Արթուրո Պերես-Ռևերտե
Արթուրո Պերես-Ռևերտե իսպ.՝ Arturo Pérez-Reverte | |
---|---|
Ծննդյան անուն | իսպ.՝ Arturo Pérez-Reverte Gutiérrez |
Ծնվել է | նոյեմբերի 25, 1951[1][2][3][…] (73 տարեկան) |
Ծննդավայր | Նոր Կարթագեն, Մուրսիա, Իսպանիա[4] |
Մասնագիտություն | ռազմական թղթակից, գրող, գլխավոր խմբագիր, լրագրող, հեռուստահաղորդավար, լրագրող և վիպասան |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան[5], Colegio Marista La Sagrada Familia?[6] և IES Isaac Peral?[6] |
Ժանրեր | պատմավեպ, դետեկտիվ, պատերազմական վեպ և comic novel? |
Ուշագրավ աշխատանքներ | The Flanders Panel?, La piel del tambor?, The Club Dumas?, Falcó?, The Captain Alatriste?, Q3794160?, Eva? և The King's Gold? |
Անդամակցություն | Իսպանիայի արքայական ակադեմիա |
Աշխատավայր | Pueblo? և RTVE |
Պարգևներ | |
Զավակներ | Carlota Pérez-Reverte? |
Ներշնչվել է
| |
Կայք | perezreverte.com |
Arturo Pérez-Reverte Վիքիպահեստում |
Արթուրո Պերես-Ռևերտե Գուտիերես (անգլ.՝ Arturo Pérez-Reverte Gutiérrez, նոյեմբերի 25, 1951[1][2][3][…], Նոր Կարթագեն, Մուրսիա, Իսպանիա[4]), իսպանացի գրող, լրագրող։ Պատմական ու դետեկտիվ ժանրերի ստեղծագործությունների հեղինակ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուրո Պերես-Ռևերտեն ծնվել է 1951 թվականին Նոր Կարթագենում։ Սկսած 1971 թվականից` ռազմական լրագրող է աշխատել «Պուեբլո» թերթում և հեռուստատեսությունում։ Լուսաբանել է ռազմական հակամարտությունները, որոնք տեղի են ունեցել Կիպրոսում, Լիբանանում, Արևմտյան Սահարայում, Լիբիայում, Մոզամբիկում, Անգոլայում, Հարավսլավիայում և այլ երկրներում։
Առաջին վեպը` «Հուսար», հրատարակվել է 1986 թվականին։ Այն ներկայացնում էր Նապոլեոնյան պատերազմների իրադարձությունները։ Պերես-Ռևերտեն հաջողության է հասել 1990 թվականին «Ֆլամանդական տախտակ» վեպի հրատարակումից հետո, որի գլխավոր հերոսները քննում են 15-րդ դարում կատարված սպանություն։
Ապրում է Լա Նավատայում, որ գտնվում է Մադրիդի հարևանությամբ, և Նոր Կարթագենում, որտեղ հնարավորություն ունի զբոսանավով ճանապարհորդելու Միջերկրական ծովում։ 2003 թվականից Իսպաներենի թագավորական ակադեմիայի անդամ է։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1986 — Հուսար (El húsar)
- 1988 — Սուսերամարտի ուսուցիչը (El maestro de esgrima)
- 1990 — Ֆլամանդական տախտակ (La tabla de Flandes)
- 1993 — Դյումա ակումբ կամ Ռիշելիեի ստվերը (El club Dumas)
- 1993 — Արծվի ստվերը (es:La sombra del águila)
- 1994 — Կոմանչեների տարածք (Territorio comanche)
- 1995 — Պատվի խնդիր (Cachito (un asunto de honor))
- 1995 — Կաշի թմբուկի համար կամ Սևիլական մասնակցություն (La piel del tambor)
- 2000 — Երկնային գնդի քարտեզ կամ Գաղտնի միջօրեական (La carta esférica)
- 2002 — Հարավի թագուհին (La reina del sur)
- 2004 — Թրաֆալգարի հրվանդան (Cabo Trafalgar)
- 2006 — Մարտանկարիչը (El pintor de batallas)
- 2007 — Ցասման օր (Un Día de Cólera)[13]
- 2010 — Պաշարում կամ Շախմատ մահվան հետ (El asedio)[14]
