Սուրբ Միքայելի եկեղեցի (Սինկովիչի)
Սուրբ Միքայելի եկեղեցի բելառուս․՝ Царква Святога Міхаіла, Сынкавічы | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և ուղղափառ տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Q4447964? |
Դավանանք | ուղղափառություն և Belarusian Orthodox Church? |
Թեմ | Grodno and Vawkavysk eparchy? |
Ժառանգության կարգավիճակ | Բելառուսի մշակութային ժառանգություն |
Անվանված | Միքայել Հրեշտակապետ |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն և Բելառուսական գոթիկա |
Շինանյութ | աղյուս |
![]() | |
![]() | |
Սուրբ Միքայել Հրեշտակապետի եկեղեցի (Միխայլովյան եկեղեցի), եկեղեցի Սինկովիչի գյուղում, ամենավաղ շրջանի գոթական ուղղափառ եկեղեցիներից մեկը Բելոռուսիայում։
Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին գտնվում է Բելառուսի հանրապետության Գրոդնոյի մարզի Զելևենսկի շրջանի Սինկովիչի գյուղի հյուսիսային ծայրամասում, Սլոնիմից 15 կմ արևմուտք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունի լեգենդ, որ Սինկովիչի եկեղեցին հիմնադրել է մեծ իշխան Վիտովտը, ի նշան երախտագիտության, որ տեղական անտառներում նա պատսպարվել է Յագայլոյի հալածանքներից։ Ժամանակակից արվեստագետների և ճարտարապետության պատմաբանների կարծիքները համընկնում են որ եկեղեցին կառուցվել է 16-րդ դարի սկզբին, հավանաբար Լիտվական մեծ հետման Կոնստանտին Օստրոժսկու միջոցներով, ով Վիլնյուսում հիմնադրել է նմանատիպ Սուրբ Երրորդության և Պրեչիստենյան եկեղեցիները։ Սակայն վերջին ռեստավրացիոն աշխատանքները բացահայտեցին որ շինությունը կառուցվել է 1320 թվականին, իսկ 1407 թվականին այն օծվել է իխան Վիտովտի ներկայությամբ, որը վերակառուցել է կիսավեր ամրոցն ու եկեղեցին[1]։
1880-1881 թվականին փոխարինվեց տանիքը, կառուցվեց նարտեքսը և ապսիդի վրայի գմբեթը, ապամոնտաժվում է եկեղեցու կենտրոնական մասի գմբեթը։ 1891 թվականին եկեղեցու դիմաց կառուցվում է աղյուսե երկհարկանի քառակողմ զանգակատունը, որը վերակառուցվել է 2007 թվականին։ 1926 թվականին եկեղեցին Ալբերտինոյում (Սլոնիմ) դարձավ ճիզվիտական առաքելության մասնաճյուղը և 1988-1990 թվականներին եկեղեցին վերաբացվեց որպես ուղղափառ։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիսանում է Լիտվական մեծ իշխանության վաղ գոթական վերածննդի շրջանի մշակութային-պաշտամունքային հուշարձան ամրոց- եկեղեցիներից մեկը։ Ընդհանուր առմամբ հիշեցնում է հին ռուսական քառասյուն խաչա-գմբեթային եկեղեցի։ Ծավալային-տարածական կառուցվածքով այն համարվում է եռանավ քառասյուն բազիլիկ վերածննդի ճակատային պատով եկեղեցի։
Եռապսիդ եկեղեցին ունի շեղանկի ուղղանկյան տեսք, կողապաշտպան քառանկյուն պաշտպանական աշտարակներով, ութանիստ գլխավոր ճակատով և շրջանաձև ետնամասով։ Քիվային մասով անցնում է կլոր հրակնատների գոտին և կամարային կախովի հրակնատները։ Բարձր երկթեք կտուրը գլխանիստի մասում փակված էր հզոր սուրանկյուն վահաններով, որը զարդարված է սվաղված կամարակապ հարկաշարերով։ Որմնախորշերը սպիտակեցված էին, ինչը կարմիր աղյուսաշարի ֆոնին ստեղծել էր ակտիվ գուներանգ։
Տաճարի դահլիճը չորս ութանիստ սյուներով բաժանված էր երեք մասի, որոնք ծածկված էին խաչաձև կամարներով և դեկորատիվ գոթական կամարաջղերով։ Կենտրոնական և հյուսիսային ապսիդները ծածկված էին խաչաձև կամարներով, իսկ հարավայինը` աստղաձև։ Սվաղված պատերը բաժանված էին որմասյուներով, որոնք միավորված են սյունաշար կամարներով։ Աշտարակի ոլորասանդուղքները միացնում են դահլիճը վերնահարկի հետ, որտեղ տեղակայված էր եկեղեցու պաշտպանական հարկաշարերը։
Ժամանակակից վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի դրությամբ պետությունը միջոցներ չի հատկացնում եկեղեցու ռեստավրացիայի և ներքին հարդարման նպատակով, այդ պատճառով էլ եկեղեցու վանահայր հայր Արսենին (Անանկո)[2] ծխական համայնքի միջոցներով ձեռք բերեց կապույտ յուղաներկ, որով էլ ներկվեց շինությունը[2]։ 2012-2013 թվականներին հետագա վերակառուցման նպատակով եկեղեցու ներսի կապույտ ներկը մաքրվեց։ Այդ աշխատանքները ղեկավարում էր հայտնի բելոռուս նկարիչ-վերականգնող Ալես Պուշկինը։ Ներկերի տակ հայտնաբերվեց 16-րդ դարի գրաքարային նկարներ[3] և 1872 թվականի որմնանկարներ[4]։ Ներկը հեռացնելուց հետո Ալես Պուշկինը կսվաղի պատերը և առաստաղը, որից հետո այդ հատվածները կնկարազարդի որմնանկարներով[4]։
Սրբավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիրամոր հիշատակի սրբապատկեր[5]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Лаврецкий, Г. А. Граффити храма в Сынковичах. Проблема датировки // Архитектура : сборник научных трудов. – 2018. – Вып. 11. – С. 12-16.
- ↑ 2,0 2,1 Polly։ «В храм за чудом»։ Новости и события Гродно. Газета Вечерний Гродно (ru-ru)։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-07-ին։ Վերցված է 2018-05-07
- ↑ «На стенах Сынковичского храма обнаружены граффити 16 века | Minds.by» (անգլերեն)։ minds.by։ Վերցված է 2018-05-07
- ↑ 4,0 4,1 «В Сынковичской церкви реставраторы пытаются добраться до стен 15 века»։ TUT.BY (ru-RU)։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-07-ին։ Վերցված է 2018-05-07
- ↑ «В белорусской деревне Сынковичи отпразднуют память иконы Божией Матери «Всецарица»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-21-ին։ Վերցված է 2019-05-12
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кулагін А. М. Праваслаўныя храмы Беларусі. Мн, 2007.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сынковичи
- Сынковичи
- Церковь-крепость Святого Михаила на allcastle.info
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Միքայելի եկեղեցի (Սինկովիչի) կատեգորիայում։ |