Էռնեստ Բեգլարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էռնեստ Բեգլարյան
Ծնվել էհուլիսի 1, 1936(1936-07-01)
ԾննդավայրՀացի
Վախճանվել էհուլիսի 17, 2008(2008-07-17) (72 տարեկան)
Վախճանի վայրՍտեփանակերտ
Մասնագիտությունգրող, լրագրող և ուսուցիչ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1960)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, ՀԳՄ և Արցախի գրողների միություն
ԶավակներԱշոտ Բեգլարյան
Էռնեստ Բեգլարյան Վիքիքաղվածքում

Էռնեստ Սանթուրի Բեգլարյան (հուլիսի 1, 1936(1936-07-01), Հացի - հուլիսի 17, 2008(2008-07-17), Ստեփանակերտ), հայ բանաստեղծ, գրող, լրագրող, մանկավարժ[1][2]։

Գրող, լրագրող Աշոտ Բեգլարյանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնեստ Բեգլարյանը ծնվել է 1936 թվականին, ԼՂՀ Մարտունու շրջանի Հացի գյուղում։ 1960 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ Աշխատել է ԼՂ գյուղատնտեսության մարզային տարբեր կառույցներում։ Դասավանդել է Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջում։ 1988-1991 թվականներին աշխատել է «Կարմիր դրոշ», Ասկերանի շրջանի «Խաչեն» և «Բերդ» թերթերում[3]։

Էռնեստ Բեգլարյանը գրել է քնարական ստեղծագործություններ, առակներ, որոնք թարգմանվել և տպագրվել են տեղական և արտասահմանյան հրատարակչություններում։ Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի[4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արև և նարինջ, Բաքու, 1970[5]։
  • Զարթոնք, Բաքու, 1978։
  • Ուշացած խոստովանություն, Երևան, 1991։
  • Հավատքի ոգին, Ստեփանակերտ, 2004։
  • Հավատ և սեր, Երևան 2006։
  • «Ես դեռ ողջ եմ», Ստեփանակերտ, 2016 թվական (բանաստեղծությունների ընտրանին հրատարակվել է բանաստեղծի 80-ամյակի կապակցությամբ)[6][7]։

Բանաստեղծություններ` նվիրված Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արցախ
  • Արցախյան աշուն
  • Տխուր երգ
  • Ես արցախցի եմ
  • Այս քաղաքը
  • Բերդավան
  • Դատիր ինձ, ժամանակ
  • Գիտեմ՝ կապրեն այդ օրերը

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ПОЭЗИЯ НА СТЫКЕ ЗЕМНОГО И КОСМИЧЕСКОГО». www.golosarmenii.am. 2021-06-30 10:13.
  2. «Պոետական ու մարդկային նկարագրով հարուստ». hhpress.am. 2021 թ․ հունիսի 30.
  3. «Сократ Ханян. Гражданин и поэт | Наша среда». nashasreda.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «Поэзия на стыке земного и космического...». nashasreda.ru.
  5. Вера и любовь" карабахского поэта вышла в свет в Ереване
  6. Ստեփանակերտում կայացել է Էռնեստ Բեգլարյանի «Ես դեռ ողջ եմ» գրքի շնորհանդեսը
  7. «Ես դեռ ողջ եմ»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]