Գագիկ Սիրավյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ Սիրավյան
Gagik Siravyan.jpg
Ի ծնեԳագիկ Հենրիկի Սիրավյան
Ծնվել է1970, հոկտեմբերի 16
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրՀենրիկ Սիրավյան
Գագիկ Սիրավյան Վիքիքաղվածքում

Գագիկ Հենրիկի Սիրավյան (հոկտեմբերի 16, 1970(1970-10-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

ՀՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի որդին է, նկարիչներ Դավիթ և Նունե Սիրավյանների եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժինը, 1995 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտի գեղանկարի բաժինը։ 2013 թվականին ուսուցողական այցով գտնվել և ստեղծագործել է Բուդապեշտի (Հունգարիա) Ամադեուս հիմնադրամում։

1996 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է[1]։

Գագիկ Սիրավյանի աշխատանքները գտնվում եմ ԱՄՆ-ի, Ավստրիայի, Նորվեգիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Իտալիայի և Հայաստանի մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատելով տարբեր նյութերով, այդ թվում՝ մատիտ, ջրաներկ, գուաշ, ակրիլ և յուղաներկ՝ Գագիկ Սիրավյանն իր արվեստով բացահայտում է մարդկային զգացմունքներն ու հույզերը։

  • Մարդիկ, 1999 թ., ջրաներկ, 21x30
  • Իմ ձուկը, 2002 թ., թուղթ գուաշ, 29x41
  • Նրանք մեր զգացմունքներն են տանում, 2002 թ., գուաշ, 30x45
  • Երազներս հեքիաթ դարձած, 2002 թ., գուաշ, 42x41 սմ
  • Սառած հիշողություն, 2002 թ., գուաշ, 35x42
  • Սեր և կորուստներ, 2003 թ., կտավ, յուղաներկ, 50x70 սմ
  • Սառած հիշողությունը զարթնում է, 2003 թ., գուաշ, 34x59
  • Մեղավոր կինը, 2003 թ., գուաշ, 15x23, 5
  • Մեղավոր կինը, 2003 թ., կտավ, յուղաներկ, 50x70
  • Հեքիաթային ծառը, 2003 թ., ջրաներկ, 36x48 սմ
  • Երազներիս միջի հիշողությունը, 2004 թ., կտավ, յուղաներկ, 56x75 սմ
  • Հիշողությանս կրակները, 2004 թ., կտավ, յուղաներկ, 60x80
  • Զույգերն ու նրանց թաքուն զքացմունքներն ու կրքերը, 2004 թ., գուաշ, 41x41
  • Զգացմունքների ծառը, 2005 թ., գուաշ, 40x41 սմ
  • Ծառ մարդիկ, 2010 թ., թուղթ, գուաշ, 41x70 սմ
  • Ծառ մարդիկ, 2011 թ., կտավ, ակրիլ, 45x80 սմ
  • Համր վշտի արձագանքը, 2012 թ., ակրիլ, 33x33
  • Ծառ մարդիկ, 2013 թ., կտավ, յուղաներկ, 45x80 սմ
  • Խորհրդավոր ծառը, «Իմ ծառերը» շարքից, 2013 թ., կտավ, ակրիլ, 40x50 սմ
  • Խորհրդավոր ծառը, 2013 թ., կտավ, ակրիլ, 40x50 սմ
  • Շորժայի իմ ծառը, 2014 թ., կտավ, յուղաներկ, 60x70
  • Իմաստուն ծառը, 2014 թ., ակրիլ, 14.5x 22.5 սմ

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականից մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թ. Հանրապետական երիտասարդական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն
  • 2003 թ. Առաջին Անդրկովկասյան արվեստի փառատոն, Բաթում, Վրաստան
  • 2003 թ. Առաջին երիտասարդական սիմպոզիում, Դիլիջան, Կոմպոզիտորների տուն
  • 2004 թ. Երիտասարդ նկարիչների ցուցահանդես-վաճառք, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ, Երևան
  • 2004 թ. Երիտասարդ նկարիչների կայքի շնորհանդես, Հայաստանի նկարիչների միություն
  • 2004 թ. «Ջազի գույները» խորագրով ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն
  • 2005 թ. Երիտասարդ նկարիչների ցուցահանդես, ՀՀ Ազգային ժողով
  • 2007 թ. Հանրապետական ցուցահանդես նվիրված Հայաստանի նկարիչների միության 75-ամյակին, Հայաստանի նկարիչների միություն
  • 2010 թ. Հայաստանի Նկարիչների միության Շորժա ստեղծագործական տան 35-ամյակին նվիրված ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն
  • 2012 թ. Հանրապետական ցուցահանդես նվիրված Հայաստանի նկարիչների միության 80-ամյակին, Հայաստանի նկարիչների միություն
  • 2015 թ. «Այրվող հիշողություն», «Վկայություն»՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, Հայաստանի ազգային պատկերասրահ[9]

Գրքերի նկարազարդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Գագիկ Սիրավյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմ ծառերը մարդիկ են։
Ծառի մեջ ես տեսնում եմ «իմ մարդուն»։
Ծառերի հավերժական կերպարը հիացնում ու կախարդում է ինձ։
Նրանց մեջ այնքա՜ն ուժ, ուրախություն ու տխրություն, այնքա՜ն սեր ու հավատ կա։
Ինչպես մարդը՝ նրանք կարող են ճկվել, գալարվել ցավից, լաց լինել վշտից, կարող են ժպտալ և լուսավորվել, թևավորվել ուրախությունից՝ շարժման միջոցով արտահայտելով իրենց զգացումների, տրամադրության փոփոխություններն ու ելևէջները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]