- 2012 — Հին գվարդիայի տանգոն (El tango de la guardia vieja)
- 2013 — Համբերատար դիպուկահարը (El francotirador paciente)[15]
- 2015 — Բարի մարդիկ (Hombres buenos)
- 2016 — Ֆալկո (Falco)
- 2017 — Եվա (Eva)
«Կապիտան Ալատրիստեի արկածները» շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 — Կապիտան Ալատրիստե (El capitán Alatriste)
- 1997 — Մաքուր արյուն (Limpieza de sangre)
- 1998 — Իսպանական վրեժխնդրություն (El sol de Breda)
- 2000 — Արքայի ոսկին (El oro del rey)
- 2003 — Դեղին պարեգոտով հեծյալը (El caballero del jubón amarillo)
- 2006 — Լևանտի կորսարներ (Corsarios de Levante)
- 2011 — Մարդասպանների կամուրջը (El puente de los asesinos)
Վավերագրական արձակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 — Obra breve
- 1998 — Կորսարի պատենտ (Patente de corso)
- 2001 — Վիրավորելու նպատակով (Con ánimo de ofender)
- 2005 —Կենդանի չեք վերցնի (No me cogeréis vivo)
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992 — Սուսերամարտի ուսուցիչը
- 1994 — Ֆլամանդական տախտակ
- 1996 — Կաչիտո («Պատվի խնդիր» պատմվածքի հիման վրա)
- 1999 — Իններորդ դարպաս («Դյումա ակումբ կամ Ռիշելիեի ստվերը» վեպի հիման վրա)
- 2006 — Կապիտան Ալատրիստե
- 2007 — La carta esférica
- 2007 — Կուարտ («Կաշի թմբուկի համար կամ Սևիլական մասնակցություն» վեպի մոտիվներով)
- 2011 — Հարավի թագուհին (La Reina del Sur)
- 2016 — Հարավի թագուհին (Queen of the South)
- 2017 — Ոսկի (El oro)
Ստեղծագործական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուրո Պերես-Ռևերտեն իր ստեղծագործություններում ժամանակ առ ժամանակ թույլ է տալիս ծիծաղելի միստիֆիկացիա։ Դրանք առնչվում են իր իսկ ստեղծագործությունների ռեկուրսիային, ընդ որում դրանցից որոշ գործեր արդեն իսկ գրված էին, իսկ որոշ գործեր էլ` միայն մտածված։ Այս դեպքում միստիֆիկացիան կարելի է բացահայտել միայն երկրորդ ստեսղծագործության հրատարակումից հետո։
- «Դյումա ակումբ կամ Ռիշելիեի ստվեր» (1993) վեպում հիշատակվում է «Տրակտատ սուսերամարտի մասին» հազվագյուտ հրատարակությունը, որ մտացածին գիրք է` գրված դոն Հայմե Աստարլոայի կողմից, ով «Սուսերաարտի ուսուցիչը» վեպի (1988) հերոսն է։
- Նույն «Դյումա ակումբ» վեպում հիշատակվում է ոմն Լուկուս դե Ռենեի «Դեղին պարեգոտով հեծյալը» (El caballero del jubón amarillo) անտիկվար գիրքը։ Իրականում այն հայր Արթուրո Պերես-Ռևերտեի չհրատարակված գիրքն է, որ ձեռագիրն այդ մականունով է ստորագրել։ Բացի այդ` Արթուրո Պերես-Ռևերտեն 2003 թվականին «Կապիտան Ալատրիստե» շարքում նույն անվանումով վեպ է գրել։
- «Կոմանչեների տարածք» (1994) պատմվածքում հիշատակվում է նույն ոմն Պերես-Ռևերտեի «Պատվի խնդիր» (1995) գործը։
- «Կաշի թմբուկի համար կամ Սևիլական մասնակցություն» վեպում (1995) հաքեր Վիսպերասը իր համար ցանցային անուն է ընտրում «Հարավի թագուհի», մինչդեռ այդ անունով վեպը տպագրվել է 2002 թվականին միայն։
- Նույն «Կաշի թմբուկի համար կամ Սևիլական մասնակցություն» վեպում գլխավոր հերոսը մենաստանում տեսնում է վերատպություն, որն ամենայն հավանականությամբ նկարիչ Պիտեր վան Հույսի «Շախմատային խաղ» գոյություն չունեցող նկարն էր, ինչը հետագայում դարձել է «Ֆլամանդական տախտակ» վեպի (1990) առանցքային իրադարձությունը։
