Լոմժա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Լոմժա
Łomża
Դրոշ Զինանշան
Flaga Łomża.svg POL Łomża COA.svg

Panorama Łomży 2008.jpg
Լոմժայի համայնապատկերը հյուսիս-արևելքից
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՂեկավարՄարիուս Խշանովսկի
Մակերես33 կմ²
ԲԾՄ95±1 մետր
Բնակչություն62 779[1] մարդ
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2
Ավտոմոբիլային կոդBL
Պաշտոնական կայքlomza.pl
##Լոմժա (Լեհաստան)
Red pog.png

Լոմժա (/ˈwɒmʒə/; իդիշ՝ Lomzhe, գերմ.՝ Lumbsee), Վարշավայից մոտ 150 կմ դեպի հյուսիս-արևելք, իսկ Բելոստոկից 80 կմ դեպի արևմուտք ընկած քաղաք հյուսիսարևմտյան Լեհաստանում: Գտնվում է Նարև գետի ափին և 1999 թվականից համարվում է Պոդլասկիե Պրովինսի մաս: 1975-1998 թթ. այն եղել է Լոմժա նահանգի մայրաքաղաքը: Այժմ այն Լոմժայի Կոմսության մայրաքաղաքն է, իսկ 1925 թվականից եղել է Լոմժայի կաթոլիկ թեմի նստավայրը:

Լոմժան արևելյան Մազովիայի տնտեսական, կրթական և մշակութային հիմնական կենտրոններից է, ինչպես նաև Պոդլաշյե Վոյվոդշիփի (վարչատարածքային միավոր) երեք գլխավոր քաղաքներից մեկը ( Բելոստոկի և Սուվալկիի հետ միասին): Լոմժա համանունն է կրում նաև Բնության հատուկ պահպանվող տարածք համարվող Լոմժա բնապահպանական այգին: Այս քաղաքում է գտնվում Լոմժա գարեջրատունը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Միքայել Հրեշտակապետ տաճար

Լոմժան հիմնադրվել է 10-րդ դարում նեկայումս գոյություն ունեցող Ստարա Լոմժա (Հին Լոմժա) գյուղի տարածքում։ Այն առաջին անգամ հիշատակվել է 14-րդ դարի պաշտոնական արձանագրություններում։ Լոմժան իր տեղական ինքնավարության իրավունքները ստացել է 1416թ․-ին և 16-րդ դարի կեսերին դարձել քաղաքական և տնտեսական նշանավոր կենտրոն[2][3]: Լոմժան եղել է լոմժա Լենդի մայրաքաղաք, արքայական քաղաք Լեհաստանում, ինչպես նաև մինչև 1795թ․-ին իր անկախության ընդունումը եղել է Լեհաստանի Թագավորությունում գտնվող Մազովյան Վոյվոդշիփի վարչական միավոր (Երկիր (Լեհաստան)։

Լեհաստանի դուքս Բոլեսլավ 4-րդ Գանգրահերը 12-րդ դարում այնտեղ մի պալատ է կառուցել։ 1444թ․-ին քաղաքն ազատվեց Նարև գետի անցակետային ծախսերից, որն էլ հիմք հանդիսացավ դրա հետագա զարգացման հաամար։ 16-րդ դարում Սիգիզմունդ II Օգոստոս թաագվորը Լոմժային հնարավորություն տվեց տարին երեք անգամ մեծ տոնավաճառներ կազմակերպել, ինչպես Վարշավայում և Պլոցկում էր լինում։ 1614թ.-ին Հիսուսի Միաբանության անդամները հիմնադրեցին Հիսուսյանների Քոլեջ, որը՝ որպես Լեհաստանի ներկայիս հանրակրթական ավագ դպրոց, երկրի ամենահին ավագ դպրոցներից է։ 1618թ․-ին խոշոր հրդեհը կործանեց քաղաքի մեծ մասը, իսկ վեց տարի անց համաճարակի պատճառով մահացավ 5021 մարդ՝ հանգեցնելով բնակչության կտրուկ նվազման։ Մի շարք աղետներ (այդ թվում՝ Շվեդական ներխուժումը և Կազակական արշավանքները) քաղաքի կործանման պատճառ դարձան[2][3]:

Լեհաստանի Բաժանումների արդյունքում 1795թ․-ին Լոմժան միացավ Պրուսիային։ 1807թ.-ին այն միացավ Վարշավայի դքսությանը: 1815թ.-ին Լոմժան միացավ Լեհական թագավորությանը, որը 1902թ.-ին ստիպողաբար դարձավ Ռուսական Կայսրության մաս:

Ստարի Ռինեկ (Հին Շուկայի հրապարակ), 1912թ.

