Բելառուսական գոթիկա
Բնակավայր | |
---|---|
Բելառուսական գոթիկա | |
Երկիր | Բելառուս |
Բելառուսական գոթիկա (բելառուս․՝ беларуская готыка), աղյուսային գոթիկական ճարտարապետության մի տեսակ, որը կառուցված է XV - XVI դարերում (հիմնականում XVI դարի առաջին կեսին)[1] ներկայիս Բելառուսիայի և Արևելյան Լեհաստանի շրջաններում[2]։ Բելառուսական գոթիկան բնութագրվում է գոթական և վերածննդի առանձնահատկությունների ներդաշնակ համադրությամբ, հին ռուսական մոնումենտալ ճարտարապետության ավանդույթներով և ռուս-բյուզանդական ոճի ազդեցությամբ, որոնք հարստացնում և տալիս էին նրա հուշարձաններին յուրահատուկ կոլորիտ և գեղարվեստական արժեք[1]։ Բելառուսական գոթիկային, ինչպես աղյուսային գոթիկային, բնորոշ է մի կողմից`քանդակագործական զարդարանքների բացակայություն, ինչը հնարավոր չէ պատրաստվել աղյուսից, իսկ մյուս կողմից` շարվածքի դեկորատիվ դետալների հարստություն և հարթությունների կառուցվածքայնություն ի հաշիվ կարմիր կամ գլազուրապատ աղյուսների հերթագայության և պատերի կրաքարային սպիտակեցման։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ բելառուսական գոթիկա գաղափարն առաջադրվել է 1920-ական թվականներին, բելառուս արվեստի քննադատ Ն. Ն. Շչեկոտիխինի կողմից իր «Բելառուսական արվեստի պատմության մասին ակնարկներ» աշխատության մեջ[3], նրա աջակիցներից էին Նիկոլայ Կասպերովիչը[4], Ալգե Ռեգինա Յանկյավիչենեն[5], Տամարա Գաբրուսը[6], Ալեքսանդր Կուշնենևիչը[2][7]։ Շչեկոտիխինը, ի տարբերություն նախորդների, լեհ և ռուս գիտնականների, «բելառուսական եկեղեցական գոթիկան» համարում է մեկ ժողովրդի գեղարվեստական ստեղծագործության արդյունքը, և ոչ թե միայն որպես հակառակորդ «ռուս-լեհական կղերա-շովինիստական դիրքերի» առարկայական հիմք և ուշադրությունը կենտրոնացնում է այս մշակութային երևույթի ազգային արմատների վրա[8]։
Իր արվեստի քննադատության հայեցակարգում Ն.Շչեկոտիխինը հավատարիմ մնաց ճարտարապետական ձևերի առաջադիմական զարգացման տեսությանը, որը հիմնված է փոխառված նախատիպի վրա, և արդյունքում ուռճացրել է գերմանական գոթերի ազդեցությունը տեղական տաճարային շինարարության վրա, ինչը բնական էր այն գիտական հասկացություններում, որոնք գերակշռում էին այդ ժամանակաշրջանի եվրոպական արվեստաբանությունում։ Ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գերմանական գոթիկայի ազդեցությունը, իհարկե, նշանակալից էր, բայց ոչ միակը, և, ամենայն հավանականությամբ, իրականացվել է ամրոցաշինության միջոցով։ Ըստ հետազոտողի, բելառուսական գոթիկայի քառաշտարակ ուղղափառ եկեղեցիների առաջացումը իրականացվել է հետևյալ կերպ. Սուրբ Աննայի երկհարկանի եկեղեցու երկաշտարակ ճարտարապետությունը ազդել է ավելի ուշ կառուցված Վիլնյուսի Բերնարդինյան տաճար (ռուս.՝ Костёл Свято́го Франци́ска Ассизского) անկյուններում եռաշտարակ ճարտարապետության վրա, իսկ վերջինս էլ իր հերթին ազդել է Բելառուսի պաշտպանական եկեղեցիների քառամրոց կոմպոզիցիաների ձևավորման վրա, որոնք էլ դարձել են Բելառուսական գոթիկայի ինքնատիպության քվինտէսենցիա։ Ակնհայտ է, որ հետազոտողներն անկյունաքարային են համարվում աշտարակների թվի աստիճանական աճը՝ հաշվի չառնելով այդ շենքերի կառուցման ֆունկցիոնալ առանձնահատկությունը, գեղարվեստական ոճը և ժամանակագրությունը[8]։ Հետազոտության որոշ անճշտությունները Գաբրուսը բացատրում է բելառուսական գոթիկայի թվագրման և հուշարձանների քանակի անբավարար գիտելիքներով[9].:
