Բրանկո Գավելլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Բրանկո Գավելլա
խորվ.՝ Branko Gavella
Branko Gavella.jpg
Ծնվել էհուլիսի 29, 1885(1885-07-29) կամ հուլիսի 28, 1885(1885-07-28)[1]
ԾննդավայրԶագրեբ, Ավստրո-Հունգարիա[2]
Մահացել էապրիլի 8, 1962(1962-04-08)[2][1][3][…] (76 տարեկան)
Մահվան վայրԶագրեբ, Խորվաթիա, ՀՍՖՀ[2]
ԿրթությունՎիեննայի համալսարան
ՔաղաքացիությունFlag of Yugoslavia (1946-1992).svg ՀՍՖՀ և Flag of the Habsburg Monarchy.svg Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունլեզվաբան, թարգմանիչ և թատերական քննադատ
Երեխա(ներ)Ivana Batušić?

Բրանկո Գավելլա (անգլ.՝ Branko Gavella, հուլիսի 29, 1885(1885-07-29) կամ հուլիսի 28, 1885(1885-07-28)[1], Զագրեբ, Ավստրո-Հունգարիա[2] - ապրիլի 8, 1962(1962-04-08)[2][1][3][…], Զագրեբ, Խորվաթիա, ՀՍՖՀ[2]), թատրոնի խորվաթ ռեժիսոր, քննադատ և էսսեիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանկո Գավելլան ծնվել է Զագրեբում (այն ժամանակ Ավստրո-Հունգարիայի կազմում)։ Ավարտել է տեղի ավագ դպրոցը, այնուհետև ընդունվել Վիեննայի համալսարան, որտեղ ուսանել է փիլիսոփայություն և անցել գերմաներեն ուսումնասիրություններ։ 1908 թվականին ստացել է դոկտորի կոչում և վերադարձել Զագրեբ[4]։ 1909 թվականին աշխատանքի է անցել Զագրեբի ազգային և համալսարանական գրադարանում։ Հաջորդ տարում սկսել է գրել թատերական ակնարկներ, 1910-1918 թվականներին հրատաարկվել է տեղական գերմանալեզու Agramer Tagblatt օրաերթում։

Միաժամանակ եղել է HAŠK սպորտային միության ակտիվ անդամ[5], ինչպես նաև անդրադարձել է խորվաթական առաջին ֆուտբոլային ասոցիացիայի լիգայի առաջնությանը, որը տեղի է ունեցել 1912 թվականի սեպտեմբերին, որին մասնակցել են HŠK Croatia և Tipografski ŠK HAŠK-ի դաշտում, որն էլ հետագայում դարձել է Մակսիմիր ստադիոն [6]։

1914 թվականին Գավելլան եղել է Խորվաթիայի ազգային թատրոնի ռեժիսոր, իսկ 1930-ական թվականերին նրա թատերական թսսեները հրատարակվել են տարբեր մշակութային ամսագրերում, այդ թվում՝ Danas գրական ամսագրում, որի խմբագիրն է եղել Միրոսլավ Կռլեժան (հիմնվել է 1934 թվականի հունվարին Բելգրադում, թողարկվել է ամսագրի միայն հինգ համար, այնուհետև՝ 1934 թվականի մայիսին արգելվել է Հարավսլավիայի իշխանությունների կողմից)[4][7]։ Հետագա տասնամյակներում մեծ է եղել Գավելլայի ազդեցությունը Խորվաթիայի ազգային թատրոնի վրա, հատկապես երբ նա դարձել է թատրոնի դրամատիկական բաժնի ռեժիսոր և բեմադրել է մի շարք պիեսներ և օպերաներ և կառուցողական դեր է խաղացել թատրոնի դրամատիկական դպրոցի ձևավորման գործում։ Թատրոնում բեմադրել է այնպիսի հեղինակների ստեղծագորխություններ, ինպիսիք են՝ Մարին Դրժիչը, Իվան Գուդուլիչը, Տիտուշ Բրեզովաչկին, Միրոսլավ Կռլեժան, Միլան Բեգովիչը, ինչպես նաև աշխարհահռչակ հեղինակների գործեր՝ Ուիլյամ Շեքսպիրի, Լուիջի Պիրանդելլոյի և Ռիխարդ Վագների։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գավելլան մի քանի տարի որպես ռեժիսոր աշխատել է Բրատիսլավայում, Օստրավայում և Լյուբլյանայում նախքան 1949 թվականին կրկին Զագրեբ վերադարձնալը։ Լյուբլյանայում կատարած աշխատանքի համար (մասնավորապես Ջեյմս Գոուի և Առնոդ դ՛Ուսյոյի Deep are the Roots և Իվան Տուրգենևի «Մեկ ամիս գյուղում» պիեսների և Լեոշ Յանաչեկի Jenůfa օպերայի բեմադրություն) 1949 թվականին Գավելլան պարգևատրվել է Սլովենիայի բարձրագուն պարգևով՝ Ֆրանց Պրեշերնի անվան մրցանակով[8]։