1892թ.-ին Կիլինովսկի ընտանիքի մի քանի անդամներ իրենց ապրուստը վաստակում էին՝ առանց անձնագրի մնացած և աղքատության մատնված ռուսներին օգնելով ստվարախիտ անտառի միջով հասնել Գերմանիա: Անտառի՝ համեմատաբար ավելի ստվարախիտ մասին հասնելուն պես, Կիլինովսկի ընտանիքը սպանում էր նրանց: Մյուս առաջնորդները, անտառի այդ հատվածներում տեսնելով թաքցրած դիակները, տեղեկացնում են իշխանություններին: Կիլինովսկի ընտանիքը մահվան է դատապարտվում[4]:

1919-1921թթ.-ին տեղի ունեցած Լեհ-Սովետական պատերազմի ընթացքում Վարշավայի ճակատամարտի ժամանակ Լոմժան պարտության մատնեց ռուսական բանակին: 1920թ.-ի օգոստոսի 15-ին սովետական Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի գեներալ Ավգուստ Կորկը, նախքան դեպի արևելք նահանջելը, գեներալ Լեոնարդ Սկերսկիի ղեկավարած բանակի դեմ քաղաքը պաշտպանելու մի անհաջող փորձ արեց[5]:

1939թ.-ի սեպտեմբերին Լոմժայի ճակատամարտի ժամանակ, միաժամանակ և՛ սովետական բանակի, և՛ գերմանացիների գրոհման ընթացքում Լոմժան մեծ վնասներ կրեց նացիստների կողմից, հետո անցավ Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակին[6]: Լոմժան մնաց սովետական տիրապետության տակ մինչև Բարբարոսա (ռազմական գործողություն) օպերացիան: 1941թ.-ի հունիսին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիստները գրավեցին Լոմժան[7]: Ռուսական բանակը պատասխան հարվածներ հասցրեց ընդդեմ նացիստական հարձակումների և 1944թ.-ի սեպտեմբերի 13-ին հաջողությամբ գրավեց Լոմժան[8]:

1946-1947թթ.-ի ընթացքում վերակառուցվեց քաղաքի ամենահին մասը: Նոր կառույցներ հայտնվեցին այնպիսի արդյունաբերական գործարանների կողքին, ինչպիսիք են Լոմժայի բամբակի և կահույքի գործարանները, օսլա արտադրող «ՊԻՊԻԻՍԸ», ինչպես նաև համայնքային ջերմաէլեկտրակայանը: Այս ժամանակաշրջանում հիմնադրվեց նաև քաղաքի տրանզիտային համակարգը: Մինչև 1970-ականների սկիզբը քաղաքի բնակչությունն արդեն հասել էր 30.000-ի[9]:

Հրեական համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոմժայում հրեաների բնակության վերաբերյալ հիշատակությունները պատկանում են 1494թ.-ին: 1808թ.-ին քաղաքում պաշտոնապես ապրում էր 157 հրեա: 1881թ.-ին Ռաբբի Էլիեզեր-Սիմչա Ռաբինովիչի նախաձեռնությամբ այնտեղ մի հսկայական քարե Սինագոգ կառուցվեց: Հենրիկ Մարկոնիի կողմից նախագծված Մեծ Սինագոգը (Լոմժա) դարձավ Սիոնիզմի կենտրոնը[2]: 1931թ.-ին քաղաքում արդեն ապրում էր 8,912 հրեա բնակիչ:

Մեծ Սինագոգ (Լոմժա)

Առաջին համաշխարհային պատերազմը շատ ծանր էր Լոմժայի հրեա համայնքի համար, քանի որ այն գերմանական զորքերի դեմ կռվելու գլխավոր կետն էր[10][11][12][13][14]: 1915թ.-ին Հրեաների Օժանդակության կազմակերպության հաշվարկներով պատերազմի պատճառով 22.000 հրեա մնացել էր անտուն[15]: 1936թ.-ի փետրվարին Կաշրութ կենդանիների մորթը (շխիտա) արգելվեց Պոզնանում, նաև առաջարկ կար այդ արգելքը տարածել ամբողջ Լեհաստանում: Պոզնանի հրեաները միասնական կերպով որոշեցին միս չուտել, քանի որ արգելվել էր կաշերային մսի օգտագործումը: Հայմ Էբստայնը՝ Լոմժայի հրեական համայնքի նախագահը, Լեհաստանում ընդունված այդ նոր օրենքի պատճառով ինքնասպանություն գործեց[16]:

