Նոր լուր
Արտաքին տեսք
| Նոր լուր | |
|---|---|
| Տեսակ | հանդես |
| Լեզու | թուրքերեն |
| Երկիր | Թուրքիա |
| Հաճախականություն | եռօրյա |
Նոր լուր, գրական, քաղաքական օրաթերթ, ապա՝ եռօրյա (1945 թվականից)։ Լույս է տեսել 1924-1936, 1945-1954 թվականներին, Ստամբուլում։ Խմբագիր՝ Վահան Թոշիկյան։
Ուղղվածությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսաբանել է տեղի հայ համայնքի առօրյան, ծանոթացրել Հայաստանի տնտեսության ու մշակույթի նվաճումներին, սփյուռքի իրադարձություններին։ Ներկայացրել է միջազգային քաղաքական կացությունը, Եվրոպայի պետությունների հետպատերազմյան հարաբերությունները։ Տպագրել է հայ և օտար հեղինակների գրական ստեղծագործություններ, գրախոսականներ, թատերական մեկնաբանություններ, պատմագիտական և մանկավարժական հոդվածներ, կենցաղի ու առողջապահության վերաբերյալ խորհրդատվություններ, մարզական լուրեր։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 358)։ |