Աշոտ Բեգլարյան (գրող)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Բեգլարյան (այլ կիրառումներ)
Աշոտ Բեգլարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1968 (54 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ և լրագրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ |
Ստեղծագործական շրջան | 1987 թվականից |
Անդամակցություն | Արցախի գրողների միություն, ՀԳՄ և Ռուսաստանի գրողների միություն |
Աշխատավայր | Արցախի նախագահի օգնական |
Պարգևներ |
Աշոտ Էռնեստի Բեգլարյան (օգոստոսի 1, 1968, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ]), հայ գրող, լրագրող, թարգմանիչ[1]։
Բանաստեղծ Էռնեստ Բեգլարյանի որդին է[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոտ Բեգլարյանը ծնվել է 1968 թվականին, Ստեփանակերտում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ Տպագրվում է 19 տարեկանից։ Ստեղծագործում է հիմնականում ռուսերեն[3]։
Բեգլարյանի պատմվածքներն ու ակնարկները հրապարակվել են գրական, հասարակական-քաղաքական հրատարակչություններում Ստեփանակերտում, Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Նովոչերկասկում, Նիժնի Նովգորոդում, Տոմսկում, Աբխազիայում, Վրաստանում, Իրանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Բելառուսիայում, Բուլղարիայում, Սլովակիայում, Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և այլն։
Աշոտ Բեգլարյանի «Տունը, որը կրակում էր» պատմվածքի մոտիվներով 2009 թվականին նկարահանվել է ԼՂՀ-ում առաջին խաղային կինոնկարը[4]։
Որպես լրագրող աշխատել է երևանյան «Գոլոս Արմենիի», «Նովոյե վրեմյա» թերթերում, ՍՆԱՐՔ և ԱրմԻնֆո հայկական լրատվական գործակալություններում, բրիտանական «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտում», եղել է ՌԴ Պետդումայի պատգամավորների համար «Կավկազսկի էքսպերտ» հանդեսի, Ռուսաստանի դաշնային REGNUM լրատվական գործակալության, Interfax լրատվական գործակալության թղթակիցը Ստեփանակերտում[5][6] և այլն[7]։
1998 թվականից միաժամանակ աշխատել է նաև ԼՂՀ արտաքին գործերի նախարարության լրատվական-վերլուծական վարչությունում։ Ունի խորհրդականի դիվանագիտական կոչում։ 2013 թվականի հոկտեմբերից զբաղեցնում է ԼՂՀ նախագահի օգնականի պաշտոնը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականին «Անտարես» հրատարակչությունում (Երևան) լույս է տեսել պատմվածքների և վիպակների «Ուրիշի հաշիվը» ժողովածուն, որի մեջ են մտել հիմնականում պատերազմական թեմայով ստեղծագործությունները, 2007 թվականին՝ նույն հրատարակչությունում հումորիստական, սատիրիկ և պատերազմական պատմվածքների «Ապտակ» ժողովածուն, 2010 թվականին՝ վիպակների և պատմվածքների «Աստղային Տղան» ժողովածուն[8]։
2011-2013 թվականներին Աշոտ Բեգլարյանի հումորիստական և պատերազմական պատմվածքները, նաև թարգմանությունները տպագրվել են «Հարավային Կովկաս» տարածաշրջանային ալմանախի հրատարակված բոլոր երեք համարներում։
2013 թվականին «Վսեսվիտ» («Все́світ») ուկրաինական գրական-գեղարվեստական հանդեսը թարգմանել և հրատարակել է հատուկ համարներում Աշոտ Բեգլարյանի արցախյան պատերազմի մասին պատմվածքները և վիպակները։ 2015 թվականին «Վսեսվիտը» վերահրատարակել է «Աստղային տղան» և «Սովորական հերոսներ» վիպակները։
2014 թվականին Ստեփանակերտի «Սոնա» հրատարակչությունում տպագրվել է հեղինակի «Սովորական հերոսներ» նոր ստեղծագործությունների գիրքը։ 2014 թվականին սլովակյան «Revue Svetovej Literatury» հանդեսը թարգմանել և հրատարակել է հեղինակի «Ձմեռ պապ» պատմվածքը։