Զագրեբ վերադառնալով՝ 1950 թվականին հիմնադրել է Թատերական արվեստի ակադեմիան (խորվ.՝ Akademija za kazališnu umjetnost, այժմ՝ Դրամատիկական արվեստի ակադեմիա (Զագրեբի համալսարան))։ Երեք տարի անց, դժգոհ լինելով Խորվաթիայի ազգային թատրոնի պահպանողական մոտեցումից, Գավելլան 1953 թվականի մայիսին եղել է այլընտրանքային Զագրեբի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից[4], որի պրեմիերան կայացել է 1953 թվականի հոկտեմբերին՝ Միրոսլավ Կռլեժայի «Գողգոթա» պիեսի բեմադրությամբ (1970 թվականին թատրոնը, ի պատիվ հիմնադրի, կոչվել է նրա անունով

Թատերական նվաճումների համար 1959 թվականին Գավելլան արժանացել է Վլադիմիր Նազորի անվան մրցանակի[9] և 1961 թվականին դարձել Հարավսլավիայի գիտության և արվեստի ակադեմիայի անդամ (այժմ՝ Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա

Մահացել է 1962 թվականին՝ 76 տարեկան հասակում։ Թաղված է Միրոգոյ գերեզմանատանը[10]։

Գործունեության ընթացքում Գավելլան գրել է շուրջ 270 պիես, օպերաներ ու օպերետներ[4], ինչպես նաև հեղինակել է մի շարք էսսեներ խորվաթ դրամատուրգների մասին, այդ թվում՝ Դրժիչի, Ավգուստ Շենոայի, Իվո Վոյնովիչի, Կռլեժայի մասին։ Խորվաթիայի պատմության և թատրոնի տեսության մասին նրա աշխատությունները զետեղվել են մի քանի գրքերում, որոնցից մի քանիսը հրատարակվել են հետմահու։ Խորվաթերեն է թարգմանել մի շարք պիեսներ և լիբրետոներ[11]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hrvatsko glumište (Croatian Theatre, Zagreb, 1953, OCLC 26510493)
  • Glumac i kazalište (Actor and Theatre, Novi Sad, 1967, OCLC 450752764)
  • Književnost i kazalište (Literature and Theatre, Zagreb, 1970, OCLC 439908133)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Czech National Authority Database
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Гавелла Бранко // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «dr. Branko Gavella»։ Gavella Drama Theatre։ Վերցված է նոյեմբերի 7, 2010 
  5. «Povijest kluba» (Croatian)։ NK HAŠK։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է նոյեմբերի 7, 2010 
  6. Purić Bojan (սեպտեմբերի 22, 2002)։ «90 godina od prve hrvatske prvenstvene utakmice»։ Sportnet.hr (Croatian)։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-29-ին։ Վերցված է նոյեմբերի 7, 2010 
  7. Visković Velimir։ «Krleža - kronologija» (Croatian)։ Zagreb City Museum։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-20-ին։ Վերցված է նոյեմբերի 9, 2010 
  8. «Prešernove nagrade» (Slovenian)։ Slovenian Ministry of Culture։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 17, 2011-ին։ Վերցված է նոյեմբերի 9, 2010 
  9. «Dobitnici 1959-2005» (Croatian)։ Ministry of Culture։ Վերցված է նոյեմբերի 7, 2010 
  10. «Znameniti ljudi pokopani na Mirogoju» (Croatian)։ Mirogoj Cemetery։ Վերցված է նոյեմբերի 9, 2010 
  11. «Shakespeare u kompletu nakon 500 godina»։ Jutarnji list (Croatian)։ փետրվարի 11, 2008։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 28, 2010-ին։ Վերցված է նոյեմբերի 7, 2010 
Գիտական ակադեմիական պաշտոններ
Նախորդող:
Յոսիպ Շկավիչ
00Դրամատիկական արվեստի ակադեմիայի ռեկտոր00
1954–1962
Հաջորդող:
Կոստա Սպայիչ