Նավահրուդակի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն

Novogrudok ruin.jpg

Նավահրուդակի ամրոց (բելառուս․՝ Навагрудскі замак, լիտ.՝ Naugarduko pilis, լեհ.՝ Zamek w Nowogródku), Լիտվայի մեծ իշխանության առանցքային պաշտպանական կառույցներից մեկը, որը լեհ պատմիչ Մացեյ Ստրիկովսկու աշխատության մեջ հիշատակվում է որպես Լիտվայի արքա Մինդաուգասի թագադրության, հետագայում՝ նաև հուղարկավորության վայր[1][2][3][4]:

Ըստ պատմական աղբյուրների վկայության՝ 14-րդ դարի սկզբներին Նավահրուդակում եղել է աղյուսաշեն կամ քարաշեն մի աշտարակ, որը Կամենեցի և համանման այլ աշտարակների հետ պաշտպանական մի գիծ է կազմել: 1314 թվականին տևտոնյան օրդենի ասպետները, Հայնրիխ ֆոն Պլյոցկեի հրամանատարությամբ, գրոհել են ամրոցը և թեև չեն կարողացել գրավել, բայց բավականին մեծ վնաս են պատճառել ամրություններին: 16-րդ դարում էլ պաշտպանական այս կառույցը ենթարկվել է Ղրիմի թաթարների հարձակմանը:

Վիտաուտաս Մեծի օրոք ամրոցում չորս նոր աշտարակներ են ավելացվել արդեն եղած ամրություններին: 17-րդ դարում գլխավոր ամրոցն ունեցել է յոթ աշտարակ:

Ռուս-լեհական պատերազմի ժամանակ (1654–1667) ռուսական զորքերը երկու անգամ պաշարել ու գրավել են Նավահրուդակը: Ամրոցին նոր ավերածություններ են պատճառել շվեդները (1706 թվականին՝ Հյուսիսային մեծ պատերազմի ժամանակ): Ամրոցի հետագա ավերումը կանխելու նպատակով 1920-ական թվականներին որոշ միջոցներ են ձեռք առնվել: Միջնադարյան այդ կառույցի տարածքը մեր օրերում օգտագործվում է ասպետական թատերականացված մենամարտեր կազմակերպելու նպատակով:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энцыклапедыя гісторыі Беларусі. Т. 5. Мн., 1998.
  • Белорусская ССР. Т. 4: краткая энцикл. — Мн., 1981.
  • Ткачёв, М. А. Замки Беларуси. Мн., 2005.
  • Гуревич Ф. Д. Древний Новогрудок: посад — окольный город. — Л.: Наука, 1981. — 160 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tomas Baranauskas. Место коронации Миндаугаса Archived 2009-04-03 at the Wayback Machine.
  2. Stryjkowski M. Kronika polska, litewska, żmódzka i wszystkiej Rusi. Warszawa, 1846. T. 1. S. 289.: «Tak tedy Innocentius, papież Rzymski, widząc rzecz być pożyteczną Kośćiołowi Rzymskiemu, iż tak wielkie a waleczne państwo pogańskie do Christusa dobrowolnie przystąpiło, zaraz bez wszelkiego odkładania koronę Litewską poświęcił i Mendoga Króla Litewskiego być obwołał, a chcąc mu się tym więcej zachować, posłał legata swojego zakonnego brata Heinderika prowinciała Polskiego, Armakańskiego przed tym biskupa, a na ten czas Kulmienskiego albo Chełmienskiego w Prusiech, który przyjachawszy do Nowogrodka Litewskiego z arcibiskupiem Rigenskim i s Krzyżakami Pruskimi i Liflandskimi, Mindauga albo Mendoka na królestwo Litewskie według zwykłych ceremonij kościelnych pomazał, obwołał i z ramienia papieskiego i cesarskiego, koroną nową Litewską koronował.»
  3. Vijūkas-Kojelavičius A. Lietuvos istorija. Pirma ir antra dalis / iš lotynų k. vertė L. Valkūnas. Vilnius, 1989. P. 103.
  4. Ivinskis Z. Lietuvos istorija: iki Vytauto Didžiojo mirties. — Roma, 1978 (репринт: Vilnius, 1991). S. 157, 178.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]