Գեորգի Կոնստանտինովի անվան դրամայի ակադեմիական ռուսական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Գեորգի Կոնստանտինովի անվան դրամայի ակադեմիական ռուսական թատրոն
Академический русский театр драмы имени Георгия Константинова
Академический русский театр драмы имени Георгия Константинова.jpg
Տեսակթատրոն
ՏնօրենՍերգեյ Մոսկովցև
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվելու վայրըՄարի էլ Հանրապետություն, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ1937 թ
Գլխավոր ռեժիսորԼեոնիդ Չիգին
Կայքrusdramtheatre.ru

Գեորգի Կոնստանտինովի անվան դրամայի ակադեմիական ռուսական թատրոն (ռուս.՝Академический русский театр драмы имени Георгия Константинова), ՌԴ կազմի մեջ մտնող Մարի Էլ Հանրապետության պետական մշակութային հաստատություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական թատրոնը գործում է Յոշկար-Օլա քաղաքում 1919 թվականից։ Սկզբնական շրջանում դա առանձին թատերախումբ էր, որը ստեղծվել էր Կազանի գավառական գործկոմի որոշման հիման վրա։ 1937 թվականի թատերաշրջանը ռուսալեզու թատերախումբը բացեց Ալեքսանդր Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ» պիեսի բեմադրությամբ։

Տարբեր ժամանակաշրջաններում թատրոնում աշխատել են ռեժիսորներ Վ. Սլավինը, Բ. Վոլոդարսկին, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Մ. Վեսնինը, Մարի Էլ հանրապետության վաստակավոր արվեստագետ Բ. Վերկաուն, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Մ․ Սալեսը և այլն։

Թատրոնի կյանքում մեծ դեր է խաղացել ռեժիսոր Գ. Կոնստանտինովը (1964-1994 թթ)։ Այս ռեժիսորի գործունեությունը թատրոնի պատմության մեջ կենտրոնական դեր է խաղում։ Գեորգի Կոնստանտինովը եկել է թատրոն, երբ այն դժվար ժամանակներ էր ապրում։ Սակայն նրան հաջողվեց համախմբել մարդկանց, ձևավորել ստեղծագործական համախոհների համերաշխ կոլեկտիվ, ովքեր ունեն միևնույն նպատակը։ Նրա ամենավառ աշխատանքներից են Ա. Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքա», Դ. Պավլովայի «Խիղճը», Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո», Վ. Ռոզովի «Խլահավի բույնը», Մ. Գորկու «Քաղքենիներ», Ալեքսանդր Օստրովսկու «Կատաղի փողեր»։

1993 թ Կոնստանտինովի գլխավորությամբ թատրոնը նախաձեռնեց ռուսական թատրոնների միջազգային միությունը, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Յոշկար-Օլա քաղաքում, իսկ միության նախագահը դարձավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յու. Սոլոմինը։ Միության հովանու ներքո 1993-2000 թթ Մարի Էլի մայրաքաղաքում անց են կացվել Ռուսաստանի և արտասահմանյան թատրոնների 4 միջազգային փառատոներ։ 2008 թ այդ ավանդույթը վերածնվեց. Յոկշար-Օլայում իրենց լավագույն ներկայացումները բեմադրեցին Չեբոկսարեի, Բուգուլմայի, Իժևսկի, Էլիստայի, Պետրոզավոդսկի, Ուլյանովսկի դրամատիկական թատրոնները, ինչպես նաև Ղազախստանից Ակմոլինսկի դրամայի շրջանային ռուսական թատրոնը։ Փառատոնն անց է կացվում 2 տարին մեկ։

1994 թ սեպտեմբերի 30-ին թատրոնը կոչվել է Գեորգի Կոնստանտինովի անունով, 1996 թ մարտի 1-ին՝ ստացել է ակադեմիական կոչումը։

Գեորգի Կոնստանտինովի անվան դրամայի ակադեմիական ռուսական թատրոնը հանդիսանում է Մարի Էլ հանրապետության բազմազգ մշակույթի մի մասը և հանդիսատեսին ծանոթացնում է ռուսական և արտասահմանյան, դասական և ժամանակակից դրամատուրգիայի լավագույն օրինակների հետ։ Թատրոնում բեմադրվել են Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորները» (ռեժիսոր Գ. Կրիժիցկի, բեմանկարիչ Ա. Մեսենև), «Բալենու այգին» (ռեժիսոր Գ. Կրիժիցկի, բեմանկարիչ Ա. Մեսենև), Ա. Չեխովի «Քեռի Վանյան» (ռեժիսոր Ի. Բաբենկո, բեմանկարիչ Ա. Սոլոմատին), Ֆ. Շիլլերի «Սեր և խարդավանք» (ռեժիսոր Ն. Զվերկովսկայա, բեմանկարիչ Ա. Ալմազով), Ե. Գուբարևի «Սարկոֆագ» (ռեժիսոր՝ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Մ. Վեսնին, բեմանկարիչ Գ. Էլինսկի), Լոպե դե Վեգա «Շունը դեզի վրա» (ռեժիսոր՝ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Պ. Ռեպյով, բեմանկարիչ՝ Ա. Չուդակով), Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» ռեժիսոր՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Մ. Սալես, բեմանկարիչ՝ Լ. Տիրացույան) և այլ ներկայացումներ։ Թատրոնում բեմադրվել են նաև ազգային դրամատուրգների ստեղծագործությունները՝ Ա. Վոլկովի «Քսենիա» (ռեժիսոր՝ Մ. Տոլչինսկի, բեմանկարիչ՝ Մ. Դուբկով), Ն. Արբանի «Սև գայլ» (ռեժիսոր՝ Մ. Տոլչինսկի, բեմանկարիչ՝ Ա. Սոլոմատին)։

