2001 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղի հաղթող (պատմության մեջ միակ հաղթողը, ով հիմնական ցանց է ընկել շնորհիվ կազմակերպիչներից ուայլդ-քարտի)։ Իր հաղթանակը Իվանիշևիչը նվիրել է իր ընկերոջը՝ բասկետբոլիստԴրաժեն Պետրովիչին, ով մահացել էր 1993 թվականին։
22 մրցաշարի հաղթող (այդ թվում Մեծ Սաղավարտի մեկ մրցաշարի, Մեծ Սաղավարտի գավաթի մեկ մրցաշարի և «Մասթերս» շարքի երկու մրցաշարի) և ATP մրցաշարերի 27 եզրափակիչի մասնակից մենախաղում։
9 մրցաշարի (այդ թվում «Մասթերս» շարքի մեկ մրցաշարի) հաղթող և զուգախաղի 10 մրցաշարի եզրափակիչների մասնակից։
Եղել է Խորվաթիայի հավաքականի կազմում, որը 2005 թվականին հաղթել է Դևիսի Գավաթում, սակայն ոչ մի անգամ կորտ դուրս չի եկել։
1996 թվականին ATP մրցաշարերում մրցաշրջանի ընթացքում մատուցել է 1477 էյս, որը ռեկորդ է հանդիսանում թենիսի պատմության մեջ։
MTF ֆորումի տվյալների համաձայն, Իվանիշևիչը կարիերայի ընթացքում 34 անգամ մեկ խաղի ընթացքում մատուցել է 30 և ավելի էյսեր՝ լավագույն ցուցանիշը թենիսի պատմության մեջ։
Իր 22 տիտղոսներից 15-ը Իվանիշևիչը հաղթել է գորգային ծածկույթի վրա, դա լավագույն ցուցանիշներից մեկն է տղամարդկանց թենիսում։
5 անգամ ճանաչվել է Խորվաթիայի տարվա լավագույն մարզիկ (1992, 1993, 1994, 1996, 2001)։
Մեծ Սաղավարտի մրցաշարերի մենախաղի եզրափակիչներ (4)