- «Իսպանական ցասում» վեպի (1998) նախաբանում կապիտան Ալատրիստեի հրատարակիչը հղում է կատարում Պեդրո Կալդերոն դե լա Բարկայի կատակերգության ինչ-որ ցանկի[16]։ Այդ ցանկը հրատարակչի պնդմամբ ներկայացրել էր դոնյա Մակարենա Բրուներ դե Լեբրիխտի կողմից։ Ցանկը Դե լա Բարկայի հենց նոր գրված «Բրեդի պաշարումը» ստեղծագործությունից էր (1626), որն այդ ժամանակից ի վեր պահվում է Նուևո Էքստրեմո ընտանիքի ընտանեկան արխիվում։ Այս ցանկը հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ տարբերվում է այս կատակերգության կանոնիկ տարբերակից, որ ներկայացվել է 1636 թվականին, և որում հիշատակված է կապիտան Ալատրիստեն։ Հեգնանքն այն է, որ Մակարենա Բրուները «Կաշի թմբուկի համար կամ Սևիլական մասնակցություն» վեպի (1995) գլխավոր հերսուհին է։ Այս վեպը սկսվում է նախազգուշացումով, որ վեպի բոլոր հերոսները մտացածին են։
- «Երկնային գնդի քարտեզ կամ Գաղտնի միջօրեական» վեպը (2000) պարունակում է Մադրիդի ծովային թանգարանում պահվող սուսերի նկարագրություն, որ պատկանել է «Անտիլիա» նավի կապիտան դոն Կառլոս դե լա Ռոչին, ով մասնակցել է Տրաֆալգարի ճակատամարտին. նա «Տրաֆալգարի հրվանդան» պատմվածքի հերսներից է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.perezreverte.com/biografia/
- ↑ Escritores complutenses 2.0 - Arturo Pérez-Reverte (իսպ.)
- ↑ 6,0 6,1 La Opinión de Murcia (իսպ.) // La Opinión de Murcia — 1988.
- ↑ http://www.bocm.es/boletin/CM_Boletin_BOCM/2016/04/28/10000.PDF
- ↑ http://www.upct.es/contenido/universidad/honoris_causa/honoris_apr.php
- ↑ https://www.publishersweekly.com/pw/by-topic/industry-news/awards-and-prizes/article/74941-latino-authors-celebrated-at-annual-book-awards.html
- ↑ https://www.agenciaefe.es/premio-don-quijote-2/
- ↑ La Verdad (իսպ.) // La Verdad — 1903.
- ↑ https://www.babelio.com/prix/36/de-la-Litterature-Policiere-Grand-Prix
- ↑ «Один день Переса-Реверте». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Pérez-Reverte: 'Mi nueva novela es el botín final de veinte años de escritor'(իսպ.)
- ↑ Галина Юзефович. Удивительные приключения рыбы-лоцмана: 150 000 слов о литературе. — М.: АСТ, 2016. — Стр. 137. — ISBN 978-5-17-099672-8 — «Новый роман Реверте — крепкий середнячок без сюрпризов. Интрига романа — незамысловатая и складненькая. Арт-критик и профессиональный скаут (так в мире современного искусства называют человека, занимающегося поиском потенциальных звёзд для владельцев модных галерей) Алехандра — для друзей просто Лекс — получает предложение собрать материал для книги про самого великого стрит-артиста нашего времени — загадочного и неуловимого Снайпера.»
- ↑ Arturo Pérez-Reverte — Biografía y bibliografía | Alfaguara España
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուրո Պերես-Ռևերտե» հոդվածին։ |
|