Բարսեղ Թուղլաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարսեղ Թուղլաճյան
Բարսեղ Միքայելի Թուղլաճյան
Բարսեղ Թուղլաճյան.jpg
Ծնվել էապրիլի 1, 1933(1933-04-01)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մահացել էդեկտեմբերի 12, 2016(2016-12-12) (83 տարեկանում)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղինակ, պատմաբան, թարգմանիչ, բանասեր, գրող և քաղաքական գործիչ

Բարսեղ Միքայելի Թուղլաճյան (թուրք.՝ Pars Tuğlacı - Փարս Թուղլաջի, 1933, ապրիլի 1 - դեկտեմբերի 13, 2016, Պոլիս), հայ բանասեր, բառարանագիր։ Թուրքական մամուլում և գրականության մեջ Թուղլաճյանը տպագրվել է Փարս Թուղլաչի գրական անունով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական Նոր դպրոցում, ապա սովորել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում։ Բարձրագույն ուսումը ստացել է ԱՄՆ-ում, 1955 թվականին ավարտելով Միչիգանի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետը։ Նույն թվականից աշխատանքի է անցել Անկարայի զինվորական ակադեմիայում որպես անգլերենի և ֆրանսերենի դասախոս։ 1961 թվականին հրատարակել է «Անգլերեն-թուրքերեն ոճերի և ասույթների բառարան», որը մեծ ընդունելություն է գտել, արժանացել մի քանի տպագրության։ Կազմել է «Անգլերեն-լատիներեն-թուրքերեն բժշկական բառարանը»։ 1965 թ.-ին լույս է ընծայել «Անգլերեն-ֆրանսերեն-թուրքերեն իրավաբանական և տնտեսական բառարանը», որը պարունակում է 80.000 բառ։

Կատարել է թարգմանություններ ֆրանսերենից հայերեն, ինչպես Պրոսպեր Մերիմեի «Կարմենը», Գի դը Մոպասանի պատմվածքները։ Իսթամբուլի հայ մամուլում («Ժամանակ», «Նոր լուր», «Արշավ» և այլն), տպագրել է վիպակներ պատմվածքներ[1]:

Թուղլաճյանի պատմաբանասիրական հետաքրքրությունների մեջ կարևոր տեղ է գրավում «Օսմանյան ճարտարապետության արևմտականացման ժամանակաշրջանն ու Պալյան ընտանիքը» (1982) ծավալուն աշխատությունը, որտեղ նա վեր է հանել ճարտարապետների մեծ ու հռչակված Պալյան գերդաստանի մի քանի սերնդի պատմությունը Օսմանյան կայսրության ճարտարապետական արվեստի զարգացման պատմության մեջ։

Թուղլաճյանի աշխատությունների մեջ հայկական իրականությանը վերաբերող գործերից մեկն էլ «Այվազովսկին Թուրքիայում» (1983) գիրքն է, նույնպես թուրքերեն։

Թուղլաճյանի՝ հայկական թեմաներով գործերից են նաև «Պոլսի Իշխանաց կղզիները պատմության ընթացքում» (1989) և «Իսթանպուլի հայոց եկեղեցիները» (1991) գրքերը՝ հայերեն, թուրքերեն և անգլերեն։

1970-1980-ական թթ. Թուղլաճյանն իր բանասիրական հետաքրքրությունների համար քանիցս այցելել է Երևան։ Կապված է եղել գիտությունների ակադեմիայի հետ[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 378 
  2. Բախտիար Հովակիմյանի «Երախտաշատ բանասեր Բարսեղ Թուղլաճյանը» հոդվածը «Ազգ» օրաթերթում