Հետպատերազմյան շրջանի պատմական և ճարտարապետական մի քանի ուսումնասիրությունները (Յ. Եգորով, Մ. Կացար, Ա. Միտյատին, Վ . Չանթուրիա) հիմնականում շոշափել են բելառուսական գոթական օբյեկտները՝ անտեսելով Վիլնյուսի հուշարձանները, հիմնականում կրկնելով Ն.Շեկոտիխինի կոնցեպցիաները։ 1960-1970-ական թվականներին Լիտվայի Մեծ դքսության գոթական ճարտարապետության ուսումնասիրված հուշարձանների շրջանակը զգալիորեն ընդլայնեց մոսկվացի հետազոտող Ելենա Կվիտնիցկայան և մի շարք լիտվացի հետազոտողներ, ինչպիսիք են Ա. Յանկավեչնան, Վ. Դրեման[8]։
-
Սբ․ Նիկոլայի տաճարը Վիլնյուսում (1382-1387)
-
Բերնարդինյան տաճարը Վիլնյուսում (մոտ1490)
-
Սուրբ Աննայի տաճարը Վիլնուսում (1495-1500)
-
Ֆարա Վիտովտան Կաունաս (մոտ 1400)
Ժամանակակից Բելառուսի տարածքում գոթական ոճով առաջին քարե տաճարները կառուցվել են XV դարում (Վսելյուբում (բելառուս․՝ Уселюб) Սբ․ Հովհաննես Մկրիտչի տաճարը, Իշկոլդի (բելառուս․՝ Ішкалдзь լեհ.՝ Iszkołdź) Սբ. Երրորդություն, Նովոգրուդոկում Բոլոր Սրբերի, Սբ. Պետրոսի և Պավելի եկեղեցիները)։ XV - XVI դարերի սահմանին գոթական տարրերը ներթափանցեցին ուղղափառ եկեղեցաշինություն՝ միահյուսվելով եկեղեցիների ավանդական բյուզանդական եռաչափ կառուցվածքի հետ, որը բնորոշեց տեղական գոթիկայի գեղարվեստական կերպարը և յուրահատկությունը (ամրոց-եկեղեցի Սուպրասլեում, Սինկովիչիում, Մուրովանկայում, Նովոգրուդկայում գտնվող Բորիսլոգլեբբսկայա եկեղեցի)։ Գոթական ճարտարապետական առանձնահատկությունները (սլաքաձև կամարները և ջլաղեղ կամարները) այդ ժամանակ առկա էին Բելառուսի ամրոցաշինական ճարտարապետության մեջ (Միրսկի և Նովոգրուդսկի ամրոցներ)։ 16-րդ դարի 2-րդ քառորդից ի վեր Գոթիկան դարձել է կաթոլիկ տաճարի կառուցման ընդդիմադիր ոճը՝ ընդդեմ «Բարեփոխումներ» շարժման։ Գոթիկայի առավել արտահայտիչ առանձնահատկություններով պահպանված է Գնեզնոյի Սուրբ Միքայել հրեշտակապետաց եկեղեցին (1527)։ XVII դարի սկզբին կաթոլիկ արվեստ մուտք գործեց բարոկկո ոճը, բայց գոթական տարրերը, ինչպիսիք են կոնտրֆորսները, եկեղեցական ճարտարապետության մեջ առկա էին մինչև 17-րդ դարի կեսերը[8]։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարային շենքերը կառուցվել են կարմիր քառակուսի աղյուսներից (աղյուսի միջին չափը 26 - 32 × 13 - 16 × 7 - 9,5 սմ) գոթական որմնադրությանը հատուկ տեխնիկայով (բացառությամբ Մուրովանկայի Մուրովանկայի Կույսի ծննդյան եկեղեցու), որտեղ օգտագործվել է Վերածննդի որմնադրությունը՝ հաջորդաբար մի շարքում մի քանի հրոցներով (անգլ.՝ prod կամ ռուս.՝ в одном ряду нескольких тычков)[2]: Այստեղ շենքերի ծավալները լուծվում են քանդակագործությամբ, գծերի ընդգծմամբ, այստեղ ճարտարապետական դեկորը երկրորդական դեր է խաղում (Իշկոլդ)։ Հիմնական դեկորատիվ տարրերն են կադրավորող պորտալների և պատուհանների բացվածքների շրջանակումը, մի շարք նկարելու որմնախորշերի և արկատուրայի նկարազարդման բազմազանությունը (Բորիսոգլեբսկի եկեղեցի, Նովոգրուդոկ)[1]։ Պատուհանների և դռների բացվածքների համար օգտագործված են սլաքաձև կամարներ՝ փոքր սլաքով բարձրացրած ( Նովոգրուդոկի, Սինկովիչի, Սուպրասլի, Կոդենի[2]։ Հաճախ, բացվածքների և պորտալների վերջավորությունները չէին ունենում գոթիկային հատուկ սլաքաձև տեսք, այլ կիսաշրջանաձև տեսք էին ունենում[1]։
