Բեատրիքս Բեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեատրիքս Բեկ
ֆր.՝ Béatrix Beck
Ծննդյան անունֆր.՝ Béatrix Eugénie Henriette Marie Beck
Ծնվել էհուլիսի 30, 1914(1914-07-30)[1][2][3][…]
ԾննդավայրՎելլարս֊սուր֊Օլլոն, Օլլոոն
Վախճանվել էնոյեմբերի 30, 2008(2008-11-30)[1][4][2][…] (94 տարեկան)
Վախճանի վայրՍեն-Կլեր-սյուր-Էպտ, arrondissement of Pontoise, Վալ-դը-Ուազ, Իլ-դը-Ֆրանս[5]
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող, սցենարիստ, բանաստեղծ-փաստաբան և համալսարանի դասախոս
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունFlag of France (lighter variant).svg Ֆրանսիա
Ուշագրավ աշխատանքներThe Passionate Heart?
ԱշխատավայրԼավալի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Laurentian University?
Պարգևներ

Բեատրիքս Բեկ (ֆր.՝ Béatrix Beck, հուլիսի 30, 1914(1914-07-30)[1][2][3][…], Վելլարս֊սուր֊Օլլոն, Օլլոոն - նոյեմբերի 30, 2008(2008-11-30)[1][4][2][…], Սեն-Կլեր-սյուր-Էպտ, arrondissement of Pontoise, Վալ-դը-Ուազ, Իլ-դը-Ֆրանս[5]), բելգիական արմատներով ֆրանսիացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեատրիքս Բեկը ծնվել է Շվեյցարիայում, 1914 թվականի հուլիսի 30-ին, բանաստեղծ Քրիստիան Բեկի ընտանիքում։ Հայրը եղել է Ալֆրեդ Ժարրիի և Անդրե Ժիդի ընկերը։ Մայրը եղել է իռլանդացի, որը հետագայում ինքնասպանություն է գործել[6]։

Բեատրիքս մեծացել է Ֆրանսիայում, որտեղ ստացել է իրավագիտության աստիճան։ Եղել է կոմունիստ։ 1936 թվականին նա ամուսնացել է քաղաքացիություն չունեցող հրեա ուսանող Նաում Սապիրոյի հետ։ Նրանք ունեցել են դուստր։ 1939 թվականի սեպտեմբերին Նաումը դարձել է ֆրանսիական բանակի զինվոր։ 1940 թվականին ամուսինը մահացել է համակենտրոնացման ճամբարում։ Պատերազմից հետո նա ապրել է աղքատության մեջ, փոխել է բազմաթիվ զբաղմունքներ։

1948 թվականին Բեատրիքսը հրատարակել է իր առաջին վեպը՝ «Բարնի», որից հետո Անդրե Ժիդը նրան աշխատանքի ընդունել որպես իր իր քարտուղարի։ Անդրե Ժիդը ճանաչել և հրատարակել էր իր հորը։

1955 թվականի հունվարի 12-ին Բեատրիքսը ստացել է ֆրանսիացի քաղաքացիություն։

1966-1977 թվականներին դասավանդել է ԱՄՆ-ի և Կանադայի համալսարաններում։ Բեատրիքս Բեկի մահից հետո տպագրվել են նրա հուշերը Անդրե Ժիդի և նրա շրջապատում հանդիպած այլ հեղինակների (Ֆրանսուա Մորիակ, Կոլետ, Մալրո, Սարտր) մասին։

Դուստրը (1936-1999) և թոռնուհին նույնպես գրողներ են եղել։

Բեկի վեպերն ու պատմվածքները, այդ թվում՝ երիտասարդներին ուղղված, թարգմանվել են եվրոպական մի շարք լեզուներով։ Նա արժանացել է մի քանի հեղինակավոր մրցանակների՝ Գոնկուրյան մրցանակ (1989), Մնակոյի արքայազն Պիեռի գրական մրցանակ (1989), Ֆրանսիական ակադեմիայի գրական մեծ մրցանակ (1997) և այլն։ Նրա գրականությունում բացահայտվել են նրա ֆանտազիան և գրական վարպետությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dictionnaire des Wallons (ֆր.)Fédération Wallonie-Bruxelles, Institut Jules-Destrée.
  3. 3,0 3,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
  4. 4,0 4,1 4,2 Writer Beatrix Beck 1914-2008
  5. 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119509199 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. ։ 30 novembre 2008 http://www.lefigaro.fr/culture/2008/11/30/03004-20081130ARTFIG00044-beatrix-beck-s-est-eteinte-.php  .

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]