2015 թվականին Տորոնտոյի Altaspera հրատարակչությունում լույս է տեսել «Պատերազմը ազգանուններ չի հարցնում» վերնագրով ժողովածուն, որում տեղ են գտել հեղինակի տարբեր տարիների գրված վիպակները և պատմվածքները։
2015 թվականին Մոսկվայի «Տպարան» հրատարակչությունում լույս է տեսել «Ղարաբաղյան օրագիր» ժողովածուն (նկարիչ՝ Գագիկ Սիրավյան)[9][10][11][12][13]։
2015 թվականին Պլովդիվ քաղաքում բուլղարերեն լույս տեսնող համազգային «Վահան» շաբաթաթերթը սեպտեմբերյան համարում հրատարակել է Աշոտ Բեգլարյանի «Արծիվ» պատմվածքը։
2016 թվականին Մոսկվայում լույս է տեսել Աշոտ Բեգլարյանի գեղարվեստական-վավերագրական գիրքը տաղանդավոր պատանի երգիչ Ֆելիքս Քարամյանի մասին։
Աշոտ Բեգլարյանը հանդիսանում է տասնյակ գրքերի թարգմանիչ և խմբագիր[14]։
2017 թվականին Կիևում լույս տեսած «Կենցաղի ստվերները» տարբեր երկրների ռուսալեզու հայ գրողների ստեղծագործությունների ժողովածուում տպագրվել է Աշոտ Բեգլարյանի «Կենարար ծիծաղը» պատմվածքը[15]։
2017 թվականին Գերմանիայում գործող «Այլ որոշում» հրատարակչությունը տպագրել է Աշոտ Բեգլարյանի «Կյանքի ծարավը» գիրքը[16][17]։
2018 թվականին Ստեփանակերտում լույս է տեսել Աշոտ Բեգլարյանի «Հաղթահարում» ստեղծագործությունների ընտրանին՝ նվիրված արձակագրի 50-ամյակին[18] և նրա ստեղծագործական գործունեության 30-ամյակին։
Աշոտ Բեգլարյանի «Մայրը» պատմվածքը ներառվել է 2019 թվականին վերահրատարակած «Ռուսաց լեզու։ Մշակույթների երկխոսություն» Հայաստանի ավագ դպրոցների 12-րդ հումանիտար թեքումով դասարանների համար դասագրքում։
2020 թվականին Երևանում լույս տեսած «Գիրք մարտիկների և պատերազմների մասին» պատմական և պատերազմական արձակի անթոլոգիայում ներառվել է նաև Աշոտ Բեգլարյանի «Փրկված մեղեդին» պատմվածքը[19]։
«Կորցրած արևի նարինջը» վեպի հեղինակն է (2019-2021թթ.)[20]։
2021 թվականին Երևանի «Արցախ» հրատարակչական տանը լույս է տեսել Աշոտ Բեգլարյանի վավերագրական-գեղարվեստական «Արցախի դեմքերը» ժողովածուն[21][22]։
2022 թվականին գերմանական «Այլ որոշում» հրատարակչությունը տպագրել է Աշոտ Բեգլարյանի փիլիսոփա-հոգեբանական, պատերազմական և հումորիստական պատմվածքների «Միամիտ իմաստություն կամ Կյանքի ճշմարտությունը» ժողովածուն[23]։
Մասնակցություն Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը, ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում ծանր վիրավորվել է։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԼՂՀ ժուռնալիստների միության անդամ
- Ստեփանակերտի մամլո ակումբի անդամ
- «Հարավային Կովկաս» միջազգային ասոցիացիայի անդամ
- Ռազմաճակատային լրագրողների լիգայի անդամ
- Արցախի գրողների միության անդամ
- Հայաստանի գրողների միության անդամ
- Ռուսաստանյան գրողների միության անդամ (2015)
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մեծ Ուխտավորը՝ Երիտասարդներին» միջազգային հիմնադրամի երկրորդ մրցանակակիր, 2006, 2011 (կրկնակի)
- «Մեծ Ուխտավորը՝ Երիտասարդներին» միջազգային հիմնադրամի մագիստրոսի կոչում, 2006
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալ, 2006
- Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալ, 2006
- «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալ, 2007
- ԶԼՄ-ների միջև «Կարմադ, Ամիգո, Շուրավի» համաուկրաինական բաց մրցույթի հատուկ դիպլոմ, 2008
- 2014 թվականին հաղթող է ճանաչվել Նիժնի Նովգորոդում անցկացված Վիտալի Գուզանովի անվան մրցույթի «Ժամանակի ողբերգությունը։ Հակամարտություններ։ Մարդիկ» թեմայով լավագույն լրագրողական նյութ անվանակարգում։ Պարգևատրվել է դիպլոմով և մեդալով