Թատերախմբում աշխատում են ինչպես հայտնի դերասաններ (ՌԴ ժողովրդական դերասանուհի Ն. Կոնստանտինովան, ՌԴ վաստակավոր դերասաններ Ս. Սնեգովսկոյ, Ն. Շվեդովա, Մարի Էլ Հանրապետության ժողովրդական դերասաններ Վ. Գրիշին, Ռ. Իսաևա, Ֆ. Կուլև, Դ. Ռեպև, Ն. Սուլեյմանովա, Ն. Ռեպևա, , Յու. Սինկովսկի, Մարի Էլ Հանրապետության վաստակավոր դերասանուհի Լ. Աքսենովա), այնպես էլ տաղանդավոր երիտասարդ դերասաններ (Ա. Եգորով, Ե. Մոսկալենկո, Ս. Վասին, Յու. Օխոտնիկովա, Լ. Սավինովա, Յու. Ֆիլիպպովա և այլն)։ Թատրոնի տնօրենն է Մարի Էլ Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Ս. Մոսկովցևը, իսկ թատրոնի գլխավոր բեմանկարիչն է Պետական մրցանակի դափնեկիր և Մարի Էլ Հանրապետության վաստակավոր բեմանկարիչ Լ. Տիրացույանը։

Թատերախումբը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ն. Կոնստանտինովա (ՌԴ ժողովրդական դերասանուհի)
  • Ստանիսլավ Սնեգովսկոյ (ՌԴ վաստակավոր դերասան)
  • Ն. Շվեդովա (ՌԴ վաստակավոր դերասանուհի)
  • Վ. Գրիշին (Մարի Էլ Հանրապետության ժողովրդական դերասան)
  • Ռ. Իսաևա (Մարի Էլ Հանրապետության ժողովրդական դերասանուհի)
  • Ֆրիդրիխ Կուլյով (Մարի Էլ Հանրապետության ժողովրդական դերասան)
  • Դ. Ռեպև (Մարի Էլ Հանրապետության ժողովրդական դերասան)
  • Ն. Ռեպևա (Մարի Էլ Հանրապետության ժողովրդական դերասանուհի)
  • Յու. Սինկովսկի (Մարի Էլ Հանրապետության ժողովրդական դերասան)
  • Լ. Աքսենովա (Մարի Էլ Հանրապետության վաստակավոր դերասանուհի)
  • Լ. Կոնստանտինովա (Մարի Էլ Հանրապետության վաստակավոր դերասանուհի)
  • Ն. Սուլեյմանովա (Մարի Էլ Հանրապետության ժողովրդական դերասանուհի)

գլխավոր բեմանկարիչ՝ Մարի Էլ Հանրապետության վաստակավոր նկարիչ Լ. Տիրացույան

թատրոնի տնօրեն՝ Ս. Մոսկովցև

Խաղացանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից խաղացանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Գալին՝ «Նվագակցողը» (ռեժ. Յու. Իլյին, 2005)
  • Նիկոլայ Գոգոլ՝ «Խաղամոլները» (2005)
  • Մ. Բորիսով՝ «Մենամարտ սիրող սրտերի համար» (ռեժ. Յու. Իլյին)
  • Ա. Նիկոլայի՝ «Աշնանային պատմություն» (ռեժ. Յու. Իլյին)
  • Եվգենի Շվարց՝ «Ձնե թագուհին» (ռեժ. Յու. Իլյին, 2007)
  • Ժան Բատիստ Մոլիեր՝ «Տարտյուֆ» (ռեժ. Յու. Իլյին, 2007)
  • Պյոտր Երշով՝ «Կուզիկ-քուռկիկ» (ռեժ. Յու. Իլյին, 2007)
  • Վ. Շենդերովիչ՝ «2 հրեշտակ, 4 մարդ» (ռեժ. Յու. Իլյին, 2007)
  • Ալեքսանդր Պուշկին՝ «Փոքր ողբերգություններ» (ռեժ . Յու. Իլյին)
  • Դ. Սալիմզյանով՝ «Ուրախ Ռոջերը» (ռեժ. Ա. Տարասով)