1941թ.-ի հոկտեմբերի 29-ին նացիստական զորքերը 1000 հրեացիների ստիպեցին խրամատներում ծնկի գալ ու բոլորին գնդացիրներով սպանեցին[17]: Նացիստները սպանում էին ընտանիքների՝ չխնայելով ընտանիքի անդամներից որևէ մեկի կյանքը[18]:

1941թ.-ի օգոստոսի 12-ին Հին Շուկայի Հրապարակի (Ստարի Ռինեկ) հարևանությամբ Լոմժա Գետո ստեղծվեց: Հերման Շափերի գլխավորությամբ Նացիստական մահվան դաատպարտող ջոկատը ( Einsatzkommando) մի քանի օր անց մասսայական սպանություն իրականացրեց ենթադրյալ սովետական աշխատակիցների նկատմամբ: Շրջակա գյուղերից ու քաղաքներից՝ Յեդվաբնեից, Ստավիսկիից, Պյենտնիցայից, Ռոտկիից, Վիզնայից, Լոմժայից և այլ վայրերից Լոմժա Գետոյում հավաքված հրեաների թիվը 10․000-18․000 էր: Ավելի քան երկու հազար մարդ սպանվեց քաղաքին կից Գելչին անտառում: Շատ հրեաներ մահացան թերսնման պատճառով կամ այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են Դիզենտերիան և Բծավոր տիֆը: Իսկ հրեաների մյուս մասն էլ տեղափոխվեց Օսվենցիմ: Լոմժայի սինագոգը կործանվեց: Գետոն 1942թ.-ի նոյեմբերի 1-ի վերջնական տեղահանությամբ լուծարվեց[2][3][19][20]: Հրեաներից շատ քչերը ողջ մնացին Հոլոքոստից հետո. որոշները ապաստան գտան լեհական կաթոլիկ ընտանիքներում: 1944թ.-ի վերջին ռուսական բանակը կրկին գրավեց տարածքը: Ղրիմի կոնֆերանսից (1945) հետո ռուսները Լեհաստանին վերադարձրին տարածքը, որի բնաչության թիվը նվազել էր՝ դառնալով 12․500. նրանցից և ոչ մեկը հրեա չէր[21][22]:

Քաղաքում մնացած միակ բանը, որ հիշեցնում է հրեաների մասին, հրեական գերեզմանոցն է[23]: 1999թ.-ին գերեզմանոցը վերականգնելու նպատակով պաշտոնապես հիմնադրվեց Լոմժա-հրեական Գերեզմանատան հիմնադրամը՝ այնտեղ հանգչողներին հարգանք տուրք մատուցելու, ինչպես նաև լեհ-հրեական հարաբերությունները բարելավելու համար[23]: Լոմժան հայտարարեց, որ հրեական գերեզմանատունը պատմական տարածք է և, որ դրան հասցված յուրաքանչյուր վնաս կպատժվի համաձայն Պատմական վայրերի պահպանման մասին օրենքի[23]: Քաղաքը նաև որոշում կայացրեց դռներ և տանիք տեղադրել գերեզմանատներից մեկում[23]:

1997թ.-ին Լոմժայի տներից մեկում Երկրորդ Համաշխարհային Պատերազմից մնացած Թորա (գիրք) հայտնաբերվեց[21]: Գիրքը հայտնաբերվեց այն ժամանակ, երբ տունը քանդվում էր՝ նոր կառույց շինելու համար[21]: Թորան գնեց ԱՄՆ-ի Իլինոյս նահանգից Ջերալդ Բենդեր անունով մի մարդ, որի հայրը ծնվել ու մեծացել էր Լոմժայում[21]: Բենդերն այն գնեց, որ նվիրաբերի Սինագոգին[21]:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագրություն Ընդհանուր Կանայք % Տղամարդիկ %
Լոմժայի բնակչությունը 63,036 32,652 51.8 30,384 48.2
Բնակչության խտությունը
(մարդիկ/կմ²)
1,929.5 999.4/կմ² 930.0/կմ²

