cantonal Council of Solothurn? | ||||
Պաշտոնական լեզուներ | գերմաներեն | ||||
Բնակչություն | 273 194 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Տարածք | 790,45 կմ² | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | 1481 թ. | ||||
Սահմանակցում է | Բեռն, Արգաու, Բազել-Լանդ, Վերին Հռենոս, Յուրա և Էլզաս | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | CH-SO | ||||
Ավտոմոբիլային կոդ | SO | ||||
Անվանված է | Զոլտուրն | ||||
so.ch |
Զոլոթուռն (գերմ.՝ Solothurn, ֆր.՝ Soleure, իտալ.՝ Soletta, ռոմանշ.՝ Soloturn), գերմանախոս կանտոն Շվեյցարիայի Համադաշնության հյուսիսային մասում։ Զբաղեցնում է 791 քառակուսի կիլոմետր տարածք։ 2018 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակիչների թվաքանակը եղել է 273.194: Նրանց 19,7 %-ը օտարերկրացիներ էին[2][3]։ Հռոմի կաթոլիկ եկեղեցուն դավանողները կազմում էին բնակչության 44 տոկոսը, բողոքականները՝ 31 տոկոսը[4]։ 2012 թվականի նոյեմբերի դրությամբ կանտոնում գործազրկությունը կազմել է 2,7 %[5]:
Կանտոնի վարչական կենտրոնը Զոլոթուռն քաղաքն է։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարչականորեն կանտոնը բաժանված է հետևյալ տասը շրջանների.
- Բուխերբերգ
- Դոռնեկ
- Գոյ
- Գյոսգեն
- Լեբեռն
- Օլտեն
- Զոլոթուռն
- Տալ
- Տիրշտայն
- Վասերամտ
2009 թվականի դրությամբ կանտոնն ուներ 125 համայնք[6]։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանտոնում բնակչության խտությունը կազմում է 325 մարդ՝ 1 քառակուսի կիլոմետրի վրա (այդ ցուցանիշով Զոլոթուռնը յոթերորդ տեղն է գրավում Շվեյցարիայի 26 կանտոնների շարքում)։
Կանտոնի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները.
Տարին | Բնակչութ. |
---|---|
1850 | 69 674 |
1900 | 100 762 |
1950 | 170 508 |
2000 | 246 121 |
2008 | 254 444 |
2010 | 256 888 |
Լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զոլոթուռնի կանտոնում պաշտոնական լեզուն գերմաներենն է։ Դպրոցներում, սկսած հինգերորդ դասարանից, որպես օտար լեզու դասավանդվում է անգլերեն։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 19-րդ դարի վերջը կանտոնի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն էր։ Այսօր էլ այն կարևոր դեր է խաղում, սակայն նկատելիորեն աճել են նաև արտադրության և սպասարկման ոլորտի ծավալները՝ հասնելով գերակշռող դիրքի։ Զարգացած են հատկապես ժամացույցագործությունը, ոսկերչությունը, թղթի, ցեմենտի, ավտոմասերի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը։ Մինչև վերջերս որոշակի դեր էր խաղում նաև կոշկեղենի արտադրությունը, սակայն, չկարողանալով դիմանալ հսկայական մրցակցությանը, արդեն զիջել է դիրքերը։
Կարևոր է նշել, որ Զոլոթուռնի կանտոնում՝ Դենիկեն բնակավայրի մերձակայքում է գործում Շվեյցարիայի ատոմային չորս էլեկտրակայաններից մեկը՝ Գյոսգենի ԱԷԿ-ը (սկսել է էլեկտրաէներգիա արտադրել 1979 թվականից)։ Այս ԱԷԿ-ը տալիս է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտավորապես տասը տոկոսը (արտադրվածի մի մասն արտահանվում է)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զոլոթուռնը սկզբնական շրջանում եղել է հին հռոմեական վիկուս։ 1344 թվականին դարձել է քաղաք-պետություն, այնուհետև աստիճանաբար ընդարձակել իր տարածքները։ 1481 թվականին շվեյցարական համադաշնության մաս է կազմել։ 17—18-րդ դարերում այստեղ գերիշխել է արիստոկրատական կառավարման ձևը, որի անկումից հետո՝ 1798-ից 1830 թվականներին աստիճանաբար անցում է կատարվել կառավարման ժողովրդավարական, ազատական համակարգին։ Ներկայումս կանտոնում գործում է 1986 թվականին համաժողովրդական հանրաքվեով ընդունված և 1987 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած սահմանադրությունը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ուղենշող քարակոթող Գայսֆլյուեում
-
16-րդ դարի դրոշմակնիք
-
Ազգային տարազանմուշներ
-
Բիբերիստ քաղաքի համայնապատկերը
-
Կանտոնի շրջանները
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bilanz der ständigen Wohnbevölkerung nach Kanton, definitive Jahresergebnisse, 2018 — FSO.
- ↑ Bestand der ständigen ausländischen Wohnbevölkerung nach Wohnkanton und Ausländergruppe Ende August 2012 Archived 2013-05-15 at the Wayback Machine. (PDF; 11 kB). Abgerufen am 17. Dezember 2012.
- ↑ Federal Department of Statistics (2008)։ «Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeit, Geschlecht und Kantonen» (Microsoft Excel)։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 15, 2008-ին։ Վերցված է նոյեմբերի 5, 2008
- ↑ Federal Department of Statistics (2004)։ «Wohnbevölkerung nach Religion» (Interactive Map)։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-24-ին։ Վերցված է 2009-01-15
- ↑ Die Lage auf dem Arbeitsmarkt – November 2012 Archived 2013-11-04 at the Wayback Machine. (PDF). Vom 6. Dezember 2012. Abgerufen am 17. Dezember 2012.
- ↑ «Liste officielle des communes de la Suisse - 01.01.2008»։ Office fédéral de la statistique։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 12, 2009-ին։ Վերցված է դեկտեմբերի 15, 2008
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Զոլոթուռն (կանտոն) Վիքիպահեստում |
---|
- Պաշտոնական վիճակագրություն
- Պաշտոնական կայք (գերմ.)
- Զոլոթուռնի զբոսաշրջային կազմակերպության կայք (գերմ.)
|