Ղարաբաղյան օրագիր (ժողովածու)
Ղարաբաղյան օրագիր Карабахский дневник | |
|---|---|
| Հեղինակ | Աշոտ Բեգլարյան |
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Թեմա | Ղարաբաղյան պատերազմ |
| Բնօրինակ լեզու | ռուսերեն |
| Էջեր | 438 |
| Նկարազարդող | Գագիկ Սիրավյան |
| Հրատարակման տարեթիվ | 2013 |
| ՀՏԴ | Б 37 |
| ԳՄԴ | 63.3 (Азе-6Наг) |
Ղարաբաղյան օրագիր, Աշոտ Բեգլարյանի գիրքը Ղարաբաղյան պատերազմի մասին։ «Ղարաբաղյան օրագիր» ժողովածուն գեղարվեստա-վավերագրական հրատարակություն է՝ նախատեսված ընթերցողների լայն շրջանակների համար։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ գրող, լրագրող, թարգմանիչ, Արցախյան պատերազմի մասնակից Աշոտ Բեգլարյանի գրքում ընդգրկված են ակնարկներ, հոդվածներ, հարցազրույցներ և էսքիզներ, գրված Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ընթացող պատերազմի տարիներին (1992-1994), ինչպես նաև նյութեր, նվիրված հետպատերազմյան տարիների նշանավոր իրադարձություններին և հրատապ հիմնախնդիրներին։ Հեղինակը բարձրացնում է ոչ մարդկային պայմաններում մարդկայինի պահպանման հարցը, շոշափում է սիրո, ընկերության թեման, մարդկանց խաղաղության ձգտումը[1]։
Փաստագրական գիրքը լույս է տեսել Ռուսաստանի Դաշնությունում հրապարակվող «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանի նախաձեռնությամբ։ Գիրքը լույս է տեսել Մոսկվայի «Տպարան» հրատարակչությունում։ Նկարիչ՝ Գագիկ Սիրավյան։
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Աշոտն այս դեպքում ոչ թե, պարզապես, պատերազմի ականատես է, այլև մասնակից (հայ-ադրբեջանական զինված հակամարտության ընթացքում ծանր վիրավորվել է) և լրագրող, որը պաշտպանված չէ ո՛չ ճակատից, ո՛չ թիկունքից, քանի որ պատերազմական շրջանի մամուլը ճշտի և ստի, թույլատրելիի եւ անթույլատրելիի աբսուրդ-բալանսն է, իսկ հետպատերազմական հայացքը` այս դեպքում հավաքագրած փաստագրական նյութերի օգնությամբ՝ տեղի ունեցածի օբյեկտիվ արձագանքն ու անաչառ գնահատականը։ - Աննա Գիվարգիզյան[2]
|