Լոմժան իր 63․036 բնակչով Պոդլասկիե Վոկվոդշիփի երրորդ ամենամեծ քաղաքն է: 2006թ.-ի վերջին բնակչության թվում դրական աճ նկատվեց, սակայն արտագաղթի ցուցանիշը բարձր էր[24]: 2008թ.-ի մայիսին գործազրկության ցուացնիշը 10․2% էր[25]: Ըստ 2006թ.-ի ցուցանիշների[24]՝ յուրաքանչյուր բնակչի միջին եկամուտը կազմում էր 2․942․31 զլոտի[24]:

Լոմժայի պատմական բնակչություն, 1808-1931 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական բնակչությունը՝ կապույտով: Հրեական հավատքին պատկանող լեհերի թիվը՝ կանաչով[2]:

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչների մեծ մասը կաթոլիկ է, սակայն դարերի ընթացքում բացի կաթոլիկներից այնտեղ բնակություն են հաստատել նաև այլ կրոնների հետևորդներ: Լոմժայի գերեզմանատներում հրեական և Բողոքական եկեղեցուն պատկանող գերեզմանաքարեր են հայտնաբերվել, մասնավորապես հրեական երկու քանդված գերեզամնոցներում:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոմժայում կրթական կյանքին վերաբերող հիշատակությունները պատկանում են 15-րդ դարին, երբ հիմնադրվեց առաջին ծխական դպրոցը: 1614թ.-ին Հիսուսի Միաբանության անդամները հիմնադրեցին քոլեջ, որի ծխական քահանաներից մեկը Էնդրյու Բոբոլան էր:

Ներկայումս Լոմժայում գործում է պետական և մասնավոր դպրոցների ճկուն համակարգ: Քաղաքում գործում են յոթ հիմնական դպրոց, տասը միջնակարգ դպրոց, վեց համալսարան և երկու արվեստի դպրոց:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոմժայի գինու գործարան

Լոմժայի տնտեսության մեջ մեծ դեր ունի քաղաքի բնական միջավայրը՝ իր գյուղատնտեսական և անտառաբուծական արդյունաբերություններով: Տնտեսությունը բարենպաստ վիճակում է իր բոլոր ճյուղերում՝ սննդի արդյունաբերություն, գինեգործություն, էլեկտրաէներգիա, շինանյութերի ու կահույքի արտադրություն, գյուղմթերքի արտադրություն և մշակում, ինչպես նաև զբոսաշրջություն և ագրոտուրիզմ: Նույնիսկ ամենամեծ գործարաններում աշխատում է 1000-ից քիչ աշխատող, չնայած, որ մի շարք ընկերություններ դասված են Պոդլաշյեի թոփ հարյուր ձեռնարկատիրությունների շարքում[26]: Դրանց թվում են Լոմժայի գինու գործարանը, Ապակիների գործարանը (DOMEL), Լոմժայի կահույքի գործարանը, Պաստառագործական ընկերրոթյունը (FARGOTEX), Կոնրադը (գյուղացիական կենդանիների ներմուծող), Լոմժայի կահույքի գործարանը, Օսլայի գօրծարանը (PEPEES): Քաղաքը նաև գրանցված է Գյուղատնտեսության վերակազմակերպման և արդիականացման Պոդլաշյեի գործակալությունում:

2007թ.-ի վերջին Լոմժայում կայուն աշխատանք ունեցող մարդկանց թիվը 13,408 էր, որոնցից 7,170-ը կանայք էին[27], բայց 2009թ.-ի դրությամբ գործազրկությունը շարունակում էր համեմատաբար բարձր մակարդակում մնալ: Մինչև 2008թ.-ի վերջ գրանցված բիզնեսների թիվը 6,280 էր, որոնցից 6.280-ը անահտ ձեռներեցներին էին պատկանում[27]:

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոմժայում սպաորտային կյանքը սկսվել է 19-րդ դարի վերջից, երբ 1897թ.-ին կազմակերպվում էին առաջին սիրողական ձիավազքերը: Երկու տարի անց հիմնադրվեց Լոմժայի Թիավարական կազմակերպությունը, որը սկսեց գործունեություն ծավալել 1902թ.-ի հունվարի 26-ից:

Առաջին ֆուտբոլային ակումբը, որը ներկայիս հայտնի «ԷԼԿԱԷՍ Լոմժա»-ն է, հիմնադրվել է 1926թ.-ի ապրիլի 16-ին: Այս ակումբը քաղաքի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբն է, որը 1930-ականներին, 1940-ականներին և 2000-ականներին խաղացել է Լեհաստանի առաջին ֆուտբոլային լիգայում:

