Նունե Սիրավյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նունե Սիրավյան
Ի ծնեՆունե Հենրիկի Սիրավյան
Ծնվել է1973, հուլիսի 5
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Ակտիվ շրջաննկարչուհի, թատերագետ
ՀայրՀենրիկ Սիրավյան

Նունե Հենրիկի Սիրավյան (հուլիսի 5, 1973(1973-07-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, թատերագետ։

ՀՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի դուստրն է, նկարիչներ Դավիթ և Գագիկ Սիրավյանների քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժինը։

Ստեղծում է տարազների էսքիզներ, լուսանկարների շրջանակներ, կոլաժներ, ձեռագործ զարդեր, տիկնիկներ, աքսեսուարներ՝ ապակուց և քարերից պատրաստված իրեր։

Նկարազարդումներ է արել «Ծիծեռնակ» մանկական ամսագրի համար։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նունե Սիրավյանի աշխատանքները ցուցադրվել են Գլենդելի "Black Maria" պատկերասրահում[3] և Լոս Անջելեսի "Papillon" արվեստի ինստիտուտում[4]։

Մեջբերումներ Նունե Սիրավյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Գույներ շատ-շատ եմ սիրում, չեմ վախենում դրանք համադրելուց, բայց ամենասիրելի գույն չունեմ։ Չկան վատ գույներ, կարելի է երանգները ճաշակով համադրել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նունե Սիրավյան
  2. Բացվեց «Հեղինակային տիկնիկ» ցուցահանդեսը
  3. «Black Maria Gallery, Նունե Սիրավյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  4. «ArtSlant Worldwide, Նունե Սիրավյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.