Գիտությունը Հին Արևելքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գիտությունը Հին Արևելքում, սկիզբ առավ և զարգացավ մարդկանց առօրյա աշխատանքային գործունեության պահանջներին համապատասխան։


Գիտական իմացության առաջացման նախադրյալները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկանց անհրաժեշտ էր հաշվել հողատարածքի մակերեսը, ստացված նյութական բարիքները և այլն։Մետաղներ ձուլելիս, տարբեր համաձուլվծքներ ստանալիս հարկ էր իմանալ դրանց քիմիական հատկությունները։Աստղերի ու մոլորակների դիրքն ու շարժումն իմանալն անհրաժեշտ էր օրացույց կազմելիս։Մարդիկ գիտակցում էին, որ հիվանդությունները հնարավոր չէ բուժել միայն գուշակների և հեքիմների օգնությամբ։Անհրաժեշտ էր մարդու մարմնի կառուցվածքի իմացություն։Գիր ստեղծելիս անհրաժեշտ էր իմանալ այս կամ այն լեզվի հնչյունական կառուցվածքը։Գրերի շնորհիվ սերունդների կուտակված փորձն ամփոփվում և պահպանվում էր։Այսպես աստիճանաբար առաջացան գիտության տարբեր բնագավառներին վերաբերող գիտելիքներ։Գիտությունը հին ժամանակներում ուներ գործնական նշանակություն։Գիտությամբ զբաղվում էին կրթված քրմերը։Հատկապես մեծ զարգացում ապրեցին բնական գիտությունները։Բնագիտական գիտելիքները մարդկանց անհրաժեշտ էին ամենօրյա կյանքում։Մարդիկ իրենց իմացությունը փոխանցում էին օժտված երեխաներին։Վերջիններս դպրոցներում ուսանում էին ժամանակի բոլոր հայտնի գիտելիքները։

Մաթեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոս․ստեղծեցին հաշվելու տասնորդական համակարգը(10,100,1000 և այլն), կարողանում էին հաշվել եռանկյան, ուղղանկյան և շրջանի մակերեսը,գիտեին կոտորակը։

Հնդկաստան․հայտնագործեցին 0 թիվը և դրա նշանակությունը մաթեմատիկական հաշվարկներում։Ստեղծեցին այն թվանշանները, որոնք այսօր հայտնի են որպես արաբական թվեր։Դրանցից օգտվում ենք նաև մենք։

Քիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոս․փարավոնների և ազնվականների մարմինը մումիավորելու ընթացքում ստանում էին այնպիսի մի խառնուրդ, որոնք պահպանում էին մարմինը քայքայումից։

Չինաստան․ստացան վառոդը, որի շնորհիվ հետագայում ստեղծվեց հրանոթը։

Աստղագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոս․ստեղծեցին 12 ամիսներից և 365 օրից կազմված օրացույց։Ամիսը բաղկացած էր 30 օրից, իսկ տարվա վերջին ամսին գումարում էին ևս 5 օր։Մոլորակները տարբերում էին աստղերից։Կազմեցին աստղային երկնքի քարտեզ։

Միջագետք․ստեղծեցին լուսնային օրացույց՝ կազմված 354 օրից։Կարողանում էին հաշվարկել երկնային լուսատուների շարժումները, Արեգակի և Լուսնի խավարումների ժամանակը։

Հմդկաստան․գիտին,որ երկիրը կլոր է և պտտվում է իր առանցքի շուրջը,իսկ Լուսինն իր լույսը ստանում է Արեգակից։Օրացույցը բաղկացած էր 12 ամիսներից, յուրաքանչյուրը՝30 օր տևողությամբ։

Բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոս․գիտեին մարդու ներքին օրգանների ճշգրիտ կառուցվածքը և դրանցից յուրաքանչյուրի նշանակությունը մարդու կյանքում։Հիվանդին զննելիս առաջին հերթին ստուգում էին նրա զարկերակը։Կատարում էին ներքին օրգանների վիրահատություններ։Կարողանում էին փչացած ատամի փոխարեն նորը տեղադրել։Գոյություն ունեին հիվանդանոցներ, որոնք կոչվում էին «Կյանքի տուն»։ Այդտեղ աշխատում էին արհեստավարժ բժիշկներ։

Հնդկաստան․ կար արհեստավարժ բժիշկների խավ, որոնք հիվանդությունները բուժում էին խոտաբույսերի,քսուքների միջոցով և այլ եղանակներով։Նրանք կարողանում էին բուժել աչքի, սրտի, ստամոքսի, թոքերի և մաշկի հիվանդություններ։

Չինաստան․պարզեցին թեյի բուժիչ հատկությունները, և այն օգտագործում էին ամենատարբեր հիվանդություններ բուժելու նպատակով։

Գիտության այլ բնագավառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստան․ստեղծվեց հին հնդիկների՝ սանսկիտի քերականությունը։

Չինաստան․ ստեղծեցին կողմնացույցը, թուղթը, մետաքսը, հրանոթը։ Հնագույն գիտնականները չկարողացան հաղթահարել կրոնական նախապաշարումները։Նրանց կարծիքով՝ Երկիրը և նրա վրա գտնվող ամեն ինչ ստեղծված էր աստվածների կողմից։Օրինակ՝ երկնային լուսատուների շարժումները կառավարում էին աստվածները։Կամ՝ որքան էլ բժիշկը ձգտի բուժել հիվանդին , ոչինչ չի ստացվի ,եթե աստված չկամենա։Ստեղծված գիտական արժեքները դրեցին գիտության հետագա զարգացման հիմքերրը։Այդ արժեքների մեծ մասն այսօր շարունակում է գոյատևել։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://webcache.googleusercontent.com/search?q=cache:http://lib.armedu.am/