Դինո Մորեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Դինո Մորեա
DinoMorea.jpg
Ծնվել էդեկտեմբերի 9, 1975(1975-12-09)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԲանդալոր, Հնդկաստան
ԿրթությունClarence High School?, Bangalore Military School? և Սուրբ Ջոզեֆի քոլեջ, Բանգալոր
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
Մասնագիտությունդերասան, մոդել և կինոդերասան
Համատեղ ապրող(ներ)Բիպաշա Բասու

Դինո Մորեա (անգլ.՝ Dino Morea, դեկտեմբերի 9, 1975(1975-12-09)[1], Բանդալոր, Հնդկաստան), նախկին մոդել, իսկ այժմ՝ հնդիկ դերասան, նկարահանվում է Բոլիվուդում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինո Մորեան ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 9-ին Բանգալորում՝ իտալացու և հնդկուհու ընտանիքում[2]։ Դինոն երեք տղաներից միջնեկն է[3]։ Նրա ավագ եղբոր անունը Նիկոլո է, իսկ կրտսերինը՝ Սանտինո։ Մորեան հաճախել է Բանգալորի ռազմական դպրոցը, ապա ավարտել է Սուրբ Ջոզեֆի քոլեջը։ Հաճախել է նաև Քլերենսի ավագ դպրոց։ Առաջին անգամ նրան նկատել են, երբ աշխատում էր որպես մոդել։ Շուտով ապագա դերասանը ստացավ իր առաջին դերը կինոյում։

Դինո Մորեայի դեբյուտը կայացել է Ռինկե Քհանայի հետ ձախողված «Սիրո մեջ լինում է նաև այդպես» ֆիլմում (1999)։ Այնուհետև նա նկարահանվել է հաջող թամիլական «Բանականություն և զգացմունքներ» ֆիլմում (2000), իսկ 2002 թվականին՝ «Առեղծված» սարսափ ֆիլմում և «Մեղքի զգացում» թրիլերում։ Նրա հաջողված աշխատանքներից են նաև «Փոխակերպուկ» (2003), «Ոչինչ մի ասա» (2003), «Արյան կախարդանք» (2004) և «Լքված գործարան» (2009)[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինո Մորեան 1996-2002 թվականներին սիրավեպ է ունեցել դերասանուհի Բիպաշա Բասուի հետ[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Պարգև Անվանակարգ Կինո Հաղթող
2003 Zee Cine մրցանակ Լավագույն զույգ «Գաղտնիք» Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Dino Morea - Biography»։ Oneindia.in։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 11, 2013-ին։ Վերցված է օգոստոսի 30, 2010 
  3. Digital Native (մայիսի 31, 2017)։ «Dino Morea reveals his Kerala Connection»։ The News Minute։ Վերցված է հունվարի 7, 2019 
  4. Jurgen Fauth, Marcy Dermansky։ «Dino Morea»։ About.com։ Վերցված է օգոստոսի 30, 2010 
  5. Goyal Divya (ապրիլի 30, 2016)։ «Bipasha Basu's Ex-Beau Dino Morea Makes an Entrance at the Wedding»։ NDTV Movies։ Վերցված է հունիսի 6, 2016