Jump to content

Ասրաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ասրաֆ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԱրճեշի գավառակ
Այլ անվանումներԱկսարայ, Աղսրավ, Աղսրաֆ, Աղսուրաֆ, Ասկարա, Ասռաֆ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաղսրաֆցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ65400
Ասրաֆ (Աշխարհ)##
Ասրաֆ (Աշխարհ)

Ասրաֆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում[1]։ Գտնվում էր Արճեշ քաղաքից 14-15 կմ արևմուտք, ծառազարդ և այգեվետ վայրում, Վանա լճի հյուսիսային կողմում, Արճեշ գետի հովտում, Սիփան լեռան ստորոտին։

1895 թվականի կոտորածների ժամանակ գյուղն ավերվեց, սակայն հետո վերածնվեց։ Գյուղն ավերվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Ասրաֆի բնակիչների մեծ մասը զոհվեց, իսկ փոքր մասը ապաստան է գտել Արևելյան Հայաստանում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1850-ական թվականներին ամբողջովին հայաբնակ էր և ուներ 48 տուն՝ 323 հայ բնակչով։ XX դարի սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Ոչ հավաստի տվյալներով 1931 թվականին Ասրաֆում ապրում էին բռնի մուսուլմանացված 32 հայ ընտանիք։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ և այգեգործությամբ։ Ասրաֆը Արճեշի շրջանի նշանավոր գյուղերից էր, հատկապես հայտնի իր ընտիր գինիներով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասրաֆն ուներ Ս. Աստվածածին անունով հոյակապ եկեղեցի։

Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Վանի նահանգի Վանի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 352
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 596