Jump to content

Բիպաշա Բասու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիպաշա Բասու
Ծնվել էհունվարի 7, 1979(1979-01-07) (47 տարեկան)
ԾննդավայրՆյու Դելի, Հնդկաստան
ԿրթությունBhawanipur Education Society College? և Bhavan's Gangabux Kanoria Vidyamandir?
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Ժանրերդրամա, կոմեդիա, ռոմանտիկա, թրիլեր
Ամուսին(ներ)Կարան Գրովեր
Համատեղ ապրող(ներ)Ջոն Աբրահամ և Դինո Մորեա
Պարգևներ և մրցանակներ

Բիպաշա Բասու (անգլ.՝ Bipasha Basu, հինդի՝ बिपाषा बासु, հունվարի 7, 1979(1979-01-07), Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և մոդել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիպաշա Բասուն ծնվել է հունվարի 7–ին 1979 թ. Նյու Դելիում բենգալյան ընտանիքում։ Բիպաշա անունը թարգմանաբար նշանակում է «խորը մութ ցանկություն»։

Ավելի ու ընտանիքը տեղափոխվում է Կալկաթա, որտեղ Բիպաշան իր առաջին հաջող քայլերն է արել մոդելային բիզնեսում։ Բիպաշան ունի երկու քույր՝ Բիդիշա և Բիջոետա։ Փոքր հասակում մաշկի մուգ գույն ունենալու պատճառով նրան համարում էին տգեղ։ Բիպաշան ազատ խոսում է հնդկերեն, անգլերեն և բենգալյան լեզուներով։ Դպրոցական հասակում հետաքրքրված էր բասկետբոլով և երազում էր դառնալ բժիշկ։ Դպրոցից հետո որոշում է զբաղվել առևտրով զբաղվում է հաշվապահությամբ։ Կալկաթայում նա նույնիսկ սկսում է ուսումնասիրել կառավարման հիմունքներ, սակայն դերասանուհու ճակատագիրը փոխվում է հանդիպոլով կալկաթյան հյուրանոցներից մեկում Մեխր Ջեսսին ում նա համարում է իր կնքամայրը։ Արդեն 16 տարեկան հասկուն Բիպաշան հաղթում է Godrej Cinthol Supermodel մրցույթում։ 17 տարեկանում նա մասնակցել է միջազգային մոդելային Ford Supermodel of the world մրցույթին՝ Ֆլորիդայում և զբաղեցրել 3–րդ տեղը։ Նա գովազդել է մասնավորապես Ֆորդ մակնիշի մեքենան և հրավիրվել Նյու Յորք որտեղ հայտնվել է գլխավոր ամսագրերի էջերում։ Բիպաշան կարող էր դառնալ միջազգային թոփ–մոդել, բայց հայրենիքի կարոտը ստիպում է նրան վերադառնալ Հնդկաստան, որտեղ նա շարունակել է նկարահանվել գովազդային հոլովակներում և աշխատել պոդիումի վրա։ Բոլիվուդյան կինոյում նա հայտնել է շատ պատահաբար բայց իր առաջին ֆիլմը («Չար անծանոթը» 2001 թվականի նկարահանված, ռեժիսոր՝ Աբբաս Մաստան) դարձլ է ուղենիշ, իսկ Բիպաշան ստացել է Filmfare մրցանակ լավագույն առաջին դերի համար։ 2014 թվականի հուլիսից դերասանուհին սկսեց նկարահանվել սարսափ ֆիլմում «Alone» նմանակելով արդեն 2007 թ.[1] նկարահանված թայլանդական ֆիլմին, որտեղ դերասանուհին կխաղա սիամական եկվորյակների դերը, որոնցից մեկը մահացել է բաժանման գործողության ընթացքում[2]։

ՏարիՀայերեն անվանում
2001Չար անծանոթը
2002Խորամանկ աղվես
2002Գաղթնիք
2002Վտանգավոր խաղ
2002Իմ սիրելիյի հարսանիքը
2002Գող ոստիկանը
2002Մեղքի զգացումը
2003Երդվում եմ քեզ
2003Մութ կողմի ցանկություն
2003Վտանգիր կյանքի համար
2003Երկիր
2004Ուժեղ ցանկություն
2004Վստահություն
2004Սուրբ թալիսման
2004Արյան կախարդանք
2004Հոգի
2005Սաչին
2005Անհաջողությունների կիզակետում
2005Հոգու առևանգում
2005Ոչ պատահական ծանոթ
2006Սիրո նախազգացում
2006Ոչնչից մի վախեցիր-2
2006Ուրիշ
2006Կոտրված ճակատագիրը
2006Երկրորդ ես
2007Երբ մի կյանքը քիչ է
2007Գոլ խփիր
2008Մրցարշավ
2008Զգուշացեք, գեղեցկուհիներ
2008Այս զույգին ստեղծել է Աստված
2009Ամենայն բարիք։ Զվարճալին սկսվում է
2009Վերջաբան
2010Թևեր
2010Մի պահ
2010Կատաղություն
2011Արատավոր շրջան
2012Կօգնենք ամուսնալուծվել
2012Երրորդ հարթությունը
2012Մրցարշավ 2
2013Ուրվական
2014Եկվորյակներ
2014Արարած
2015Ժամանակից դուրս
2015Մենակություն

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լոնդոնում ամենօրյա լույս տեսնող ասիական թերթը «Eastern Eye» համարել է 2007 թ. Բիպաշային Ասիայի ամենագեղեցիկ կինը, ինչպես նաև ամենացանկալի կինը Ասիայի 2005 թ. — Most Desirable Woman in Asia-ի վարկածով TV channel Zoom TV և կայքի Indiatimes.com, երկրորդ տեղում՝ Միկշատ Մադհուրի,

երրորդ տեղում՝ Պրիանկա Չոպրա և չորրորդ՝ Այշվարիա Ռայ, տասնյակում ընդգրկվել են Շիլլա Շետտի, Կարինա Կաիֆ, Կարինա Կապուր և Լարա Դատտան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Bipasha Basu wraps up first leg of 'Alone'». The Indian Express (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 17. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. «Bipasha Basu to play conjoined twins in 'Alone'». The Indian Express (անգլերեն). 2014 թ․ հունիսի 11. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիպաշա Բասու» հոդվածին։