- «Մարտական եղբայրություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության «Խորհրդային Միության հերոս, գվարդիայի լեյտենանտ Ալեքսանդր Դեմակով» հուշամեդալ, 2015
- Հայաստանի Հանրապետության «Երկրապահ Կամավորականների Միություն» հասարակական կազմակերպության «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալ և պատվոգիր, 2015
- Մի շարք արցախյան, հայաստանյան, ռուսաստանյան պատվոգրեր և գերատեսչական մեդալներ
- Մասնակից է երիտասարդության և ուսանողության համաշխարհային երկու փառատոնների՝ Կուբայում (1997) և Ալժիրում (2001, որպես պատվիրակության ղեկավար)
- Համառուսաստանյան Լերմոնտովյան կոմիտեի հոբելյանական մեդալ՝ նվիրված Մ. Յու. Լերմոնտովի ծննդյան 200-ամյակին (2015)
- Ռուսաստանյան ազգային գրական «Տարվա գրող» 2015, 2016, 2017 թվականների մրցանակի նոմինանտ
- Հայոց Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող Համառուսաստանյան հանձնաժողովի հոբելյանական մեդալ՝ «Հայոց Եղեռնի 100-ամյակ», 2015
- 2016 թվականին Աշոտ Բեգլարյանը անցել է «Բաց Եվրասիա» 5-րդ միջազգային մրցույթի «Գրական ստեղծագործություն» կատեգորիայի եզրափակիչ փուլ[24]
- «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի 25 տարի» հոբելյանական մեդալ, 2017
- «Մավլանա Ռումի» Ռուս-Իրանական ընկերության հուշամեդալ, 2018
- 2018 թվականին ԼՂՀ նախագահի հրամագրով Աշոտ Բեգլարյանին շնորհվել է Արցախի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում Արցախի տեղեկատվական դաշտում երկարամյա բեղմնավոր գործունեության համար և ծննդյան 50-ամյակի կապակցությամբ[25]
- Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարից «Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար» մեդալ, 2022
- 2023 թվականի փետրվար ամսում Աշոտ Բեգլարյանը դարձել է «Մեծ Ուխտավորը՝ Երիտասարդներին» միջազգային հիմնադրամի Փառքի ակումբի դափնեկիր։ Նրա «Թողնված գնդակը» պատմվածքը գրավել է Փառքի ակումբի 27 համարային մրցույթի երկրորդ տեղը[26]։ 27
Ծանոթագրություններ[27][խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ստեփանակերտում կայացել է միջոցառում՝ նվիրված արցախցի գրող Աշոտ Բեգլարյանի ծննդյան 50-ամյակին»։ artsakhpress.am։ Վերցված է 2019-05-09
- ↑ Էռնեստ Բեգլարյան
- ↑ «Ашот Бегларян | Книжный форум»։ www.rus.ocabookforum.com (en-US)։ Վերցված է 2017-04-29
- ↑ «Дом, который стрелял (Տունը, որ կրակել է). Фильм Георгия Газаряна»
- ↑ Աշոտ Բեգլարյանի կենսագրությունը Արցախի գրողների միության կայքում
- ↑ Ашот Бегларян
- ↑ Աշոտ Բեգլարյանի կենսագրությունը «Հայազգ» հանրագիտարանի կայքում
- ↑ Աշոտ Բեգլարյան
- ↑ В Москве состоялась презентация книги Ашота Бегларяна «Карабахский дневник»
- ↑ В «РУСАРМИНФО» презентована книга Ашота Бегларяна «Карабахский дневник»
- ↑ Աշոտ Բեգլարյանի «Ղարաբաղյան օրագիր» գրքի շնորհանդեսը Մոսկվայում
- ↑ «Карабахский дневник» Ашота Бегларяна представлен в Ереване
- ↑ Журнал «ЖАМ» представил в Ереване книгу «Карабахский дневник»
- ↑ Бегларян Ашот Эрнестович: Проза
- ↑ Тени армянского бытия выходят в свет
- ↑ «Գերմանիայում լույս է տեսել արցախցի գրող Աշոտ Բեգլարյանի գիրքը | Artsakhpress.am | Արցախի անկախ լրատվական գործակալություն»։ artsakhpress.am։ Վերցված է 2017-10-18
- ↑ «В Германии вышел сборник произведений Ашота Бегларяна | Наша среда»։ nashasreda.ru (ru-RU)։ Վերցված է 2017-08-19
- ↑ «Հպարտանում ենք մեր բարեկամներով»։ www.artsakhtert.com։ Վերցված է 2019-05-09