Նավերի բալկաները (ռուս.՝ Травея) ծածկվում էին ջլաղեղ կամարներով և տարբեր կոնֆիգուրացիաներ ունեցող բյուրեղյա կամարներով (հանդիպում է բոլոր հուշարձաններում)։ Պատերի ծանրությունը թեթևացնելու համար օգտագործվաում են հենասյուներ (Նովոգրուդոկ, Սինկովիչի, Կոդեն) ծայրերին pentroof փակ երկսայր տանիքի տորեցները փակվում են սրածայր աքցաններով (հանդիպում է բոլոր հուշարձաններում)[2]։
Բոլոր ուղղափառ եկեղեցիները օգտագործում են այսպես կոչված սրահային բազիլիկայի ճարտարապետական տիպը, որտեղ բոլոր նավերն ունեն նույն բարձրությունը[2]։ Ի լրումն կատարման համեմատական դյուրինությանը, այս տեսակն ավելի շատ համահունչ է ուղղափառ աշխարհընկալմանը և պատարագային պրակտիկային, չնայած Մազովիայի ճարտարապետության համար, որի ազդեցությունն արտահայտիչորեն առկա է այդ հուշարձաններում, սրահային տեսակը գրեթե տարածում չի գտել։ Բայց երբ եկեղեցիների սրահային բազիլիկները, նույնիսկ համեմատաբար ոչ մեծ (երկու կամ երեք ռուս.՝ Прясло), ենթակա են երկարաձգված-առանցքային տարածական կազմակերպման սկզբունքին, ապա ուղղափառ եկեղեցիներում սրահը կառուցվում է որպես կենտրոնական տարածք[2]։
Կաթոլիկ եկեղեցիներին բնորոշ էին հետեւյալ տեսակների տաճարներտ` եռանավ անաշտարակ (Իշկոլդի, Իվիեի եկեղեցիները), միասյուն անաշտարակ (Վսելյուբի եկեղեցի) միանավ միաաշտարակ (Գնեզնոյի Սբ Միքայել եկեղեցի, Դերեվնայայի եկեղեցի)[1]։ Հիմնական ֆասադում զանգակատուն-աշտարակներով միանավ տաճարները իրենցից ներկայացնում են մոնումենտալ և կոմպակտ ծավալներ՝ ամրացված հենասյուներով, որպես կոնտրաստ կիրառվում են բարձր, յարուսային ուղղահայաց աշտարակներ՝ կառույցին տալով դինամիկ ասիմետրիայի առանձնահատկություններ[1]։
Մազովիայի ճարտարապետության նշանակալի ազդեցությունը բելառուսական գոթիկայի վրա վկայում են մի շարք բնորոշ նշաններ` շինարարական հնարքներ։ Մազովյան ճարտարապետությունը բնութագրվում է կիսաշրջանաձև խորշի մեջ զույգված խորշերի պատերի արտաքին մակերևույթի ձևավորման օգտագործմամբ։ Ընդ որում, խորշի ներքին մակերեսը սպիտակեցվում է, իսկ դրա սահմաններից այն կողմ `աղյուսով չսվաղված պատն է, որի շնորհիվ ստեղծում է կարմիրի և սպիտակի վառ հակադրություն, որը կիրառվել է Սինկովիչիում, Մուրովանկայում և այլ հուշարձաններում։ Մազովիայում, բացի այդ, օգտագործվում է ռուս.՝ поребрик (ճակատի վահանը Պլոցկի տաճարում)։ Նմանատիպ դետալ կա Մուրովանկայի ամրոց եկեղեցու ցոկոլային մասում։ Լոմժայում Սբ․ Միքայել մայր տաճարը (լեհ.՝ Katedra św. Michała Archanioła w Łomży) ունի ներվյուրիի մեծ պատկեր կենտրոնական նավի մեջ, և ավելի փոքր կողայիններում, որը թույլ է տալիս զուգահեռ անցկացնել Մուրովանկայի տաճարի սվոդների կառուցվածքների հետ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Готыка. Беларуская энцыклапедыя: У 18 т. Т. 5: Гальцы — Дагон / Рэдкал.: Г. П. Пашкоў і інш. — Мн.: БелЭн, 1997. 1997. — 576 с.: іл. ISBN 985-11-0090-0(т.5), ISBN 985-11-0035-8