Քաղաքում կան նաև մի շարք այլ սպորտային ակումբներ՝ վոլեյբոլ, բասկետբոլ, աթլետիկա և մարտարվեստ: 1998թ.-ին ազգային և միջազգային սպորտային իրադարձությունների համար սպորտային փակ մարզադաշտ բացվեց:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Central Statistical Office (Poland): Population of cities in Podlaskie Voivodeship
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Qiryat Tiv'on, "Łomża from its beginnings," translated from Hebrew by Stan Goodman, original published by Pinkas haKehilot branch of Yad Vashem
  3. 3,0 3,1 3,2 Marian Bagiński, Ph.D., "A Different View on the Łomża Region," published by PolishNews.com, 2010
  4. "Slain by Trusted Guides: Poor Russian Emigrants Killed in the Forest Depths". The Washington Post. November 11, 1892. p. 1.
  5. Zamoyski Adam (2008)։ Warsaw 1920 Lenin's failed conquest of Europe։ Harpercollins Pub Limited։ ISBN 9780007225521 
  6. Shapiro, Chaim. "Go, My Son: A Young Jewish Refugee's Story of Survival". New York: Feldheim, 1989.
  7. "The Russo-German War Today". The Baltimore Sun. June 25, 1941. p. 3.
  8. "Narew River Line in Poland Cracks: Reds Also Advance To Within 50 Miles Of Yugoslavia". Associated Press. The Baltimore Sun. September 6, 1944. p. 1.
  9. «Liczba mieszkańców Łomży, world-gazetteer.com»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-15-ին 
  10. "Million Men Battle: Over a Front of Eighty Miles Russians and Germans Meet". The Washington Post. March 12, 1915. p. 2.
  11. "Russians Rolled Back: Defeated Again in East Prussia, Declare Berlin Reports". The Washington Post. April 1, 1915. p. 11.
  12. "Berlin Reports Gains". The Baltimore Sun. May 5, 1915. p. 2.
  13. "Great Battle Begun for Warsaw: Forts of City Now Under Fire: Teutons Attack Fortresses of Lomza, Ostrolenka and Ivangorod". The Washington Post. August 5, 1915. p. 1.
  14. "Lomza Offensive Menaces: May Threaten Bialystok and Brest-Litovsk, Says Correspondent". The New York Times. August 7, 1915. p. 2.
  15. "Jews' Sufferings Grow: Aid Society Estimates the Number of Homeless at 100,000". The New York Times. June 5, 1915. p. 18.
  16. "Polish Jews Pray to Retain Customs". The New York Times. February 21, 1936. p. 9.
  17. "Jews Machine-gunned". Associated Press. The Washington Post. October 30, 1941. p. 3.
  18. "2,500 Poles Executed: Mass Executions in Lomza and Bialystok Reported". The New York Times. November 14, 1943. p. 3.
  19. Edelheit Hershel, Edelheit Abraham J. (1991)։ A World in Turmoil An Integrated Chronology of the Holocaust and World War II։ Greenwood Publishing Group։ էջ 216։ ISBN 978-0-313-28218-8 
  20. 21,0 21,1 21,2 21,3 21,4 Wertheimer, Gila (October 8, 1998). "Hidden Torah to be given new life". Chicago Jewish Star (Skokie, Illinois, USA). p. 1.
  21. Grant, Linda (November 8, 1998). "Poland's Promise: Writer Returns to Birthplace of Her Father, a Polish Jew, to Learn of Her Homeland". The Guardian. Pittsburgh Post-Gazette. p. F1.
  22. 23,0 23,1 23,2 23,3 Namm, Leissah (March 18, 2000). "Rekindling Jewish Sparks: Descendants of Polish Jewish families protect memories and embrace future". Jewish News of Greater Phoenix (Phoenix, Arizona, USA). p. 10.
  23. 24,0 24,1 24,2 Central Statistical Office, Poland - data of 2007 year Archived September 23, 2012, at the Wayback Machine.
  24. County Labour Bureau in Łomża: Statistics of the local job market Archived September 21, 2013, at the Wayback Machine.
  25. "Raport o sytuacji społeczno-gospodarczej miasta Łomża," Urząd Miejski w Łomży, November 2006 (77 pages)
  26. 27,0 27,1 Bank Danych Regionalnych Głównego Urzędu Statystycznego, Łomża