Արթուր Փեն
Արթուր Փեն Arthur Penn | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1922[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] |
Մահացել է | սեպտեմբերի 28, 2010[5][1][2][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Black Mountain College? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, թատերական ռեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր |
Աշխատավայր | Բարդ Քոլեջ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Matthew Penn? |
Arthur Penn Վիքիպահեստում |
Արթուր Փեն (անգլ.՝ Arthur Penn, սեպտեմբերի 27, 1922, Ֆիլադելֆիա, Պենսիլվանիա - սեպտեմբերի 28, 2010, Նյու Յորք), ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Փենը ծնվել է 1922 թ. ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում։ Նրա ծնողները ծագումով հրեա էին, որ ԱՄՆ էին գաղթել Ռուսաստանից։ Հայրը՝ Հարիի Փենը, ժամագործ էր, մայրը՝ Սոնի Գինբերգը, բուժքույր։ Եղբայրը՝ Իրվին Փենը (1917 - 2009) լուսանկարիչ էր։
Կրթությունը ստանում է Էշվիլիի Բլեք Մանունթաին քոլեջում և Իտալիայում Պերուջայի և Ֆլորենցիայի համալսարաններում։ Արդեն երիտասարդ տարիքից սկսում է իր դերասանական կարիերան՝ հանդես գալով Ջոշուա Լոգանի թատերական խմբում։ Թատրոնում խաղալուն զուգընթաց հաճախում է Լոս Անջելեսի դերասանական ստուդիան և ուսանում Միխայիլ Չեխովի մոտ։
1951 թ. ընդունվում է աշխատանքի NBC-TV հեռուստաընկերությունում, որտեղ դառնում է «Colgate Comedy Hour» շոուի մենեջեր։ Մի քանի տարի անց սկսում է գրել հեռուստատեսային ֆիլմերի սցենարներ և ներկայացումներ է բեմադրում։ Դրանցից է օրինակ 1958 թ. բեմադրված «Two for the Seesaw» ներկայացումը։ Նույն թվականին նկարահանում է իր առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Զենք ձախլիկի համար», որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս Փոլ Նյումանը։ Ֆիլմը չնայած հաջողություն չունեցավ ԱՄՆ-ում, սակայն հաջողություն ունեցավ Եվրոպական կինովարձույթում և արժանացավ Բրյուսելի կինոփառատոնի Գրան Պրի մրցանակի։
Դրանից հետո Բրոդվեյում բեմադրում է մի քանի հաջողված ներկայացում ` «Արարված հրաշք» (The Miracle Worker), «Խաղալիքները ձեղնահարկում» (Toys in the Attic) և «Մինչև տուն» (All the Way Home)։
1962 թվականից սկսած սկսում է ֆիլմեր նկարահանել, որոնցից առաջինը «Արարված հրաշքի» կինոտարբերակն էր, որի դերասանուհիները ստացան 2 Օսկար (Էնն Բանքրոֆթը Օսկար լավագույն դերասանուհու համար և Փեթի Դյուկը որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի), իսկ ինքը առաջին անգամ ներկայացվեց Օսկարի։
Արթուր Փենին համաշխարհային ճանաչում բերեց 1967 թ. նկարահանած «Բոննի և Քլայդ» հայտնի ֆիլմը։ Ֆիլմը պատմում էր ավազակ զույգի մասին և դարձավ կինոյի պատմության լավագույն գանգստերական ֆիլմերից մեկը, մեծ ազդեցություն ունեցավ հետագայում ամերիկյան կինեմատոգրաֆի վրա, իսկ գլխավոր դերակատարներ Ուորեն Բիթիին ու Ֆեյ Դանաուեյը դարձան Հոլիվուդի առաջին մեծության աստղեր։ Ֆիլմը ամերիկյան կինոկադեմիայի կողմից հրապարակված ցուցակներում զբաղեցնում է հետևալ տեղերը՝
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր - 1997 թ. 27 և 2007 թ. 42
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի - 5-րդ որպես գանգստերական ֆիլմ
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսներ - Բոննին և Քլայդը 32-րդ տեղում որպես բացասական հերոս
Հաջորդ ֆիլմը «Ալիսայի ռեստորան» կատակերգությունն էր, որտեղ հանդես էր գալիս այդ ժամանակների հայտնի երգիչ Առլո Գատրին։ Մյուս նշանավոր ֆիլմերից են «Հետապնդում», «Գիշերային քայլեր», «Միսսուրիի ոլորանները»։
Վերջին գեղարվեստական ֆիլմը դարձավ 1989 թ. նկարահանված «Փեննը և Տելլերը սպանված են» ֆիլմը։ Դրանից հետո մի առժամանակ զբաղվում է ադմինիստրատիվ աշխատանքով։
1976 - 1985 թթ. նորից աշխատել է թատրոնում։
Ամուսնացած է եղել Պեգգի Մաուրերի հետ, ունի երկու երեխա՝ որդին Մեթյուն և աղջիկը՝ Մոլինն։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր թվով նկարահանել է 27 գեղարվեստական և հեռուստատեսային, նաև վավերագրական ֆիլմեր, որոնցից առավել նշանավոր են.
տարի | ֆիլմ | դերասաններ |
---|---|---|
1958 | «Զենք ձախլիկի համար» | Փոլ Նյուման |
1962 | «Արարված հրաշք» | Էնն Բանքրոֆթ Փեթի Դյուկ |
1965 | «Միկկի մեկ» | Ուորեն Բիթի |
1969 | «Ալիսայի ռեստորան» | Էնն Բանքրոֆթ Փեթի Դյուկ |
1966 | «Հետապնդում» | Մառկոն Բրանդո Ջեյն Ֆոնդա Ռոբերտ Ռեդֆորդ |
1967 | «Բոննի և Քլայդ» | Ֆեյ Դանաուեյ Ուորեն Բիթի Ջին Հեքմեն |
1970 | «Փոքր մեծ մարդը» | Դասթին Հոֆման Ֆեյ Դանաուեյ |
1975 | «Գիշերայինյ քայլեր» | Ջին Հեքմեն Մելանի Գրիֆիտ |
1976 | «Միսսուրիի ոլորանները» | Մառլոն Բրանդո Ջեք Նիկոլսոն |
1985 | «Թիրախ» | Ջին Հեքմեն Մեթ Դիլլոն |
1987 | «Ձմեռային ցրտին» | |
1989 | «Փեննը և Տելլերը սպանված են» |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստացել է 12 կինոմրցանակ, ներկայացված է եղել 10-ի, որոնց թվում՝
- 3 անգամ ներկայացվել է Օսկարի Օսկար լավագույն ռեժիսորի համար անվանակարգում
- 1 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար անվանակարգում
- 2 անգամ ներկայացվել է Էմմի մրցանակի
- 1 անգամ ներկայացվել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակի
- Բեռլինի, Սան Ֆրանցիսկոյի, Մոսկվայի կինոփառատոնների մրցանակակիր է
- 1 Բոդիլ մրցանակ և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Barson M., Wallenfeldt J. Encyclopædia Britannica
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #120429349 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.nytimes.com/2010/09/30/movies/30penn.html
- ↑ http://www.nytimes.com/2010/09/30/movies/30penn.html?src=mv
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Internet Movie Database կայքում(չաշխատող հղում)
- ԿինոՊոիսկ կայքում
- Internet Broadway Database կայքում
- Արթուր Փենի մասին գրականություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Փեն» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 27 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Ֆիլադելֆիա քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 28 մահեր
- 2010 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի թատերական ռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