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Хоряк А. П. ВОСТОЧНОХРИСТИАНСКОЕ ХРАМОСТРОИТЕЛЬСТВО БЕЛАРУСИ ПЕРВОЙ ТРЕТИ XVI В. ВЛИЯНИЕ ЗАПАДНОЕВРОПЕЙСКОГО ЗОДЧЕСТВА И ТРАНСФОРМАЦИЯ ТРАДИЦИЙ. «Сообщения Национального художественного музея Республики Беларусь», выпуск 6, 2005. Мн., «Белпринт», 2007, стр. 233-243.(չաշխատող հղում)
- ↑ Шчакаціхін М. Нарысы з гісторыі беларускага мастацтваю / Репринт. изд. 1928 г. — Мн., 1993. — С. 242—270
- ↑ Касьпяровіч М. Беларуская архітэктура. — Віцебск, 1925. — С. 25-30, 52.
- ↑ Янкявічэне А. С. Самабытныя рысы беларускай готыкі //Помнікі гісторыі і культуры Беларусі. 1974. № 1 (17). — С. 1-21
- ↑ Габрусь Т. В. Што такое беларуская готыка? //Мастацтва. 1997. № 9. — С. 58-64
- ↑ Кушнярэвіч А. М. Ініцыіруем паняцце «Готыка Вялікага княства Літоўскага» //Мастацтва. 1997. № 9. — С. 65-66
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Габрусь Тамара Віктараўна «Саборы помняць усё. Готыка і рэнесанс у сакральным дойлідстве Беларусі Արխիվացված 2021-03-05 Wayback Machine» (фота У. А. Багадановіча і з асабістага архіва Т. В. Габрусь). Мінск. «Беларусь», 2007 г. 167 с. ISBN 978-985-01-0714-5.
- ↑ Ирина ЧЕБАН. НИКОЛАЙ ЩЕКАТИХИН — ЗНАКОВАЯ ФИГУРА В БЕЛОРУССКОМ ИСКУССТВОВЕДЕНИИ. Издательство Белорусская энциклопедия им. Петруся Бровки, Минск
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шчакаціхін М. Нарысы з гісторыі беларускага мастацтва. /Репринт. изд. 1928 г. — Мн.,1993. — С. 242—270.
- Габрусь Тамара Віктараўна. «Саборы помняць усё. Готыка і рэнесанс у сакральным дойлідстве Беларусі». Мінск, «Беларусь», 2007 г. 167 с. ISBN 978-985-01-1714-5.
- Кушнярэвіч А. М. Культавае дойлідства Беларусі XIII—XVI стст. — Мн. 1993.
- Квитницкая Е. Д. Малоизвестные зальные сооружения Белоруссии XV — начала XVI в. //Архитектурное наследство. — М., 1967. Т. 16.
- Янкявічэне А. С. Самабытныя рысы беларускай готыкі //Помнікі гісторыі і культуры Беларусі. 1974. № 1 (17).
- Баравы Р. В. Невядомы помнікбеларускай готыкі. //Помнікі гісторыі і культуры Беларусі. — 1987, № 2. — С. 20-24.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nigel Roberts, Belarus, p. 185 (google books)
- Rainer Lindner, Historiker und Herrschaft: Nationsbildung und Geschichtspolitik in Weißrußland im 19. und 20. Jahrhundert, Verlag Oldenbourg 1999, ISBN 3-486-56455-2, S. 256, II. Nation und Geschichte im Stalinismus → 3. Rivalität der Mythen
- Archives of Belarus, Church Architecture Արխիվացված 2015-12-22 Wayback Machine
- Беларуская готыка ў пабудове культавых будынкаў XV—XVI стст. Արխիվացված 2020-02-21 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բելառուսական գոթիկա կատեգորիայում։ |
|