- ↑ «Рассказ Ашота Бегларяна про апрельскую войну в Арцахе вошёл в антологию «Книга о воинах и войнах»»։ http://russia-artsakh.ru/։ 17 августа, 2020 - 20:56
- ↑ «Ашот Бегларян. Апельсин потерянного солнца»։ nashasreda
- ↑ «В Ереване вышел в свет художественно-документальный сборник Ашота Бегларяна «Лица Арцаха»»։ moscow.media (ռուսերեն)։ 1 ноября, 16:11
- ↑ (hy-AM) ՏԱՐԻՆԵՐԻ ՎԱՍՏԱԿԸ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ, https://www.youtube.com/watch?v=fgDo4htS4sY, վերցված է 2022-02-09
- ↑ «В немецком издательстве вышел новый сборник рассказов известного карабахского писателя Ашота Бегларяна»։ Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив։ 2022-10-01։ Վերցված է 2022-10-01
- ↑ «Արցախցի գրող Աշոտ Բեգլարյանը «Բաց Եվրասիա» մրցույթի եզրափակչում է»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2016-12-05
- ↑ «ԱՀ հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն»։ artsakhpress.am։ Վերցված է 2018-09-07
- ↑ «Писатель из Степанакерта Ашот Бегларян стал лауреатом конкурса Клуба Славы международного фонда ВСМ»։ Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив։ 2023-02-10։ Վերցված է 2023-02-20
- ↑ «Արցախցի գրողը միջազգային գրական մրցույթի դափնեկիր է դարձել»։ artsakhpress.am։ Վերցված է 2023-03-23
Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Презентация книги Ашота Бегларяна "Карабахский дневник"
- Ашот Бегларян
- Ашот Бегларян - Затравленная птица
- Ашот Бегларян: Абсурдно решать судьбу страны без его прямого участия
- Азербайджанцы принимают в штыки мероприятия, проводимые НКР
- Ашот Бегларян. Вехи независимости: взгляд писателя и гражданина...
- Бегларян писатель и журналист
- Взгляд изнутри: Известный карабахский писатель, публицист и общественный деятель Ашот Бегларян. Видео
- Աշոտ Բեգլարյանի հարցազրույցը՝ «100 տուն Արցախում» ծրագրին
- Творческий вечер Ашота Бегларяна на телеканале "Еркир Наирян" https://www.youtube.com/watch?v=RrYwgowKe5A
- «Բարի լույսի»-ի տաղավարում է գրող, հրապարակախոս, թարգմանիչ, ԼՂՀ վաստակավոր լրագրող Աշոտ Բեգլարյանը https://www.youtube.com/watch?v=VqhHjqLwgOo
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կանադայում լույս է տեսել արցախցի գրողի գիրքը
- Ստեփանակերտում տեղի է ունեցել Աշոտ Բեգլարյանի գրքի շնորհանդեսը
- Լույս է տեսել արձակագիր Աշոտ Բեգլարյանի նոր ժողովածուն
- Աշոտ Բեգլարյանի կայքը
- «Русская община» НКР провела встречу с писателем Ашотом Бегларяном
- Новая литература, Ашот Бегларян
- ArtOfWar: Карабах,Бегларян Ашот Эрнестович
- Карабахский писатель на Украине на украинском языке
- Виктор Коноплев: «В людях Арцаха меня поразили открытость и радушие»
- Писатель Ашот Бегларян побеседовал со школьниками о войне и мире
- ՄԵՐ ՏՈՒՆ ՈՒ ՏԵՂ /ԱՇՈՏ ԲԵԳԼԱՐՅԱՆ/ 15.12.2016
- Ашот Бегларян - Затравленная птица
- В связи с Днем журналиста корреспондент ИА REGNUM в Степанакерте получил сразу 3 награды
- 50 и 30 лет Ашота Бегларяна
- Գրիգոր Նարեկացի համալսարանում նշվել է արձակագիր Աշոտ Բեգլարյանի գրական գործունեության 30 և ծննդյան 50-ամյակները
- ԳԻՐ /ԱՇՈՏ ԲԵԳԼԱՐՅԱՆ/ 17.11.2018
- Գրող, թարգմանիչ, լրագրող Աշոտ Բեգլարյանը նշում է ծննդյան 50-ամյակը
- Սովորական հերոսներ
- Повести и рассказы
- Иметь друга – великое благо
- СТАТУС РУССКОГО ЯЗЫКА В АРЦАХЕ: ПЕРСПЕКТИВЫ И ОПАСЕНИЯ