Բոլեսլավ Բալզուկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոլեսլավ Բալզուկևիչ
լեհ.՝ Bolesław Bałzukiewicz
Bolesław Bałzukiewicz.jpg
Ծնվել էփետրվարի 12, 1879(1879-02-12)
ԾննդավայրՎիլնյուս, Vilna Governorate, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 13, 1935(1935-02-13) (56 տարեկանում)
Վախճանի վայրըՎիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ՔաղաքացիությունԼեհաստան
ԿրթությունQ60594163? և Կրակովի արվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՎիլնյուսի համալսարան
Ծնողներհայր՝ Wincenty Bałzukiewicz?
Bolesław Bałzukiewicz Վիքիպահեստում

Բոլեսլավ Բալզուկևիչ (լեհ.՝ Bolesław Bałzukiewicz,փետրվարի 12, 1879(1879-02-12), Վիլնյուս, Vilna Governorate, Ռուսական կայսրություն - փետրվարի 13, 1935(1935-02-13), Վիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ քանդակագործ, Վիլնյուսի Ստեֆան Բատորիայի համալսարանի պրոֆեսոր (1919), համալսարանի քանդակագործության ամբիոնի վարիչ (1919-1935):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է վիլնյուսցի ինքնուս փորագրող Վինցենտի Բալզուկևիչի ընտանիքում, նկարիչ Յուզեֆ Բալզուկևիչի և նկարչուհի Լյուցյա Բալզուկևիչի եղբայրն է: Նախնական գեղարվեստական կրթությունը ստացել է Վիլնյուսի Իվան Տրուտնևի (1897-1902) նկարչության դպրոցում: 1897-1902 թվականներին սովորել է կրակովյան գեղարվեստի ակադեմիայում, 1902-1903 թվականներին ուսումը շարունակել է Փարիզում: 1904 թվականից մինչև 1908 թվականը բնակվել է Վիլնյուսում: Փարիզում Անտոնի Վիվուլսկու հետ միասին ձուլում են Գրյունվալդի ճակատամարտի հուշարձանը, մասնակցում է մի շարք ցուցահանդեսների: 1919 թվականից նորից բնակվում է Վիլնյուսում: Նա եղել է Ստեֆան Բաթորի համալսարանի քանդակագործության ամբիոնի պրոֆեսոր:

Թաղված է Վիլնյուսում` Ռասուի գերեզմանոցում:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլեսլավ Բալզուկևիչ, «Ինքնանկար»
Բոլեսլավ Բալզուկևիչի գերեզմանը Վիլնյուսի Ռասուի գերեզմանոցում

Օգնել է Անտոնի Վիվուլսկուն Կրակովում Գրյունվալդի ճակատամարտի հուշարձանի ձուլման գործում (1910): Բալզուկևիչի կարևորագույն աշխատանքներից մեկը Վիլնյուսի Վիլիա գետի ափին գտնվող ջերմաէլեկտրակայանի անկյունային շենքի աշտարակի վրա տեղադրված էլեկտրականության այլաբանական կերպարն է (այժմ` Լիտվայի էներգետիկայի և տեխնիկայի թանգարան, Ռինկտինեսի փողոց 2, Rinktinės g. 2): «Էլեկտրա» քանդակը (բարձրությունը 4 մետր) տեղադրվել է 1902 թվականին: Նա պատկերել է կնոջ կերպարը` դափնեպսակը գլխին, աջ ձեռքին բռնած էլեկտրական լամպը, վեր բարձրացված ձախ ձեռքը ավետում է լուսավոր դարաշրջանը: Նրա ոտքերի տակ մարդու մարմին է, որը ձախ ձեռքով կուրացնող լույսից պաշտպանում է աչքերը :

1957[1] կամ 1958 թվականին ըստ Վիլնյուսի ճարտարապետ պատմաբան Վլադաս Դրեմի քանդակը հանվում է, 1970 թվականին այն ոչնչացվում է[2]: 1994 թվականին արձանը հին նկարների հիման վրա վերականգնում է քանդակագործ Պյատրաս Մազուրասը, և 1995 թվականին այն տեղադրվում է իր նախկին տեղում (բրոնզ, բարձրությունը 4 մետր)[3]:

Սուրբ Յացեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1901 թվականին[4][5] (այլ տվյալներով, 1908 թվականին[6] Սուրբ Յացեկի (սուրբ Գիացինտ) մատուռի վերականգնման ժամանակ, նախկին քաղաքային ուղեկալի մոտ (այժմ` Բասանավիչյաուս փողոցի , Jono Basanavičiaus g., և Մույտինես փողոցի, Muitinės g. խաչմերուկում որտեղից սկսվում է Սավանորյու պողոտան և Ս. Կոնարսկիո փողոցը) գտնվող աշտարակի վրա տեղադրված հին փայտե արձանիկը փոխարինվեց Բալզուկևիչի կողմից պատրաստված նորով: 130 կգ քաշով, 2 մ բարձրությամբ արձանը[4] (որոշ տվյալներով բրոնզից, այլ տվյալներով պղնձից)[7] պատկերում է սրբին, զգեստավորված վանական հագուստով, աջ ձեքին խաչը, ձախում Մարիամ Աստվածածինը մանուկ Հիսուսը գրկին, որին ըստ առասպելի հրաշքով է փրկում թաթարների ներխուժումից, անցնելով գետը: Սուրբ Յացեկի նույն արձանը (այլ նյութից) տեղադրված է Վիլնյուսի Ժվերինաս թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճարի կողային ճակատի որմնախարշում:

Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալզուկևիչը հայտնի է նաև որպես կոմպոզիտոր Ստանիսլավ Մոնյուշկոյի արձանի հեղինակ, որը տեղադրված է Սուրբ Եկատերինայի տաճարի մոտ գտնվող պուրակում (1922 թվականին Մոնյուշկոյի կիսանդրին տեղադրվել է ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի արձանի պատվանդանին, որի կիսանդրին Վիլնյուսից հանվել էր 1915 թվականին):

1929 թվականին, Վիլնյուսի համալսարանի 350-ամյակի կապակցությամբ, համալսարանի շենքի որմնախորշերում տեղադրվել են Բոլեսլավ Բալզուկևիչի «Ճշմարտացի և Գեղեցիկ» աշխատանքների այլաբանական պատկերները: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դրանք ոչնչացվել են[8]:

Քանդակագործը կերտել է հայտնի բանկիր և բարերար Յուզեֆ Մոնտվիլի հուշարձանը, որը տեղադրվել է Տրոկսկի փողոցի վրա գտնվող Սուրբ կույս Մարիամի Համբարձման տաճարի մոտ գտնվող պուրակում: Քանդակը ստեղծվել է 1911 թվականին, հուշարձանը տեղադրվել է 1935 թվականին, այլ տվյալներով` 1931 թվականին, Մոնտվիլի մահվան քսանամյակի կապակցությամբ: Մոնտվիլի բրոնզե քանդակը (1,7 մ բարձրությամբ) քանդակված է աթոռին նստած` 2,2 մ բարձրությամբ գրանիտե պատվանդանի վրա[9]:

Բոլեսլավ Բալզուկևիչը պատրաստել է մեդալիոններ, իրատեսական քանդակագործական խմբեր («Էմիգրանտներ», «Որբեր», «Պատերազմ», 1905-1908), Ադամ Միցկևիչի, Յոախիմ Լելևելի և այլոց կիսանդրիները, Անտոնի Վիվուլսկու և այլ անձանց հուշատախտակներ: Պատրաստել է նաև եղբոր` Յուզեֆ Բալզուկևիչի և պատմաբան Իոահիմ Լելևելի գերեզմանների հուշարձանները` Ռասուի գերեզմանոցում:

1933 թվականին գրող, հրապարակախոս և լրագրող Չեսլավ Յանկովսկու գերեզմանին Ռասուի գերեզմանոցում տեղադրվել է հուշարձան` Բալզուկևիչի և Ֆերդինանդ Ռուշչիցի նախագծով, կոթողի տեսքով աճյունասափորը վերևից, Յանկովսկու հարթաքանդակային պատկերով և լատիներեն մակագրությամբ „Qui nunquam queivit quiescit“ («Հանգչում է նա, ով երբեք հանգիստ չի ունեցել»)[10]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lithuanian Energy Museum(անգլ.)
  2. Vladas Drėma. Dingęs Vilnius. Vilnius: Vaga, 1991. ISBN 5-415-00366-5. P. 377.(լիտվ.)
  3. Vilniaus Dailės draugija 1908—1915. Parodos katalogas. Vilnius: Lietuvos dailės muziejus, 1999. ISBN 9986-669-12-X. P. 39.(լիտվ.)
  4. 4,0 4,1 Марганавичене Э.-В.։ «История Вильнюсских предместий»։ runet.lt։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 28 июля 2008 
  5. Kłos, Juliusz. Wilno. Przewodnik krajoznawczy. — Wydanie trzecie poprawione po zgonie autora. — Wilno: Wydawnictwo Wileńskiego oddziału Polskiego Towarzystwa Turystyczniego-krajoznawczego, 1937. — С. 212. — 323 с.(լեհ.)
  6. Drėma, Vladas. Dingęs Vilnius. — Vilnius: Vaga, 1991. — С. 370—371. — 404 с. — 40 000 экз. — ISBN 5-415-00366-5(լիտվ.))
  7. Venclova, Tomas. Wilno. Przewodnik / Tłumaczenie Beata Piasecka. — R. Paknio leidykla, 2006. — С. 194. — 216 с. — ISBN 9986-830-47-8(լեհ.); то же указано на современной информационной таблице у часовни
  8. Antanas Rimvydas Čaplikas. Šv. Jono, Dominikonų, Trakų gatvės. Vilnius: Charibdė, 1998. ISBN 9986-745-13-6. P. 70—71.(լիտվ.)
  9. Antanas Rimvydas Čaplikas. Šv. Jono, Dominikonų, Trakų gatvės. Vilnius: Charibdė, 1998. ISBN 9986-745-13-6. P. 265.(լիտվ.)
  10. Irena Fedorowicz. W służbie ziemi ojczystej. Czesław Jankowski w życiu kulturalnym Wilna lat 1905—1929. Kraków: Collegium Columbinum, 2005. ISSN 1428-6998. ISBN 83-87553-83-2. S. 259.(լեհ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vilniaus Dailės draugija 1908—1915. Parodos katalogas. Vilnius: Lietuvos dailės muziejus, 1999. ISBN 9986-669-12-X. P. 39—40.(լիտվ.)