Գեղունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Գեղունի», Մխիթարյան միաբանության հրատարակած պատմաբանասիրական և գրական-գեղարվեստական պատկերազարդ հանդես, որը լույս է տեսել Վենետիկում, 1901-1906, 1909, 1927, 1947 և 1950 թվականներին։

Հանդեսի նպատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպատակ է ունեցել ընթերցողներին ծանոթացնելու հայ ու համաշխարհային արվեստի (նկարչություն, գրականություն, երաժշտություն, ճարտարապետություն) դասականների գործերին (Ջոակինո Ռոսսինի, Գաետանո Դոնիցետտի, Վինչենցո Բելլինի, Ջուզեպպե Վերդի, Էդգար Շահին, Հովհաննես Այվազովսկի, Կոմիտաս, Տորկվատո Տասսո, Մարտիրոս Սարյան, Գառզու, Հովհաննես Ալխազյան, Վարդան Մախոխյան, Գրիգոր Շիլդյան և այլն), բարձրացնելու նրանց գեղարվեստական ճաշակը, հետաքրքրություն առաջացնելու հայ արվեստագետների նկատմամբ։

Հարուստ են հանդեսի պատմաբանասիրական, գրականագիտական և արվեստագիտական բաժինները, որտեղ ուսումնասիրություններ ունեն Լեոն, Սուրեն Երեմյանը, Սուքիաս Էփրիկյանը, Թորոս Թորամանյանը, Զ․ Խանզադյանը, Մաղաքիա Ճևահիրճյանը, Հ․ Քյուրտյանը, Մ․ Պարսամյանը։

Թարգմանություններով և սեփական ստեղծագործություններով հանդես են եկել Եղիշե Դուրյանը, Վրթանես Փափազյանը, Դանիել Վարուժանը, Ա․ Ղազարյանը, Սուրեն Պարթևյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Ռուբեն Սևակը, Լևոն-Զավեն Սյուրմելյանը, Վիլյամ Սարոյանը, Կոստան Զարյանը։

«Գեղունին» վերջին տարիներին լայն տեղ է տրամադրել Խորհրդային Հայաստանի մշակույթի, գիտության վերելքին։

Խմբագիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս․ Երեմյան
  • Մ․ Պոտուրյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 7 CC-BY-SA-icon-80x15.png