Jump to content

Աբայ Կունանբաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ա. Կունանբաևից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբայ (այլ կիրառումներ)
Աբայ Կունանբաև
Абай Құнанбайұлы
Abay Qunanbayuli
Абай Құнанбаев
Abai Kunanbaev
Ծննդյան անունղազ.՝ Ибраһим Құнанбайұлы
Ծնվել էհուլիսի 29 (օգոստոսի 10), 1845[1] կամ օգոստոսի 10, 1845(1845-08-10)[2]
ԾննդավայրJidebai, Biysk Uyezd, Tomsk Governorate, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 23 (հուլիսի 6), 1904[1] (58 տարեկան) կամ հուլիսի 6, 1904(1904-07-06)[2][3] (58 տարեկան)
Վախճանի վայրJidebai, Biysk Uyezd, Tomsk Governorate, Ռուսական կայսրություն
ԳերեզմանMausoleum of Abai Qunanbaiuly
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, կոմպոզիտոր, հասարակական գործիչ, գրող և փիլիսոփա
Լեզուղազախերեն
ԱզգությունՂազախներ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱմուսինDilda Alshinbayovna?
ԶավակներTuragul Abaiuli?, Akylbai Abayuly Kunanbaev?, Raikhan Abayovna?, Kulbadan Abayovna?, Abdirakhman Uskenbaev? և Magauiya Abayuly Kunanbaev?
Աբայ Կունանբաև Վիքիքաղվածքում
 Abai Kunanbaev Վիքիպահեստում

Աբայ Կունանբաև (ղազ.՝ Абай Құнанбайұлы, հուլիսի 29 (օգոստոսի 10), 1845[1] կամ օգոստոսի 10, 1845(1845-08-10)[2], Jidebai, Biysk Uyezd, Tomsk Governorate, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն - հունիսի 23 (հուլիսի 6), 1904[1] կամ հուլիսի 6, 1904(1904-07-06)[2][3], Jidebai, Biysk Uyezd, Tomsk Governorate, Ռուսական կայսրություն), ղազախ լուսավորիչ-բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հուլիսի 29-ին (օգոստոսի 10), Չինգիզի լեռներում (այժմ՝ Սեմիպալատինսկի մարզ, գյուղ Կարաուլ), խոշոր ֆեոդալ Կունանբայ Ուսկենբաևի ընտանիքում։ Սովորել է Սեմիպալատինսկի մեդրեսեում (1858-59), հաճախել տեղի ռուսական դպրոցը։ Ինքնուրույն սովորել է արաբերեն, պարսկերեն, ուզբեկերեն, ուսումնասիրել Արևելքի մեծ բանաստեղծների և գիտնականների գործերը։ Սեմիպալատինսկում ծանոթացել է ռուս հեղափոխական աքսորյալների հետ, նրանց ազդեցությամբ ուսումնասիրել ռուս գրականությունը։

Կունանբաևը գրական գործունեությունն սկսել է 35-ամյա հասակից։ Բանաստեղծի կոչումը տեսել է հայրենիքին և ժողովրդին ծառայելու մեջ։ «Քուլեմբային» (1888), «Վերջապես գավառական դարձա...» (1889) և «Կառավարիչն իշխանավորով է ուրախ» (1889) երգիծական գործերով ընդվզել է բռնության դեմ։ Ղազախական աուլների կյանքը պատկերել է «Գարուն» (1890), «Ամառ» (1886), «Աշուն» (1889), «Ձմեռ» (1888) բանաստեղծությունների շարքում։ Գրել է պատմաբանահյուսական թեմաներով պոեմներ՝ «Մասղութ» (1887), «Ասք Ազիմի մասին» (1889)։ «Խրատներ» աշխատության մեջ քննարկել է պատմության, փիլիսոփայության, մշակույթի, մանկավարժության, գրականագիտության, լեզվաբանության և այլ հարցեր։ Կունանբաևը միաժամանակ տաղանդավոր երգահան էր։ Նրա երգերն այժմ էլ երգվում են Ղազախստանում։ Մահացել է հունիսի 23-ին (հուլիսի 6), Կարաուլ գյուղում։ Կունանբաևի կերպարը գեղարվեստորեն մարմնավորել է Մ. Աուեզովը «Աբայ» վեպում (հայերեն հրատարակություն՝ 1952)։

Խրատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբայի նշանակալից ստեղծագործություններից է կյանքի վերջին տարիներին նրա գրած «Қара сөз» (բառացի թարգմանած՝ «Պարզ (հասարակ) (տառացիորեն՝ սև) խոսք») արձակ պոեմը, որ բաղկացած է 45 կարճ առակաբանություններից կամ փիլիսոփայական տրակտատներից։ «Խրատներ»-ում արծարծվում են էթնիկ ղազախների պատմության, մանկավարժության, բարոյականության ու իրավունքի հմնահարցեր։ Ղազախական գրականության հիմնադիրի այդ երկը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, ընդ որում՝ ռուսերեն՝ մի քանի անգամ։

  • Առաջին թարգմանությունը, որ կատարել էր Վիկտոր Շկլովսկին, լույս է տեսել 1945 թվականին՝ Աբայի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ[4] և հետագայում վերահրատարակվել 1954 և 1979 թթ.:
  • Ղազախ գրողներ Սաթիմժան Սանբաևն ու Ռոլան Սեյսենբաևը նույնպես թարգմանել են այդ գիրքը[5]։
  • 2010 թվականին եպիսկոպոս Գենադի Գոգոլևը կատարել է գրքի մասնակի չափածո թարգմանություն ռուսերեն[6][7]։
  • «Խրատներ» գիրքը թարգմանվել է նաև ուզբեկերեն, թաթարերեն, թուրքերեն, անգլերեն, մոնղոլերեն[8], ֆրանսերեն, լատիշերեն[9], կորեերեն[10], չինարեն[11], գերմաներեն[12], տաջիկերեն[13] և մի շարք այլ լեզուներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.enciklopedija.hr/Natuknica.aspx?ID=31
  3. 3,0 3,1 3,2 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
  4. Кунанбаев А. Избранное. Под ред. Л. Соболева. М.: Государственное издательство художественной литературы, 1945.
  5. Абай на языке Шиллера и Гете Արխիվացված 2011-11-03 Wayback Machine
  6. «Епископ Геннадий (Гоголев) Слова Назидания Великого Абая в стихах». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
  7. Слова Назидания Великого Абая в стихахМитрополичий округ в РК
  8. «Слова Назидания на языках мира». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
  9. «Слова назидания» Абая перевели на латышский язык
  10. Презентация первого перевода Абая на корейский прошла без шума
  11. Абай. «Книга слов», Пекин, 1995.
  12. В год Германии в РК «Слова назидания» Абая будут изданы в дружественной стране на немецком языке Արխիվացված 2019-05-29 Wayback Machine.
  13. «Слова назидания» Абая это школа человечества Արխիվացված 2010-06-28 Wayback MachineКазинформ, 23.06.2010.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբայ Կունանբաև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբայ Կունանբաև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 14