Վահան Թոշիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոշիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահան Թոշիկյան
Ծնվել է1880
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունիսի 14, 1954(1954-06-14)[1]
Մահվան վայրԿարս, Կարսի մարզ (Թուրքիա), Թուրքիա
Մասնագիտությունհրապարակախոս և խմբագիր
ԱմուսինՀայկանուշ Մառք

Վահան Թոշիկյան (1880, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունիսի 14, 1954(1954-06-14)[1], Կարս, Կարսի մարզ (Թուրքիա), Թուրքիա), հայ խմբագիր-հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Դարասկզբից հանդես է եկել «Մանզումեի էֆքյար» պարբերականում հրապարակախոսական հոդվածներով։ Այնուհետև ավելի քան կես դար աշխատել է խմբագրական ասպարեզում։ Հրապարակախոսական բեղմնավոր գործունեություն է ծավալել օսմանյան սահմանադրությունից հետո, հանդիսանալով «Ժամանակ», «Վերջին լուր» թերթերի հիմնական աշխատակիցներից մեկը։ 1907-1909 թվականներին Զմյուռնիայում խմբագրել է «Արշալույս» և «Արձագանք» թերթերը։ Վերադառնալով Պոլիս, զինադադարից հետո, 1918-1922 թվականներին, աշխատակցել է «Ժամանակ» և «Վերջին լուր» թերթերին։ Իսկ երբ 1923 թվականին «Վերջին լուրը» դարձել է «Նոր լուր», ստանձնել է նրա խմբագրությունը և անխափան հրատարակել ավելի քան 30 տարի, մինչև մահը։ Իր խմբագրած և այլ պարբերականների էջերում տպագրել է հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ ազգային, կրթական, եկեղեցական և այլ հարցերի մասին։ 1954 թվականին Թորոս Ազատյանի հետ միասին ուղևորվել է Էջմիածին, Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսի թաղմանը մասնակցելու, սակայն անակնկալ վախճանվել է Կարսի թուրքական հիվանդանոցում[2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://echmiadzin.asj-oa.am/1751/1/58.pdf
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 367.
  3. Խմբագրական (1954 թ․ օգոստոսի 31). «Վահան Թոշիկյան». Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի. ԺԱ: 58. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005